Աննա Զախարյան

Աննա Զախարյանի Հոդվածները

Հայաստան - 2012

Ասում են` չեն կրակել

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում կրքերը թեժանում են: Փետրվարի 12-ին այստեղ գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ինչպես տեղեկացրել ենք, թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հարազատ եղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, եւ անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը` Արշալույսի նախկին գյուղապետը:

Իրական «Պուտին» ակումբը բացվել է

Մի ծաղրեք պուտինականներին

Հեղինակ՝ Արզօ
Հայաստանում «Պուտին» ակումբի աշխատանքն ու գործունեությունը կարծես տապալված են` դեռ չսկսված: Համենայնդեպս, այս պահին ամեն ինչ դրա մասին է վկայում:

Հայտնի է, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը փետրվարի 2-ին պետք է «Պուտին» ակումբ բացեր Երեւանի ռուսական գրքի տանը: Երեկ, երբ զանգահարեցի նախաձեռնողներից մեկին` Արարատ Ստեփանյանին, իմանալու այդ արարողության ժամը, պարզվեց, որ ակումբն արդեն բացվել է: Բացվել է սուսուփուս, անաղմուկ, եւ դա տեղի է ունեցել հունվարի 30-ին: Իսկ պուտինասեր երիտասարդների մասնակցությամբ, ըստ նրա, երեկ` ժամը 13-ին, պետք է կլոր սեղան լիներ: Այցելելով մայրաքաղաքի միակ ռուսական գրքի տունը (Մաշտոցի պողոտայում), տեղեկացա, որ «Պուտին» ակումբը բացվել է մեկ այլ հասցեում, եւ կլոր սեղանն էլ այնտեղ է լինելու: Ճամփա ընկա դեպի նորաբաց ակումբ: Տեղ հասնելով` տեսա, որ կլոր սեղանը կա, իսկ քննարկման մասնակիցները` ոչ:

«Պուտին» ակումբում ընդամենը մի քանի երիտասարդի հանդիպեցի, որոնք ասացին, որ լրագրողներ են եւ համակարգիչների մոտ աշխատում էին սենյակի մյուս անկյունում: Պարզվեց` այդ տարածքում, բացի ակումբից, նաեւ մի քանի կայքերի խմբագրություն է գործում: Խոսքը ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող լրատվամիջոցների մասին է: Այստեղ վստահեցրին, որ կլոր սեղանը կլինի ժամը 14-ին: Բայց դրանից րոպեներ անց էլ քննարկման մասնակիցներից ոչ ոք դեռ չէր հայտնվել: Իսկ «Պուտին» ակումբի պատերին կախված էին ՌԴ վարչապետ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի բազում լուսանկարներ, կային նրա մասին գրքեր, թերթեր: Մի խոսքով, մթնոլորտը պուտինյան շնչով էր հագեցած:

Խոտորում- 1

Ի՞նչ պատահեց

Երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ի զարմանս շատերի, հայտարարեց, որ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու պատրաստակամություն է հայտնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Խոսքը Թումանյանի հարկաբաժնի այն հատվածի մասին է, որը վրացի սեփականատեր ունի: Բանավոր խոստումից բացի, Գյումրիի քաղաքապետը ՀԳՄ նախագահին նաեւ գրավոր պարտավորագիր է տվել` իր ընտանիքի անունից խոստանալով տրամադրել անհրաժեշտ գումարը` նշված տունը ձեռք բերելու համար: Միջին գումարը, որ կպահանջվի դրա համար` 100 հազար դոլար է: Հայաստանի երկրորդ քաղաքում շքեղ հյուրանոց կառուցող Վարդան Ղուկասյանի համար ակնհայտորեն դա մի մեծ գումար չէ:

Մի այլ ձեւի «Պուտին» ակումբ

«Պուտինին չսիրելն անհնար է»

Հեղինակ՝ Արզօ
Երեւանում երեկ տեղի ունեցավ «Պուտին» ակումբի բացումը: Կարմիր ժապավեն կտրվեց, «Պուտինկա» օղին հոսեց գետի նման, վարունգի թթուն էլ քչություն չէր անում: Ակումբի անդամները նաեւ ոգեւորված գոչեցին «В светлый путь он нас ведет, он надежду нам дает, мы за Путина-вперед!».

Ըստ վաղօրոք հայտնի տեղեկությունների` «Պուտին» ակումբը բացվելու էր փետրվարի 2-ին` Երեւանի ռուսական գրքի տանը: Մինչ այդ, սակայն, պուտինասեր հասարակության առաջ իր դուռը բացեց այս մեկը` «Քլաբորատորիա» ակադեմիական ակումբում, որտեղ ներս մտնողին դիմավորում էին ուրախ բացականչություններով եւ հայտարարում` ահա Պուտինի եւս մեկ երկրպագու: «Մենք ստեղծել ենք առաջին «Պուտին» ակումբը Հայաստանում` առաջ ընկնելով մյուս պսեւդոակումբներից, որոնց հանդեպ, ի դեպ, մենք վատ տրամադրված չենք: Ընդհակառակը, կոչ ենք անում միավորվել եւ միասին մեծարել Պուտինին: Մեր նպատակն է` ստեղծել մի տեղ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել եւ քննարկել Պուտինի գաղափարները, ծրագրերը, միջոցառումներ կազմակերպել դրանց շուրջ, իրենց սերն արտահայտել Պուտինի նկատմամբ:

Արձագանքեք

Ընկեր է փնտրում

Ռաֆիկ Եղինյան

Արդեն 80-ն անց Ռաֆիկ Եղինյանը հոգնել է միայնակ ապրելուց եւ ուզում է գտնել մեկին, որը կընկերակցի իրեն, միասին ապրելով` կփորձեն առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնել: Երկու տարի առաջ նրա կինը մահացել է, իսկ երեխաներից յուրաքանչյուրն իր կյանքն ունի ու հորից առանձին է ապրում: «Ուզում եմ` մեկը լինի ինձ ընկեր, նույնիսկ` թեկուզ տղամարդ լինի: Ճաշը մենք կեփենք` ես էլ, ինքն էլ, շորեր լվանալն էլ` մեկին փող կտանք, կլվանա: Հիմա ասում եմ` թեկուզ մի կին լինի` տարիքով կին, խելացի կին, լուրջ կին, որ ինձ ընկերություն անի, ես իրեն ոնց որ պետք է կպահեմ: Նույնիսկ կպահեմ քրոջ պես: Ինքն էլ ճաշ եփի, շորս լվանա»,- ասում էր ՀԺ-ի խմբագրություն այցելած պապիկը: Նա լոռեցի է, թեեւ ապրում է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում եւ կնախընտրեր, որ իր ապագա ընկերը կամ ընկերուհին էլ լոռեցի լինի: Կարծում է` այդ դեպքում իրար ավելի լավ կհասկանան: «Շատ եմ կարդում: Մեկ էլ զարթնում եմ, տեսնեմ` ակնոցն էլ է ձեռքիցս ընկել, թերթն էլ է ձեռքիցս ընկել: Վայրկյանը ժամ է տեւում, աղջիկ ջան: Վիճակս ահավոր է»,- պատմում էր նա: Ասում էր` ընկեր ունենալու դեպքում նաեւ իր հողամասը կսկսեն մշակել, ինչը, միայնակ լինելով, գրեթե չի անում:

Շտկել է եւ ափսոսանք հայտնել

Դանիելյանի «անհեթեթ վրիպումը»

Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանի` Յոժի «Հոդված էկոլոգիայի մասին» հոդվածը (www.ejournal.am) վիրավորել է լոռեցիների արժանապատվությունը, եւ արդեն 2 օր է թեժ քննարկումների առարկա է դարձել համացանցում ու սոցիալական ցանցերում:

«Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչությունն այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա: Եթե դա լիներ շարքային այլասերություն, մի բան է, բայց եթե այդ այլանդակությունները ծնվում են մարդկանց դեգրադացիայի եւ նյութական անկման պատճառով, այ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է»,- գրում է դերասանը, իսկ մինչ այդ հիշում ու հիշեցնում, թե ինչպես Լոռու մարզի Ախթալայում գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը, թանկ նվերների դիմաց, պեդոֆիլիայի մի «գողտրիկ» անկյուն էր ստեղծել: Հետո անցնում է Թեղուտի խնդրին եւ նկատում, որ բնակչության զգալի մասը կողմ է անտառների հաշվին գործարան կառուցելուն, որովհետեւ աշխատատեղեր են ստեղծվելու:

Ներկայացուցիչ չի՞ լինի

«Եվրատեսիլում» ձայնե՞ր են գնում

Հեղինակ՝ Արզօ
Եվրատեսիլյան թեման ամիսներ շարունակ կարծես օրակարգային մնաց, քանի որ նախորդ տարվա այդ մրցույթում հաղթել էր Ադրբեջանը, իսկ Հայաստանում երկար ժամանակ այդպես էլ չէին կարողանում որոշել` մասնակցե՞լ այն «Եվրատեսիլին», որը պետք է անցկացվի Բաքվում, թե` ոչ:

Այժմ արդեն հայտնի է, որ Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցության հայտ է ներկայացրել: Այդուհանդերձ, այնքան էլ հստակ չէ` մեր երկիրը ներկայացուցիչ կուղարկի՞ Բաքու, թե` ոչ: ՀՀ-ն անվտանգության երաշխիքների է սպասում, եւ հայկական կողմին չեն բավարարում այդ առումով ադրբեջանցի տարբեր իշխանավորների հավաստիացումները: «Անվտանգության երաշխիքները եղել են բոլորի, ոչ թե հատուկ Հայաստանի համար: Առանձին մեզ ոչ մի երաշխիք չի տրվել»,- երեկ ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այլ տեղեկություններ հաղորդել հրաժարվեց` հայտարարելով, որ դա կարվի առաջիկա ասուլիսին: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, որոշված է, որ ադրբեջանյան «Եվրատեսիլին» ՀՀ ներկայացուցիչ չի լինի, չնայած մի շարք ստեղծագործողներ արդեն երաժշտություն են գրել եւ առաջարկում են Հ1-ին: Իսկ մինչ պաշտոնական հայտարարություններ կարվեն, երգչուհի Ալլա Լեւոնյանն, օրինակ, կարծում է, որ Բաքու չգնալն ավելի ճիշտ կլինի:

Տարիներ շարունակ

Դեֆիցիտ եւ կա, եւ չկա

Հեղինակ՝ Արզօ
Առողջապահության ոլորտի մասնագետները, ու ոչ միայն նրանք, տարբեր առիթներով ահազանգում են` Հայաստանում մանկաբույժների պակաս կա: Ըստ այդմ, նրանց թիվը տարիներ շարունակ նվազման միտում է դրսեւորել:

Հայաստանում գործող մանկաբույժները շուրջ 700 են` այն դեպքում, երբ, օրինակ 1990 թվականին նրանց թիվը 2 հազարի սահմաններում էր: Մանկաբույժների սակավությունն առավել ցայտուն է արտահայտվում մարզերում, որտեղ վերջին 5 տարիների ընթացքում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելու համար չի դիմել ոչ մի մանկաբույժ (սա, իհարկե, ոչ միայն մանկաբույժներին հատուկ խնդիր է): Մարզերում գործող մեկ բժիշկը մինչեւ 2 հազար 400 երեխա է սպասարկում, իսկ Երեւանից դուրս ապրող բնակչության շուրջ 27 տոկոսը, որոնք երեխաներ են, կրում է բժշկական ռեսուրսների խիստ պակասի հետեւանքները: Այս պատկերը ստացվել է «Վորլդ Վիժն» կազմակերպության եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի համատեղ ուսումնասիրությունների արդյունքում: Ու փաստորեն, Հայաստանում մանկաբույժ-հիվանդ նման հարաբերակցություն է ստեղծվել` անկախ այն բանից, որ Հայաստանում ծնելիությունը 1990 թվականի համեմատությամբ էականորեն նվազել է: Այդ տարի, պաշտոնական վիճակագրության համաձայն, ծնվել է 80 հազար երեխա, իսկ, օրինակ, 2010-ին` ընդամենը 45 հազար:

«Եթե բոլորը…»

Ռուսից էլ լավ բա՞ն

«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 27-ին մեծ էկրան կբարձրանա «Եթե բոլորը…» ֆիլմը, որի ցուցադրությունը լրագրողների համար կազմակերպվել էր երեկ` «Նաիրի» կինոթատրոնում:

Ֆիլմի հերոսուհին` Սաշան, որ Արցախյան պատերազմում զոհված ռուս զինվորի եւ սումգայիթյան ջարդերի ժամանակ սպանված հայ կնոջ դուստրն է, պատերազմից  շատ տարիներ անց գալիս է հոր գերեզմանին կեչի տնկելու: Այստեղ գտնում է նրա մարտական ընկերներին, բայց պարզվում է` հոր գերեզմանը սահմանից այն կողմ է: Հրամանատար Գուրգենը, որի կերպարը մարմնավորում է Միքայել Պողոսյանը, կյանքը վտանգի ենթարկելով, աղջկա հետ միասին անցնում է սահմանը: Սաշայի հայրն, ի դեպ, հրամանատարի կյանքը փրկելու համար էր զոհվել: Աղջիկը գիտի այդ մասին, սակայն չի չարանում: Նա եկել է այն հրամանատարի մոտ, հանուն որի զոհվել է իր հայրը: Ադրբեջանցի հովիվը նկատում է սահմանախախտներին, բայց որեւէ վնաս չի պատճառում: Արցունքն աչքերին ասում է, որ 10-ամյա իր տղայի գերեզմանն էլ իրենց սահմանից է դուրս: Սաշան ու հրամանատար Գուրգենը հետո ծառ են տնկում նաեւ ադրբեջանցի երեխայի գերեզմանին:

Ինքնաբրդբրդիչից մինչեւ ազնվայր

Բրենդ, այսինքն` համբավանիշ

Հեղինակ՝ Արզօ
Առօրյա կյանքում օգտագործվող օտարահունչ շատ բառեր ունեն իրենց հայերենացված տարբերակները: Դրանք երբեմն ծիծաղաշարժ են, այն աստիճան, որ թվում է` այդ բառերն ստեղծողները պարզապես հումորի անսպառ պաշարի տեր մարդիկ են, երբեմն էլ` բարեհունչ, սակայն այդ բառերի գոյության մասին շատերս անգամ տեղյակ չենք:

Բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Երջանիկ Գեւորգյանը նույնպես փորձում է հայերենացնել օտար ու միջազգային բազմաթիվ բառեր: Լեզվաբանն առաջարկում է մի շարք այդպիսի բառերի սեփական տարբերակները: Դրանցից են, օրինակ`

Արտիստ - արվեստավոր
Բուտաֆորիա - կեղծիր
Բենեֆիս - պատվահանդես
Ռաժոկ - կոշկահագ
Բոդիբիլդինգ - մարմնակերտում
Պրոթեզ - դերմաս
Բոնբոներկա - քաղցրատուփ
Տերմին - բառեզրշ
Բրենդ - համբավիր, համբավանիշ

Հեղինակի մասին

Աննա Զախարյան
ՀԺ լրագրող