Արմեն Նիկողոսյան

Արմեն Նիկողոսյանի Հոդվածները

Աֆրիկայի գավաթ

Անկանխատեսելի Աֆրիկա

Հասարակածային Գվինեայում ու Գաբոնում ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկայի առաջնության խմբային փուլը, ու հայտնի դարձան այն 8 հավաքականները, որոնք պայքարը կշարունակեն մայրցամաքի չեմպիոնի կոչման համար:

1957 թվականին առաջին անգամ անցկացվեց Աֆրիկայի առաջնությունը, իսկ 1968 թվականից սա արդեն ունի հստակ պարբերականություն` մրցաշարն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Ընթացող առաջնությունը 28-րդն է, բայց անակնկալների քանակով կարող է միանշանակ համարվել առաջինը: Ֆուտբոլային աշխարհում, հատկապես գործակալների համար, մեծ կարեւորություն ունեցող Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի մրցաշարի մեկնարկից առաջ ավելի շատ խոսվում էր այն թիմերի մասին, որոնք ընտրական փուլի արդյունքներով իրավունք չստացան վիճարկելու չեմպիոնի կոչումը: Բավական է նշել, որ մինչ այժմ Աֆրիկայի չեմպիոնի կոչումը նվաճել են 13 երկրների հավաքականներ, որոնցից ընդամենը 5-ն են հանդես գալիս 28-րդ խաղարկությունում:

Եվրոպական ֆուտբոլ

Պատրաստ են գնել Մեսիին

Ռոբերտո Կառլոս
Փետրվարի 1-ին, Լոնդոնի ժամանակով 00.00-ին փակվեց եվրոպական ֆուտբոլում գոյություն ունեցող «ձմեռային տրանսֆերային պատուհանը», որի ընթացքում ֆուտբոլիստներին թույլատրվում էր փոխել ակումբը:

Նշենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չեղան հնչեղ տեղափոխություններ, հսկայական գումարների հասնող տրանսֆերներ, ինչը առկա էր վերջին տարիներին: Թվում էր, թե եվրոպական թոփ թիմերը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար սպասում են տրանսֆերային պատուհանի վերջին օրվան, ինչպես եղավ անցյալ հունվարին: Հիշեցնեմ, որ 2011 թվականի հունվարի 31-ին միայն անգլիական 2 թիմեր` «Չելսին» ու «Լիվերպուլը», համատեղ ծախսեցին մոտ 150 միլիոն եվրո: Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը միայն իսպանացի Ֆերնանդո Տորեսին ձեռք բերելու համար «Լիվերպուլին» վճարեց 57 միլիոն, իսկ «Լիվերպուլը» Էնդի Քերոլի համար «Նյուքասլին» վճարեց 40 միլիոն եվրո: Իսկ ահա 2012 թվականի հունվարի 31-ը անցավ շատ հանգիստ, ու կարելի է արձանագրել` ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ գործարքը կայացավ Ռուսաստանում, գինն էլ կազմեց ընդամենը 13 միլիոն եվրո: Այսպիսի գին վճարեց Մոսկվայի «Դինամոն» Մախաչկալայի «Անժիին»` հունգարացի Բալաշ Ջուջակի համար:

Ռուսական ֆուտբոլ

Միայն նախագահի որոշմամբ

Կուրբան Բերդիեւ
21-րդ դարում ռուսական ամենահաջողակ ակումբի` Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւի (նկարում) հնարավոր հրաժարականը վերջին օրերին դասվում էին ֆուտբոլային թոփ նորությունների շարքին:

Դեռ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Բերդիեւը, որի գլխավորությամբ «Ռուբինը» իր պատմության ընթացքում առաջին անգամ մրցանակներ է նվաճել` դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, 2 անգամ նվաճել է բրոնզե մեդալ, հաջողությամբ հանդես է եկել եվրագավաթների խաղարկություններում, ակումբի նախագահ Դմիտրի Սամարենկինի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել: Նշենք, որ Բերդիեւը համարվում է նույն ակումբում ամենաերկարատեւ աշխատած գլխավոր մարզիչներից մեկն աշխարհում: Այսպիսի ցուցակ վերջերս հրապարակել էր ՈՒԵՖԱ-ն, ըստ որի` ֆուտբոլի պատմության մեջ նույն ակումբում ամենաերկար աշխատած մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնն է. շոտլանդացի մասնագետը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին է 1986 թվականի նոյեմբերի 6-ից:

Թենիս

Լավագույն եզրափակիչը

 Նովակ Ջոկովիչ
Արդեն տեղեկացրել ենք, որ թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող 4 մրցաշարերից առաջինի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել սերբ Նովակ Ջոկովիչը (նկարում), որը եզրափակիչում հաղթանակ է տոնել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Միջազգային հայտնի մասնագետների պնդմամբ, այս հանդիպումը կարելի է համարել թենիսի պատմության ամենադիտարժան եզրափակիչներից մեկը, եթե ոչ` լավագույնը: Մրցակիցները խաղացին ուղիղ 5 ժամ 53 րոպե` սա ռեկորդ է «Մեծ սաղավարտի» եզրափակիչների համար, ընդ որում` Ջոկովիչն ու Նադալը ցուցադրեցին ուղղակի ֆանտաստիկ խաղ, աներեւակայելի ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածություն: Աշխարհի առաջին ռակետ, 25-ամյա Ջոկովիչը կիսաեզրափակիչում մոտ 5 ժամանոց հանդիպում էր անցկացրել աշխարհի 4-րդ ռակետ Էնդի Մարեյի (Մեծ Բրիտանիա) հետ, ու շատերը հավատացած էին, որ սերբը Նադալի հետ խաղում կզիջի առաջին հերթին ֆիզիկապես, իսկ ահա իսպանացին եզրափակիչից առաջ հոգեբանական խնդիրներ ուներ. նախորդ վեց հանդիպումներում անընդմեջ 26-ամյա Նադալը զիջել է Նովակին: Արդեն պատմական փաստ է` 3-2 հաշվով հաղթեց Ջոկովիչը ու դարձավ Ավստրալիայի բաց առաջնության եռակի հաղթող:

Շախմատ

Միայն Լեւոնի՞ց է կախված

Մագնուս Կառլսեն,  Լեւոն Արոնյան (www.chess-news.ru)
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կայացած շախմատային ավանդական 74-րդ մրցաշարն ավարտվեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի փայլուն հաղթանակով:

Վերջին տուրից առաջ Լեւոնը 1 միավորով գերազանցում էր 2-րդ տեղում ընթացող նորվեգացի Մագնուս Կառլսենին ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Վիճակահանության համաձայն, վերջին տուրում Արոնյանի մրցակիցը հենց Ռաջաբովն էր, սպիտակներով էլ խաղում էր հայ շախմատիստը: Արդեն 12-րդ քայլում մրցակիցները ոչ ոքի համաձայնեցին, քանի որ 3 անգամ անընդմեջ կրկնեցին նույն քայլերը. Արոնյանին այս կես միավորը բավարար էր նվաճելու համար Վեյկ ան Զեեի միանձնյա հաղթողի կոչումը: «Անկեղծ ասած, ես պայքարի էի պատրաստվել, բայց Լեւոնից էր կախված, թե ինչ ընթացք կստանա մեր պարտիան: Մրցակիցս հնարավորություն ուներ գլխավորելու վարկանիշային աղյուսակը, ու ինձ թվում էր` նա հաղթանակի համար կխաղա: Իմ կարծիքով, համաշխարհային դասակարգման աղյուսակում 1-ին տեղ դուրս գալը շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ մրցաշարում հաղթելը: Բայց Լեւոնը նախընտրեց ոչ ոքին»,- Արոնյան-Ռաջաբով պարտիայից հետո այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել ադրբեջանցի շախմատիստը:

Շախմատ

Հոգեբանական խնդիր

Լեւոն Արոնյան, Դավիդ Նավարա
Վեյկ ան Զեեի մրցաշարի 11-րդ տուրում երեկ մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով անչափ ծանր հանդիպում անցկացրեց վերջին տեղում ընթացող չեխ շախմատիստ Դավիդ Նավարայի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, եթե Լեւոնը հաղթեր այս պարտիայում, ապա հնարավոր էր ընթացիկ վարկանիշով առաջ անցներ համաշխարհային դասակարգման առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենից, ինչի համար անհրաժեշտ էր նաեւ վերջինիս պարտությունը: Կարծում եմ, դրա մասին գիտեր նաեւ Արոնյանը ու հոգեբանորեն ուղղակի չդիմացավ լարվածությանը: Ընդ որում, այս տուրում ծանրագույն դիրքերում հայտնվեցին բոլոր 3 առաջատարները` Արոնյանը, Կառլսենն ու ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Երեքն էլ հանդես էին գալիս սպիտակ խաղաքարերով:

Համաշխարհային ֆուտբոլ

Հպարտ, բայց` պարտված

Ստացվեց այնպես, որ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի Մադրիդի «Ռեալ» ու «Բարսելոնա» թիմերի հանդիպումների օրերը համընկան այս թիմերի գլխավոր մարզիչների ծննդյան օրերի հետ…

Հունվարի 18-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ 41 տարեկան, եւ այդ օրը «Բարսան» Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում չպարտվեց, դեռ ավելին` հաղթեց «Ռեալին» 2-1 հաշվով: Երեկ էլ արդեն «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծննդյան օրն էր. պորտուգալացին դարձավ 49 տարեկան, ու նրա գլխավորած թիմը Բարսելոնի «Կամպ Նոու» ստադիոնում չպարտվեց «Բարսային»` 2-2: Երկու թիմերն էլ կարողացան ֆուտբոլային նվեր մատուցել իրենց մարզչին, բայց Մոուրինյոյի դեպքում ոչ ոքին «Բարսայի» հետ, անգամ` մրցակցի դաշտում, հավասարազոր էր պարտության. երկու խաղերի արդյունքում «Բարսելոնան» դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ամեն դեպքում, կարծում եմ, վերջին «Էլ Կլասիկոն» լավագույնն էր բոլոր այն հանդիպումներից, երբ թիմերը գլխավորում են Գվարդիոլան ու Մոուրինյոն, ընդ որում` «Ռեալը» ցույց տվեց պատկառելի ֆուտբոլ: Հարձակողական, դինամիկ, էմոցիոնալ, գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին թիմերը, ու կրկին «Էլ Կլասիկոն» իր տեղը գրավեց ակումբային ֆուտբոլի բարձունքում: Վերջին շրջանում հաճախակի էին լսվում, թե «Ռեալ» - «Բարսա» հանդիպումները կորցրել են հետաքրքրությունը, բայց վերջին հանդիպումը ցույց տվեց, թե ինչու է ամբողջ ֆուտբոլային աշխարհը հետեւում այս թիմերի խաղին:

Երեք սերունդների պայքար

Լեւոնը կշրջանցի՞ Կառլսենին

Լեւոն Արոնյան
Հայկական սպորտի գլխավոր թեման այս օրերին շարունակում է մնալ Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես է գալիս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Հայ շախմատիստը հրաշալի է խաղում, ու հնարավոր է` մրցաշարի ավարտից հետո հայկական շախմատում աննախադեպ ցուցանիշ գրանցվի` Արոնյանը դառնա համաշխարհային վարկանիշային ընթացիկ դասակարգման առաջատար: Երեկ կայացած 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ազգությամբ հնդիկ, Հոլանդիան ներկայացնող պատանի Անիշ Գիրին էր, ում շախմատային փայլուն ապագայի մասին գրեթե բոլորն են խոսում: Հայ շախմատիստը սեւ խաղաքարերով հենց սկզբնախաղում առավելություն ստացավ ու հետագայում կարողացավ հասցնել հաղթական ավարտի, ինչից հետո Արոնյանի ընթացիկ վարկանիշը հասավ 2826,5-ի: Այս ցուցանիշը 3-րդն է շախմատի պատմության մեջ ընդհանրապես. ավելի բարձր վարկանիշներ երբեւէ ունեցել են Գարի Կասպարովն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջինս երեկ ոչ ոքի խաղաց, ու նրա վարկանիշը այսօրվա դրությամբ հավասար է 2833,8-ի: Վեյկ ան Զեեում հաջող ելույթների շնորհիվ Արոնյանի ընթացիկ վարկանիշն աճել է 21,5 կետով, իսկ Կառլսենինը նվազել է 1,2-ով: Դասակարգման հաջորդ պաշտոնական աղյուսակը ՖԻԴԵ-ն կհրապարակի մարտի 1-ին: Իսկ թե ինչպիսին կլինեն ցուցանիշները, կախված է Վեյկ ան Զեեի վերջնական արդյունքներից:

Ավստրալիայի բաց առաջնություն

«Էլ Կլասիկո» թենիսում

Ռոջեր Ֆեդերեր, Ռաֆայել Նադալ
Մելբուռնում ավարտին է մոտենում թենիսի «Մեծ Սաղավարտի» 4 մրցաշարերից առաջինը` Ավստրալիայի բաց առաջնությունը. այսօր կեսօրին հայտնի կդառնա կիսաեզրափակիչ փուլի վերջին մասնակիցը:

Երեւանի ու Մելբուռնի ժամային գոտիների տարբերության հետեւանքով (8 ժամ) թենիսի սիրահարները մրցաշարի ոչ բոլոր խաղերին են կարողանում հետեւել ուղիղ հեռարձակմամբ: Բայց անգամ արդեն ավարտված առանձին հանդիպումներ այնպիսի հետաքրքրություն են առաջացնում, որ կրկնությունը նայելը դառնում է պարտադիր: Տղամարդկանց մրցաշարում կիսաեզրափակիչի ուղեգրեր վաստակեցին ներկայումս համաշխարհային վարկանիշային դասակարգման աղյուսակում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում գտնվող իսպանացի Ռաֆայել Նադալը (նկարում` աջից) ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (նկարում` ձախից), ընդ որում` կիսաեզրափակիչում այս թենիսիստները կմրցեն իրար հետ:

Հայկական շախմատ

Հարսնացուն հյուսիսից

Մարիա Կուրսովա, Տիգրան Լեւոնի Պետրոսյան
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը Տիգրան Լեւոնի Պետրոսյանի ու Մարիա Կուրսովայի (նկարում) հաղթանակներով ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները:

72-րդ անգամ անցկացվող տղամարդկանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը բավական ուժեղ կազմ էր հավաքել. մասնակից 11 շախմատիստներից 10-ը գրոսմայստերներ էին: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ընդունած կանոնակարգի համաձայն, մրցաշարի հաղթողը իրավունք է ստանում խաղալու մեր հավաքականի կազմում, ու սա է՛լ ավելի էր սրել մրցակցությունը: Առաջնությանը մասնակցում էին մեր գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները, բացառությամբ Լեւոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Սերգեյ Մովսիսյանի ու Գաբրիել Սարգսյանի: Այս շախմատիստները իրենց բարձր վարկանիշների շնորհիվ ապահովել են իրենց տեղը հավաքականի կազմում, իսկ 5-րդ` թափուր տեղի համար անզիջում պայքար ծավալվեց: Մասնակիցներից ոչ մեկին չհաջողվեց առանց պարտության անցկացնել մրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում էր գործող չեմպիոն, անցյալ տարի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ կես միավոր պակաս էր հավաքել 2008 թվականին մեր ընտրանու հետ համաշխարհային Օլիմպիադայի հաղթող դարձած, մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Տիգրան Պետրոսյանը:

Հեղինակի մասին

Արմեն Նիկողոսյան
ՀԺ լրագրող
Լուսաբանում է մարզական անցուդարձը: «ՀԺ»-ում է հիմնադրման օրվանից: