Վահագն Հովակիմյան

Վահագն Հովակիմյանի Հոդվածները

Հերթական մահակը

Ստուգեմ կուսակցությունդ

ՀՀ կառավարությունը այնպիսի օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնց ընդունվելու եւ օրենքի ուժ ստանալու դեպքում` որեւէ մեկը եթե կուսակցությանը գումար տա, ինչը օրենքով նախատեսված կարգով չգրանցվի, ապա վճարողը կարող է նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվել:

Համապատասխան օրենսդրական փաթեթը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը եւ արդեն իսկ ընդգրկված է ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական, քաղաքացիական, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում եւ կուսակցությունների մասին օրենքում: Մասնավորապես, Կուսակցությունների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին: Կուսակցությունների մասին գործող օրենքով` նվիրատվությունների չափը չի սահմանափակվում: Իսկ առաջարկվող փոփոխություններով` մեկ տարվա ընթացքում կուսակցությանը տրվող նվիրատվության, կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը չի կարող գերազանցել oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այսինքն` մեկ միլիարդ դրամը:

Շարիկովների կյանքից

Խմած մարդը խոտան է, էլի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Թաթա Սիմոնյանի համերգի ժամանակ ունեցած հայտնի եւ «խոտանված» ելույթից հետո, երեկ առաջին անգամ հանդես եկավ ՀՀ կառավարության նիստում:

Ամեն ինչ հարթ անցավ, վարչապետի դեմքին «խոտանի» ոչ մի հետք չկար, բառերն էլ հոդաբաշխ արտասանեց: Ինչպես եւ սպասվում էր, կառավարության անդամներից երեկ ամենապահանջվածը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էր, որին լրագրողները նախորդ օրը ԱԺ-ում բռնացրել էին ipad-ով «շարիկ» խաղալուց: Նախարարը նույն օրը ԱԺ-ում հերքել էր «շարիկ գլորելու» փաստը, ասել էր, թե` տեքստ է հավաքել: Բայց ի դժբախտություն նրա` համացանցում հայտնվեց նրա «շարիկ գլորելու» տեսանյութը: Ի պատիվ Մովսիսյանի, երեկ նա կառավարության նիստից հետո շենքի հետնամուտքով չճողոպրեց, ինչպես սովորաբար անում են սկանդալի մեջ հայտնված նախարարները: Հիմնական մուտքով սովորականի պես դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ, սակայն չկանգնեց, շարունակեց քայլել եւ շարժվեց դեպի իր ավտոմեքենան: Այդ ընթացքում «շարիկ գլորելու» վերաբերյալ հարցերին ի պատասխան կրկնում էր. «Ես շտապում եմ, ժամանակ չունեմ, դուք ինձ ուշացնում եք, հետո կպատասխանեմ»: Հասնելով կառավարության շենքի դիմաց` նախարարը նեղվեց. «Ժողովրդի մեջ սենց հարցեր մի տվեք»,- եւ լրագրողների շրջափակումից դուրս պրծնելով` նետվեց դեպի ավտոմեքենան:

Մշուշապատ որոշում

Չի հրապարակվել

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի նախօրեին կայացրած որոշումը երեկ եւս պաշտոնապես չհրապարակվեց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՍԴ ներկայացրած դիմումով պահանջել էր հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այդ հոդվածը, որը պաշտոնյաները եւ դատավորները օգտագործում են մամուլի դեմ միլիոնավոր դրամի հայցեր ներկայացնելու համար: Նախօրեին, երբ ՍԴ-ն այդ դիմումը քննարկել եւ որոշում էր կայացրել, հրապարակվել էր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»:

Չընտրվեց

Վարուժը` պրծ

Կիրակի օրն Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որն իր մրցակից, հանրապետական գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի համեմատ ստացել է 1600-ով ավելի քվե: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեկնածուներից ոչ մեկը ընտրությունների առնչությամբ բողոք չի ներկայացրել: Սարգսյանի խոսքով, կիրակի օրն Իջեւանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իրենց հանձնաժողովը նախընտրական քարոզարշավի փուլում էլ ոչ մի բողոք` ոչ գրավոր եւ ոչ էլ բանավոր, չի ստացել: Արդյունքում, Իջեւանի քաղաքապետի ընտրությունները երեկ արդեն ամփոփվեցին, եւ արդյունքները հրապարակվեցին ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:

Օրվա լրահոսից

Նոր ոստիկանապետի դեբյուտը

ՀՀ կառավարության երեկվա նիստին առաջին անգամ մասնակցում էր տասն օր առաջ ոստիկանապետ նշանակված Վովա Գասպարյանը: Եթե ՀՀ արտաքին գործերի նախարար, գրեթե «մշտական բացակա» Էդվարդ Նալբանդյանին չհաշվենք, կառավարության անդամներից երեկ բացակայում էր միայն տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, որն աշխատանքային այցով Վրաստանում էր. նրա փոխարեն եկել էր փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Ինչ վերաբերում է Նալբանդյանին, երեկ սովորականի պես նրա փոխարեն նիստին մասնակցում էր տեղակալը` Շավարշ Քոչարյանը: Այն, որ Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանում է եղել, փաստում է հենց ԱԳՆ կայքը, ըստ որի` կառավարության նիստից մեկ ժամ առաջ «Անի պլազա» հյուրանոցում մասնակցել է խորհրդաժողովի:

Հրաժարվում են հրապարակել

ՀՀ ԿԸՀ-ն հրաժարվում է իր կայքում հրապարակել ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների: Ըստ ՀՀ ԸՕ 7-րդ հոդվածի 4-րդ կետի, ընտրողների ռեգիստր վարող մարմինը, տվյալ դեպքում` ՀՀ ոստիկանությունը, տարին 2 անգամ` հունիսին եւ նոյեմբերին «ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ համայնքների ...էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է ԿԸՀ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար»: Թվում է, թե ԸՕ-ն շատ հստակ է սահմանում, որ ընտրողների ռեգիստրը կամ այլ կերպ ասած` ընտրողների ցուցակները պետք է տեղադրվեն ԿԸՀ-ի կայքում: Սակայն, ԿԸՀ-ում այս պարզ տեքստը այլ կերպ են հասկացել: Ներկայումս ԿԸՀ-ի կայքում տեղադրված է մի համակարգ, որի միջոցով մարդը կարող է պարզել` ինքն ընտրական ցուցակներում ընդգրկված է, թե` ոչ, բայց հնարավորություն չունի տեսնելու, թե իր կամ հարեւանի տան հասցեում քանի ընտրող է գրանցված, եւ ովքեր են նրանք:

Բոլորն էլ գիտեն խնդրի մասին

Հեղինակը՝ Արզօ
Վերջին երեք տարիներին արդեն սովորական երեւույթ է դարձել, որ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրերին Հայաստանի մարզերից դեպի Երեւան ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում:

Երկու շաբաթ առաջ նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստն արձանագրեց եւ նամակով դիմեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Միջքաղաքային ուղեւորափոխադրումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչությունը: Ստորեւ ներկայացնում ենք տրանսպորտի տեսչության պետ Ալբերտ Սողոմոնյանի հետ մեր հարց ու պատասխանը.

- Պարոն Սողոմոնյան, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների օրերին մարզերից Երեւան եկող տրանսպորտը երթուղի դուրս չի գալիս: Այս փաստը արձանագրել էր նաեւ օմբուդսմենը` տրանսպորտի նախարարին հասցեագրած իր հայտնի նամակում: Այս խնդրի առնչությամբ ի՞նչ է արվել, որեւէ լուծում տրվե՞լ է:
- Ես կարող եմ խոսել տրանսպորտային տեսչության կողմից եւ ասել հետեւյալը. տրանսպորտային տեսչությունը ֆիքսում է խախտումները եւ արձանագրում: Մեր միջոցներից միայն դա է, որ կիրառում ենք` վերահսկողական գործառույթների ընթացքում: Այսինքն, ձեր նշած օրերին` հանրահավաքների օրերին տրանսպորտի աշխատանքի խափանման մասին է խոսքը: Միանշանակ չի կարելի  ասել, որ ամբողջովին տրանսպորտը խափանվում է: Այդ օրերին ուղեւորահոսքը առավոտվա ժամերին կտրուկ աճում է եւ օրվա ընթացքում չվացուցակով նախատեսված շրջապտույտը, որ տրանսպորտը պետք է անի, կուտակումներ  լինելու պատճառով  տրանսպորտը սկսում է չբավարարել:

Լուր

Հիմա էլ նրանք

Լրատվամիջոցների դեմ միլիոնավոր դրամների հայցադիմումների գործընթացը սկսել է նոր դրսեւորումներ ստանալ: Այժմ արդեն թերթերին դատի են տալիս` դրանց ինտերնետային կայքում ընթերցողների գրած մեկնաբանությունների համար: Անհեթեթ թվացող այս մոտեցման հեղինակը, ոչ ավել-ոչ պակաս, իրավաբան է, ինքն էլ` փաստաբան, անունն էլ հայտնի` Արթուր Գրիգորյան: Նա «Հրապարակ» օրաթերթի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ 18 մլն դրամի փոխհատուցում է պահանջում: Թերթի ինտերնետային կայքում ընթերցողները մեկնաբանություններ են գրել, որոնցից վեցը` տարբեր հեղինակներ, ըստ հայցվորի, իրեն վիրավորել եւ զրպարտել են:

Աչքը տեսածից է վախենում

Եթե գյուղացին չցանկանա...

ՀՀ կառավարության վերջին նիստում հաստատվեց Հայաստանի գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը:

Պաշտոնապես` հայեցակարգի նպատակն է գյուղացիական տնտեսություններին օգնել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան խոշորանալ եւ զարգանալ: Խոշորացումը նախատեսվում է իրականացնել գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելով: Նախատեսվում է տարբեր տեսակի հատուկ ծրագրեր իրականացնել, որպեսզի գյուղացիները շահագրգռված լինեն կոոպերատիվների մեջ միավորվել: Եթե գյուղացիական տնտեսությունները սկսեն կոոպերատիվների մեջ միավորվել, հետագայում դրանք մեկ մարդու սեփականություն չե՞ն դառնա: Սա հայեցակարգի հետ կապված թերեւս հիմնական հարցն է, որի պատասխանը նշված փաստաթղթում չկա: Ստորեւ ներկայացնում ենք հայեցակարգի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչ Ծպնեցյանի հետ մեր հարց ու պատասխանը.

Օրվա լրահոսից

Երկաթով այրել են ոտքերը

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներն իր պաշտպանյալ Ֆելիքս Գեւորգյանին ծեծուջարդով փորձել են ստիպել, որ «խոստովանի», թե 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տասը զոհերից մեկին ինքն է սպանել: Ըստ Ստեփան Ոսկանյանի` այս տարվա սեպտեմբերի 29-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գեւորգյանը եւ նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը գնացել են Ֆելիքս Գեւորգյանի` Զովունիում գտնվող բնակարանը եւ, ներխուժելով, ծեծել նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հեղինակի մասին

Վահագն Հովակիմյան
ՀԺ լրագրող
«ՀԺ»-ում է հիմնադրման օրվանից: Ներկայումս լուսաբանում է իրավական խնդիրներ: