Լուսինե Բարսեղյան

Լուսինե Բարսեղյանի Հոդվածները

Օրվա լրահոսից

Բոստին կասկածում են

Ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջին հայտարարությունները նրա հարազատ կուսակցությունում կասկած է հարուցել, որ նա դա անում է ՀՀԿ-ի իր ընկերների խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասին է: Նախօրեին Բոստանջյանը ասել էր, թե ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, ինչը Գ. Ծառուկյանի խոսնակը համարեց Բոստանջյանի անձնական կարծիք: Ավելի վաղ` Բոստանջյանը մեր թղթակցին ասել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթանակ կտանի ՀՀԿ-ն, մինչդեռ ԲՀԿ-ն պայքարում է ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար: Ավելի ուշ` Բոստանջյանն ասել էր, որ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ չի առաջադրի, ու որ կոալիցիան համաձայնեցված ձեւով կառաջադրի մեծամասնական թեկնածուների: «Իհարկե, ես հավատացնում եմ ձեզ` հենց այդպես էլ կլինի»,- ասել էր նա: Երեկ, երբ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից մեկնաբանություն խնդրեցինք, նա ասաց. «Ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ, տեղյակ եմ միայն, որ կուսակցության նախագահը տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարել է, որ նրանք բոլոր մեծամասնական ընտրատեղերի համար առաջադրեն 2-3 թեկնածուներ` նրանց թեկնածությունները քննարկելու համար»:

Լարվածությունը բնական է, բայց ոչ լուրջ է, ոչ էլ խորքային է

Ինչ են քննարկում կոալիցիոն ուժերը

Հեղինե Բիշարյան
Կոալիցիոն ուժերի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Վերջին նիստում ոչինչ չեն պայմանավորվել հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ. ընդամենը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ այդ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի բնույթ են կրելու:

Ի՞նչ են քննարկում կոալիցիոն ուժերը եւ ինչի՞ շուրջ են փորձելու համաձայնության գալ այդ հաճախակի հանդիպումների ընթացքում. իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ այս փուլում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են կանխել առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի այլ ֆորմատով հանդես գալու որեւէ հնարավորություն: Նույն աղբյուրները նշում են, որ ՀՀԿ-ին խիստ անհանգստացրել է մեծամասնական ընտրակարգը վերացնելու ընդդիմության նախաձեռնությանը ԲՀԿ-ի միանալու հավանականությունը: Եւ եթե կոալիցիայի նախորդ նիստերում քննարկվում էր, թե մեծամասնականով ԲՀԿ-ին քանի տեղ է տրվելու, ՀՀԿ-ին` քանի (խոսվում էր, թե Ծառուկյանը 11 տեղ է ուզել, Սերժ Սարգսյանը 6 տեղ տալու պատրաստակամություն է հայտնել), վերջին նիստերում քննարկման առարկա է դարձել հենց ԲՀԿ-ի վերջին քայլը, երբ նա  ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համատեղ դիմեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

Օրվա լրահոսից

Էլի միասնական ցուցա՞կ

ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, Ամանորից առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ տոներից հետո կասի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելո՞ւ է, թե` ոչ: Երեկ Հայրապետյանը պատասխանել է մեր հարցերին:

- Ձեր ասած ժամկետներն անցել են, առաջադրվելո՞ւ եք:
- Դուք ինձնից ավելի լավ հետեւում եք բոլոր իրադարձություններին, եւ իմ կամքից անկախ է. տեսնում եք, ոչ մի տեսակի քաղխորհրդի նիստ չի լինում, կոալիցիոն քննարկումներ են գնում, որոշակի, կոնկրետ ոչ մի բան չկա, դրա համար ես ինքս էլ չգիտեմ: Պետք է այս հինգշաբթի էլ ՕԵԿ քաղխորհրդի նիստ լիներ, որոշվեր, բայց վաղն էլ չի լինելու, անընդհատ հետաձգվում է, որովհետեւ ինչ-որ հարցեր են քննարկվում, որոնցից, ճիշտն ասած, ես էլ տեղյակ չեմ: Դրա համար ես հստակ որեւէ բան չեմ կարող ասել:

Ցուցակի, թիմի, տղայական թասիբի, թեւի ու ոտի մասին

Նիկոյանը հերքում է ու հերքում

Սամվել Նիկոյան
ԱԺ նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ մեզ հետ զրույցում փորձեց հերքել մի քանի բաներ, որոնք, ըստ էության, անհերքելի են:

Նիկոյանը տրամադրված չէր մեզ հարցազրույց տալ, բայց ի վերջո մի քանի հարցերի պատասխանեց, հարցերից մեկի ժամանակ անջատեց «ՀԺ»-ի ձայնագրիչը, վերջում էլ ասաց` դուռն այնտեղ է, եւ մեր մի քանի հարցեր էլի անպատասխան մնացին:

- Պարոն Նիկոյան, տեղեկություններ կային, որ տեղափոխվելու եք կառավարական առանձնատներից մեկում բնակվելու: Ինչո՞ւ չեք տեղափոխվում, ինչ-որ խնդի՞ր կա, ո՞րն է պատճառը:
- Դուք այդ հարցը տվե՞լ եք պարոն Աբրահամյանին` երկար տարիներ Աժ նախագահ է եղել, ինչո՞ւ չի գնացել, Մարգարյան Անդրանիկին` երկար տարիներ աշխատում էր վարչապետ, եւ նա ամառանոցում չէր, նա գերադասում էր ապրել իր բնակարանում: Ես էլ գերադասում եմ ապրել Մայակ թաղամասում գտնվող իմ բնակարանում եւ այնտեղ ինձ լավ եմ զգում եւ որեւէ տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել:

Ի հեճուկս ԲՀԿ-ի՞

Քոչարյանը ՀՀԿ ցուցակո՞ւմ

Ռոբերտ Քոչարյան
Հանրապետական կուսակցության թեւերի միջեւ գզվռտոցներն ու ինտրիգները չեն դադարում: Բանը հասել է այնտեղ, որ արդեն ամենակարկառուն հանրապետականները չեն թաքցնում, որ ՀՀԿ-ն հազար թեւ ու թեւի թեւ ունի:

Եթե նախկինում իշխող կուսակցությունում կար միայն երկու թեւ` հին ու նոր հանրապետականներ, ապա հիմա ՀՀԿ-ն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւ, հին հանրապետականների թեւ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեւ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեւ եւ այսպես շարունակ: Ու հիմա, ինչպես պնդում են ՀՀԿ մեր աղբյուրները, այս թեւերը, որ ներքին կատաղի պայքար են մղում իրար դեմ, փորձում են հնարավորինս շատ քվոտա ստանալ ՀՀԿ համամասնական ցուցակում: Թեւերի առաջնորդները փորձում են առավելագույն տեղեր ապահովել ՀՀԿ համամասնական ցուցակում` իրենց մարդկանց համար: Այս փուլում, ըստ ՀՀԿ աղբյուրների, որոշվում է, թե Տիգրան Սարգսյանը քանի տեղ է ունենալու, Հովիկ Աբրահամյանը` քանի, Միքայել Մինասյանը` քանի: ՀՀԿ-ում վերջնականապես չի որոշվել անգամ, թե ովքեր են գլխավորելու իրենց համամասնական ցուցակի հնգյակը: Մինչ այժմ խոսվել է Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան տարբերակի մասին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, թե հույս ունի, որ այդպես չի լինի: ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակի մասին պաշտոնապես որեւէ բան չի ասի մինչեւ համագումարը, որը տեղի է ունենալու մարտի 17-ին: Բանն այն է, որ ՀՀԿ-ն, ըստ նույն աղբյուրների, անհամբեր սպասում է Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, եւ հենց այդ պատճառով էլ համագումարը նշանակվել է ՌԴ ընտրություններից հետո: Հենց դրանից հետո էլ կհստակեցվի, թե ով է լինելու ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Հասկանալի է, որ նա էլ լինելու է պոտենցիալ վարչապետացուն: Իսկ Ռուսաստանը, ըստ ՀՀԿ աղբյուրների, Սերժ Սարգսյանին կարող է պարտադրել վարչապետ նշանակել ոչ թե Տիգրան Սարգսյանին, այլ բոլորովին այլ մարդու:

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սպառնում են պայթեցնել իրար

Հեղինակ՝ Արզօ
Երեկ ողջ օրը ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորները սպառնում էին պայթեցնել իրար. այս մասին երեկվա ընթացքում մի քանի հայտարարություններով հանդես եկան:

ՀՀԿ-ԲՀԿ հերթական սրացումը սկսվեց անցյալ շաբաթ, երբ «Բարգավաճը», Դաշնակցության եւ «Ժառանգության» հետ համատեղ, դիմեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար: Հենց նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ԲՀԿ-ն իր հայտարարություններում ազնիվ չէ. «Քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն այո է, ոչ-ը` ոչ: Սա քաղաքական հնարք է, եւ այստեղ մենք տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել»:

Սրան հաջորդեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պատասխանը: Երեկ առավոտյան նա «Լրագիր»-ով Շարմազանովին խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին խոսելիս. «Այլապես խոսքի եւ գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության ու ավելին` գործունեության վնասարարության այնպիսի դասական օրինակներ կան, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք հերթով թվարկել»: Զոհրաբյանը նաեւ զգուշացրեց, որ որեւէ հոխորտանք, ոչ կոռեկտ խոսք եւ փաստի խեղաթյուրում անպատասխան չեն մնալու:

Նախանձելի չէ ցուցակ կազմողի վիճակը

Ապրենք մինչեւ երկուշաբթի

Լեւոն Տեր-Պետրոսյան
Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը երեկ որոշում կայացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով:

Երբ նիստն ընթանում էր, մի պահ փակ դռան հետեւից ծափեր լսվեցին: Ավելի ուշ պարզվեց, որ դաշինքով մասնակցության որոշումն էին Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները ողջունում: Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը: Նիստի ընդմիջման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ երկուշաբթի օրը հասարակության ուշադրությանը կներկայացվի հայտարարություն, որը կվերաբերի Կոնգրեսի առաջիկա քաղաքական ռազմավարությանը եւ ընտրությունների մասնակցության ձեւաչափին: Իսկ նիստի ավարտից հետո Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «ՀԺ»-ին հայտնեց, որ դաշինքով մասնակցության շուրջ կոնսենսուսը բավական հեշտ կայացավ: «Բոլորն էլ կողմ էին, ուղղակի մոտեցումների խնդիր կար` երբ հայտարարել այդ մասին, ընդհանրապես ինչ ենք անելու, եթե արտահերթը չստացվի, հերթականի ժամանակ եթե կեղծվեն ընտրությունները` ինչ պիտի անենք, այդ ընդհանուր հարցերի շուրջ քննարկումներ էին գնում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ապրել է, ապրում է եւ կապրի հանուն ՀՀԿ-ի

ՀՀԿ-ում դավաճաննե՞ր կան

Հովիկ Աբրահամյան
Նախօրեին ՀՀԿ-ում շարունակվում էին մեծամասնական եւ համամասնական տեղերի շուրջ քննարկումները:

Երբ այցելեցինք կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է նաեւ նախընտրական շտաբը, դուռը բացեց ՀՀԿ-ի Գեւորիկը, որը նախկինում ՀՀՇ-ի Գեւորիկն էր: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նստած սպասում էր ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: ՀՀԿ-ում էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը մեզ հավաստիացրեց, որ ՀՀԿ անդամ չէ եւ համամասնական ցուցակում էլ չի ընդգրկվելու: Այնտեղ էին նաեւ ԱԺ մի քանի պատգամավորներ: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց մեր մի շարք հարցերին:

Առաջադրվելու են

Որոշել են ոմանց

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է թիվ 18 ընտրատարածքում (Արարատի մարզ), որտեղ գործող պատգամավորը ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանն է, սատարել ԱԺ մեկ այլ պատգամավորի` Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Ավշարի գինու գործարանի սեփականատերը 2007-ին խորհրդարան է մտել Դաշնակցության համամասնական ցուցակով եւ հիմա էլ նույն խմբակցությունից է: ՀՀԿ-ի ՀՅԴ-ական թեկնածուի դեմ էլ ԲՀԿ-ից առաջադրվելու է ոստիկանության ներքին զորքերի նախկին տխրահռչակ հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը: Հիշեցնենք, նա 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային մասնակիցներից է, որի գործողությունների հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր կան: Հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀԿ-ն որոշել է, որ ԱԺ գործող պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը 2007-ին խորհրդարան մտավ թիվ 15 ընտրատարածքից (Արագածոտնի մարզ), այս անգամ մեծամասնականով չի առաջադրվելու: Այստեղ կառաջադրվի Թալինի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Գրել էինք նաեւ, որ ապագա ԱԺ-ում, ըստ որոշ տեղեկությունների, չի լինելու նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որ ԱԺ էր մտել թիվ 11 ընտրատարածքից: Մարգարյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ մեծամասնականով առաջադրվելու է: Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ ՀՀԿ-ն որոշել է նրան այս ընտրատարածքում չսատարել, այլ փոխարենը ՀՀԿ-ից առաջադրել գործող պատգամավոր, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին:

Թող իշխանությունը մտածի

Հիշեք Թունիսը, Եմենը, Եգիպտոսը

Վահագն Խաչատրյան

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ

- Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Կոնգրեսում. որոշ ԶԼՄ-ներ արդեն Կոնգրեսի ցուցակի առաջին եռյակ են հրապարակում, ավելին` խոսվում է, թե Կոնգրեսում կռիվ է ընկել:
- Ցանկություններ են դրանք: Շատ աշխատանքային մթնոլորտ է Կոնգրեսում, իսկ ցուցակային խնդիրների քննարկման ժամանակը չի եկել, ընդամենը սկզբունքներն ենք քննարկում: Ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, Կոնգրեսը բաց է գործում, Կոնգրեսի կազմում կան 18 կուսակցություններ, որոնք մասնակցում են այդ քննարկումներին: Այսօր ցուցակի մասին խոսք չկա, ընդամենը քննարկվում է, թե ինչ սկզբունքներով կարելի է ցուցակները կազմել: Նաեւ ընտրություններին մասնակցելու ձեւաչափն ենք ճշտում: Մնացածը զուտ քաղաքական տեխնոլոգիաների խնդիր է, որով փորձում են Կոնգրեսի վարկանիշը գցել կամ իրավիճակը Կոնգրեսում ներկայացնել այնպես, ինչպես իրենք կուզեին, որ լիներ:

Հեղինակի մասին

Լուսինե Բարսեղյան
ՀԺ լրագրող
«ՀԺ»-ում է հիմնադրման օրվանից: Լուսաբանում է քաղաքական, հիմնականում` ներքաղաքական, անցուդարձը: