Երեկ ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական
հարցերի նախարար,
ԲՀԿ անդամ
Արթուր Գրիգորյանի
հետ կարճ
զրույց ունեցանք
առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա
հնարավոր մասնակցության մասին:
- Մեծամասնականով ԲՀԿ-ից առաջադրվելո՞ւ եք,
թե` ոչ:
- Իհարկե` ոչ:
- Իսկ համամասնական
ցուցակում լինելո՞ւ
եք, թե`
ոչ:
- Եթե անկեղծ
լինեմ, մեր
կուսակցությունում դեռեւս
չի քննարկվել
համամասնական կամ
մեծամասնական ընտրակարգով...
Իհարկե, աշխատանքները
այս ընթացքում
քննարկման փուլում
են գտնվում,
բայց, համենայն
դեպս, մեծամասնականով իմ
թեկնածությունը առաջադրելու
խնդիր չկա,
չեմ առաջադրվելու:
- Դու՞ք չեք
ուզում, թե՞
կուսակցության ղեկավարը
չի ուզում:
- Ես հեռու
եմ մեծամասնական
կամ, ասենք,
պատգամավորական աշխատանքից:
Իմ մտքով
նույնիսկ չի
անցել, որ
ես կարող
եմ պատգամավորական աշխատանքով
զբաղվել:
- Իսկ եթե
առաջարկեն ընդգրկվել
համամասնական ցուցակում,
կհրաժարվե՞ք:
- Իհարկե` ոչ: