Անկեղծ ասած, չէի ուզում գնալ Թիֆլիս: Հավես չկար: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին` երկարատեւ ընդմիջումից հետո տանը բազմոցին թավալ տալը երանություն էր թվում:
Բայց ընկերներիս, ընտանիքիս
հորդորները ազդեցին,
եւ, չնայած
որոշակի դժկամությամբ,
ճանապարհորդելու որոշումը
կայացրի: Ճանապարհին
էլ ավտոյի
անիվը պայթեց,
ու ստիպված
էի մայրուղու
վրա, ամայի
մի տեղ
պագրիշկա փոխել`
Թիֆլիսը մտքումս
հայհոյելով: Հասնելուց
հետո էլ
մտածում էի`
երկու օր
ի՞նչ եմ
անելու էստեղ,
բայց երկու
օր մնալուց
հետո որոշեցի
մեկ օրով
էլ երկարաձգել
այցելությունս, հետո
էլ փոշմանեցի,
որ ավելի
վաղ չեմ
եկել` մի
երկու օր
ավել մնալու
հնարավորությունից ինքս
ինձ զրկելով.
աշխատանքային օրերն
էին սկսվում:
Ապրող քաղաք. սա
է այսօրվա
Թբիլիսիի իմ
բնորոշումը, եւ
դրան հասա`
փորձելով գտնել
հարցի պատասխանը,
թե ինչն
է այսքան
գրավում ինձ
այդ քաղաքում:
Թբիլիսին ապրում
է, քաղաքում
մթնոլորտ կա,
քաղաքը շնչում
է եւ
քեզ շնչելու
անսահմանափակ հնարավորություն տալիս:
Դա մի
քաղաք է,
որ ունի
պատմություն, հպարտանալ
գիտե իր
պատմությամբ եւ
դեմքիդ ճչում
է, որ
ինքն ունի
ապագա: Ունի,
թե չունի`
տվյալ պահին
էական չէ,
Թիֆլիսը մի
քաղաք է,
որ ճառագում
է վստահությամբ`
սեփական ապագայի
նկատմամբ: Եւ
դա ասված
է, ասված
է քաղաքաշինության լեզվով,
որ լեզուներից
ամենաազդեցիկն է,
որովհետեւ մտածողություն է
կերտում, կուլտուրա,
կանոն եւ
կարգ: