Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանի Հոդվածները

Կեցցե՜ հոկտեմբերի 9-ը

Սպասում ենք շքերթին

Հեղինակը՝ Արզօ
Խոտը դեռ չծլած` ՀՀ կառավարությունը երեսով շրջվեց դեպի գյուղը, գնաց, կանգնեց գյուղացու կողքին եւ սկսեց զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը:

Զարկ տալ` մեղմ է ասված: Դա համազարկ էր, որի նմանը գյուղացիները չէին տեսել. վարչապետը նշան բռնեց կովերի կրծքերին, փոխվարչապետը` ոռոգման ջրի տռուբեքին, այդ առիթով կառավարության շարքերը սողոսկած ԱԺ նախագահը` մկնանման կրծողներին, գյուղնախարարը, մյուս նախարարների հետ միասին` օդի ջերմաստիճանի մինուսին... Կոալիցիոն կառավարության համատեղ ուժերով գյուղ առաքվեց գարու եւ կարտոֆիլի սերմացու, պարարտանյութեր:

Այս լայնածավալ գործողություններին զուգահեռ կառավարությունը կայացրեց գյուղատնտեսության զարգացմանը միտված մի շարք կարեւորագույն որոշումներ, որոնց թագն ու պսակը, անշուշտ, հոկտեմբերի երկրորդ կիրակին Գյուղատնտեսության աշխատողի օր սահմանելն էր: Սա, հիրավի, կարող է դառնալ ամենափառահեղ տոնը հայոց անկախ պետականության քսանամյա պատմության մեջ: Ուստի տրամաբանական կլինի, եթե այդ օրը տոնական շքերթ անցկացվի Հանրապետության հրապարակում: Դա է տարվա հրամայականը, եթե չմոռանանք, որ այս տարի գյուղատնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն:

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Հեղինակի մասին

Վասակ Դարբինյան
ՀԺ լրագրող