#3155

Նրանք յոթն են

Հունվարի 4-ին ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: 15 թեկնածուներից փաստաթղթերն ամբողջությամբ ԿԸՀ են ներկայացրել միայն յոթը, որոնց  գրանցումը համարվում է տեխնիկայի հարց: Այսպիսով, այս պահին ՀՀ նախագահի թեկնածուներն են՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Երեկվա դրությամբ որեւէ թեկնածու դեռ չէր գրանցվել: Գրանցման վերջնաժամկետը հունվարի 14-ն է:

տես նաեւ էջ 3, 4

Հերոսությունը փոխարժեք չունի

«Մեծ գործ ենք անում», - այս խոսքերը լսել եմ ինձ համար սիրելի եւ կարեւոր մարդուց 2008-2010 թվականների ընթացքում: Ես հավատում էի նրան: Այդ «Մեծ գործը» 1-2 հոգի չէին անում, ոչ էլ՝ 10-20 հոգի: Այդ ժամանակ ամեն օր, ամեն վայրկյան մեծ գործ էին անում հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր մարդիկ: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով: Ու բոլորը հավատում էին նրան, ինչ իրենք անում են: Հարյուրավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, եւ դա նրանց «մեծ գործն» էր, հարյուրավորներ՝ ընկերներ ու հարազատներ կորցրեցին, հարյուրավոր մարդիկ ֆիզիկական զրկանքներ կրեցին: Հարյուրավոր երեխաներ ամեն օր մեծ գործ էին անում, քանի որ դպրոցում իրենց ընկերների հետ հայտնվել էին հակառակ ճամբարներում ու իրենց փոքրիկ ուղեղներին ոչ անհրաժեշտ բանավեճեր էին ունենում, իրենց երկրում արդարություն հաստատելու եւ այլ՝ մանկության հետ որեւէ աղերս չունեցող թեմաներից էին խոսում:

#3154

Մենք դա կարող ենք, մենք դա կանենք

Դեկտեմբերի վերջին, որպես կանոն, լրատվամիջոցները սկսում են անցնող տարին ամփոփել, ի մի բերել բոլոր կարեւոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել այդ տարվա ընթացքում եւ ազդել տվյալ երկրի քաղաքացիների կենսակերպի, հոգեբանության, զգացմունքների վրա, ցնցել, տխրեցրել կամ ուրախացրել նրանց: Արդեն մեկ շաբաթ է` անցնող 2012 թվականն ամփոփում են համաշխարհային լրատվամիջոցները, իրենց երկրներում եւ աշխարհում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները ի մի են բերում մեկը՝ նկարներով, մյուսը՝ վիճակագրությամբ եւ այլն: Բոլոր այդ ամփոփիչ հրապարակումներում բալանսն ապահովված է՝ 2012 թվականին ինչպես առանձին երկրներում, այնպես էլ աշխարհում կատարվել են թե վատ, թե լավ բաներ. մի երկրում իշխանություն է փոխվել, մեկ այլ երկրում՝ իշխանությունն է հաղթել, մի երկրում աշխատավորները բազմահազարանոց միտինգ են արել, եւ իրենց պահանջը կատարվել է, մեկ այլ երկրում  գիտության ոլորտում կարեւոր ձեռքբերում է գրանցվել եւ այլն, եւ այսպես շարունակ: Հայաստանը, սակայն, միակ երկիրն է, որտեղ տարին ամփոփելիս բալանս չի լինում ապահովել. կենսամակարդակի անկում, արտագաղթի աճ, քաղաքական, հասարակական, հոգեւոր խորը դեպրեսիա, հուսալքություն:

Ground zero

Նոյեմբերի 27-ին Երեւանից Պրահա մեկնեցի լեփ-լեցուն ինքնաթիռով. A-319-ի գրեթե բոլոր տեղերը զբաղված էին: Ինքնաթիռում 150-156 ուղեւոր կար: Չորս օր անց Երեւան վերադարձա նույն մակնիշի ինքնաթիռով, կրկին Պրահայից, բայց ուղեւորների թիվն արդեն հարյուրով պակաս էր:

Այդ օրերին է, որ Հայաստանի երկու ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի ընտրություններ տեղի ունեցան, եւ սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում էր «ծախված ժողովրդի» թեման: Ամոթանք էին տալիս. «Բա ամոթ չի՞, բա չեք ամաչու՞մ»,- դիմում էին անհայտ ընտրակաշառակերին:

#3153

Ժողովուրդը պարտվեց, կեցցե ժողովուրդը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում անձի շուրջ հինգ տարի առաջ այս նույն ժամանակ հզոր համաժողովրդական շարժում էր ձեւավորվել, չի առաջադրվում ՀՀ նախագահի թեկնածու 2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում: Այս լուրը ամենատարբեր գնահատականների արժանացավ քաղաքացիական հասարակության, ժողովրդի, քաղաքական գործիչների շրջանում: Ոմանք պնդում էին, թե դա խիստ կանխատեսելի էր, ոմանք այս ընթացքում գործած սխալների ինվենտարիզացիա էին անում, ոմանք պարզապես հեծկլտում էին, ոմանք համարում էին, որ ճիշտ որոշում էր, ոմանք՝ ուղիղ հակառակը, բայց բոլորը, առանց բացառության` բոլորը, միակարծիք էին մի հարցում՝ առաջիկա նախագահական ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Առաջին անգամ գործող նախագահը դուրս է գալու ընտրապայքարի` չունենալով լուրջ հակառակորդ: Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ հավակնում են լուրջ հակառակորդի դերակատարում  ստանձնել, ապա առնվազն ժամանակը նրանց համար խոչընդոտ է. եթե ամանորյա թոհուբոհը հանենք, ապա նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ: Իսկ սա շատ քիչ է Հայաստանում կայացած քրեաօլիգարխիկ համակարգին ձեռնոց նետելու համար:

Հունվարի 5-ին լրանում է 5 տարին

Հունվարի 4-ին Թբիլիսիում` նախագահական նստավայրի առջեւ մի շարք հասարակական-քաղաքական ուժերի նախաձեռնությամբ տեղի է ունենալու հանրահավաք, որի նպատակն է Միխայիլ Սահակաշվիլիին հիշեցնել, որ հունվարի 5-ին լրանում է նրա նախագահական լիազորությունների հինգերորդ տարին:Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը`«Միաբանություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը Սահակաշվիլիի` հունվարի 5-ին հեռանալու պահանջով 600 հազարից ավելի ստորագրություն է հավաքել: 200 հազար ստորագրությունը բավարար է, որպեսզի խորհրդարանը Սահակաշվիլիի հեռացման հարցը ներառի օրակարգ: Թվով 34 կազմակերպություններ արդեն դիմել են Սահմանադրական դատարան եւ պահանջում են հունվարի 5-ից հետո Սահակաշվիլիի պաշտոնավարումն ապօրինի ճանաչել: Վրաստանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2008 թվականի հունվարի 5-ին: Սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է, սակայն, Սահակաշվիլին մի շարք փոփոխություններ է կատարել եւ իր լիազորությունների ժամկետը երկարաձգել է մինչեւ հոկտեմբեր:

տես նաեւ էջ 7

#3152

Վերջին կարեւոր հայտարարությունը

Սպասվում էր, որ շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կխոսեր առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին: Սա վերջին շրջանում ներքաղաքական կյանքում առանցքային սպասումներից մեկն էր, թերեւս, այս առումով՝ ամենավերջինը: Սրանից առաջ տեւական ժամանակ հայությունն ու քաղաքական շրջանակները սպասում էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին հայտարարությանը: Մինչ ՀՀՇ համագումարը` Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե համագումարում Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, ակնարկներ անի իր առաջադրման վերաբերյալ` չբացառելով բոյկոտը: ՀՀՇ համագումարում, սակայն, Տեր-Պետրոսյանը որեւէ բան այդպես էլ չասաց առաջադրման թեմայի շուրջ: Նրա ելույթում անգամ ակնարկ չկար դրա մասին, այսինքն` ակնարկ, որը թույլ կտար ենթադրել՝ կառաջադրվի նա, թե` ոչ: «Իհարկե, ես գիտեմ` ինչ եք սպասում, որ ասեմ: Բայց ձեզ հուսախաբ եմ անելու: Այս իմ ամբողջ ելույթը ինչի՞ արեցի` ես սպասում եմ: Ես դիմել եմ բոլոր գերտերություններին` Ամերիկային, Չինաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանը, մինչեւ նրանց հավանությունը չստանամ, ես չեմ կարող ձեզ պատասխան տալ:

Ջերմաստիճանը նվազելու է, ճանապարհները՝ սառցապատ են

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կտրուկ նվազելու է: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ հայպետհիդրոմետը, այսօր` գիշերը, շրջանների զգալի մասում, ցերեկը` Սյունիքում եւ Վայոց Ձորում սպասվում են տեղումներ: 26-29-ը ՀՀ ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը կնվազի 10-15, ցերեկը` 5-6 աստիճանով, 28-29-ին`գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 4-5 աստիճանով: Այսօր գիշերվա առաջին կեսին Երեւանում սպասվում են տեղումներ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, ձնաբքի պատճառով փակ են Սելիմի եւ Ջաջուռի լեռնանցքները, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ, Սոտք-Քարվաճառ եւ Ապարան-Քուչակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Գյումրի-Կարս ավտոճանապարհը: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս Երեւանից Բագրատաշեն կամ հակառակ ուղղությամբ երթեւեկելիս օգտվել Նոյեմբերյան-Իջեւան կամ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երեւան երթուղիներից: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իսկ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացած տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Քիմիական զե՞նք, թե ներխուժման պատրվակ

Սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել զինված ապստամբների դեմ: Երեկ նման սենսացիոն հայտարարություն են տարածել ապստամբական խմբավորումներն ու արաբական մի շարք լրատվամիջոցներ: Նշվում է, թե Հոմսի արվարձաններում ինքնաթիռից երկու կոնտեյներ թունավոր նյութ է թափվել, ինչի հետեւանքով վեց հոգի մահացել է, իսկ բազմաթիվ մարդիկ էլ սրտխառնոցի, շնչառության խանգարման, տեսողության վատացման բողոքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նույն աղբյուրների փոխանցմամբ, բժիշկները նշում են, որ ապստամբների դեմ նեւրապարալիտիկ «Զարին» գազ է կիրառվել: Պաշտոնական Դամասկոսը հերքում է այդ գազի կիրառման մասին տեղեկությունները եւ դա համարում Արեւմուտքի կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ տարվող ինֆորմացիոն պատերազմի արտահայտություն, ինչի նպատակը Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու եւ Ասադին տապալելու համար հիմնավոր առիթ ստեղծելն է:

«Ես էդ շարժման մեջ եմ»

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հրավերն ընդունելով` երեկ այդ կուսակցության համագումարին մասնակցել է ՀԱԿ անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ 17-րդ համագումարից բացակայել էր: Երեկ լրագրողների հետ զրույցում Միքայելյան իր բացակայությունը մեկնաբանել է առողջական խնդիրներով: Արձանագրենք, որ Միքայելյանն ուրբաթ օրը ներկա էր «Հանրապետություն» կուսակցության համագումարին, շաբաթ՝ ՀՀՇ համագումարին չէր մասնակցում, իսկ երկուշաբթի ընդունել էր Բագրատյանի հրավերը: «Սասուն» ջոկատի հրամանատարը լրագրողի կոնկրետ հարցին՝ դուք ՀԱԿ անդա՞մ եք, երեկ տվել է ոչ կոնկրետ պատասխան. «Համաժողովրդական շարժում է եղել, ես էդ շարժման մեջ եմ: Ու լինելու եմ էն հրապարակում, որտեղ իմ ժողովուրդն է»:

#3151

Շա՜տ փոքրիկ, չնչի՛ն պատճառով

Այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, թե հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցն առեւտրական կենտրոն է բացելու Հայաստանում` հայտնի «Դալմա մոլում»: Նշվում էր, որ այդ հիպերմարկետը կունենա 10 հազար քառակուսի մետր տարածք: «Դալմա մոլում» հայտնված այս պաստառը (նկարում) հիմնավորում էր այդ լուրերը: Նաեւ նշվում էր, որ «Կարֆուր» հիպերմարկետը կբացվի հենց այս տարվա նոյեմբերին: Ոչ միայն չբացվեց, այլեւ այդ ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն տարվել: Եւ ուրեմն` ինչ է տեղի ունեցել: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչով է կարեւոր «Կարֆուրի» բացվել-չբացվելու պատմությունը, պարզաբանենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապրանքանիշը: «Կարֆուրն» իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում: Տարբեր երկրներում սա ունի ավելի քան 15 հազար առեւտրական կենտրոն: Դրանցում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ, իսկ տարեկան հասույթը կազմում է մոտ 100 միլիարդ եվրո: Եւ ուրեմն, այս հսկայական ընկերության մտադրությունը` մեր երկրում գործունեություն ծավալելու առումով, արդեն իսկ ուշագրավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար:

Իվանիշվիլին հրաժարվու՞մ է Հայաստանը շրջանցող երկաթգծից

«Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս» երկաթգծի կառուցումն ինձ մոտ, մեղմ ասած, որոշակի հարցերի տեղիք է տալիս: Հնարավոր է, որ ես ստիպված լինեմ տվյալ հարցը բարձրացնել Ադրբեջան կատարելիք իմ առաջիկա այցի (դեկտեմբերի 26-ին) ժամանակ եւ մեր բարեկամ երկրին շատ նրբորեն բացատրեմ, որ ինչ-որ փուլում այդ գործընթացը կարող է մեզ շահեկան չլինել, եւ վերանայման անհրաժեշտություն լինի»,- երեկ «Ռեզոնանսի» պարբերականին տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս նաեւ նշել է, որ դա անելը հեշտ չի լինի, քանի որ երկաթգծի շինարարությունն ընթացքի մեջ է:

Պետրոսն ասում է` բան չի եղել

Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն այսուհետեւ ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է «Կենտրոնի» գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Մեր թղթակցի հարցերին ի պատասխան` Պետրոս Ղազարյանն ասել է միայն, որ որեւէ խնդիր չի եղել, ինքը շարունակելու է իր հաղորդումները:

#3150

Ամեն տարի՝ էս վախտ

Այսօր դեկտեմբերի 21-ն է. ըստ մայաների հին օրացույցի, Հինգերորդ արեւի դարաշրջանի երկար հաշ