Այս Սահմանադրությամբ նախագահը կառավարության հետ թիմային կապեր չունի. Նիկոլ Փաշինյան

«Նոր սահմանադրությամբ նախագահի գործառույթը փոփոխությունների են ենթարկվել: Մեր գործունեությունը, Արտակ Զեյնալյանի կենսագրությունը եւ աշխատանքը ցույց են տալիս, որ նա առավել հարմար թեկնածու է այդ գործառույթներն իրականացնելու համար: Նորընտիր նախագահի գործառույթը պետք է լինի Սահմանադրության գործունեությանը հետեւելը եւ ինչ-որ առումով դա ապահովելը՝ Սահմանադրական դատարանի հետ համատեղ: Արտակ Զեյնալյանն այդ ոլորտում հսկայական փորձ ունի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատելու փորձ ունի, Արցախյան պատերազմի մասնակից է»,-պատասխանելով լրագրողների հարցին՝ պարզաբանեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, թե ինչու՞ են 2018-ի առաջադրում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

Եթե Զեյնալյանն ԱԺ-ի կողմից ընտրվի նախագահ, իսկ վարչապետը լինի ՀՀԿ-ական, ապա «Ելք»-ին մեղադրանք չի հնչեցվի՞, թե ընդդիմադիր ուժն իշխանության մաս է կազմում: Այս հարցին Փաշինյանը պատասխանեց.

«Նոր սահմանադրությամբ նշված է, որ երկրի նախագահը կուսակցական գործունեություն ընդհանրապես չպետք է վարի: Նախագահը պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի եւ իշխող ուժի հակակշռի դերը: Այս Սահմանադրությամբ նախագահը ոչ միայն կառավարության հետ թիմային կապեր չունի, այլեւ իր գործառույթը հակակշռելն է կառավարությանը եւ խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը»,- նշեց պատգամավորը:

«Նոր սահմանադրությամբ նշված է, որ երկրի նախագահը կուսակցական գործունեություն ընդհանրապես չպետք է վարի: Նախագահը պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի եւ իշխող ուժի հակակշռի դերը»:

2665 դիտում

Տեսանյութեր

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում փորձում են իրավիճակը թեժ պահել. Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարևոր փուլ (տեսանյութ)

Սրբություն պղծելը թշնամանք է խորացնում. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ-ն առաջինն է Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացրել հարաբերությունները, միլիարդների զենք վաճառել. Փաշինյան․ տեսանյութ

ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ վարչապետ

ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, չգիտեմ՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով (տեսանյութ)

Լուրեր | Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Պուտինն ու Ալիևը նոր «սիրախաղ են» սկսել (տեսանյութ)

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին (տեսանյութ)

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են. Պուտինն ընդունել է Ալիևին (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում խոչընդոտում են ականազերծման աշխատանքներին. Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

բեռնել ավելին