Հայ-թուրքական հարաբերություններին մեծ վնաս է հասցնում ներկայիս սառած գործընթացը. Փայլան

Հայ-թուրքական հարաբերություններին մեծ վնաս է հասցվում ներկայիս սառած գործընթացը: Այս մասին Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ նշելով, որ ինքը ցանկանում է կամուրջ դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

«Ուզում եմ՝ երկխոսություն սկսվի, գիտեմ դժվար է: Ուրախ եմ, որ Հայաստանը շատ ավելի ուժեղ, ինքնավստահ է: Ազգայնականության ալիքը բարձրանում է այս տարածաշրջանում, շատ մեծ վտանգ է սա, մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնենք, ես էլ այստեղ եմ այդ պատասխանատվությունն իրականացնելու համար»,- նշեց Մեջլիսի պատգամավորը՝ հիշեցնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով է եղել իր եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումը:

Գարո Փայլանը հիշեցրեց, որ Թուրքիան մինչ 2015 թվականին գարուն էր ապրում եւ իրենք սպասում էին, որ ամեն նոր օրը լավ է լինելու: «Դժվախտաբար, 2015 թվականից ի վեր Թուրքիայում ազգայնականները դաշինք կազմեցին եւ ամեն ինչ վատ է եւ կվատանա: 2009 թվականի արձանագրությունները (հայ-թուրքական) ստորագրվեցին, բայց այդ ճանապարհը չկարողացանք անցնել: Հիմա պայմանները վատ են եւ կվատանան, ազգայնականներն ուժ ունեն: Ամենամութ ձմեռվա մեջ պետք է գտնենք ճանապարհը: Մենք՝ ժողովրդավարներս, պետք է ջանք թափենք: Թուրքիայի ժողովրդավարությունը վատթարանում է, Հայաստանն ավելի ինքնավստահ է: Վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպել եմ եւ գիտեմ, որ նրանք պատրաստ են այս դուռը բացել, բայց պետք է Թուրքիան էլ պատրաստ լինի, պետք է երկխոսության դուռը բացել: Ես Թուրքիա վերադառնալուց հետո պետք է խոսեմ Թուրքիայի նախարարների հետ»,- նշեց Գարո Փայլանը:

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը չեղարկի հայ-թուրքական արձանագրությունները, ի՞նչ հետեւանքներ այն կառաջացնի, Գարո Փայլանը պատասխանեց, որ այժմ 2009 թվականի պայմանները չկան, երբ ստորագրվեցին արձանագրությունները: «Կարեւոր բան են արձանագրությունները, բայց պետք է մաքուր թուղթ ունենանք, դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է, երկխոսություն չկա, դրա համար ես այստեղ եմ, որ երկխոսություն ունենանք, դա կարող է փակ լինել եւ բաց, հիմա տեսա Հայաստանը պատրաստ է, երկխոսությունը պետք է սկսել»,- նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայում քրդական ուժերի պայքարին՝ Գարո Փայլանն ասաց, որ քրդերը ինչպես 100 տարի առաջ հայերը, պահանջներ ունեն եւ այդ պահանջները պատասխաններ չեն ստացել: «Հիմա էլ քրդերի պահանջը նույնն է, որ Թուրքիան ժողովրդավար լինի եւ քրդերը, որ քաղաքներում, որ մեծամասնություն ունեն ուզում են՝ տեղական ժողովրդավարություն լինի»,- նշեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը:

Հայ-թուրքական հարաբերություններին մեծ վնաս է հասցնում ներկայիս սառած գործընթացը. Փայլան

1332 դիտում

Տեսանյութեր

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում փորձում են իրավիճակը թեժ պահել. Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարևոր փուլ (տեսանյութ)

Սրբություն պղծելը թշնամանք է խորացնում. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ-ն առաջինն է Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացրել հարաբերությունները, միլիարդների զենք վաճառել. Փաշինյան․ տեսանյութ

ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ վարչապետ

ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, չգիտեմ՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով (տեսանյութ)

Լուրեր | Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Պուտինն ու Ալիևը նոր «սիրախաղ են» սկսել (տեսանյութ)

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին (տեսանյութ)

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են. Պուտինն ընդունել է Ալիևին (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում խոչընդոտում են ականազերծման աշխատանքներին. Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

բեռնել ավելին