Վանաձորի ծննդատանը 24 ժամում 12 երեխա է ծնվել. 6-ը աղջիկ է, 6-ը` տղա

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, ծնվել է 12 երեխա:

Այս հաստատության համար սա աննախադեպ ցուցանիշ է առնվազն վերջին տասը տարվա ընթացքում:

«Ծանրաբեռնվածությունն առաջին 11 ժամում է եղել` առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթացքում»,- մեր զրույցում տեղեկացրեց ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը:

12 ծննդաբերությունից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9-ը` բնական ճանապարհով: Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը` տղա: Թե ծննդաբերությունը եւ թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդությունների:

«Վաղը պատրաստվում ենք դուրսգրմանը: Ամեն ինչ նորմալ է. ե´ւ երեխաները, ե´ւ մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,- ասաց Ավալյանը:

Պատասխանեց, որ ստեղծված արտակարգ իրավիճակում աշխատելիս մասնագետների պակաս չի առաջացել. «Մենք 8 մանկաբարձ-գինեկոլոգ ունենք, ծննդաբերություններին մասնակցել են 4 բժիշկ` ինձ հետ միասին: Այնպես որ մենք մասնագետների կամ այլ բանի կարիք չենք զգացել»:  

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3.5 ծնունդ:

Վանաձորի ծննդատանը 24 ժամում 12 երեխա է ծնվել. 6-ը աղջիկ է, 6-ը` տղա

3013 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Սահմանին տեղադրվել է 20 սյուն. Հնդկաստանը ասել է, թե ինչու է զենք վաճառում Հայաստանին (տեսանյութ)

Մտահոգիչ է, որ ատելության խոսք, ընդհուպ անեծքներ են հնչում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից (տեսանյութ)

Լուրեր | Վզներից բռնես, ասես՝ ինչն ենք հանձնում, կսկսեն հեքիաթ պատմել. Սիմոնյանը՝ սահմանագծման մասին

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

բեռնել ավելին