Որոնում

Ջրվեժի անասնակերերի խանութում 9 տոննա դիզելային վառելիք և անասնակեր է այրվել

Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող անասնակերերի խանութում. առկա են վառելիքաքսուքային նյութեր:

Տաքսու վարորդները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իրար են ծեծել

Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է վերջիններիս ինքնությունը:

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային․ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Մոսկվան, ի պատասխան Քիշնևի կողմից հակառուսական գործողությունների, արտաքսում է Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին։

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ գիշերվա ժամը 2:15-ին, ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել։

Երևանում հրդեհվել է ավտոմեքենա. այրվել են նաև կենցաղային իրեր, վառելիքաքսուքային նյութեր

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։49-ին։

Տաքսու 33-ամյա վարորդն օգտվել է ուղևորի ոչ սթափ վիճակից և նրա քարտից իրեն փոխանցել 9 միլիոն դրամ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը:

Հասել են իրենց ուզած վայրն ու տաքսու վարորդներին կեղծ թղթադրամներով վճարել

«Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ:

Երևանում տաքսու վարորդի են դանակահարել

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:

Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ում տաքսու վարորդների համար խիստ պահանջներ կգործեն, որոնք կտարածվեն բոլորի վրա՝ անկախ ազգությունից

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի նոր օրենքը, որը նոր պահանջներ է նախատեսում տաքսու վարորդների համար։

«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է եղել վառելիքաքսուկային նյութի արտահոսք:

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն,

«Սա ազգային թշնամանք սերմանող ատելության խոսքի օրինակ է». քաղաքագետները հրավիրում են իրավապահների ուշադրությունը

Քաղաքագետը նկատել է, որ վստահաբար, աշխարհի մեկ այլ երկրում ոչ մեկը չի կարող տաքսու վրա հանդիպել «բայդենականների մուտքը արգելվում է» կամ էլ «մակրոնականների մուտքը արգելվում է» գրություններ։

Հայաստանը 2022-ին Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ

Հիշեցնենք՝ Բաքուն նաև դիմել է ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ՀՀ-ին «էթնիկ զտումների, սպանությունների, խոշտանգումների, արտաքսումների» համար:

Տեսչական ստուգումներ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում․ 22 տաքսու վարորդ լիցենզիա չի ունեցել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Սա ֆորմալ վավերացումն է վաղուց արդեն իրականության և փաստի․ Գյումրիում Հասմիկ Կիրակոսյանի անունով փողոց է անվանակոչվել

Ես չեմ հիշում որևէ գյումրեցու կամ տաքսու վարորդի, որն այս փողոցն այլ կերպ կոչի, քան տիկին Հասմիկ Կիրակոսյանի փողոց։

Մեքենայի դուռը բացեցի՝ շորտով էր, հողաթափերով, սև ակնոցով. ինչպես են տաքսու վարորդներն արձագանքում ուղևորների բողոքներին

Սա ի՛մ անձնական մեքենան է, ի՛մ անձնական տարածքը, ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որ իր ուզած ձեւով հագնվեմ, եթե դուր չի գալիս, թող մեքենանս չնստեն:

Ծաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակը (տեսանյութ)

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Իտալիան արտաքսում է 30 ռուս դիվանագետի. Գերմանիայից ու Ֆրանսիայից ևս դիվանագետներ են վտարվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս կապակցությամբ «ՏԱՍՍ»-ին ասել է, որ Ռուսաստանը համապատասխան ձևով կպատասխանի Իտալիայից դիվանագետների արտաքսմանը։

Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա, այնուհետ՝ նետվել

Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հունական դատարանի որոշմամբ՝ պոլսահայ մտավորականը կարող է արտաքսվել Թուրքիա

«2022թ. հունվարի 3-ին Սիրոսի դատարանը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատարանի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը որ երկիր է լինելու»,- տեղեկացրել է Հերա Ցուրուն։

Տաքսու վարորդը հարձակվել է ուղևորի վրա, վերցրել նրա մոտ առկա ամբողջ գումարը և դիմել փախուստի․ վարորդը ձերբակալվել է

Ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը: Տղամարդը ձերբակալվել է:

Մգացրած ապակիներով մարդկանց հետ սարսափելի դժվար է. 86-ամյա տաքսու վարորդը Կասկադի կոլորիտային կերպարներից է

Ուր գնում էի, ինչ-որ մարդիկ էին գալիս ու ասում՝ հոպար, էս մեր տեղն է:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի. հոդված իսպանական El Pais-ում

Ցեղասպանությունն ուղեկցվում էր դեպի Սիրիայի անապատներ զանգվածային արտաքսումներով և ամենադաժան կերպով իրագործված զանգվածային սպանություններով։ Էթնիկ զտումը համընդհանուր բնույթ էր կրում։

Մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը. ՊՆ-ն՝ աղմկոտ պատմության մասին

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ:

Թունավորված 15 եւ 17-ամյա քույրերին առավոտյան հայտնաբերել է հայրը. աղջիկներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Առավոտյան հայրն է նրանց այդ վիճակում գտել: «Հայրը տաքսու վարարոդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել»:

Պարզվել են տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գյումրիում 37-ամյա տաքսու վարորդ է սպանվել. դանակի հարվածներ են ստացել նաև սպանվածի կինն ու ազգականը

Սպանվածը հունվարին Արագածոտնի մարզում իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել են Հ. Թ.-ի եղբայրն ու հայրը:

Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան

Մասնագիտական պարկեշտություն ունեցող լրատվամիջոցները այս տեքստը կարող են օգտագործել որպես ստահոդ հոդվածի հերքում:

Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել

Մանրամասնեց, որ երեք օր քաղցած մնացել են «Շերեմետեւոյում», մի կերպ ազատվել են ձերբակալությունից: Հետո ոստիկաններ են մոտեցել եւ ասել՝ ձեզ արտաքսում ենք Հայաստան:

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մեր ԶՈՒ-ի կողմից խոցված հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազան (տեսանյութ). ՊՆ

Հիշեցնենք՝ այն խոցվել է այս առավոտյան՝ 6:30-ի սահմաններում:

Հայկական կողմը խոցել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա. փախել են՝ թողնելով 60 դի ու տեխնիկա. ՊՆ

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ՝ հաջողությունները զարգացնելու համար։

Բեյրութի նավահանգստի տարածքում նոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:

Տեսչական մարմինը Սյունիքի մարզում խախտումներ է արձանագրել տաքսու վարորդների մոտ

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը շարունակել է աշխատել՝ խախտելով ինքնամեկուսացման պայմանը. քրգործ է հարուցվել

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին:

Տաքսու վարորդները պոլիէթիլենով մեկուսացրել են դիմացի նստատեղերը. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

«Տաքսու վարորդը պոլիէթիլենով մեկուսացրել է դիմացի նստատեղերը հետեւի նստատեղերից եւ կրում է դիմակ. շնորհակալություն՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»:

Թուրքիայից Հայաստան է վերադառնում ՀՀ քաղաքացիների 2-րդ խումբը՝ 7 ավտոբուս. առաջարկվում է այնտեղ ունենալ մեկ պատուհան

Թուրք սահմանապահներն իրենց երկրի օրենքը չիմանալով՝ ավելորդ տուգանքներ են սահմանում, ինչպես նաև դրանք չվճարելու դեպքում՝ արտաքսում:

Վանաձորում երթուղայինի վարորդն իրեն ուղևորներից բաժանել է պոլիէթիլենային թաղանթով, որի վրա անցք է բացված (լուսանկարներ)

Անհատ տաքսու վարորդներից մեկն էլ, պարզապես մեքենայից հանել էր իր կողքի նստատեղը: Մեզ հետ զրույցում ասաց՝ չկա նստատեղ, չկա վարորդի կողքին նստող ուղեւոր:

Կանխվել է տաքսու վարորդի միջոցով հերոին տեսակի թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Այս մասին հայտնում են ՔԿԾ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Կարծում եմ՝ երբ տաքսու մեջ 1 ուղեւոր է, այդ պարագայում վարակելու հավանականությունը շատ ցածր է․ Սիմոնյան

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների այդ հեռավորությունը կազմում է անվտանգ։

Հրդեհ՝ Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում. հրդեհաշիջմանը մասնակցել է 12 զինծառայող

Այրվել են 1.5 հա բուսածածկ տարածք, 5 ծառ, 6 անվադող և 6 վառելիքաքսուքային նյութերի դատարկ տարա:

Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է․ ճակատագրական սխալներ չեն եղել․ Սեյրան Օհանյան

Նա հայտարարաեց, որ ԶՈՒ-երը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում, վառելիքաքսուքային նյութերի առումով որեւէ խնդիր չեն ունեցել։

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Երկրորդ կասկածյալը եւս ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, քանի որ հանդիսանում է Սոֆիայում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ:

ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին. վարչապետ

Նրա խոսքով՝ 2020 թվականը զբոսաշրջային ավելի լավ տարի է լինելու. «Այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ սպասարկման որակի առումով, ընդհուպ՝ սկսած տաքսու վարորդներից եւ ավարտած մնացած օղակներից»:

Տաքսու վարորդի նկատմամբ բռնություն գործադրած տղամարդն ունի կասկածյալի կարգավիճակ

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում տաքսու վարորդին ծեծած «Բրաբուս»-ի վարորդին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ՝ ինչպես են բերման ենթարկում «Բրաբուս»-ի վարորդին:

Վթարից հետո տաքսու վարորդին ծեծած «Բրաբուս»-ի վարորդը բերման է ենթարկվել

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Բրաբուս»-ի վարորդը բերման է ենթարկվել:

«Բրաբուս»-ի վարորդը վթարից հետո տաքսու վարորդին գցել է գետնին ու ծեծել. ոստիկանությունում աշխատանքներ են տարվում

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ Ոստիկանությունը ծանոթ է հրապարակմանը:

Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են

Զբոսաշրջիկին տրամադրած կտրոնի վրա երկու հեռախոսահամար է նշված, որոնցից մեկը գոյություն չունի, իսկ մյուս համարին պատասխանողն ասաց, որ Սերվիսի հետ կապ չունի եւ որ այս համարը մի քանի ամիս առաջ է գնել:

Տաքսու վարորդը գումարը օդանավակայան տեղափոխելու փոխարեն յուրացրել է. ոստիկանություն

Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տվել է 200.000 դրամ «Զվարթնոց» օդանավակայան տանելու նպատակով, սակայն վերջինս յուրացրել է գումարը:

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։

Թե ինչպես են կառչած իրենց հողից եւ ինչպես են գոյատեւում. կկայանա «Միստիկ երկիր Առան»-ի՝ Արցախի մասին ֆիլմի պրեմիերան

Ֆիլմի հերոսները արցախցի սովորական մարդիկ են՝ տաքսու վարորդ, ժենգյալով հաց թխող կին, երգչուհի, որը երգում է «Ղարաբաղի հորովել»-ը եւ այլն:

Լավ վերաբերմունք ցուցաբերեք զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Երթուղային տաքսու կարգազանց վարարոդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական. ոստիկանություն

Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանները տաքսու վարորդներին օդանավակայանից բաժին են տարել

Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ ենթարկվել վարչական պատասխանատվության:

Էդուարդ Բաբայանը տաքսու վարորդին հորդորել է աշխատանքից դուրս գալ՝ ՔՊ-ի շտաբի առջեւ կանգնելու պատճառով. Պետրոսյան

Ըստ օդում կախված լուրերի սպառնալիք է հնչել, որ եթե Վահագնը չընտրվեց դուք կարող եք այլեւս աշխատանքի չգալ աբովյանցիներ:

Տաքսու վարորդին ծեծել են, դանակի սպառնալիքով փող պահանջել․ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:

Տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 20-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

Մինչդատական վարույթում ստացվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա երիտասարդը հետապնդում 20-ամյա աղջկան:

ՌԴ քաղաքացի հայերին արտաքսում են Բաքվի օդանավակայանից. Զախարովան կոպիտ խախտում է դա որակել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներին արտաքսելու դեպքերը:

Բողոքի ակցիա եւ լարված իրավիճակ Գյումրիում. ցուցարարները փակել են ՇՄ դատախազության փողոցը

ՇՄ դատախազության շենքի դիմաց փողոցը փակել եւ բողոքի ակցիա են անցկացնում գյումրեցի 28-ամյա տաքսու վարորդի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները

Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ (տեսանյութ)

Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Համերգասրահի փոխտնօրենը կրակոցներ է արձակել 27-ամյա տաքսու վարորդի ուղղությամբ

Հ. Վարդանյանն իր մասնավոր ավտոմեքենան շահագործում է տաքսի ծառայության նպատակով, վիճաբանությունը գումարի հետ ոչ մի կապ չի ունեցել:

Գյումրիում օտարերկարցուն «քցել են»՝ տաքսու վարորդը պահանջել է 100 ԱՄՆ դոլար

Գումարը մասամբ առգրավվել է: Կատարվում է քննություն:

Օսիպյանը կանգնեցրել է աղբը մեքենայից նետող վարորդին եւ հրահանգել՝ հավաքել (տեսանյութ)

Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու վարորդը աղբը նետում մեքենայից դուրս:

Տաքսու վարորդները փակել էին վարչապետի նստավայրը. նրանց հետ զրուցեց նախարար Հակոբյանը

Տաքսու վարորդները որոշել են առաջիկա երկու օրվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացրել նախարարին: Նրանք նախարարին նաեւ հորդորել են կադրային փոփոխություններ անել իրենց վերաբերող ոլորտում:

Դիվանագիտական պատերազմ՝ ընդդեմ ՌԴ-ի. ԱՄՆ-ը 48 ռուսաստանցի դիվանագետի է արտաքսում

Պաշտոնական Վաշինգտոնը Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորման համար Կրեմլին ուղղված մեղադրանքների շրջանակում որոշել է ԱՄՆ-ից արտաքսել 48 ռուսաստանցի դիվանագետի:

Լեհաստանից արտաքսում են Ռուսաստանի դիվանագետներին

Լեհաստանը հայտնել է, ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը, գրում է РИА Новости-ին:

Բացահայտվել է տաքսու վարորդի վրա կատարված ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք

Փետրվարի 15-ին 43-ամյա տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար եւ իր բջջային հեռախոսները։

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։

Սաակաշվիլին դատարանի միջոցով պահանջում է չեղարկել Ուկրաինայից իր արտաքսման որոշումը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայց է ներկայացրել Կիեւի վարչական դատարան, որով պահանջում է ապօրինի ճանաչել իր արտաքսումն Ուկրաինայից եւ չեղարկել այդ որոշումը:

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տաքսու ոլորտը կանոնակարգելու նպատակով օրենսդրական նախագիծ է մշակել, որը ներքին քննարկման է դրվել:

Թանկացումներ Հայաստանում. հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ

Հայաստանում հասարակական տրանսպորտի ու տաքսու սակագները կարող են բարձրանալ սեղմված գազի թանկացման հետեւանքով:

Տաքսու վարորդը 41-ամյա կնոջը ծեծել է, գողացել մատանին, ապա ենթարկել սեռական բռնության

Ներկայանալով որպես տաքսու վարորդ, կնոջը Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցից առեւանգել է եւ տեղափոխել Երեւան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս:

Արագածոտնում Երեւանի 20-ամյա բնակիչ, տաքսու վարորդի սպանության քրգործն ուղարկվել է դատարան

Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ուղևորվել են Գյումրի՝ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհով։ Ժամը 17-ի սահմաններում շեղվել են հիմնական ճանապարհից և կանգ առել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտ

Թուրքիայում բանտից ազատ են արձակվել համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն և նրա կինը

Մտավորականը սոցիալական ցանցերի իր էջում գրառում է թողել` տարածելով նաև լուսանկար, որում նաև նրանց որդին է

Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն ու կինը դեռ մնում են կալանքի տակ. ընկերների նամակը

նրանց որդին` 8-ամյա Արևը, այդպիսով բաժանվել է իր ծնողներից

Համշենահայ մտավորականներ Ջեմիլ Աքսուն ու կինը շարունակում են մնալ կալանքի տակ

Թուրքական Gazetaduvar կայքի հոդվածի համաձայն, ծնողների ձերբակալությունից հետո համշենահայ զույգի փոքրիկը` Արեւը, մնացել էր տանը մենակ

Թուրքիայում ձերբակալվել է համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն

Ոստիկանները, Աքսուի սոցցանցի բաց էջերում դեռեւս չհրապարակված հակապետական գրառումներ են տեսել, մինչ այդ եղել են նաեւ հրապարակվածները:

Թուրքիայում ձերբակալվել է համշենահայ գրողի կինը

Թուրքիայում վաղ առավոտյան ոստիկանությունը խուզարկել է համշենահայ գրող Ջեմիլ Աքսուի տունը

Տաքսու վարորդը իմացավ, որ գալիս եմ Արթուրին դիմավորելու՝ անվճար բերեց. Գյումրին գերակտիվ է

Բոլորը սպասում էին գյումրեցի մարզիկ, ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

Հայաստանում տաքսու վարորդը գտել եւ վերադարձրել է Գերմանիայի դեսպանի բջջայինը

Տաքսու վարորդ Սուրեն Սողոյանն իր մեքենայի մեջ գտել եւ վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բջջային հեռախոսը:

Օրվա կադրը. Վերասյա չի քշվում, չդիմել. Տաքսու վարորդի օրգինալ գրառումը

Լուսանկարը արվել է Շիրակի մարզում:

Զվարթնոցից Ստեփանակերտ՝ 73 հազար դրամ. վարչապետի անհետեւանք ելույթն ու տաքսու մենաշնորհը

Զվարթնոց օդանավակայանի շենքից մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածի ընդհանուր հեռավորությունը 11 կիլոմետր 300 մետր է:

Գերմանիան սկսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսում

Պատճառը Դյուսելդերֆի քաղաքային իշխանությունների որոշումն է ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու եւ պատասխանելու վերաբերյալ:

Օրվա կադրը. Երթուղային տաքսու վարորդի պահանջները` հեռախոսով սեր չբացատրել...

Օրվա կադրը. Երթուղային տաքսու վարորդի պահանջները`հեռախոսով սեր չբացատրել

«Փաստ». Հայաստանին էս էր պակասում. տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով կուսակցություն

Մոսկվայում չիլիացի լրագրողին օդանավակայանից դեպի հյուրանոց ուղևորությունը արժեցել է 900$

Մոսկվայում «Կոնֆեդերացիաների գավաթը» լուսաբանելու ժամանած չիլիացի լրագրողը տաքսու վարորդին վճարել է 50,00 ռուբլի (մոտ 900 դոլար), ինչից հետո դիմել է ոստիկանություն։

Հայաստանում տաքսիների թիվը գերազանցում է 100 հազարը

92 հազար անհատ տաքսու վարորդից բացի, Հայաստանում տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա է ստացել 230 իրավաբանական սուբյեկտ:

Ջահել տղերքը տեսնում են, որ կին է ղեկին՝ լոպազավարի ճռռիկ են անում. տաքսու կին վարորդ

Տաքսու կին վարորդը նշում է, որ լինում են դեպքեր, երբ ստիպված է լինում ինքը վերանորոգել մեքենան:

ՌԴ-ի դեմ արշա՞վ է սկսվել. Մոլդովան արտաքսում է հինգ ռուսաստանցի դիվանագետի

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարությունում:

Թուրքիան արտաքսում է National Geographic-ի լրագրողին

National Geographic-ի լրագրողը և նրա թարգմանիչը մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին սոցցանցերում քարոզչություն անելու մեջ:

Տաքսու 20-ամյա վարորդի պարանոցն ուղեւորը կտրել է գյուղի երեխաների աչքի առաջ. մանրամասներ

«Ասում էր, որ անգիտակից է եղել, դանակով խփել է, բայց գյուղացիները տեսել են վարորդին ղեկի վրա»,- ասաց գյուղապետը:

ԱՄՆ-ում դատարանն արգելել է կիրառել միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

Նյու-Յորքում ԱՄՆ-ի Դաշնային դատարանը, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, ժամանակվորապես արգերել է օդանավակայաններից ամերիկյան վիզներ ունեցող ներգաղթյալների արտաքսումը:

Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել աղջկան

Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:

Կալանավորվել է Էրդողանի անվտանգության նախկին պետը. ասում են` Գյուլենի «մարդն» է

Թուրքիայի դատարանը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության նախկին պետ Մաքսութ Քարալին կալանավորելու որոշում է կայացրել:

Ադրբեջանում անօրինականորեն տուգանված տաքսու վարորդն ի նշան բողոքի վառել է ավտոմեքենան

Գախի ճանապարհային ոստիկանության պետը տաքսու վարորդներին ստիպում է ամեն օր ծխախոտ կամ «Redbull» ըմպելիք գնել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում թույլ չի տա աշխատել:

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի հանդիսացող տաքսու վարորդ

Նրա վարած տաքսու մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով 12 մարդ է տուժել:

Բարաք Օբաման կատակել է, թե պաշտոնաթողությունից հետո կարող է աշխատել որպես տաքսու վարորդ

ԱՄՆ-ի նախագահը լիազորությունների ավարտից հետո, մտադիր է երկու շաբաթ քնել, իսկ հետո աշխատել Uber-ում:

Նոր մանրամասներ Դիարբեքիրի ահաբեկչությունից. ԻՊ-ի թիրախը ոստիկանատունն էր

«Ահաբեկչական կազմակերպության մահապարտը սակայն չի հասել իր նպատակին, քանի որ ճանապարհին բախվել է մի տաքսու եւ պայթել», - նշում է լրատվամիջոցը։

Դոպինգային սկանդալ. Ռուսաստանին «արտաքսում են» Ռիոյի խաղերից

The Mail on Sunday պարբերականի լրագորղները տեղեկացել են Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Ռուսաստանի ողջ հավաքականին 2016 թ.-ի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերից հեռացնելու որոշման մասին:

Տաքսիստները դատի կտան կառավարությանը (տեսանյութ)

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տաքսու ոլորտում միայն պետք է հորդորի «Yandex taxi» կազմակերպությանը, որպեսզի պայմանագիր կնքեն միայն այն տաքսիների հետ, որոնք ունեն լիցենզիաներ:

Հռոմի պապի դասերը. «Առավոտ»

Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից,: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:

Տաքսու վարորդին սպանել է մի կնոջ պատճառով. նոր մանրամասներ

Սպանվածն ու գործով մեղադրյայը երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են եղել՝ մի կնոջ հետ մտերմիկ հարաբերությունների պատճառով։

Տաքսիստներն առաջարկում են իրենցից գանձվող գումարները հատկացնել բանակին (ֆոտո, վիդեո)

Տաքսիստներն առաջարկում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգի ոստիկանությանը, հարկային եւ մաքսային մարմիններին, որպեսզի այս օրերին զսպվածություն ցուցաբերեն եւ տեսանկարահանող սարքերով արձանագրած խախտումների համար չտուգանեն վարորդներին, իսկ տաքսու ոլորտից հավաքագրած գումարները տրամադրել բանակին:

Տաքսու վարորդների իրավունքների համար պայքարողներից մեկը մյուսին դատի է տվել

Նա նշեց, որ «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն սկզբում համագործակցում էր «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս նամակով դիմել է կառավարություն եւ ասել, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունում տաքսիների խնդրով հանդիպում են դրածո ՀԿ-ների հետ` նկատի ունենալով հենց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ին:

Ադրբեջանական ըմբոստ քաղաքներում մարդկանց արգելում են տանից դուրս գալ

Ադրբեջանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի ու ֆինանսական ճգնաժամի պատճառով երեկ Սիյազանում, Լենքարանում, Աքսուում, Աղջաբեդիում, Ֆիզուլիում եւ մի շարք այլ վայրերում ծայր առած բողոքի ցույցերը շարունակվել են մինչեւ ուշ գիշեր:

Չինաստանից ֆրանսիացի լրագրողուհի է արտաքսվում՝ ույգուրների մասին գրելու համար

Չինաստանի իշխանությունները երկրից ֆրանսիացի մի լրագրողուհու են արտաքսում, ով նյութեր էր գրել հյուսիս-արեւմտյան Սինճյան գավառում ույգուրների նկատմամբ Պեկինի վարած քաղաքականության մասին

Տաքսու վարորդն անցել էր «պլան Բ»-ին. իրանցիներին թողել էր գազալցակայանում ու փախել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տաքսու վարորդն անցել էր «պլան Բ»-ին. իրանցիներին թողել էր գազալցակայանում ու փախել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրիտանական ոստիկանությունը 200 կգ կոկաին է հայտնաբերել՝ 70 միլիոն ֆունտ արժողությամբ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 200 կիլոգրամ կոկաին է առգրավել Էսսեկս կոմսությունից Լոնդոն գնացող տաքսու մեջից: Թմրանյութի արժեքը, վաճառվելու դեպքում, կարող էր հասնել 70 միլիոն ֆունտ ստերլինգի

Երբ քաղաքացին տրանսպորտի է սպասում առնվազն 50 րոպե

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան երկրորդ զանգվածի բնակիչները այսօր առավոտյան ստիպված էին 50 րոպե սպասել «75Ա» համարի երթուղային տաքսուն, իսկ դրանից հետո պարզել, որ սպասելն իմաստ չունի, որովհետեւ հարակից փողոցներից մեկում՝ Վանթյանում, կատարվող ջրագծի վերակառուցման աշխատանքների պատճառով ճանապարհը փակ է:

Գյումրեցի տաքսիստները կաշխատեն «հին ձեւերով»

Գյումրիում անհատ տաքսու վարորդներին, որոնք պատրաստվում էին բողոքի ցույց անցկացնել, հավաստիացրել են, որ կշարունակեն աշխատել «հին ձեւերով»:

Գյումրեցի տաքսիստների ակցիան չի կայացել

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրիում նախատեսված էր տաքսու վարորդների բողոքի ակցիա: Վարորդները պետք է պահանջեին իշխանություններից հրաժարվել տաքսիներում հաշվիչներ տեղադրելու մասին առաջարկից:

Գյումրեցի տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա կանցկացնեն

Գյումրին «աղքատության թագավորությունն է», ու իրենք չեն պատրաստվում հաշվիչներ տեղադրել. «Էս մեռած քաղաքի մեջ մենք ինչպե՞ս հաշվիչներ գնենք, էս աղքատ քաղաքացիներից ի՞նչ ուզենք: Չենք դնելու ոչ մի հաշվիչ: Մենք քաղաքի մի ծերից մյուսը մարդկանց տանում ենք 500 դրամով, բայց ավել չենք կարող վերցնել, որովհետեւ մարդիկ փող չունեն, հիմա եթե էդ հաշվիչը դնենք, ընդհանրապես էլ մարդ չի նստի»,- խնդիրը ներկայացրեց տաքսիստը:

Ինչո՞ւ բոլորը հանկարծ սկսեցին լսել տաքսու վարորդին. BBC-ի հոդվածը՝ հայ տաքսիստի մասին

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը երեկ անդրադարձել է վերջերս իր հարցազրույցների շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած տաքսու վարորդ Արման Գալստյանին:

Գագիկ Բեգլարյանի «շուստրի» առաջարկը տաքսու վարորդներին. «Ժամանակ»

«Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդների խնդիրներին պահանջվող լուծումներ առաջարկելու փոխարեն, փորձում է ավելի «կրեատիվ» մոտեցումներ ցուցաբերել:

Նրանք չեն խախտում (մաս 1)

Հազիվ թե գտնվի համացանցում ակտիվ մեկը, ով չճանաչի արդեն հայտնի դարձած տաքսու վարորդ Արման Գալստյանին: Այդ մարդը, ըստ էության, իրականություն դարձրեց այն անեկդոտը, որ տաքսիստները իշխանություններից լավ գիտեն, թե ինչպես է պետք երկիր կառավարել:

Բեգլարյանն ընդունել է իր հարցազրույցով սոցցանցերում բում առաջացրած տաքսու վարորդին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով:

«Մեր խնդիրը չլուծվեց». բողոքի ակցիա անցկացնող տաքսու վարորդները փոխնախարարից դժգոհ են հեռացել (Լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանները տարածք բերեցին քարշակներ՝ սպառնալով այդ մեքենաները տեղափոխել տուգանային հրապարակ: Վարորդները խոչընդոտեցին: Հանրապետության հրապարակ եկան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը: Ճանապարհային ոստիկաները սկսեցին բարձրախոսով հնչեցնել վարորդների մեքենաների պետհամարանիշները:

Գյումրիում այսօր բողոքի ակցիա են անցկացրել տաքսու վարորդները. նրանց ընդունել է Շիրակի մարզպետը

Գյումրիում այսօր բողոքի ակցիա են անցկացրել տաքսու վարորդները: Նրանք հավաքվել են կենտրոնական հրապարակում եւ դժգոհել «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:

Դաժան սպանություն Երեւանում. բերման են ենթարկվել սպանվածի նախկին կինն ու երկու տղամարդ

Մեր տեղեկություններով, բերման ենթարկված կինը սպանվածի նախկին կինն է: Նախկին ամուսինները տարիներ շարունակ գույքային վեճերի մեջ են եղել: Այսօր հերթական անգամ հարցին լուծում տալու համար կինը եւ նրա ներկայիս ամուսինը` տաքսու վարորդի հետ (3- րդ բերման ենթարկված տղամարդը) այցելել են Բարսամյանի տուն: Այնտեղ, մեր տեղեկություններով, վիճաբանություն եւ ծեծկռտուք է սկսվել: «Հյուրերը» Բարսամյանի բերանը թուղթ են լցրել, որ նրա բղավոցները լսելի չլինեն հարեւաններին:

Վաղվանից ամեն մարդ չի կարող տաքսու վարորդ աշխատել. Գ. Բեգլարյան (ֆոտո)

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ:

Փուչիկների հերթական պայթյունը եւ հերթական հանելուկային պատմությունը

Այցելելով նշված հասցե՝ մեզ դիմավորեց «Փուչիկների աշխարհի» տնօրեն ներկայացած Արթուրի մայրը՝ վստահեցնելով, թե ինքը գաղափար անգամ չունի, որ որդին փուչիկներ է լիցքավորում: Նա, ըստ կնոջ, աշխատում է որպես տաքսու վարորդ:

Գալուստովն ու տաքսու մեջ սպանվածը փողային խնդիրնե՞ր են ունեցել

Հոկտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր 24- ամյա Լեւոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Գյումրիում կրակոցներ են եղել, հրազենային վնասվածք ստացած Արտակ Անդրեասյանին վիրահատել են

Ապրիլի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու Բուլղարային թաղամասում: Հրազենային վնասվածքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 27-ամյա Արտակ Մարատի Անդրեասյանը: Վերջինս, ըստ որոշ հրապարակումների, տաքսու վարորդ է:

ՀԱՅԵՐԻՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ ԵՆ ԱՐԶԱՄԱՍԻՑ

Ռուսաստանի Նիժեգորոդսկի շրջանի Արզամաս քաղաքում հակահայկական տրամադրությունները պահպանվում են: Դեկտեմբերի 14-ին Արզամասում նշել են տեղի հայկական «Օջախ» սրճարանում հայաստանցիների հետ ծեծկռտուքի ընթացքում սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրը: Սլակաեւի սպանության առիթով Արզամասում` Սոբորնայա հրապարակում, ապա քաղաքապետարանի շենքի առջեւ, մի քանի ժամվա տարբերությամբ միանգամից երկու բողոքի ցույց է տեղի ունեցել, որոնց մասնակցել է 500-ական մարդ: Երկու դեպքում էլ ցուցարարները պահանջել են «քաղաքը մաքրել իրենց սանձարձակ պահող հայերից ու մյուս ներգաղթյալներից»: Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններից տպավորություն է ստեղծվում, թե հայերի ու այլ ներգաղթյալների ջարդերից հնարավոր է եղել խուսափել միայն քաղաքում մեծ թվով իրավապահներ մտցնելու եւ նախորդ օրը իրականացված ակտիվ քարոզչության շնորհիվ: Այսպես` դեկտեմբերի 13-ի երեկոյան տեղական հեռուստաալիքներով ելույթ են ունեցել Ալեքսանդր Սլակաեւի ծնողները եւ համաքաղաքացներին կոչ արել անկարգություններ չկազմակերպել:

ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ԳՈՀ ՄՆԱ

Հայաստանի «ռուսաֆիկացումը» մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչեւ ուր դա մեզ կհասցնի: Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, եւ հիմա արդեն հերթը Երեւանինն է: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը: Հարցի ձեւակերպումից դա ակնհայտ չի երեւում: Այն ձեւակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային են փոխանցվում Երեւանի «... Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում»:

«ԲՐԱԽԵԼ ԵՆ»

Նախօրեին, աշխատանքից տուն վերադառնալիս ուշագրավ զրույց է ծավալվել տաքսու վարորդի եւ մեր թղթակցի միջեւ: Վարորդը խոսել է Մաշտոցի պողոտայի բախումների մասին եւ դժգոհել, որ այդ օրը ոստիկանները եկել են իրենց տաքսի ծառայություն եւ վարորդներին տարել Կենտրոնի բաժին` որպես ընթերակա: «Ձեր մեքենաները թողեք, մենք հետո ձեզ հետ կճանապարհենք»,- վարորդի փոխանցմամբ, ասել են ոստիկանները: Սակայն ժամեր շարունակ ոստիկանությունում պահելուց հետո` ընթերակա-տաքսիստներին ոստիկանները, ինչպես վարորդն է արտահայտվել, «բրախել են»: Վարորդը նաեւ բողոքել է, թե սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը նման կերպ է վարվում:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Վերջին օրերին Մոսկվայում միգրանտների արտաքսումը լայն թափ է ստացել: Մայրաքաղաքի ոստիկանությունն անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ համատարած ստուգումներ է իրականացնում շուկաներում ու տոնավաճառներում: Այսպես, երկուշաբթի վաղ առավոտից ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ ստուգումներ են սկսել Մոսկվայի խոշոր շուկաներից մեկում՝ «Սադովոդ»-ում: Ընդ որում, ստուգումներն իրականացվել են ներքին զորքերի 33-րդ դիվիզիայի աջակցությամբ: Ոստիկանների հայտնվելն այստեղ իսկական խուճապ է առաջացրել. շատ վաճառողներ, ապրանքները տեղում թողնելով, լքել են շուկայի տարածքը: Ստուգումների շրջանակներում Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի մոտ հազար քաղաքացի տեղափոխվել է ոստիկանական բաժանմունքներ, որպեսզի պարզվի նրանց փաստաթղթերի օրինականությունն ու հնարավոր մեղսակցությունը որեւէ հանցագործության: Նրանց զգալի մասը արտաքսվելու է Ռուսաստանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում շուկան փակվելու է, իսկ դրա տեղում կառուցվելու է «Птичий рынок» անունով առեւտրի կենտրոն:

ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻՆ

Սեպտեմբերի 10-ին մոլդովական գինիների ներկրումը ամբողջովին արգելելուց հետո, ինչպես սպասվում էր, Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սկսել Մոլդովայի դեմ, որը մտադիր է այս տարվա նոյեմբերի վերջին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել: Մոլդովական աղբյուրների փոխանցմամբ` արդեն մեկ շաբաթ է Ռուսաստանում զանգվածաբար արտաքսում են Մոլդովայի քաղաքացիներին: Ըստ որոշ տվյալների, արձանագրվել է Մոլդովայի քաղաքացիների արտաքսման` մոտ երեք հազար դեպք: Սրան զուգահեռ, արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Մոլդովայի շատ քաղաքացիներ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը եւ ստիպված ետ են վերադառնում հայրենիք: Նման ճակատագրի արժանացած քաղաքացիները նաեւ վկայում են, որ եթե նախկինում Ռուսաստան մուտք գործելու կամ Ռուսաստանի տարածքում գտնվելու կարգը խախտելու կամ փոքր խախտումների համար բավարարվում էին տուգանքով, ապա այժմ նույնիսկ ամենաչնչին առիթի դեպքում անձնագրում արտաքսման մասին կնիք է դրվում: Այդպիսով, Մոլդովայի քաղաքացիները ոչ միայն ստիպված են լինում ձեռնունայն վերադառնալ հայրենիք, այլեւ 5 տարի ժամկետով զրկվում են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից:

ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները օգոստոսի 27-ին` ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին են բերել շուրջ 3 տասնյակ կանանց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին են հրավիրել ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում: Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման:

ՀԻՄԱ՝ ՏԱՆԻՔ ՈՒՆԵ՞Ս, ԹԵ՞ ՉՈՒՆԵՍ

<br>Տասնհինգ տաքսու վարորդների` ճանապարհային ոստիկանության կողմից տասնյակ հազարավոր դրամների տուգանք է նշանակվել ավտոմեքենան ապօրինի կայանելու համար: Վարորդները պնդում են, որ այդ տարածքում կայանելու թույլտվությունն իրենց բանավոր կերպով տվել է Հենրիկ Նավասարդյանը, այնինչ ստացվում է, որ իրենց հանդեպ խարդախություն է եղել: <p>Ըստ վարորդների` պատմությունը հետեւյալն է: Ավելի քան երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը մի քանի մետր տեղափոխել է «Այրարատ» տոնավաճառի դիմացի մայթին` «Քուին բուրգերի» մոտ տեղակայված հասարակական տրանսպորտի կանգառը: Դրա հետ կապված, այդ տարածքում աշխատող տաքսիստներին եւս առաջարկել են մի փոքր տեղափոխել մեքենաների կայանատեղին: Հենրիկ Նավասարդյանն իր մի քանի գործընկերների հետ այցելել է տարածք եւ վարորդներին առաջարկել կանգառի երկու կողմերում` «Քուին բուրգերից» քիչ ներքեւ եւ դեպի դատարանի շենք, կայանել: «Մեզ ասացին` ձեզ ոչ մի «ԳԱԻ» նեղություն չի տա: Մի քսան վարորդի դիմաց իրենք խոստացան, որ խնդիր չենք ունենա»,- մեր զրույցում ասաց վարորդներից մեկը: Մեկ-երկու ամիս ոչ մի խնդիր չի եղել: Երրորդ ամսում արդեն վարորդները 5000-ական դրամ տուգանքների մասին ծանուցում են ստացել. ճանապարհային ոստիկանությունն այդ կայանումը համարել է անօրինական, տեսախցիկը օրվա մեջ նույն մեքենային մի քանի անգամ արձանագրել է կանոնների խախտում իրականացնելիս:

ԶԻՆՎԱԾ ՀԵԾԱՆՎՈՐԴԻ ԶՈՀ

Հուլիսի 26-ի գիշերը անհայտ հեծանվորդը վնասվածք է հասցրել տաքսու վարորդ` 33-ամյա Վահան Հովհաննիսյանին: Ըստ լրատվամիջոցների, Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռեւս անհայտ պայմաններում վիճաբանության մեջ է մտել հեծանվորդի հետ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, հեծանվորդը կրակել է նրա վրա եւ հեռացել։ «Կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ` շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից: Ըստ այդ նույն հաղորդագրության, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ անհայտ հեծանվորդը: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը եւ հավելեց, որ կատարվում է նախաքննություն:

Ընթացքի մեջ է

Տաքսու վարորդ 52-ամյա Հովհաննես էլոյանի` ՀՀ ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնում ոմն Սիմոնյանի կողմից բռնության ենթարկվելու դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Հովհաննես Էլոյանը ոմն Սիմոնյանի կողմից ենթարկվել էր բռնության եւ տեղափոխվել հիվանդանոց եւ մի քանի օր բուժում ստանալուց հետո դուրս գրվել: Նշենք, որ Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Մայիսի 31-ին Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը: Տեղ հասնելով` կինը մոռանալով իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել է: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Էլոյանին մեկ ժամ անց զանգահարել են եւ ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում, վերջինիս առաջարկել են գնալ նույն սուպերմարկետի մոտ: Էլոյանը հիշելով, թե ուր է տարել հաճախորդին, գնացել է տան բակ, որտեղից էլ երկու երիտասարդ նրան տարել են ոստիկանություն: Երբ Էլոյանը մտել է ոստիկանություն, քաղաքացիական հագուստով մեկը հայհոյել եւ խփել է նրան: Հետո Էլոյանը հիշել էր իրեն հարվածողի ազգանունը` ոմն Սիմոնյան:

Սու՞տ ցուցմունք են տվել

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի ու մյուսների դատավարությունը: Նիստին, տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, որը իբր Խաչիկ Պողոսյանին` կրակելուց հետո տարել է Քանաքեռ, ցուցմունք է տվել, որ նրան չի հիշում: Վկայի խոսքով, Խաչիկի լուսանկարն իրեն ներկայացրել են հարցաքննության ժամանակ եւ ասել, որ նման ցուցմունք տա: Մյուս մեղադրյալ Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի, եւ որ իրենք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն: Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, թե դատավարության առաջին օրից (չհաշված` նախաքննության ամբողջ ընթացքը) մեղադրող կողմից այդպես էլ չեն կարողացել այն ապացույցները, որոնք ընկած են Սեդրակյանի մեղադրանքի հիմքում:

«Հայտնաբերեց»

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 31-ին բերման էր ենթարկվել Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին մարմնական վնասվածքներ հասցրած երիտասարդը` 23-ամյա Արման Գալուստյանը: Երեկ ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնեցին, որ վերջինս հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն: Ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Գալուստյանը երեկ կրկին բերման է ենթարկվել մեկ այլ նմանատիպ գործի հետ կապված: Ըստ որոշ տեղեկությունների, Գալուստյանը «Ran Oil» ընկերության սեփականատեր եւ գործարար Ռոբերտ Գալուստյանի (Բենզին Ռուբո) որդին է: Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում միջադեպ էր տեղի ունեցել տաքսու վարորդի եւ Ա.Գալուստյանի միջեւ: Վերջինս մարմնական ծանր վնասվածքներ էր հասցրել վարորդ Սամվել Աբրահամյանին եւ դիմել փախուստի: Ոստիկանությունը տեւական ժամանակ որոնում եւ չէր գտնում երիտասարդին, ով, ըստ ականատեսների, անարգել շրջում էր Երեւանի կենտրոնում: Դեպքից 10 օր անց, միայն մեր հրապարակումից հետո, ոստիկանությունը «հայտնաբերեց» երիտասարդին:

Հանկարծ հայտնաբերեցին

Մեր նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Սայաթ-Նովա պողոտայում մոտ մեկ շաբաթ առաջ միջադեպ էր տեղի ունեցել տաքսու վարորդի եւ մի անծանոթ երիտասարդի միջեւ: Տեղեկացրել էինք նաեւ, որ վերջինս մարմնական ծանր վնասվածքներ էր հասցրել տաքսու վարորդին եւ դիմել փախուստի: Երեկ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակիցը մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակում է գտնվում տաքսու վարորդին մարմնական վնասվածքներ հասցնող երիտասարդը եւ արդյո՞ք դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է, պատասխանեց, որ երիտասարդը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել: Այդ երիտասարդը 1990թ.-ին ծնված Գալուստյան Արմանն է: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քրեական գործ դեռ չի հարուցվել, քանի-որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ եզրակացությունը դեռ չի ստացվել: Հիշեցնենք, որ տաքսու վարորդը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ անծանոթ երիտասարդը միջադեպի նախորդ օրը նստել է տաքսի եւ ուղեվարձը չվճարելով գնացել է: Հաջորդ օրը տաքսու վարորդը` Սամվել Աբրահամյանը, կրկին տեսել է նրան եւ պահանջել չվճարված ուղեվարձը, վերջինս էլ բութ գործիքով մի քանի հարվածներ է հասցրել տաքսու վարորդի գլխին (հիվանդանոցում վեց կար էին դրել վերքին) եւ դիմել փախուստի: Ոստիկանությունը արդեն 10 օր է փնտրում էր այդ տղային եւ մինչեւ երեկ չէր գտնում:

Անարգել շրջում է կենտրոնում

Վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տաքսու վարորդին եւ դիմել փախուստի: Այս մասին երեկ ահազանգեցին Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունները հրապարակել: Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ անծանոթ երիտասարդը միջադեպի նախորդ օրը նստել է տաքսի եւ ուղեվարձը չվճարելով գնացել է` ասելով, թե հեսա կգամ ու չի եկել: «Որ չտեսա Սամվելին (նկատի ունի տաքսու վարորդին) են խփել, ամբողջ գլուխը բացված արյունը հոսում ա, ահավոր էր: Շտապ օգնությունը եկավ տարավ հիվանդանոց, չորս կար տվեցին գլխին, ոստիկաններն էլ էին եկել, տարածքը փակեցին ու սկսեցին փնտրտուքի մեջ ընկնել, բակերով նայում էին, ման եկան, էլի ման եկան, չգտան, գնացին: Եթե ոստիկանները ձեռնամուխ լինեին, կկարողանային հաստատ գտնել, բայց փաստը էն ա, որ էդ տղեն հիմա ազատության մեջ ա»,- մեզ հետ զրույցում ասաց Սայաթ-Նովա պողոտայում բնակվող բնակիչներից մեկը: Զրուցեցինք նաեւ տաքսու վարորդի` Սամվել Աբրահամյանի հետ, ով մեզ ներկայացրեց միջադեպի մանրամասները: «Մայիսի 19-ին, առավոտ ժամը 11:00-ի սահմաններում, ինձ կանգնեցրեց այդ երիտասարդը, թե գնում ենք «Տաշիր» առեւտրի կենտրոն, ասեցի` խնդիր չկա, գնացինք «Տաշիր» հասանք ու ինքը պետք ա իջներ, հետո փոշմանեց, ասեց գնում ենք Լամբադա մոստի կողմ: Ինքը ճանապարհներ ցույց էր տալիս ձեռքով, չէր խոսում, տարօրինակ երիտասարդ էր: Լամբադա մոստից դեպի Զեյթուն գնացող ճանապարհից շրջվեցինք աջ ու ինձ ասեց կանգնի, իջավ մեքենայից, ասեց, թե սպասի կգամ ու փողոցը անցավ գնաց, մի կես ժամ սպասեցի, չեկավ, գնացի դեպի ռայկոմ, տեսա մի տղայի հետ կանգնած զրուցում ա, մեքենայիս պատուհանը իջացրի, ասի ընկեր ջան, գնալու ենք, թե չէ, ինձ ասեց, թե գնա մի 50 մետր վերեւ ու ինձ սպասի:

Կորած- գտնված երեխան

Երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տեղեկություն էր պտտվում, որ կորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ` 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը: Վերջինս մայիսի 11-ին, ժամը 09:00-ին դուրս էր եկել տանից եւ ոստիկանությանը չէր հաջողվում գտնել նրան: Տղային վերջին անգամ տեսել էր տաքսու վարորդը, ով նրան տարել էր Երիտասարդական մետրոյի մոտ: Երեկ զրուցեցինք Գետափնյա գյուղի գյուղապետի քարտուղարուհու` տիկին Ռիմայի հետ, ով ասաց, որ մայիսի 11-ի առավոտյան Արմենը գնացել է մեքենան վաճառելու, 20 րոպե հետո մայրը զանգել է Արմենին, բայց նա չի պատասխանել: «Նորմալ, շատ լավ գրագետ ընտանիք ա, ֆինանսապես շատ լավ ապահովված, Արմենն էլ շատ լավ երեխա ա, իրենից մեծ եղբայր ունի: Հայրը Մոսկվայում էր աշխատում, բայց երբ իմացել է տղայի մասին լուրը, եկել ա»,- ասաց տիկին Ռիման: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Մուրադյանը գտնվել է Դիլիջան քաղաքում: Վերջինիս մայրը` տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղային Դիլիջանից բերել են եւ ընդամենը մի պահ է տեսել, քանի որ ոստիկանները Արմենին տարել են բաժին: Հարցին, թե Արմենը պատմե՞լ է, թե ինչպես է հասել Դիլիջան, ի՞նչ պայմաններում է այնտեղ մնացել, տիկին Անահիտը պատասխանեց. «Որտեղ ա եղել, ինչ ա եղել, ոչ մի բան դեռ պարզ չի, չգիտենք, ինքը ոչ մի բան չի ասել, ընդամենը իրեն բերեցին, ցույց տվեցին, որ տղաս ողջ առողջ ա ու միանգամից տարան բաժին, մի քիչ հուզված էր»,-նշեց Արմենի մայրը եւ հավելեց, որ կարեւորը` իր տղային գտել են, եթե ինչ-որ լուրջ բան լինի, պետք է ոստիկանությունը պարզի:

ԲՀԿ-ի ակցիան տապալել է

Տաքսիստների կազմակերպած ցույցին ներկա էին Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը: Սակայն, երբ Գագիկ Բեգլարյանը զրուցում էր «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի հետ, ԲՀԿ պատգամավորները առանց տաքսու վարորդներին մոտենալու` գնացին: Այս կապակցությամբ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն ու իր գործընկերները եկել են անակնկալի, քանի որ տաքսիստների իսկ հրավերով պետք է կայանար ԲՀԿ պատգամավորական խմբակցության պատգամավորների հանդիպումը տաքսիստների հետ: «Մինչ մեր ժամանումը հանդիպումն արդեն սկսվել էր, բայց ոչ թե մեր, այլ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, եւ մենք նպատակահարմար չգտանք միանալ այդ քննարկումներին, քանի որ ակցիայի կազմակերպիչները բազմաթիվ անգամ դիմել էին մեր խմբակցությանը` նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով եւ նախապես պայմանավորվել էին հանդիպել մեր պատգամավորների հետ: Հիշեցնեմ նաեւ, որ տաքսիստների հասարակական նախաձեռնության ղեկավարները օրերս հանդիպել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու այլ պատգամավորների հետ, եւ ԲՀԿ-ն իր պատրաստակամությունն էր հայտնել աջակցելու` նրանց խնդիրները խորհրդարանում վեր հանելու եւ լուծում տալու հարցում: Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ խոսել է ակցիայի կազմակերպիչ` «Քաղաքացիական դիրքորոշում եւ ակտիվ հասարակություն» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը, ով վստահեցրել է, որ այսօրվա ակցիային հրավիրված են եղել բացառապես ԲՀԿ պատգամավորները»,-գրել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

Օրենքի եւ էթիկայի խախտում

Դատական նիստին չէր ներկայացել սպանված Կարեն Եսայանի մոր` Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Դատական նիստի ընթացքում դատարանը լսեց գործով չորս վկաներ` ավտոլվացման կետի պահակ Մանվել Թորոսյանին, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկեր Արմեն Խաչատրյանին, ամբաստանյալի հարեւան Վլադիմիր Ղազարյանին եւ տաքսու վարորդ Արտաշես Զաքարյանին: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործով չկա գոնե մեկ ցուցմունք կամ ապացույց, որով կարող է հիմնավորվի Հարություն Սարգսյանի առնչությունը սպանության կատարմանը: «Այսօրվա չորս վկաներից մեկը` Արմեն Խաչատրյանը` Հարություն Սարգսյանի ընկերը, ցուցմունք էր տալիս այն մասին, որ ինքը Հարություն Սարգսյանի միջնորդությամբ ավտոմեքենա է ձեռք բերել, ընդ որում նաեւ հայտնեց, որ նախաքննության ընթացքում նա ապօրինի զրկվել է ազատությունից, իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին անօրինական կարգով, այնուհետեւ պահել են երկու օր շարունակ այնտեղ, այն բանի համար, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հարություն Սարգսյանի հետ»,-փոխանցեց պաշտպան Լուսինե Սահակյանը: Մեր հարցերին ի պատասխան նա ասաց, որ գործով մյուս երեք վկաների ցուցմունքներով եւս հիմնավորվեց, որ նախաքննությունը կատարվում է օրենքի խախտումներով:

Երկու տարի է՝ Վարդանի մոտ է

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կապ ունի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձանց հետ, վերջիններս աշխատել են Սեդրակյանի մոտ: Ինքը՝ Սեդրակյանը, նախօրեին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրեն են մեղադրում Հայրիկյանի մահափորձի մեջ: Երեկ ասուլիսի ժամանակ էպոսագետը այս առնչությամբ ասաց, որ առայժմ պաշտոնապես պետությունը իրեն ոչ մի բանում չի մեղադրում. «Խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունների ավարտից հետո, երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, երբ որ քաղաքական գործընթացները կավարտվեն, իշխանությունները հստակ կներկայացնեն մեղադրանք եւ փետրվարի 22-23 ինձ կձերբակալեն»,- ասաց Սեդրակյանը: Սեդրակյանի խոսքով՝ իրականում ձերբակալվածները շատ խոցելի եւ կառավարելի անձինք են: Նա չգիտի, արդյո՞ք նրանք կրակել են Հայրիկյանի վրա, թե ոչ, բայց վստահ է, որ հստակ օգտագործվում են իր դեմ: «Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե թմրանյութի ազդեցության տակ, թե պարտադրանքի տակ վաղը, մյուս օրը այնպիսի հայտարարություններ կանեն, որ այս գործընթացներն ուղղվեն իմ դեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց` Խաչիկի կինը Քանաքեռում, բոլոր հարեւաններին, տաքսու վարորդներին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իր ամուսնուն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար:

Թարս՝ խի՞ արա

Առաջին տաքսու վարորդը մեր թղթակցին իջեցրել է փողոցի կենտրոնում, իմանալով, որ նա գնում է Ս. Սարգսյանի հետ հանդիպման: Իսկ երկրորդ վարորդը իմանալով, որ թղթակիցը գալիս է այդ հանդիպումից, ասել է, որ կիջեցներ նրան, եթե թղթակիցը կին չլիներ, ժամը ուշ չլիներ, ձյուն գալիս չլիներ: <p style="text-align: right;"><a href="http://www.armtimes.com/39992"><em>տես էջ 3</em></a>

ՃՈ-ում սրբեր են աշխատում

Նա նաեւ նշել էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի վարորդների պատճառով ուղեւորները չեն տուժի, քանի որ նրանց ապահով տեղ կհասցնի ճանապարհային ոստիկանը` վարորդի փոխարեն վարելով մեքենան: Երեկ մեր հարցման ընթացքում քաղաքացիներից ոչ մի բողոք չլսեցինք, իսկ տաքսու վարորդները վկայում էին, որ թեեւ մինչ Ամանորը ՃՈ-ն ասում էր, որ  տոնական օրերին ավելի ակտիվ պետք է աշխատեն ու կրկնապատկեն ծառայության մեջ գտնվող ոստիկանների քանակը,  ամանորյա տոներին գրեթե ճանապարհային ոստիկանության մեքենաներ չեն եղել: <p> Երեկ զրուցեցինք մի քանի ճանապարհային ոստիկանների հետ, որոնցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, հարցին, թե տոնական օրերին ինչ միջադեպեր են եղել, ասաց, որ այս տարի քաղաքում վթարներ եղել են, բայց քիչ եւ ոչ մահացու: Այն հարցին, թե քանի մարդ է տուգանվել Ամանորին ալկոհոլ օգտագործած մեքենա վարելու համար, պատասխանեց. «Լկտի վարորդները, ովքեր իրենց ճիշտ չեն պահել, ալկոհոլ օգտագործած են եղել, միշտ էլ պատժվել են»: Մեր հարցին, թե ինչպես են պատժվել, քանի որ ՀՀ ոստիկանության դեպքում պատժվելը լայն հասկացություն է, սկսվում է բռնությունից, ավարտվում բանտարկությամբ, պատասխանեց. «Պատժվել,  այսինքն տուգանվել են այնքան, ինչքան նախատեսված է վարչական օրենսգրքով»: Ճանապարհային այս ոստիկանը իր պարտքը համարեց մեր թերթի միջոցով շնորհավորել ողջ հայությանը` մաղթելով ամենալավն ու բարին, անխափան երթեւեկություն:

10 հազարի ու ազնվության մասին

Ազնվության օրինակներն այնքան քիչ են մեր շուրջը, որ նման դեպքերը մեծ ոգեւորության առիթ են դառնում: Ծովինարը տաքսու վարորդին` Պետրոսին, հազարի փոխարեն, թյուրիմացաբար, 10 հազար դրամ է վճարել ու հեռացել, իսկ վարորդը, նկատելով դա, գումարը տարել, ուղեւորին է վերադարձրել: «Էդ օրը, որ էդ մարդը իմ հետեւից գիշերվա մեկին ինձ գտավ ու դուռս թակեց, որ փողս վերադարձնի՝ 1000-ի տեղ 10000-անոց էի տվել, մի հատ ստատուս գրեցի, որ այ սենց ազնիվ ու գյոզալ մարդիկ են ապրում մեր միջավայրում, մի հարյուր հատ լայք ստացա: Ու դրանից երեւաց, որ մարդիկ կարիք ունեն էսպիսի պատմությունների, էսպիսի իրականության, էսպիսի մարդկանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ծովինարը եւ շարունակում. «Արտասովորն էն էր, որ վճարել եմ, իջել տաքսուց, տուն եկել, մեկ էլ մի քանի րոպե հետո դուռս թակում են: Մտածում եմ՝ ով պիտի լինի գիշերվա 1-ին. -Ո՞վ է: - Դուք նոր տաքսուց իջա՞ք, բացեք: - Չեմ բացի: ՃՃՃ Ու զանգում եմ հարեւաններիս… դուռը բացում են, ես էլ իրենց հետ, փոքրամարմին տղամարդ է (ամաչեցի, որ գոնե հայելու միջով չէի նայել վարորդիս դեմքին) ու ձեռքին 10000-անոց, ասում է՝ 1000-անոցի փոխարեն եք տվել, սպասեցի տեսնեմ` ո՞ր պատուհանում է լույս վառվում ու բարձրացա: Ամոթահար, որ չեմ վստահել, գնում եմ ներս ու հազարանոցի հետ մի հատ էլ դեղձ եմ բերում: Չի վերցնում ու շտապով իջնում է աստիճանները»:

Բանգլադեշցի Համոյին չդատեցին

Աշոտ Ավետիսյանի` Բանգլադեշցի Համոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է` երեկ մեր թղթակցին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Կարճման պատճառն էլ տուժող կողմի բողոքի բացակայությունն է: Բազմիցս անդրադարձել ենք այս դեպքին. այս տարվա հունվարի 18-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում Աշոտ Ավետիսյանը ծեծի էր ենթարկել տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին: Ավետիսյանը դեպքից հետո կալանավորվել էր եւ 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակվել: Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), ավելի ուշ մեղադրանքը լրացվել էր` նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ինչպես հայտնի է, Բանգլադեշցի Համոն, որն այս ծանր մեղադրանքներից արդեն ազատված է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է:

Խիստ քննադատել է

Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ ՊՆ-ում հրավիրել է խորհրդակցություն` գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի եւ զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ ՊՆ կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում ներկայացված առաջին խնդիրը վերաբերել է մրցույթների թափանցիկությանը եւ մրցակցային միջավայրի ապահովմանը: Փաստացի մի շարք ցուցանիշները ներկայացնելուց հետո` վերահսկողական ծառայության ղեկավարն իր եզրակացության մեջ նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են «ունիվերսալ» կազմակերպություններ` իրականացնելով ե՛ւ սննդամթերքի, ե՛ւ ավտոպահեստամասերի, ե՛ւ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաեւ շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում: Ծառայության ուսումնասիրությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք նույնպես ազդեցություն ունեն մրցակցային միջավայրի ձեւավորման եւ մրցույթների թափանցիկության վրա:

Մեղսունակ է

Մեր ունեցած տեղեկություններով, հունիսի 6-ին Ավան վարչական շրջանում 5 համարի երթուղային տաքսու վարորդի` 22-ամյա Վրեժ Պողոսյանի սպանության գործի նախաքննությունն ավարտական փուլում է եւ առաջիկայում կուղարկվի դատարան: Ավելի վաղ հայտնել ենք, որ ըստ ականատեսների` երիտասարդին ծեծելով սպանողների թիվը մեկ տասնյակ էր, մինչդեռ այժմ կալանավորված է միայն մեկ մարդ` 36-ամյա Արսեն Հակոբյանը: Ըստ նախաքննության տվյալների, Պողոսյանի մահվան պատճառ է հանդիսացել նրա գլխին հասցրած մեկ հարվածը: Մեր ունեցած տեղեկություններով, նախաքննական մարմինը վերջերս ստացել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որից պարզ է դարձել, որ Արսեն Հակոբյանը թեեւ նախկինում գրանցված է եղել հոգեբուժական դիսպանսերում, բայց մեղսունակ է, այսինքն` ենթակա է քրեական պատասխանատվության:

Նստած էին

Օրեր առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայում` «Փակ շուկայի» եւ «Մետրոպոլ» հյուրանոցի միջեւ գտնվող ճանապարհային հանգույցում վթարի էր ենթարկվել թիվ 100 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկը: Մեքենան բախվել էր պատին, ինչի հետեւանքով ուղեւորներից չորսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Բարեբախտաբար, վնասվածքները լուրջ չէին, եւ շատ չանցած` տուժածները դուրս էին գրվել: Միջադեպի օրը ՀՀ ոստիկանությունը չէր պարզաբանել, թե քանի ուղեւոր կար վթարի ենթարկված երթուղային տաքսու մեջ: Նրանց թիվը սահմանվածից ավելի՞ էր, ինչը հատուկ է մայրաքաղաքի ներքաղաքային տրանսպորտին, եւ սահմանված թվից շատ ուղեւոր տեղափոխելու պարագայում` դա կարո՞ղ էր վթարի պատճառ լինել: ՀՀ ոստիկանությունից խոստացել էին այդ մասին տեղեկություններ հաղորդել ավելի ուշ: Երեկ ահա ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ուղեւորների հստակ թիվ չեն կարող ասել, քանի որ վթարից հետո նրանց մի մասը դուրս է եկել միկրոավտոբուսից եւ գնացել: «Բայց քննության ընթացքում ուղեւորները, այդ թվում` տուժողները, պնդել են, որ միայն նստատեղերի թվով մարդիկ են եղել: Կանգնած ուղեւոր չի եղել»,- հայտարարեցին ոստիկանությունից: Իսկ թե որն է երթուղայինի վթարի պատճառը, այս հարցն էլ դեռ անպատասխան է. համապատասխան փորձաքննության եզրակացություն դեռեւս չկա:

Աշխատանք եւ բանասիրություն

Վերոգրյալն ասված է հուլիսի 13-ին Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ամփոփագրում: Առաջին հայացքից սա մի անմեղ եւ ինչ-որ տեղ նույնիսկ խրախուսելի հատված է, եւ համենայն դեպս` վերլուծման ու առավել եւս` քննադատության ենթակա չէ: Իրոք, ի՞նչ վատ բան կարող է լինել, եթե ոստիկանություն ընդունվեն պարկեշտ եւ մտածող մարդիկ: Պարզ է, որ ոչ մի վատ բան այստեղ լինել չի կարող: Ինչպես եւ վատ չի լինի, եթե այդպիսի որակներով մարդկանցից բաղկացած լինեն, օրինակ, լրագրողները, գիտնականները, բանվորները, տաքսու վարորդները, կոշկակարները, հոգեւորականները եւ այլն: Եւ առհասարակ վատ չէր լինի, եթե այդպիսի մարդկանցից բաղկացած լիներ երկրագնդի բնակչությունը: Վատ չէր լինի նաեւ, եթե ցանկացած մարդու համար իր կատարելիք գործը լիներ ոչ թե պարզապես աշխատանք (երեւի նկատի ունեն վարձատրվող աշխատանք), այլ պատիվ (վստահ չեմ հպարտության իրավունքի առումով, որի իմաստն այնքան էլ լավ չեմ հասկանում):

Իբր բացահայտված սպանություն

Թեեւ վկաները պնդում էին, որ երիտասարդին ծեծելով սպանողների թիվը մեկ տասնյակ էր, սակայն այժմ կալանավորված է միայն մեկ մարդ: Ըստ որոշ տեղեկությունների, այդ մեկն էլ հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի, ինչը նշանակում է` հնարավոր է, որ ազատ արձակվի, եւ այս սպանության համար որեւէ մեկը այդպես էլ պատասխանատվության չենթարկվի: <p>Սպանությունը տեղի էր ունեցել Ավանի ոստիկանությունից մի քանի մետր հեռավորության վրա: Սպանվածը 5 համարի երթուղային տաքսու վարորդ էր, ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր էր:

«Հըլը գյումրեցոնց պայքարը չեն տեսել»

Շուրջ 40 տաքսու վարորդներ հավաքվել էին Գյումրու Հաղթանակի պողոտայում: Նրանք մեքենաների ձայնային բարձր ազդանշաններով իրենց վրա են հրավիրել անցորդների ուշադրությունը, այնուհետեւ առժամանակ փակել են Հաղթանակի պողոտան, որը Գյումրիի ամենաբանուկ փողոցներից է: Անհատական  տաքսի մեքենաների  վարորդները բողոքում են կառավարության  2010թ.-ին ընդունած որոշման դեմ, որով ստիպում են իրենց` գործել հարկային դաշտում, սպիտակ պետհամարանիշները փոխարինել դեղինով: Բացի այդ, կառավարության որոշմամբ, տաքսու վարորդները վճարելու են 16 հազար 500 դրամ գույքահարկ՝ նախկին 12 հազար դրամի փոխարեն: Գյումրեցի վարորդները որոշել են ընդդիմանալ, չենթարկվել եւ բոյկոտել կառավարության այս որոշումը, որը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: «Մեզ ասում են, որ այսուհետ գործելու ենք հարկային դաշտում, ամսական վճարելու ենք հաստատագրված 20 հազար դրամ գումար, անկախ այն հանգամանքից` տվյալ ամսում փող աշխատել ենք, թե` չէ:

Երկարացվել է

Հունվարի 18-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում, տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` Բանգլադեշցի Համոյի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ժամկետը երեկ երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Գործի նախաքննությունն ընթանում է արդեն շուրջ կես տարի, եւ հասկանալի չէ, թե այսքան ամիսների ընթացքում ինչն է ոստիկանությանը խանգարում կողմնորոշվել. կամ գործն ուղարկել դատարան, կամ` կարճել: Տարածված լուրերի համաձայն, դրդապատճառները քաղաքական են: Հիշեցնենք, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում:

Տաքսուց թանկ է

Նոտարիատի միջազգային միության համագործակցության կոմիտեի նախագահ Միշել Մերլոտին ժամանել է ՀՀ՝ ծանոթանալու երկրի նոտարական համակարգի գործունեությանը եւ նախատեսվող փոփոխություններին ու ծրագրերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հետ երեկ կայացած հանդիպումից հետո նա զրուցել է լրագրողների հետ: Հարցին` ի՞նչ կարծիքի է ՀՀ-ում նոտարական գործարքների սակագնային համակարգի մասին, եւ դրանք համադրելի՞ են միջազգային չափանիշներին, Մերլոտին ինքնատիպ համեմատություն է արել. «Հայաստանը յուրօրինակ է, քանի որ դժվար է գտնել մի երկիր, որտեղ օդանավակայանից քաղաքի կենտրոն տաքսիով հասնելու համար շատ ավելի թանկ պետք է վճարես, քան նոտարական որոշ գործարքների պարագայում»:

Կյանք է փրկել

Նախօրեին Երեւանում արտառոց դեպք է կատարվել: ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի մի աշխատակից փրկել է ինքնասպանության պատրաստվող աղջկա կյանքը: Ականատեսների վկայությամբ, բժիշկը երթուղային տաքսու միջից տեսել է, թե ինչպես է մի աղջիկ կախվել Կիեւյան կամրջի մետաղյա սյունից, կանգնեցրել է երթուղայինը, վազել դեպի աղջիկը եւ ամուր բռնել նրա ձեռքերը` թույլ չտալով ցած նետվել: Այդ պահին Կիեւյան կամրջով անցնող ՃՈ աշխատակիցները կանչել են Ոստիկանության պարեկապահակային ծառայության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին, եւ նրանք 20-ամյա աղջկան ու բժշկին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին` մանրամասները ճշտելու:

Տրամաբանություն մի՛ փնտրեք

Դատակոչված վկաներից երկուսը, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես դատարան չէին ներկայացել, ու չնայած պաշտպան Ստեփան Ոսկանյանի առարկմանը, մեղադրող դատախազը հրապարակեց այդ վկաների նախաքննական ցուցմունքը: <p>Առաջինը հրապարակվեց վկա Հայկ Մաթեւոսյանի ցուցմունքը, որը աշխատում է Խնկո Ապոր գրադարանի մոտ գտնվող քաղցրավենիքի կրպակում: Ցուցմունքում նշված էր, որ անցած տարվա օգոստոսի 9-ին վկան տեսել է, թե ինչպես են երիտասարդները ոստիկանների հետ վիճում եւ փորձում այնպես անել, «որ ոստիկանները իրանց հարվածեն», սակայն ոստիկանները նրանց «չեն հարվածել»: Մյուս վկան` տաքսու վարորդ Ավետիս Ամիրջանյանը, որը նույնպես չէր ներկայացել որեւէ նիստի, իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը Տերյան փողոցում իր մեքենան կայանելու պահին ականատես է եղել հայտնի միջադեպին: Նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր, թե որքան մեղմ ու նուրբ են վարվել ոստիկանները երիտասարդ ակտիվիստների հետ, իսկ ահա երիտասարդները հայհոյել ու դիմադրել են նրանց:

Մեկ ամսով

Հունվարի 18-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի`«Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացվել է եւս մեկ ամսով: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Նշենք, որ սովորաբար նախաքննության ժամկետները երկարացվում են ոչ թե մեկ, այլ երկու ամսով: Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում:

Ծանոթ ձեռագիր

Երեկ Մալաթիա-Սեբաստիայում պատգամավորության թեկնածուի վրա հարձակման հերթական դեպքն է արձանագրվել: Հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Կարեն Թովմասյանը: Նա մեր թղթակցին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում: Սեբաստիա 22 շենքի մոտակայքում, երբ նամակներ բաժանելուց հետո պատրաստվել է հեռանալ, նկատել է, որ քիչ հեռու գտնվող ՀՀԿ շտաբ է մտել մի երիտասարդ, որին մինչ այդ ինքը նամակ էր հանձնել: «Դրանից անմիջապես հետո ՀՀԿ-ի շտաբից դուրս եկան 20-25 երիտասարդներ: Ասում էին` բեր տեսնենք, էդ ինչ նամակներ են: Պատասխանեցի, որ դրանք ձեզ հասցեագրված չեն: Եթե ձեզ հասցեագրված լինեին, ապա արդեն ստացած կլինեիք»,- պատմեց Կարեն Թովմասյանը: Դրանից հետո ՀՀԿ շտաբի ակտիվը սկսել է հայհոյանքներ տեղալ Թովմասյանի հասցեին: «Միջադեպերից խուսափելու համար նստեցի առաջին պատահած տաքսին, որ գնամ: Բայց այդ երիտասարդները վազելով ետեւիցս հասան»,- շարունակեց պատմել պատգամավորության թեկնածուն: Նա հասցրել է փակել տաքսու վարորդի կողքի ուղեւորի դռան փականը, սակայն, հարձակվողներից երկուսը հասցրել են բացել ետեւի դուռը, եւ նրանցից մեկը թիկունքից քաշքշել է Կարեն Թովմասյանին, մյուսը բացել է դիմացի դռան փականը, եւս երեք հոգի կողքից են հարձակվել, սկսել են քաշքշել ու փախցրել մնացած նամակները: Կարեն Թովմասյանը միջադեպից հետո գնացել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Բանգլադեշցու գործով

Հունվարի 18-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Թե որն է պատճառը, որ ԲՀԿ աջակից «Բանգլադեշցի Համոյի» այս պարզ քրեական գործի նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ոստիկանությունից չեն պարզաբանում:

Սերժիկը փակեց «Հյուսիսափայլը»

Երեկ` վաղ առավոտից չի աշխատել Սեւանի «Հյուսիսափայլ» ավտոկայանը, որը միկրոավտոբուսներով իրականացնում է ուղեւորների փոխադրումը Սեւան-Երեւան եւ հակառակ ուղղություններով: Դեպի Երեւան աշխատել են միայն տաքսիները, որոնք, սակայն, երթուղի են դուրս եկել մեծ ընդմիջումներով: Ըստ տաքսու վարորդների` իրենք  տեղեկացել են, որ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի պատճառով ավտոկայանը դադարեցրել է աշխատանքը, դրա համար էլ իրենք են փոխադրում ուղեւորներին: Ավտոկայանի աշխատակիցների խոսքով, նրանք մեկ օր շուտ` փետրվարի 29-ին են տեղեկացել, որ  չեն աշխատելու` փաստացի պատճառաբանում չստանալով: Մեզ հետ հեռախոսազրույցում վերոնշյալ ավտոկայանի պետ Սերժիկ Բաղդասարյանն ասաց. «Ավտոկայանն այսօր չի աշխատելու, չգիտեմ` ինչու: Դե, հիմա մեզ ասել են, որ չենք աշխատում, ինչ-որ տեխասմոտր են անցկացնելու»: Նշենք, որ վերջինս ոչ մի կերպ չի կարողացել «կողմնորոշվել», թե ով էր իրենց չաշխատելու հրաման տվել:                      <p><em>Վ. Մ.

Ծախե՞լ է

Մի քանի օր է` չեն աշխատում Ալավերդի-Երեւան երթուղու միկրոավտոբուսները, եւ մարդիկ ստիպված են մի քաղաքից մյուսը մեկնել տաքսիով` առավել թանկ վճարելով: Միկրոավտոբուսի ուղեվարձը 1500 դրամ է, տաքսունը` 2 հազար: Նշված երթուղում աշխատող վարորդները հակված չէին խոսելու, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ մեր թղթակցին հաջողվել է պարզել: Ըստ այդմ, Ալավերդի-Երեւան գծի տերը` Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, այդ գիծը վաճառել է Երեւանի ավտոկայանի տնօրենին, որն էլ վարորդներին նոր պահանջներ է ներկայացրել եւ ավելացրել պլանը: Նոր պայմաններից դժգոհ վարորդները հրաժարվել են աշխատել: Այս առնչությամբ երեկ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Վազգեն Խաչիկյանից, բայց նրա հետ կապվել չի հաջողվել:

Իրենց բնակավայրերի «զոհերը»

Ի՞նչ կարող է անել մարզաբնակ ուսանողը, որը դասի գնալիս հայտնվում է ավտոկայանի փակ դռների առաջ: «Երեւան գնացողները նստեն տաքսիները, միտինգ ա, մարշրուտկեքը չեն աշխատելու»,- անտանելի հրճվանքով բղավում են անհատական տաքսու վարորդները, որոնք, օգտվելով «իրենց ընձեռված հնարավորությունից», առնվազն 2 անգամ բարձրացնում են տեղափոխման վճարը` գծի տերը էսօր մենք ենք… Սրանք զերծ չեն մնում նաեւ վարորդական իրավունքները խախտելուց, օրինակ` մեքենայի ետնամասում «նստեցնում» են 5 հոգու, մերկասառույցի վրա ընթանում 120 կմ/ժամ արագությամբ, իսկ ուղեւորի դժգոհության եւ անհանգստության դեպքում` պատասխանում. «Միլպետը հորքուրիս տղեն ա», կամ նմանատիպ այլ պատասխաններ՝ բարեկամական տարատեսակ կապերի վերհանումներով:

Հայ` սերիական

Բեյրութում նախօրեին ձերբակալվել են ազգությամբ հայ հինգ եղբայրներ: Լիբանանի ՆԳ նախարար Մրվան Շարբելը երեկ տեղեկացրել է, որ Դանիելյան եղբայրները` Գեւորգը, Ազիզը, Մասիսը, Մորիսը, Միշելը, մեղադրվում են վերջին երեք ամիսներին տասնմեկ անձանց սպանության համար: Սպանվածների մեծ մասը տաքսու վարորդներ են: Բոլորն էլ սպանվել են ավազակային հարձակումների հետեւանքով: Իրավապահները ասել են նաեւ, որ ձերբակալված անձինք Լիբանանի պատմության մեջ առաջին սերիական մարդասպաններն են: Հայազգի եղբայրներին սպառնում է մահապատիժ:

Դի` լճում

Նոյեմբերի 13-ին Երեւանյան լճի ջրարգելակի հատվածում փրկարարները մոտ 40-ամյա տղամարդու դիակ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Դեպքի հանգամանքները դեռեւս հայտնի չեն, հայտնի է միայն, որ տղամարդը իջել է երթուղային տաքսուց, քայլել լճի կողմը եւ, դատարկելով գրպանների պարունակությունը, նետվել է Երեւանյան լիճը:

Արասն եկավ

«Երջանիկ եմ լինել այս երկրի եւ հավաքականի անդամ: Իմ սիրտը բաբախում է Հայաստանի համար»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց Արասը, պատասխանելով հարցին, թե արդյոք դժվա՞ր չէր ընտրություն կատարել Հայաստանի, Թուրքիայի ու Հոլանդիայի հավաքականների միջեւ (3 երկրներից էլ նա ուներ հրավեր): Իր խնդրանքով մեր ընտրանու կազմում նա հանդես կգա 23 համարի տակ` ինչպես «Այաքսում» է, իսկ մարզաշապիկին կգրվի միայն անունը: Ցավոք, վնասվածքի պատճառով մեր ընտրանու նորեկը հավանաբար չկարողանա դաշտ դուրս գալ առաջիկա 2 խաղերին: Բայց նրա ներկայությունը շատ լուրջ բարոյական աջակցություն է մեր թիմի համար, որովհետեւ Օզբիլիսը համարվում է ուժեղ, տաղանդավոր եւ հեռանկարային ֆուտբոլիստ: Նաեւ նրա խաղը էականորեն կուժեղացնի մեր թիմի կիսապաշտպանական գիծը:<br><a href="http://www.armtimes.com/28430">տես էջ 7</a>

Պետը 100 դրամ խնայեց

Նախապես հայտարարվել էր, որ Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները երթեւեկելու են հասարակական տրանսպորտով: Արդյոք բոլո՞րն են այդպես վարվել, հայտնի չէ: Բայց ահա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ հրաժարվել է ծառայողական մեքենայից եւ աշխատանքի է գնացել ավտոբուսով ու երթուղային տաքսիով: Դավթաշենում բնակվող պաշտոնյան «36 Ա» համարի ավտոբուս է բարձրացել այդ իրադարձությունը տեսանկարահանող օպերատորի ուղեկցությամբ, իսկ ահա երթուղային տաքսում օպերատորը տեղավորվել չի կարողացել, մանավանդ որ մտավախություն է ունեցել, թե տեխնիկան կարող է վնասվել:

Սպանել են հայերի

Օգոստոսի 8-ին Գվատեմալայում անհայտ անձինք սպանել են Հայաստանի 2 քաղաքացիների` հայր եւ որդի Մանվել եւ Դավիթ Մալոյաններին: Այս մասին երեկ տեղեկացրել է «Իտառ-Տասս»-ը: Երկուսն էլ շուրջ 10 տարի մայրաքաղաք Գվատեմալայում աշխատում էին որպես այդ երկրի թեթեւ ատլետիկայի ազգային հավաքականի մարզիչներ: Ականատեսների վկայությամբ, ժամը 17.30-ի սահմաններում, երբ նրանց ավտոմեքենան կանգ է առել թեթեւ ատլետիկայի ազգային ֆեդերացիայից ոչ հեռու խաչմերուկի մոտ, վեճ է բռնվել տաքսու ուղեւորների հետ, եւ այդ պահին նրանցից մեկը հանել է ատրճանակն ու կրակ բացել Մալոյանների ուղղությամբ: Ծանր վիրավորված Մալոյանները տեղափոխվել են «Ռուզվելտ» հոսպիտալ, ուր մի քանի ժամ անց մահացել են: Ոստիկանությունը կազմել է հանցագործների ֆոտոռոբոտը եւ փորձում է գտնել նրանց:

Ոստիկանը պիտի օրինակ ծառայի

«Այս տարվա հուլիսի 14-ին ժամը 1-ի սահմաններում Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են «Ժիգուլի» մակնիշի տաքսի եւ «Նիվա» ավտոմեքենաներ: Ինքս վարում էի տաքսին` կատարելով Չարբախ-Տիչինա փողոց պատվերը: «Նիվա» ավտոմեքենան շարժվում էր հանդիպակաց ուղղությամբ: Երբ բանկի խաչմերուկում փորձում էի ձախ մտնել, դիմացիս «Նիվան» մեծ արագությամբ երկրորդ գծից վազանց արեց, քանի որ դիմացը ավտոմեքենա կար, եւ լուսաֆորը կարմիր էր, կտրուկ արգելակեց: Արգելակման հետեւանքով մեքենան շեղակի հարվածեց իմ ավտոմեքենային եւ հրելով հասցրեց Տիչինա-Սեբաստիա փողոցների անկյուն: Հարվածի տեղից մինչեւ ավտոմեքենաների արգելակվելը, իմ դիտարկմամբ, կկազմի շուրջ 10-12 մետր: Ես անմիջապես հաղորդեցի տաքսի ծառայություն եւ օգնություն խնդրեցի: Ինձ եւ տաքսու պատվիրատուին վնասվածքներով տեղափոխեցին Մալաթիա բժշկական կենտրոն: Այժմ մեր վիճակը կայունանում է, պատվիրատուին` Ռոբերտին վիրահատական միջամտություն է արվել:

Կարտաքսեն Ավստրիայից

Հայաստանի կառավարությունը երեկ համաձայնություն է տվել առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ՀՀ եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Ասել է թե` առաջիկայում Ավստրիայում անօրինական հիմունքներով հայաստանցիներին արտաքսում է սպասում եւ այդ հարցը համաձայնեցվել է ՀՀ իշխանությունների հետ:

Պայթյուն` հայկական ձեւով

Ոմանք ասում էին, որ տեղի ունեցածը տեռորիստական ակտ էր, ոմանք էլ` թե պայթյուն ընդհանրապես տեղի չի ունեցել, իսկ դրա մասին խոսողները ուղղակի փորձում են խուճապ առաջացնել: Նշենք, որ պայթյուն, այնուամենայնիվ, եղել է: Ըստ ոստիկանության, մարտի 25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսու կողքին պայթյուն է տեղի ունեցել: Դրանից հետո ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21.55-ին, Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց, դեռեւս չպարզված առարկայի պայթյունից, բեկորային վնասվածքներ էին պատճառվել ճանապարհին կայանված «ԳԱԶԵԼ-33312» մակնիշի երկու եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին: Դեպքի վայրի զննությամբ պայթյունի հետեւանքով պայթուցիկ սարքի բեկորներ, մասնիկներ եւ առարկաներ, սակայն, չէին հայտնաբերվել:

Ընդունում են Մեծ եղեռնը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հարցի շուրջ քվեարկությունից առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Ռեյնոլդսը նախօրեին պետքարտուղարության անունից պատասխան նամակ է հղել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջո Բիդենի` հարցին առնչվող մի շարք հարցադրումների վերաբերյալ։ Նամակում նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ճանաչում է այն փաստը, որ Օսմանյան կայսրության կառավարությունն իրականացրել է 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններ, էթնիկական զտումներ եւ արտաքսում։

Բողոքի ցույցը կկայանա

Բելգիայում ապաստան ստացած ՀՀ քաղաքացիների շրջանում վերջին օրերին կոչ է տարածվել երկուշաբթի` հունվարի 31-ին բողոքի ցույց կազմակերպել Բելգիայում ՀՀ դեսպանության շենքի առջեւ: Կոնկրետ ովքեր են այդ ցույցի կազմակերպիչները` երեկ մեզ չհաջողվեց պարզել: Հայտնի դարձավ միայն, որ բողոքի ցույց կազմակերպելու պատճառը հայաստանցիների զանգվածային արտաքսումն է Բելգիայից: Այդ երկրում ապաստան ստացած հայերի շրջանում եղած տեղեկատվության համաձայն, ՀՀ իշխանությունները խնդրել են Բելգիայի իշխանություններին հնարավորինս շատ հայերի արտաքսել Հայաստան, քանի որ մեր երկրից արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Այս տարբերակը, իհարկե, հնարավոր է, սակայն Բելգիայի մեր աղբյուրները հնարավոր են համարում նաեւ այն, որ արտաքսման հեռանկարի առջեւ կանգնած մեկ-երկու ընտանիքներ նման լուրեր տարածելով` փորձում են բողոքի ցույց կազմակերպել եւ դրանով կանխել իրենց արտաքսումը: Համենայնդեպս Բելգիայում բնակվող հայերի շրջանում բողոքի ակցիա կազմակերպելու մասին լուրը արձագանք է գտել, եւ նրանցից շատերը թեկուզեւ հետաքրքրասիրությունից ելնելով` հավանաբար կգնան դեսպանատան մոտ:

Умом Россию не понять

Արմեն Սահակյանը Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր, ինքն էլ, ծնողներն էլ ՌԴ քաղաքացիներ են: Արդեն տեղեկացրել ենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Արմեն Սահակյանը դուրս էր եկել համալսարանից եւ քայլել դեպի ավտոբուսի կանգառը: Հենց այդ ժամանակ ետեւից նրան էր մոտեցել սկինհեդների մի խումբ, դանակով մեջքից երեք հարված հասցրել սրտի շրջանին, դանակը թողել վերքի մեջ եւ հեռացել: Արնաքամ եղած երիտասարդը մի քանի քայլ էր արել դեպի փողոց եւ մի տաքսի նստել, տեսնելով վիրավոր երիտասարդին, տաքսու վարորդը մեքենան ուղղել էր դեպի մոտակա հիվանդանոց, սակայն Արմեն Սահակյանը մահացել էր մինչ հիվանդանոց հասնելը:

Դրանք ի՞նչ դատախազ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատը։ Սկզբում ցուցմունք տվեց Արգավանդի խաչմերուկում Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների վրա կազմակերպված հարձակման ականատես, տաքսու վարորդ Գրիգոր Զաքարյանը։ Նա պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը Ջհանգիրյանների վրա։ Իսկ նրանից հետո ցուցմունք տվեց Գագիկ Ջհանգիրյանի օգնական Կարեն Հովհաննիսյանը, ով եւս հարձակման, այնուհետեւ նաեւ ոստիկանության 6-րդ վարչությունում տեղի ունեցած իրադարձությունների ականատես է եղել։

Երբ հանցագործը ոստիկան է

Հայտնել էինք, որ վրաերթը տեղի էր ունեցել գիշեր ժամը 00:20-ի սահմաններում Երեւանի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում: Վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերվել էր դեպքի վայրից քիչ այն կողմ` Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում: «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի: Ենթադրվում է, որ Կարինեին ու Անահիտին վրաերթի ենթարկելուց հետո ռուսական պետհամարանիշով մեքենայի վարորդը` 32-ամյա Արթուր Հովհաննիսյանը (աշխատում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից «Պահպանություն» միավորումում) ցանկացել է հեռանալ դեպքի վայրից, սակայն քիչ անց բախվել է նշված տաքսուն, եւ միայն դա է նրան ստիպել կանգ առնել, դուրս գալ մեքենայից եւ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ:

Որդին` վիրավոր

Երեկ տեղեկացրել էինք, որ երկու օր առաջ ժամը 00:15 սահմաններում Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա գովազդային վահանակի մոտ միմյանց են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի տաքսին եւ «Պրադո» ավտոմեքենան: Տաքսու ուղեւոր, 46-ամյա Վոլոդյա Մամյանը տեղում մահացել էր: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մահացածի հետ ավտոմեքենայի մեջ եղել է նաեւ նրա կրտսեր որդին, որը ստացել է քթոսկրի կոտրվածը: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Ըստ որոշ տեղեկությունների, «Պրադոն» վարում էր 30-ամյա Վահրամ Շիրինի Ստեփանյանը, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն է: Վոլոդյա Մամյանը Ախթալայի լեռնափրկարարների ջոկատի հրամանատարն էր, որպես փրկարար էր աշխատում շուրջ 20 տարի:

Թիկնապա՞հն է

Նախօրեին ժամը 00:15 սահմաններում Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա գովազդային վահանակի մոտ միմյանց են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի Տ 0722 համարանիշի տաքսին եւ 04 ՕՕ 909 համարանիշի «Պրադո» ավտոմեքենան: Տաքսու ուղեւոր, 46-ամյա Վոլոդյա Սուրենի Մամյանը տեղում մահացել է: Ըստ որոշ տեղեկությունների, «Պրադոն» վարել է 30-ամյա Վահրամ Շիրինի Ստեփանյանը, որը աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության եւ գույքի պահպանման վաշտի ռազմականացված ջոկատում որպես հրաձիգ, որը նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն է:

Ազատ արձակեցին

«Վարդաշեն» ՔԿՀ-ի դարպասների մոտ քաղբանտարկյալին դիմավորել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` նախկին քաղբանտարկյալներ: Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ իշխանությունները պարտադրված են եղել իրեն ազատել: «Իշխանություններն իրենք իրենցով չհասկացան, որ պետք է ազատ արձակեն` միջազգային կառույցները նրանց պարտադրեցին: Ես համարում եմ, որ եթե նախկինում ինչ-որ սխալներ արել եմ, ապա թող այս ազատազրկումն էլ դրա դիմաց հատուցումը լինի: Ես շարունակելու եմ պայքարել մեր երկրում ազատության եւ արդարության համար»,- ասել է Սաղաթելյանը: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` տաքսու միջից իրեն իջեցրած մեկ տասնյակից ավելի ոստիկանների նկատմամբ իբր բռնություն գործադրելու մեղադրանքով:

Տաքսի-տաքսի

Օրերս Ղազախստանի Պավլոդար քաղաքում մի կին արու զավակ է լույս աշխարհ բերել տաքսու մեջ: Ղազախ ամուսինները ծննդատուն հասնելու համար տաքսի էին կանչել, սակայն նրանք այդպես էլ չեն կարողացել հասնել ծննդատուն, եւ կինը ամուսնու օգնությամբ ստիպված է եղել ծննդաբերել հենց մեքենայի մեջ: Այս կապակցությամբ տաքսի ծառայությունը, որին պատկանող մեքենաներից մեկում էլ լույս աշխարհ է եկել երեխան, որոշել է յուրահատուկ նվեր անել երեխային ու նրա երջանիկ ծնողներին. նրանք երեքով մինչեւ կյանքի վերջ իրավունք են ստացել պետք եկած ժամանակ միանգամայն անվճար երթեւեկել սույն ընկերության տաքսիներով:

Դուխներդ տեղը պահեք

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Երեկվա դատի ժամանակ լսվեցին երկու վկայություններ, որոնք ամբողջությամբ ցույց տվեցին, որ մանավանդ Վարդան Ջհանգիրյանի դեպքում բռնությունն ամենաաբսուրդ հորինվածքն է, որ կարող էր «մոգոնել» ոստիկանությունը։ Վարդան Ջհանգիրյանի պաշտպանները դատական նիստի սկզբում միջնորդեցին լսել գործով վկա տաքսու վարորդ Գրիգոր Զաքարյանին, ով Ջհանգիրյանների վրա 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ ականատես է եղել, քանի որ գտնվել է հենց այնտեղ, որտեղ իրականացվել է օպերացիան, այսինքն` Արգավանդի խաչմերուկում։

Անհետացել է նախքան արտաքսվելը

Associated Press լրատվական գործակալությունը օրերս հայտնել է Ավստրիայում բնակվող 14-ամյա մի հայ աղջկա անհետացման մասին: Ըստ այդմ, Ավստրիայում ապաստան հայցող աղջկան եւ մորը իշխանությունները որոշել էին վտարել երկրից: Ոստիկանները վտարման որոշումը կատարելու համար աղջկա ետեւից գնացել են դպրոց, որտեղ նա սովորում է, բայց այդպես էլ չեն գտել նրան, ու առայժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Աղջկա մայրը ներկայումս գտնվում է հսկողության տակ, քանի որ կա ինքնասպան լինելու իրական վտանգ: Այս եւ մի քանի այլ դեպքերի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել Ավստրիայի իշխանություններին վերջ տալ երեխաների ձերբակալություններին ու դադարեցնել լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը:

Անմեղսունակները

Երեկ Երեւանի քրեական դատարանում շարունակվեց մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի դատը։ Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին գործով անցնող երկու իրեղեն ապացույց վկա ոստիկանները։ Նրանց ցուցմունքները ոչ միայն մեկը մյուսին էին հակասում, այլ նաեւ` հենց դատարանի դահլիճում իրենց արտահայտած մտքերն էին հակասական։ Ասենք` իրեղեն ապացույց վկա ոստիկան Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Սաղաթելյանին իրենք բերման են ենթարկել Արշակունյաց փողոցից` տաքսու միջից։ Մյուս իրեղեն ապացույց վկա ոստիկան Արսեն Ապերյանը ասաց, որ ինքը Սաղաթելյանին մոտեցել է այն ժամանակ, երբ նրան արդեն ոստիկանները շրջապատած են եղել եւ նրան բերման են ենթարկել ոստիկանություն, քանի որ դիմադրել է ոստիկաններին։

Կտրել է, որ մնա

Օրերս բավական ուշագրավ դեպք է արձանագրվել Մադրիդի օդանավակայանում, ուր իր արտաքսմանն էր սպասում Ղազախստանի 25-ամյա մի քաղաքացի, որը ավազակային հարձակման համար 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ պատիժը կրելուց հետո ազատ էր արձակվել: Արտաքսումից խուսափելու համար ղազախստանցին օդանավակայանում վերցրել է ձեռքն ընկած դանակը եւ բոլորի ներկայությամբ կտրել իր առնանդամը: Դրանից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ղազախստանցու հուսահատ քայլը իսպանական իշխանություններին ստիպել է փոխել նրա նկատմամբ ընդունված որոշումը եւ նրան առայժմ թողնել երկրում:

Ապրելը վտանգավոր է

Ֆրանսիական «Midi Libre» պարբերականը օրերս իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին ու այդ պատճառով Հայաստանը լքած ու Ֆրանսիայում անօրինական գտնվող հայաստանցիների առկայության փաստին: Մասնավորապես նշվում է, որ 61-ամյա Տանյա Գոզելյանը եւ նրա 28-ամյա դուստրը` Լիլիթ Գաբրիելյանը միգրացիոն ծառայությունից ծանուցում են ստացել, որ մեկ ամսվա ընթացքում լքեն երկիրը, հակառակ դեպքում նրանց հարկադրական արտաքսում է սպասվում:

Տաքսու փող

ՀՀ կառավարությունը որոշել է 63 մլն դրամ տրամադրել ՀՀ շախմատի ֆեդերացիային։ Վերջին համաշխարհային օլիմպիադայում չեմպիոն դարձած 5 շախմատիստները եւ նրանց մարզիչը կպարգեւատրվեն 7,5-ական մլն դրամով։ 18 մլն դրամն էլ մարզիկներին դիմավորելու համար կատարված ծախսերի փոխհատուցման համար է։ Հիշեցնենք, որ ՄՀՀ-ում կազմակերպված հանդիսությունից հետո շախմատիստներն իրենք էին ստիպված մտածել, թե ինչպես տուն հասնեն։

Հրահրում են միմյանց դեմ

Թբիլիսիի կենտրոնում շարունակվում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը։ Երեկվա հանրահավաքի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ տաքսու վարորդների միջեւ, որոնք իրենց սեփական բողոքի ակցիան էին կազմակերպել ընդդիմության դեմ։ Թբիլիսյան տաքսու վարորդները, ի նշան բողոքի, որ ընդդիմության կողմնակիցները պարբերաբար փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, երեկ իրենց մեքենաներով ավտոերթ են կազմակերպել` պահանջելով դադարեցնել ճանապարհների փակումը։ Վարորդները հայտարարել են, որ վերջին շաբաթներին փողոցների փակվելու պատճառով իրենք ահռելի վնասներ են կրել։

Խնդրել են միջամտել

Օհան Դուրյանը, Երվանդ Մանարյանը եւ Տիգրան Խզմալյանը երեկ բաց նամակով դիմել են Շառլ Ազնավուրին` հայցելով միջամտել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ից արտաքսումը կանխելու համար։ «Մեծարգո ու սիրելի Մաեստրո։ Որպես ՀՀ նորանշանակ լիազոր դեսպան, որպես համազգային ու համաշխարհային հեղինակություն, Դուք կարող եք ազդել ՀՀ իշխանությունների որոշման վրա` կանխելով սպասվելիք ապօրինի գործողությունը»,- նշվում նամակում։

Ռեսուրսները սպառվում են

Երեկ Մատենդարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը։ Իսկ դա նշանակում է, որ արդեն նախօրեից իշխանությունները գործի էին դրել բոլոր հնարավոր միջոցները` ինչքան հնարավոր է մեծ թվով մարդկանց մուտքը Երեւան արգելելու համար։ Եւ բացի այն, որ Երեւան մտնող բոլոր գլխավոր ճանապարհային հանգույցներում տեղակայված էին ճանապարհային ոստիկանության հենակետեր («Գայի պոստեր»), իշխանությունները նաեւ գծերից հանել էին Երեւան մտնող երթուղային տաքսիները, իսկ անհատ տաքսու վարորդներն էլ, տարօրինակ պատահականությամբ, այնպիսի գներ էին «կրակում», որ ֆինանսապես դժվար կացության մեջ գտնվող մարդը որեւէ հնարավորություն չունենա մտնել Երեւան։

Մեկ է` գալու են

Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, արդեն քանի օր է` Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ոստիկանները հանդիպում են տեղի անհատ տաքսու վարորդների եւ երթուղայինների վարորդների հետ եւ հորդորում նրանց` մարտի 1-ին Մարալիկից Երեւան մարդ չտեղափոխել։ Տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին ամիսների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ոստիկանները հանրահավաքից այսքան առաջ են «անցել գործի»։ Նշենք, սակայն, որ չնայած ոստիկանների կողմից ձեռնարկված այս միջոցառումներին, Մարալիկն այն քաղաքն է, որտեղից միշտ էլ բազմաթիվ մարդիկ են գալիս Երեւան` հանրահավաքներին մասնակցելու։

«Ձեր հիվանդին տարեք ձեր տուն»

«Սրտի անհուն մորմոքով ու կսկիծով իմ բողոքն եմ ներկայացնում Ձեզ` մեր ընտանիքին վրա հասած դժբախտ պատահարի մասին: Ս/թ հուլիսի 25-ին 22-ամյա իմ թոռանը` Հրանտ Մայիսի Առաքելյանին, խայթում է օձը: Դեպքի վայրից անմիջապես ձեռքի հեռախոսով թոռս զանգում է շտապօգնություն: Պատասխան չստանալով` զանգում եւ պատվիրում է տաքսի: 5-10 րոպե անց հասնելով դեպքի վայր` տաքսու վարորդը նրան տեղափոխում է Մեղրու հիվանդանոց, որտեղ պարզվում է` վիրաբույժ Ս. Սողոմոնյանը, ինչպես միշտ, հիվանդանոցում չէ:

Կշարունակե՞ն

Անհատական տաքսիստների` այս տարվա վերջին բողոքից հետո, որով նրանք կառավարությունից պահանջում էին իրենց չտուգանել դեղին համարանիշեր չունենալու եւ 10 տարվա վաղեմության մեքենաներ վարելու համար, այդպես էլ որեւէ հստակ պատասխան չտրվեց` ի վերջո տուգանելո՞ւ են նրանց, թե՞ ոչ։ Երեկ, երբ այդ մասին հետաքրքրվեցինք տաքսու վարորդներից, տեղեկացրին, որ իրենց դեռեւս չեն տուգանում։ «Սպասում ենք` մեզ այդ հարցերով անհանգստացնեն, մենք կշարունակենք բողոքի ակցիաները»,- ասաց վարորդներից մեկը։ Հիշեցնենք, որ անհատական տաքսիստները դեղին համարանիշերից հրաժարվելու պատճառների թվում նշում էին, թե իրենց ընտանիքին չեն կարող տեղափոխել արտասահման։ Իսկ 10 տարվա հետ կապված` հիշեցնում էին, որ եթե իրենց 10 տարվա մեքենան օգտագործելու համար այլեւս անվտանգ չլինի, տեխզննում չի անցնի։

Վթար

Հունվարի 8-ին Երեւանի Դավթաշենի կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի թիվ 115 երթուղային տաքսի։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը։ Վթարի հետեւանքով զոհվել են «ՎԱԶ-2108»-ի 25-30 տարեկան վարորդը` Գոռ Մագումյանը, եւ ուղեւոր Լիլիթ Խաչատրյանը։ Երթուղային տաքսու` վնասվածք ստացած ուղեւորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն։ Իսկ ահա ոստիկանության հաղորդագրության համաձայն` երթուղայինի վարորդը եւ 6 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

Միգրանտներին արտաքսում են

Ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների տվյալներով, ՌԴ-ում մի քանի շաբաթ է` միգրանտների արտաքսման նոր կամպանիա է սկսվել։ Արտաքսվածների վերաբերյալ ամբողջական տվյալներ չկան։ Սակայն առկա տվյալների համաձայն, ՌԴ-ից օրական մոտ 150 միգրանտ է արտաքսվում։ Դեռ մեկ ամիս առաջ ՌԴ կառավարությունում որոշում էր կայացվել գործազուրկ դարձած միգրանտներին արտաքսելու մասին, որպեսզի նրանք, ինչպես Մոսկվայում որոշ պաշտոնյաներ են արտահայտվում, «պարապությունից թրեւ չգան փողոցներում»։

Բողոքում են

Երեկ անհատ տաքսու վարորդները դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել եւ հավաքվելով «Տեցի կռուգում»` կառավարությունից պահանջել են տրանսպորտի տեսչությանը թույլ չտալ տուգանել այն տաքսիստներին, որոնց մեքենաները չունեն դեղին պետհամարանիշ, հաշվիչ եւ 10 տարուց հին են։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու շաբաթ է` տրանսպորտային տեսչությունը, պետավտոտեսչության հետ համատեղ, ստուգումներ է անցկացնում։ Եւ քանի որ մի քանիսին արդեն տուգանել էին, ուստի միմյանց տեղեկացնելով` նրանք հավաքվել էին` այդ մասին բողոքելու։ Վարորդներին տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն ասել է, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մի քանի օրից պատրաստվում է անհատ տաքսիների վերաբերյալ օրենքի մասով հանդես գալ հայտարարությամբ։

Միջինք

Երեկ` փետրվարի 18-ին կիսվեց Մեծ պահքը։ Այդ օրը կոչվում է Միջինք։ Ժողովրդական սովորության համաձայն, օրվա առիթով բաղարջից պահոց գաթա են պատրաստում եւ մեջը մետաղադրամ դնում։ Ում բաժին է հասնում մետաղադրամով կտորը, նա, ըստ ավանդույթի, այդ տարին մեծ հաջողություններ է ունենում։ Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել էր փետրվարի 23-ից` Բուն Բարեկենդանից, եւ տեւելու է 48 օր` մինչեւ Ս. Հարության` Զատկի տոնի նախօրեն։ Զատիկն այս տարի կնշվի ապրիլի 12-ին։ Հիշեցնենք, որ Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, սակայն պահքի ընթացքում պետք է հրաժարվել նաեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքներից եւ այլ մեղքերից։ Մեծ Պահքն ունի յոթ կիրակի` Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, Ծաղկազարդ։

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան