Որոշողը մենք ենք ու Իրանը. համոզել ու ապացուցել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան ոչ մի կերպ հնարավոր չէ դասել արարողակարգայինների դասին: Սա իրոք շատ կարեւոր իրադարձություն կարող է դառնալ այն առումով, որ հայ-իրանական հարաբերությունների մեջ կա մեծ անհավասարակշռություն:

Իրանի հետ մեր քաղաքական հարաբերությունները ջերմ են, կարելի է ասել, որ ոչ մի խնդիր այս առումով երբեք չի ծագել ու նման հեռանկար նույնիսկ դժվար է պատկերացնել: Բոլորովին այլ է տնտեսական հարաբերությունների մակարդակը: Պետք է նկատել, որ այդ հարաբերությունները սերտացնելու փորձեր միշտ են արվել, հատկապես՝ անցած մեկ-մեկուկես տարվա ընթացքում: Անցած տարի հոկտեմբերին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի` ՀՀ կատարած այցի շրջանակներում Երեւանում անցկացվեց հայ-իրանական տնտեսական մեծ համաժողով:

Մի քանի ամիս անց նման տպավորիչ համաժողով անցկացվեց նաեւ Իրանում: Բայց եթե խոսենք թվերով, ապա տխուր պատկեր կստացվի: Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է ընդամենը 198 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 231 միլիոն դոլարի դիմաց: Սա մեր արտաքին ողջ առեւտրաշրջանառության 5.6 տոկոսն է ընդամենը: Այսինքն, առեւտրաշրջանառությունը նվազել է հենց այս համաժողովների կազմակերպման ընթացքում, ինչը այնքան էլ չի տեղավորվում տրամաբանության մեջ:

Հայաստանի տնտեսության իրանական կապիտալի մասնակցությունը ընդհանրապես չնչին է: Այս տարվա առաջին 9 ամիսներին Իրանից եկող ներդրումների ծավալը մեր տնտեսության մեջ (զուտ հոսքերը) կազմել են 220 միլիոն դրամ` կես միլիոն դոլարից պակաս: Ի դեպ, անցած տարվա ցուցանիշը կրկին չնչին էր` 315 միլիոն դրամ:

Եվ ուրեմն, որն է պատճառը: Իրանը ունի տնտեսության կազմակերպման յուրահատկություններ: Հիմնական կապիտալը պետական է եւ դա որոշակի դժվարություններ է ստեղծում ներդրումներ ներգրավելու իմաստով: Կան դժվարություններ դեպի Իրան ապրանքների արտահանման առումով: Իրանը վարում է հովանավորչական տնտեսական քաղաքականություն, այսինքն բարձր մաքսատուրքերով պաշտպանում է իր շուկան: Սրանք, իհարկե, մի կողմից խոչընդոտներ են: Մյուս կողմից՝ կարող են դառնալ առավելություններ, եւ Իրանի նախագահի այցը այս առումով շատ կարեւոր է: Այսինքն եթե կապիտալը պետական է, ապա կարող է հետաքրքրություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ՝ պետության առաջին դեմքի համապատասխան քաղաքական որոշումներով:

Նմանապես, հայկական ապրանքները Իրանում կարող են ստանալ հատուկ «կարգավիճակ»: Մի խոսքով, Իրանի հետ տնտեսական հարաբերությունները պետք է կազմակերպվեն յուրահատկությունները հաշվի առնելով, ինչ-որ տեղ նույնիսկ ոչ ստանդարտ մոտեցումներով: Սակայն հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, մեղմ ասած, զերծ չեն երրորդ կողմի հզոր ազդեցությունից: Խոսքը բնականաբար Ռուսաստանի մասին է: Իրանի տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում ժամանակին արմատապես զսպվել են ռուսների կողմից: Մոտ 10 տարի առաջ Իրանը նախաձեռնել էր ավարտին հասցնել Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ բլոկի շինարարությունը եւ որոշակի ժամկետով այն վերցնել կառավարման ու հրաշալի պայմաններ էր առաջարկում: Պայմանագրերը արդեն գրեթե ստորագրվել էին, սակայն հայկական կողմը ռուսական «Գազպրոմի» պարտադրանքով չեղյալ համարեց այդ պայմանավորվածությունները եւ 5-րդ բլոկը ավելի վատ պայմաններով հանձնեց «Գազպրոմին»:  Կամ Իրան- Հայաստան գազամուղի խողովակի տրամաչափի հարցը: Արդեն պայմանավորվածություններ կային որ խողովակի տրամագիծը պետք է լինի առնվազն 1200 միլիմետր, ինչը ժամանակի ընթացքում հնարավորություն էր տալու իրանական գազը Հայաստանով տարանցել դեպի այլ երկրներ, սակայն կրկին վերջին պահին որոշվեց կառուցել այն ընդամենը 700 մմ տրամագծով: Ռուսական կողմը պարզապես վտանգ տեսավ, որ իրանական գազը տարածաշրջանում կմրցակցի ռուսականի հետ եւ մեր իշխանություններին ստիպեց ավելի «համեստ» գազամուղ կառուցել: Գազամուղն էլ կառուցելուց հետո «Գազպրոմը» մոտ 40 մլն դոլարով գնեց դրա` ՀՀ-ով անցնող հատվածը, չպատճառաբանելով դրա իմաստը: Իսկ իմաստը մեկն էր` լիակատար վերահսկողություն սահմանել իրանական գազի հոսքի նկատմամբ:

Իրանը արդեն տարիներ շարունակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա, սակայն ոչ մի կերպ դա նրան չի հաջողվում: Իրանական գազը մղվում է միայն ու բացառապես ՋԷԿ-եր եւ դրանով արտադրված էլէներգիան ետ է գնում դեպի Իրան: Այլ սպառողների համար իրանական գազը Հայաստանում ուղղակի գոյություն չունի: Տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը, գոնե պաշտոնական մակարդակով կտրականապես հրաժարվում է Իրանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ վարելուց, ու միաժամանակ մեր պաշտոնյաները խրոխտ դեմքով հայտարարում են, թե իրանական գազը ավելի թանկ է, քան ռուսականը: Ու դա այն դեպքում, երբ Իրանի մի քանի պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են թե գինը կարող է որոշվել միայն բանակցությունների արդյունքում եւ թափանցիկ ակնարկել, որ այդ գինը կարող է եւ ցածր լինել:   

Ի դեպ, ԻԻՀ նախագահի այցելության շրջանակներում տեղի է ունեցել Մեղրիի եւ Ագարակի գազահամակարգի գործարկման պաշտոնական արարողությունը: Իրանի տրամադրած դրամաշնորհով այդ երկու քաղաքները գազաֆիկացվել են, իսկ գազն էլ մատակարարելու է Իրանը: Բայց ինչ գնով է մատակարարելու, հույժ գաղտնի է պահվում: Ակնհայտ է, որ այդ  քաղաքներին մատակարարվող գազի գինը պարզապես չի կարող ավելի թանկ լինել ռուսականից: Այդուհանդերձ իրանական գազի մուտքը Հայաստանի «սպառողական» շուկա, գոնե առաջիկա տարիների համար կսահմանափակվի այդ 2 փոքր քաղաքներին գազ մատակարարելով:

Ու այս պայմաններում դժվար է խոսել իրանցիների` հայկական տնտեսության նկատմամբ գործարար հետաքրքրությունների մասին: Ռոհանիի այցը, սակայն, կարող է ազդարարել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերագործարկում: Գուցե իրանական կողմին հաջողվի համոզել, որ այսուհետ Իրանի հետ տնտեսական հարաբերություններում որոշողը լինելու ենք մենք եւ ոչ թե, օրինակ, «Գազպրոմը»: Բայց համոզելը քիչ է, պետք է նաեւ ապացուցել դա ու իրոք որոշող դառնալ: Այդ դեպքում հնարավոր է, որ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ խորանան ի շահ մեր երկու երկրների:

Տպել
8950 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին