ՀՀ-ն կա´մ կունենա հզոր գիտատեխնիկական ինքնություն, կա՛մ կդադարի գոյություն ունենալ

22/12/2016 schedule17:10

Ինչպես հայտնի է, ցանկացած էթնոս ապրում եւ զարգանում է իրեն ուրույն մշակույթի շրջանակներում: Ներկայումս գիտության, ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը ավելի հաճախ պայմանավորված է իրերի եւ երեւույթների ամբողջական ընկալման հետ, որը նշված ոլորտների փոխկապվածությունը մշակութային մտածողության եւ ընկալման հետ ավելի նկատելի է դարձնում: Ավելին, ինչպես ցույց է տալիս ժամանակակից քաղաքակրթության զարգացման ընթացքը, ոչ հեռու ապագայում գիտատեխնիկական ոլորտը այս կամ այն չափով կդառնա մշակույթի անքակտելի մասը:

Այլ խոսքերով, աշխարհը բաղկացած կլինի ոչ մեծ թվով գիտա-ճարտարական-մշակութային քաղաքակրթություններից, որոնց ձեւավորման վրա վճռորոշ ազդեցություն կունենան մշակույթի ավանդական ուղղությունները՝ փիլիսոփայությունը, լեզուն ու լեզվամտածողությունը, աշխարհընկալումը, ճարտարապետությունը, երաժշտությունը եւ այլն: Նշված քաղաքակրթությունների հզորությունը եւ նրանց մրցունակությունը էապես պայմանավորված կլինի գիտաճարտարական ու տեխնոլոգիական և ավանդական մշակույթի ներդաշնակության եւ փոխներգործության աստիճանից:

Անդրադառնալով մեզ՝ հայերիս, անհրաժեշտ է նշել, որ մենք հին ժամանակներում, մինչեւ պետականությունը կորցնելը աշխարհին հայտնի էնք եղել մեր ուրույն՝ Հայկական քաղաքակրթությամբ, որը հիմնված է եղել մեր ինքնատիպ մշակույթի, լեզվի եւ մտածողության համակարգի վրա: Այժմ, երբ մենք նորից դարձել ենք անկախ պետություն մեզ անհրաժեշտ է վերականգնել եւ կազմակերպել Հայկական քաղաքակրթությունը նորովի, քանզի փոխվել են ազգի առջեւ կանգնած մարտահրավերները եւ փոխվել է հենց ինքը ազգը ու նրա հնարավորությունները:

Հայ ազգը, որը այսօր աշխարհասփյուռ է դարձել ցեղասպանության հետեւանքով, իր բոլոր դժվարություններով ու բարդություններով հանդերձ՝ ունի եզակի հնարավորություններ: Մասնավորապես, նա տիրապետում է բազմապիսի տեղեկատվության գիտության, ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում, որը ժամանակակից քաղաքակրթության կազմակերպման եւ զարգացման համար վճռորոշ է: Ժամանակակից կապի միջոցները հնարավորություն են տալիս ազգի կողմից ունեցած ամբողջ ներուժը հնարավորինս ամբողջականացնել ցանցային մեկ կառույցի՝ Հայքի շրջանակներում, որի բաղկացուցիչ եւ կարեւորագույն հանգույցը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ-ն գտնվելով Մերձավոր Արեւելքի կարեւոր եւ անհանգիստ տարածաշրջանում՝ ակնհայտորեն կարող է գոյություն ունենալ եւ արդյունավետ զարգանալ միայն մեկ պարագայում, եթե ունենա հզոր գիտատեխնիկական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական ինքնություն: Վերջինս հնարավոր է միայն այն դեպքում, եթե աշխարհասփյուռ հայության ներուժը ամբողջականացվի հայկական արժեհամակարգի վրա (հայկականության հիման վրա): Մեր կարծիքով՝ սա է հաջողության գրավականը:

Անդրադառնալով, մասնավորապես, կարեւորագույն՝ գիտության ոլորտի կազմակերպման խնդրին, անհրաժեշտ է նշել, որ աշխարհում լայնորեն օգտագործվող գիտական աշխատանքների հիմնական չափորոշիչները, մեղմ ասած, պիտանի չեն, եթե չասենք՝ ապակողմնորոշող են: Դրանք հնարավորություն են տալիս գիտության ոլորտում գործող մաֆիոզ կառույցներին և գիտական սկզբունք չունեցող խմբավորումներին կառավարել և տիրանալ պետության կողմից գիտությանը հատկացվող դրամական միջոցներին:

Այսպես, բերենք տիպիկ օրինակ, որը գործում է ամբողջ աշխարհում: Փորձագետներին առաջարկվում է գիտական աշխատանքները գնահատելու ժամանակ առաջնորդվել հետևյալ չափորոշիչներով՝ «վատ», «միջակ», «լավ», «շատ լավ» եւ «գերազանց»: Առաջին երեք գնահատականները ստացած գիտական ծրագրերը չեն սատարվում, իսկ «շատ լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած ծրագրերից սատարվում եւ դրամաշնորհ են ստանում, որպես կանոն, միայն «գերազանց» ստացած ծրագրերը: Թող որևէ մեկը բացատրի՝ ո՞րն է այդ երկու հոմանիշների տարբերությունը: Այսպիսով, այս մեկ օրինակով, նույնիսկ գիտությունից հեռու մարդիկ կարող են համոզվել, որ աշխարհում գործող ներկայիս գիտության գնահատման համակարգը արատավոր եւ սխալ է: Սակայն հենց այս համակարգն է, որը ոչ էական փոփոխություններով տասնամյակներով գործում է, մասնավորապես, մեր հանրապետությունում:

Վերջինս թույլ է տալիս գիտության ղեկավար կառույցներին կատարել աղաղակող անարդարություններ գիտության բնագավառում աշխատող լայն խավերի նկատմամբ եւ փոշիացնել, կամ ավելի ճիշտ ուղղակի յուրացնել պետության կողմից գիտությանը հատկացվող առանց այն էլ չափազանց սուղ միջոցները:

Ավելին, բանն այնպիսի անհեթեթության է հասնում, որ մարդկանց մի խումբը (հիմա՝ ՀՀ ակադեմիկոսներ և թղթակից անդամներ) օժտված են ցմահ արտոնություններով և ցմահ ղեկավարման իրավունքներով, դա այն դեպքում, երբ քաջ հայտնի է, որ նրանց մեծամասնությունը տասնամյակներ առաջ հեռացել է քիչ թե շատ ակտիվ գիտական գործունեությունից: Ինչ վերաբերվում է Գիտության պետական կոմիտեին, ապա սա որևէ կերպ չհիմնավորված, ահռելի ուռճացված եւ կասկածելի գործառույթներով կառույց է, որը ավելի շատ զբաղված է յուրայինների հովանավորմամբ: Նրա ղեկավար կազմը իր ստեղծման պահից փոփոխության չի ենթարկվել եւ որևէ կերպ հաշվետու չէ գիտական հասարակության առջեւ: Նշված հանգամանքները ԳՊԿ-ի գործունեությունն օժտում են կոռուպցիոն մեծ ռիսկերով՝ նրան դարձնելով անհամատեղելի գիտության զարգացման նպատակների հետ:

Այսպիսով, Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի կազմակերպման համար չի գործարկված որեւէ խելամիտ, ժամանակակից գիտության զարգացման պահանջմունքներին բավարարող չափորոշիչների համակարգ: Ամեն ինչ ուղղված է նշված ոլորտում առանձին անհատների և խմբավորումների մենաշնորհների պահպանմանը ու ամրացմանը, որը ավելի շատ հիշեցնում է ֆեոդալական համակարգի բարքերը իր այլանդակ դրսևորումներով և անօրինականությամբ: Գործող համակարգը նպաստում է ոչ թե գիտության՝ այլ գիտական ձեւի զարգացմանը, որը կործանարար է երկրի ու հասարակության համար:

Համառոտ ներկայացնենք այն սկզբունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ գիտությունը արդյունավետ կազմակերպելու համար:

Ա. Պատշաճ փորձաքննություն:

Կամայական ծրագրի իրականացման հաջողության գրավականը պատշաճ փորձաքննությունն է: Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել գործող համակարգից, որը գիտական աշխատանքների փորձաքննության համար օգտագործում է ոչ հստակ եւ ճշգրիտ չսահմանվող չափորոշիչներ: Ճիշտ չափորոշիչների գործառույթը պետք է կայանա նրանում, որպեսզի հնարավորություն տա հստակ գնահատական տալ գիտական աշխատանքի, մասնավորապես, այնպիսի կարեւոր հայտանիշերին, ինչպիսիք են արծարծված գաղափարների նորարարական աստիճանը, նրանց հիմնավորվածությունը եւ հետագա զարգացման ու ազդեցության ներուժը:

Բ. Գիտական իրական ընտրանու ձեւավորում:

Գիտական միջավայրում գիտնականների հիերարխիայի ձեւավորումը շատ կարեւոր է նրա բնականոն եւ արդյունավետ գործունեության համար: Դրա համար անհրաժեշտ է իրագործել լայնամասշտաբ գիտական փորձաքննություն, որը հնարավորություն կտա պարզել գիտնականի նշանակալի ձեռքբերումները (նոր օրիգինալ մեթոդներ, ուղղություններ, տեսություններ, տեխնոլոգիաներ և այլն), ավելին, հաշվի առնել նաև տվյալ փուլում նրա գիտական ակտիվության աստիճանը:

Անհրաժեշտ է, որ այդ գիտական հիերարխիան, որը կունենա նաեւ ղեկավար կազմ լինի որոշակի ժամանակահատվածի համար և թարմացվի հստակ ժամանակացույցով: Ղեկավար կազմի խնդիրը պետք է լինի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ինստիուտների աշխատանքի կազմակերպումը որոշակի ժամանակահատվածի համար, օրինակ՝ երեք տարի, որից հետո այդ կազմը պետք է դադարացնի իր գործունեությունը եւ նոր ընտրությունների միջոցով պետք է ձեւավորվի ԳԱԱ-ի նոր ղեկավար կազմ: Անհրաժեշտ ենք համարում, որ մեկ անհատը երկու անգամից ավելի հնարավորություն չունենա ընտրվելու ղեկավար կազմում: Վերջինս հնարավորություն կտա մեծապես զսպել ակադեմիական միջավայրում կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը եւ բազմաթիվ այլ նեգատիվ երեւույթները:

Գիտության գնահատման չափորոշիչների հետ կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ պրոֆ. Գ. Բարսեղյանի հոդվածում (տես http://www.lragir.am/index/rus/0/interview/view/51656):

Գ. Գիտություն- նորարարություն- ճարտարագիտություն շղթայի գործարկում:

Հիմնարար գիտությունն առավել արժեւորված եւ ամբողջական է դառնում, երբ այն նպաստում է նորարությունների մշակմանը եւ, որպես հետեւանք, տեխնոլոգիաների, սարքավորումների ստեղծմանը: Այսօր հնարավոր չէ պատկերացնել քիչ թե շատ նշանակալի տեխնոլոգիաների ստեղծում առանց հիմնարար գիտության զարգացման: Մյուս կողմից, գիտատեխնիկական ոլորտի իրական եւ կայուն զարգացումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գիտություն-նորարարություն-ճարտարագիտություն ամբողջական շղթան գտնվում է սերտ փոխգործակցության մեջ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նշված ամբողջական շղթան հնարավոր է արդյունավետ զարգացնել միայն այնպիսի տնտեսա-իրավական օրենքների շրջանակներում, որոնք հաշվի են առնում այդ շղթայի մեջ ներառված հիմնական սուբյեկտների՝ այն է, մտավոր սեփականատերերի, մասնավոր ներդրողների եւ պետության շահերը: Տարբեր զարգացած երկրներ այդ օրենսդրական դաշտը ստեղծել են` հարմարեցնելով իրենց ազգային եւ պետական առանձնահատկություններին: Մեր համար այդ օրենսդրական դաշտը պետք է հարմարեցված լինի Հայքի կառուցվածքին եւ հայկականության առանձնահատկություններին:

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտություն է առաջացել արմատական բարեփոխումներ կատարելու կրթության եւ գիտատեխնիկական ոլորտներում` ներառելով Հայքի բազմաձեւ եւ բազմաբնույթ ամբողջականությունը: Կրթությունը, գիտությունը, նորարարությունը ու ճարտարագիտությունը պետք է դառնա 21-րդ դարում Հայքի եւ նրա անհատի կերտման կարեւորագույն գործիքներից մեկը: Այն պետք է լինի ամբողջական, գրավիչ ու հասանելի Հայքի տիրույթի ամեն հայի համար:

ՀԱՅՔ նախաձեռնության, կրթության եւ գիտության հանձնախումբ

Հ.Գ. Երբ արդեն պատրաստ էր հոդվածը տպագրության, հայտնի դարձավ, որ վարչապետը հանդիպել է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության եւ ԳՊԿ-ի ղեկավարության հետ, որոնք ոլորտում տիրող խայտառակ վիճակի հիմնական պատասխանատուներն են: Այդ հանդիպումը լրիվ սպասելի էր գիտական հասարակության համար: Այժմ, եթե վարչապետը հանդիպի գիտության ոլորտում դեռեւս մնացած գիտության իրական մշակների հետ, (իսկ որ այդպիսիք կան, կասկածից վեր է), սա կլինի շատ անսպասելի ու ոգեւորիչ  եւ հույս կարթնացնի մարդկանց մոտ, որ եկել է իրական բարեփոխիչը:

Տպել
2242 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան