Տարվա մարզական ամփոփում (հունիս-հուլիս). Ֆուտբոլային ամիսներ

2016 թվականի ամռան առաջին ամիսները՝ հունիսն ու հուլիսը, կարելի է համարել ամբողջապես ֆուտբոլային. կայացան Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի առաջնությունները, եվրոգավաթների խաղարկություններին մասնակցեցին հայկական թիմերը: Իհարկե, միայն ֆուտբոլային իրադարձություններով չէին հարուստ այդ ամիսները: Վերհիշենք 2016 թվականի հունիս - հուլիս ամիսներին միջազգային եւ հայկական սպորտում արձանագրված առավել նշանակալի իրադարձությունները, արդյունքները:

 Միջազգային

Փարիզի կորտերում կայացավ թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոսը», որի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում գրանցվեցին պատմական իրադարձություններ: Տղամարդկանց մրցաշարում 29-ամյա Նովակ Ջոկովիչը առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը եւ դարձավ պատմության մեջ 8-րդ թենիսիստը, որին հաջողվեց նվաճել նաեւ «Կարիերայի սաղավարտը»՝ որպես «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող բոլոր 4 մրցաշարերում հաղթանակ տոնած թենիսիստ: «Ռոլան Գարոս 2016»-ի կանանց մրցաշարի եզրափակիչում 23-ամյա Գարբինե Մուգուրուսան հաղթեց ամերիկուհի 35-ամյա Սերենա Ուիլյամսին:

Հունիսի 4-ին 74 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Կյանքի վերջին 30 տարիները Մուհամեդ Ալին տառապում էր ծանր՝ «Պարկինսոնի» հիվանդությամբ: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում գլխին ստացած հազարավոր հարվածները անհետեւանք չմնացին. դժվարությամբ շարժվող եւ ծանր խոսող Ալին ամեն դեպքում մնաց համաշխարհային սպորտի պատմության մեծագույն մարզիկներից մեկը:

Տանտերերի՝ Աբխազիայի հավաքականի հաղթանակով ավարտվեց չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի 2-րդ առաջնությունը: Մրցաշարի մասնակից 12 հավաքականների կազմում էր նաեւ եվրոպական տարբեր առաջնություններում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից կազմավորված Արեւմտյան Հայաստանի թիմը, որը զբաղեցրեց 6-րդ տեղը:

Պատմության մեջ առաջին անգամ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի եզրափակիչ առաջնությունը՝ «Copa America»-ն, անցկացվեց այլ աշխարհամասում՝ ԱՄՆ-ում եւ այն նվիրված էր «Copa America»-ի հիմնադրման 100- ամյակին: «Հարյուրամյակի գավաթ» (Copa America Centenario) պաշտոնական անունը ստացած մրցաշարին մասնակցեցին ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկաները ներկայացնող 16 երկրների հավաքականներ: Մրցաշարի եզրափակիչ խաղում ետխաղյա 11 մետրանոցների օգնությամբ հաղթելով Արգենտինայի ընտրանուն՝ Չիլին նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ «Եվրո 2016-ը», որին մասնակցեցին 24 երկրների հավաքականները: Մրցաշարի եզրափակիչում հաղթելով տանտերերի հավաքականին 1-0 հաշվով, Եվրոպայի չեմպիոնի կոչմանը 1-ին անգամ արժանացավ Պորտուգալիան: «Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա), որը նաեւ խփած 6 գոլերով նվաճեց մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը:

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսի եւ բրիտանացի Էնդի Մարեյի հաղթանակներով ավարտվեցին թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող 3-րդ մրցաշարը՝ Անգլիայի բաց առաջնությունը կամ «Ուիմբլդոնը»:

Հայկական

Փարիզում կայացավ շախմատային «Grand Chess Tour 2016» մրցաշարքի 1-ին փուլը, որին մասնակցեցին 10 ուժեղագույն շախմատիստներ: Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակով է ավարտվել Մոլդովայում կայացած փոքր երկրների՝ բասկետբոլի եվրոպական միության անդամ 51 երկրներից առավել թույլ 8 երկրների Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 79-71 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Անդորային:

Հուլիսի 6-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխման բոլոր գործառույթների ավարտի մասին: Հենրիխը կնքեց 4-ամյա պայմանագիր «Յունյաթեդի» հետ` պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու պայմանով: Տրանսֆերի արժեքը կազմում էր 42 միլիոն եվրո:

Հայկական ֆուտբոլային 4 թիմեր սկսեցին եւ ավարտեցին իրենց ելույթները եվրագավաթների խաղարկություններում: Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 2 հանդիպումների արդյունքում (0-0 եւ 3-0) հաղթահարեց Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» արգելքը, սակայն որակավորման 2-րդ փուլում պարտվեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյին» (0-2 եւ 1-1): Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակը» ետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ պայքարից հանեց վրացական մեկ այլ թիմի՝ Գորիի «Դիլային» (0-1 եւ 1-0), սակայն որակավորման հաջորդ փուլում զիջեց Սլովակիայի «Սպարտակին» (1-1 եւ 0-2): Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում իրենց ելույթներն ավարտեցին «Փյունիկը» եւ «Բանանցը»: Մեր երկրի գավաթակիր «Բանանցը» զիջեց Կիպրոսի «Օմոնիային» (0-1 եւ 1-4), «Փյունիկն» էլ 2 հանդիպումների արդյունքում պարտվեց Ջիբրալթարի «Եվրոպային» (0-2 եւ 2-1):

Հուլիսի 16-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2-րդ կիսամիջին քաշում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց նորվեգացի Թիմ - Ռոբին Լիհաուգին եւ դարձավ իր քաշային կարգում չեմպիոնական գոտու հավակնորդ: Կարիերայի 50-րդ մենամարտում Աբրահամը տոնեց 45-րդ հաղթանակը, որոնցից 30-ը՝ նոկաուտով: Նույն օրը թեթեւ քաշային մի քանի կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 2009 թ. Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 40 - ամյա Վիկ Դարչինյան ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ անցկացրեց 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ եւ 2-րդ ռաունդում պարտվեց նոկաուտով:

Տպել
2239 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում