Արմատակա՞ն, թե վերահսկվող ընդդիմություն է լինելու Սեյրան Օհանյանը

Երեկ վերջապես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելու եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն արեց:

Ավելի քան երկու ամիս է, ինչ նա հրաժեշտ է տվել իր պաշտոնին, եւ այդ ընթացքում չեն դադարում շրջանառվել տարատեսակ տեղեկություններն այն մասին, որ նա նեղացել է իշխանություններից, մուտք է գործելու ակտիվ քաղաքականություն, համագործակցելու է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցության հետ, հանդես է գալու ընդդիմադիր դաշտում եւ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Սեյրան Օհանյանը, սակայն, երեկվա իր հայտարարության մեջ չի նշել Վիկտոր Դալլաքյանի ու նրա կուսակցության հետ համագործակցելու մասին, ինչին սպասում էր ՀՀ քաղաքական դաշտը:

Միգուցե նա առայժմ չի ցանկանում քարտերը միանգամից բացել՝ այդպիսով թեժ պահելով իր նկատմամբ հետաքրքրությունը: Չի բացառվում նաեւ այն վարկածը, որ Օհանյանն, այնուամենայնիվ, Դալլաքյանի հետ չի համագործակցի: Վերջին շրջանում քիչ չէին նաեւ նման կարծիքները: Այնուամենայնիվ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում պաշտպանության նախկին նախարարի շուրջ: Երեկ Օհանյանի հայտարարությունից անմիջապես հետո նրան անվերապահորեն սատարելու վերաբերյալ հայտարարություն տարածեց նաեւ «Միացյալ Հայաստան» շարժման ղեկավար Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսա Ամարասի Արթուրը:

Արդյոք այդ շարժումն այդպիսով համագործակցելո՞ւ է նաեւ Վիկտոր Դալլաքյանի ու նրա կուսակցության հետ: «Միացյալ Հայաստանի» խորհրդի անդամ Արամ Ավետիսյանը երեկ մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենք ոչ թե որեւէ դաշինքի, այլ Սեյրան Օհանյանին են սատարելու: «Մեր հայտարարությունը բացառապես վերաբերում է Սեյրան Օհանյանին, քաղաքական աջակցություն Սեյրան Օհանյան գործչին: Վերջ: Հիմա Վիկտոր Դալլաքյանն էլ նրա հետ կլինի, թե էլ ուրիշ մեկը, չեմ կարող ասել: Այդ առումով որեւէ մեկի հետ որեւէ գործընկերային հարաբերություն չունենք»,- ասաց նա:

Նշենք, որ «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ են նաեւ Ազատ Արշակյանն ու Հրանտ Թոխատյանը: Կարո՞ղ են այս գործիչները ու հատկապես Հրանտ Թոխատյանը արմատական ընդդիմություն լինել: Ազատ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Սեյրան Օհանյանին սատարելու վերաբերյալ իրենց հայտարարությանը չեն միացրել Հրանտ Թոխատյանին, քանի որ նա արտիստ է, ու նրան չեն ցանկանում ներքաշել քաղաքականության մեջ: Արշակյանը հավելեց, որ իրեն դուր է եկել Դալլաքյանի այն հայտարարությունը, որ ընդունում է խորհրդարանում երկրորդ պալատ ձեւավորելու իրենց գաղափարը: «Մենք համագործակցում ենք, Սեյրան Օհանյանի հայտարարությունը կոչ է համագործակցության: Կարծում եմ՝ Դալլաքյանի կուսակցությունը նույնպես համագործակցելու է: Սեյրան Օհանյանը կլինի այդ շարժման ղեկավարը: Մենք փորձում ենք ստեղծել մի շարժում, որի լիդերը կլինի Սեյրան Օհանյանը»,- հավելեց Ազատ Արշակյանը:

Վերջինիս հետ զրուցեցինք նաեւ այդ համագործակցությանն այլ հայտնի գործիչների կամ ուժերի ներգրավելու հարցերի շուրջ, ինչի մասին նախօրեին հայտարարել էր նաեւ Վիկտոր Դալլաքյանը:

- Պարոն Արշակյան, Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբումը» նո՞ւյնպես կլինի այդ համագործակցության մեջ:

- Տեղեկություն չունեմ, կոնկրետ մենք նման հարց չենք քննարկել: Իսկ ով բարեփոխումների կողմնակից է, դեմ է լճացմանը, քրեաօլիգարխիկ համակարգին, ես նրան համարում եմ յուրային:

- Բայց Սեյրան Օհանյանը ձեր ասած քրեաօլիգարխիկ համակարգում է եղել ոչ վաղ անցյալում:

- Նախկինն առանձին խնդիր է: Քրեաօլիգարխիկ համակարգն ամբողջ Հայաստանը չէ, դրանք անձնավորություններ են, որոնք քրեական նկարագիր եւ անցյալ ունեն, թալանչի են, ապօրինի թալանել են ՀՀ քաղաքացիներին: Օրինակ, ԱԺ որոշ պատգամավորներ քրեաօլիգարխիկ չեն, թեեւ քրեաօլիգարխիկ ԱԺ ունենք:

- Հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանն էլ միանա այդ համագործակցությանը, չէ՞ որ նա էլ կարծես թե քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի:

- Չգիտեմ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են փոխել համակարգը, ես նրանց համարում եմ բարեփոխիչ: Եթե Սեյրան Օհանյանն առաջարկում է ակտիվորեն բարեփոխումներ անցկացնել, ես կողմ եմ համագործակցելու բարեփոխիչների եւ ինքնաբարեփոխվողների հետ:

- Ընդամենը մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանին ի՞նչն էր խանգարում ինքնաբարեփոխվել:

- Մեկը շուտ է այդ գաղափարին հասնում, մեկը՝ մի քիչ ուշ: Մարդ կա երիտասարդ տարիքում է այդ գաղափարին հասնում, մարդ կա՝ հասուն: Տա Աստված, որ բոլորն էլ ինչ-որ տարիքում գիտակցեն, որ լավ Հայաստանը բոլորի համար է լավ:

- Երբեմն նաեւ կարծիքներ են հնչում, որ նոր ստեղծվող այսպիսի քաղաքական նախագծերին աջակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

- Չեմ կարծում, նա չի երեւում: Բայց եթե Ռոբերտ Քոչարյանը բարեփոխումների մեջ մասնակցություն ունի, դա արդեն լավ է, դատավարության ժամանակ դա արդեն հաշվի կառնվի որպես մեղմացուցիչ հանգամանք, եթե դատավարություն լինի:

Տպել
3464 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)