Մենք փաստացի վճարելու ենք Ադրբեջանին սպառազինության համար

Արդեն տեւական ժամանակ է, հայկական մեդիա դաշտում եւ փորձագիտական-քաղաքական հարթակներում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի կառավարության վերջերս ազդարարած՝ «Նավթի ու գազի կորպորացիա» եւ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսն աճուրդի հանելու մասին որոշումը:  Քննարկումներն ավելի թեժացան, երբ ադրբեջանական SOCAR-ը հայտարարեց «Նավթի ու գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը գնելու հնարավորության մասին:

Հայաստանի համար սա էներգետիկ անվտանգության տեսանկյունից բավականին զգայուն հարց է, քանի որ հենց այդ ընկերություն է հանդիսանում ՌԴ-ից Հայաստան ձգվող Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածի օպերատորը: Ու թեպետ սա 2011 թ.-ից հետո երկրորդ անգամն է, որ Վրաստանի իշխանությունները խոսում են տվյալ կորպորացիայի բաժնետոսմերի աճուրդի մասին, ընդ որում, խոսքը միայն 25 տոկոսի մասին է, սակայն դրանից բորբոքված կրքերի «գրադուսը» չի նվազում: Համացանցը լի է Վրաստանի կառավարության հանդեպ քննադատական հայտարարություններից մինչեւ այդ կորպորացիայի բաժնետոմսերի ¼-ը գնելու Հայաստանի կառավարությանն ուղղված կոչերով:

Դատելով նավթի միջազգային գների կտրուկ անկումից տառապող Ադրբեջանի վիճակից, որտեղ արժութային շոկերը զուգորդվում են սոցիալ-քաղաքական բողոքի, երբեմն էլ բունտի դրսեւորումներով, տնտեսական տրամաբանության տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ Բաքուն ունակ է մեծ գումարներ հատկացնել թանկարժեք բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Սակայն երբ խոսքը Հայաստանի, ու հատկապես, տարածաշրջանային հանգուցային ենթակառուցվածքների մասին է, ապա Ադրբեջանի համար հարցը ստանում է հստակ քաղաքական երանգ: Ուստի Բաքվի տեսանկյունից գործարքն ունենալու է քաղաքական տրամաբանություն, ինչի համար Ադրբեջանում փողեր չեն խնայում:

Բավական է հիշել Հայաստանի մեկուսացումը խորացնելու ամբիցիաներին հագուրդ տալու համար Բաքվի նախաձեռնած Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից խիստ կասկածելի երկաթուղու շինարարությունը:

Այնուամենայնիվ, Վրաստանում կարծում են, որ կառավարության մակարդակ նշված պետական ընկերությունների բաժնետոսմերի վաճառքի մասին հայտարարությունը դեռ չի նշանակում` հենց վաղը գործարքներ կնքել, ու հատկապես գործարքներ կնքել Ադրբեջանի հետ: «Իհարկե, նման հնարավորություն կա: Նախ հնարավոր է, որ այդ բաժնետոմսերը հանվեն աճուրդի, սակայն սա չի նշանակում, որ դա կարվի հենց վաղը եւ կվաճառվի հենց Ադրբեջանին: Նախկինում կրկին այս հարցը բարձրացվեց ու հետո հանվեց օրակարգից: Սա մի խնդիր է, որը վերաբերում է միայն Վրաստանին: Սրանք ռազմավարական նշանակության կորպորացիաներ են, եւ չեմ կարծում, որ դրանց վաճառքը հեշտ լուծվող կամ արագ լուծվող խնդիր է», - մեզ հետ զրույցում նշեց Թբիլիսիում գործող «Կովկասյան տուն» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գիորգի Կանաշվիլին:

Փորձագետը վստահ չէ, որ անգամ աճուրդի պարագայում հենց Ադրբեջանը կդառնա ամենահավանական գնորդը: «Սա մի հարց է, որը վերաբերում է նաեւ Հայաստանին: Թբիլիսիում հասկանում են, թե ինչ նշանակություն ունի այդ գազամուղը Հայաստանի համար: Ուստի դժվար թե այն վաճառվի Ադրբեջանին՝ չնայած ոչինչ չպետք է բացառել: Թեպետ դա բաժնետոմսերի միայն 25 տոկոսն է, եւ դրանց տիրացողն անգամ ամենամեծ ցանկության պարագայում չի կարող ազդել որոշումների վրա: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների յուրահատկություններն ու նրբությունները, կարծում եմ, որ դրանք Ադրբեջանին չեն վաճառվի, իսկ եթե վաճառվեն, ապա Հայաստանի հետ խորհրդակցություններից հետո», - ասաց Կանաշվիլին:

Այնուամենայնիվ քննադատները կարծում են, որ եթե անգամ հիպոթետիկ պատկերացնենք, որ Ադրբեջանը ձեռք է բերում Վրաստանի երկու պետական ընկերությունների 25-ական տոկոս բաժնետոմսերն, ապա երկու լծակ է ստանում: Դրանք Վրաստանի, ապա նաեւ Հայաստանի վրա ներազդելու համար հրաշալի գործիքներ են: Նախ՝ մեծանում է Վրաստանի առանց այն էլ շեշտակի կախվածությունն Ադրբեջանից էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների տեսանկյունից: Այս հարցում Ադրբեջանը Վրաստանի համար մոտավորապես ունի նույն այն նշանակությունը, որքան Ռուսաստանը Հայաստանի: Վրաստանին անհրաժեշտ գազի 90 տոկոսը մատակարարում է Ադրբեջանը: Այն ֆինանսավորել  է նաեւ Վրաստանի տարածքով կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին, եւ Թբիլիսիին այդ նպատակի համար տրամադրել շուրջ մեկ մլրդ դոլար վարկ: 

Այստեղ Կանաշվիլիի կարծիքը տարբերվում է քննադատներից: «Չնայած նրան, որ այդ ենթակառուցվածքների շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանը, ու եթե անգամ այն ձեռք բերի վերոնշյալ 25 տոկոս բաժնետոսմերը, ապա միեւնույն է, Բաքուն այդ ենթակառուցվածքներն իր հետ Ադրբեջան չի տանելու: Դրանք գտնվում են Վրաստանի տարածքում եւ վրացական իշխանությունների վերահսկողության տակ: Ուստի, որքան Վրաստանն է կախված Ադրբեջանից, ապա ոչ պակաս էլ Ադրբեջանն է կախված Վրաստանից», - ասաց նա:

Թեպետ երկու ընկերություններում էլ բաժնետոմսերի ¼ չափաբաժնին տիրանալը չի նշանակում ազդել կառավարման վրա, սակայն մյուս կողմից սա նշանակում է մասնակցել այդ կառավարմանը, տիրապետել վերջինիս նրբություններին, ներքին տեղեկություններին եւ ստանալ այդ կառավարումից դիվիդենտներ: Իսկ հատկապես ֆինանսական դիվիդենտների մասով բավական հետաքրքիր պատկեր կստեղծվի Հայաստանի համար, եթե հենց Ադրբեջանն աճուրդում ձեռք բերի այդ բաժնետոմսերը: Սա նշանակում է, որ Վրաստանին գազի եւ ապրանքների տարանցման համար տրանզիտի եւ երկաթուղային ծառայությունների համար գումարներ վճարող Հայաստանն անուղղակիորեն նպաստելու է ադրբեջանական ընկերությունների, հատկապես SOCAR-ի հզորացմանը:

«Մենք, փաստացի, վճարելու ենք Ադրբեջանի նավթագազային ընկերությանը, որը հանդիսանում է այդ երկրի ռազմական կարիքների համար սպառազինության ձեռք բերման գլխավոր ֆինանսավորողներից մեկը»,- նշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով Վրաստանից Շիրակ Թորոսյանը:

Տպել
3802 դիտում

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել