Տարվա մարզական ամփոփում (մարտ - ապրիլ). Մեդալներ Եվրոպայից

2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին միջազգային եւ հայկական սպորտի տարեգրությունում արձանագրվեցին մարզական բազմատեսակ նշանակալի իրադարձություններ: Այդ ամիսների ընթացքում «մեկնարկեց» ռուսական դոպինգային սկանդալը, որի վերջը մինչ այսօր անգամ չի երեւում, իսկ հայ մարզիկներից 4-ը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Վերհիշենք մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած բոլոր կարեւոր իրադարձությունները:   

Միջազգային

Մարտի 6-ին համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հայտարարեց, որ ռուսաստանցի մի շարք հայտնի մարզիկների, այդ թվում՝ թենիսիստուհի Մարիա Շարապովայի օրգանիզմում հայտնաբերվել է «Միլդրոնատ» արգելված դեղամիջոց: «Դժոխային 48 ժամեր»՝ նման բնորոշում ստացավ ռուսաստանցի մարզիկների հետ կապված սկանդալային բացահայտումը: Շարապովան հրապարակավ ընդունեց իր մեղքը եւ ներողություն խնդրեց, նաեւ՝ ներողամտություն հայցեց:

Լվովում կայացած մրցամարտում հաղթելով աշխարհի գործող չեմպիոն ուկրաինուհի Մարիա Մուզիչուկին 6-3 հաշվով, Հոու Յիֆանը (Չինաստան) 4-րդ անգամ նվաճեց կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մարտի 24-ին 68 տարեկան հասակում վախճանվեց հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը: «Թռչող հոլանդացի» մականունը ստացած Կրուիֆը այն եզակի ֆուտբոլիստներց էր, որ կարողացավ փոխել, նոր երանգներ հաղորդել ֆուտբոլին:

Չինաստանի կառավարությունը հաստատել է մի ծրագիր, համաձայն որի՝ 2050 թվականին Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դառնալու է Աշխարհի չեմպիոն: Ըստ հաստատված ծրագրի, Չինաստանում պետք է տարեցտարի ընդլայնվի երկրում ֆուտբոլ խաղացողների թիվը եւ 2020 թվականին նրանց թիվը պետք է կազմի 50 միլիոն: Ծրագրի կարեւորագույն կետերն են երկրում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը. առաջիկա 6 տարիների ընթացքում Չինաստանում պետք է կառուցվի 70 հազար ֆուտբոլային խաղադաշտեր եւ 20 հազար ակադեմիաներ, 2030 թվականին Չինաստանի յուրաքանչյուր 10 հազար բնակչին պետք է հասնի 1 ֆուտբոլային խաղադաշտ: Աշխարհի ոչ մի երկրում դեռ չի ընդունվել նման լայնամասշտաբ ծրագիր, այն էլ մի մարզաձեւի վերաբերյալ:

Հրապարակվեցին մարզաշխարհում ամենահեղինակավոր՝ «Laureus World Sports Awards» մրցանակաբաշխության 2015 թ. հաղթողների անունները: Սպորտային «Օսկար» համարվող մրցանակաբաշխության արարողությունը կայացավ Բեռլինում: 2015 թվականի լավագույն մարզիկի եւ մարզուհու տիտղոսներին արժանացան թենիսիստներ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եւ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):

Հայկական

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվեց տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնության՝ «Davis Cup»-ի որակավորման 3-րդ գոտու մրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականը: 15 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրեց 10-րդ տեղը:

Մարտի 11-ին Մոսկվայի գլխավոր փոստատան շենքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցելու իրավունք էին ստացել 8 ուժեղագույն շախմատիստներ, այդ թվում՝  հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Ցավոք, մեր շախմատիստն անհաջող հանդես եկավ՝ կիսեց 4-7 տեղերը: Իսկ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին ձեռնոց նետելու իրավունք նվաճեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 

Ռիգայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճեցին 1-ական ոսկե, բրոնզե եւ 2 արծաթե մեդալներ՝ բոլորը հունահռոմեական ոճում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Վարշամ Բորանյանը (71 կգ), արծաթե մեդալների արժանացան Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Ռոման Ամոյանը (58 կգ), բրոնզե մեդալ նվաճեց Կարապետ Չալյանը (75 կգ):

Մարտի 25-ին տարվա ընթացքում առաջին հանդիպումն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը. մեր ընտրանին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Երեւանում ոչ ոքի՝ 0-0 խաղաց Բելառուսի հետ: Այս հանդիպումը մեր թիմի դարպասապահ եւ ավագ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն էր նաեւ:

Ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայացած մենամարտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին եւ զրկվեց տիտղոսից: Կողային բոլոր 3 մրցավարներն էլ արձանագրել էին Ռամիրեսի մեծ առավելությունը եւ հաղթանակը շնորհել մեքսիկացուն:

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի ծանրորդները նվաճեցին բոլորից շատ մեդալներ եւ թիմային ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրին 1-ին տեղը: 3 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նազիկ Ավդալյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (գերծանր քաշ) երկամարտի արդյունքում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) եւ Գոռ Մինասյանը (գերծանր քաշ) արժանացան արծաթե, Սիմոն Մարտիրոսյանն էլ (105 կգ)՝ բրոնզե մեդալներ: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին (հաշվի առնելով նաեւ առանձին վարժություններում նվաճած մեդալները) 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ, ինչը լավագույն ցուցանիշն էր ավարտված մրցաշարում:

Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) բրոնզե մեդալ նվաճեց:

Ֆուտզալի Հայաստանի առաջնության ավարտից 1 տուր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը՝ գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանի գլխավորությամբ, անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ 2-րդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Ներվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess» շախմատային գերմրցաշարում  Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ետ մնալով միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենից:

Տպել
2308 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է