Սարգսյանը խոսում էր ձմռան երեք ամսիների մասին եւ ինչո՞ւ բաց թողնվեց «1000 դրամների» թեման

Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի գործիչների հանդիպման տեսագրությունը նոր քննարկում է առաջացրել: Կարծիքներ կան, որ այդ հանդիպմանը մշակույթի գործիչներն իրենց բարձրության վրա չէին, չշոշափեցին երկրի եւ պետության համար խորքային խնդիրներ, փոխարենը խոսեցին սերիալների ծեծված թեմայից, իրենց ոլորտային հոգսերից: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր անդրադարձել է խնդրին մի քանի կարեւոր հարցադրում հնչեցնելով:   

«Դատելով ՀՀ նախագահին մշակույթի գործիչների հարցերից՝ կարելի է ենթադրել, որ մեր մշակույթի գործիչներին կամ հայտնի չեն, կամ չեն հետաքրքրում մեր երկրի ծավալային խնդիրները՝ ժողովրդագրական աղետալի վիճակը, փոքր Հայաստանում մեր տարածքային սոցիալ-տնտեսական շատ մեծ անհամամասնությունը, քաղաքային մշակույթի գերկենտրոնացումը Երևան քաղաքում, Երևան քաղաքի պատմական անցյալի վկայությունների ոչնչացումը... երկրի բնակչության իրավազրկվածությունը, դատարանների կողմից օրենքի ընտրական կիրառումը, պաշտոնյա-ունեցվածք սերտաճածությունը, Հայաստանի հասարակության բարոյալքվածությունը...Սերիալիների չարչրկված հարցերով կոնսենսուսային համաձայնություն ձեռք բերվեց հայտնի ֆրազով՝ կա պահանջարկ, կլինի առաջարկ...

Նշանակու՞մ է, սա, արդյոք, որ երկրում չկա օրենքի կիրառման պահանջարկ, հակառուպցիոն պահանջարկ, աղքատության վերացման պահանջարկ, չսպանելու պահանջարկ: Կա՞, արդյոք, մեր երկրում եկեղեցիներում աղոթելու պահանջարկ, թե՞ եկեղեցիները կառուցվում են այդ պահանջարկն ավելացնելու նպատակով: Ո՞րն է ավելի մեծ՝ եկեղեցում աղոթելու՞, թե որակյալ կրթության պահանջարկը»,-Ֆեյսբուքյան էջում գրել է Խառատյանը եւ եզրակացրել`«տխուր և մերկացնող հանդիպում էր»:

Վերջին շրջանում առհասարական Հայաստանում խոսակցությունը չի ստացվում: Խոսքը իշխանության, ընդդիմության, քաղհասարակության, մտավորականության միջեւ խոսակցության մասին է: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մի հանդիպում էլ տեղի ունեցավ վարչապետի եւ ԶԼՄ-ների ղեկավարների միջեւ, որից հիասթափված էին հենց հանդիպման մասնակիցները:

Սերժ Սարգսյանը նախկինում էլ է հանդիպել մտավորականների կամ մշակույթի գործիչների հետ: Այդ հանդիպումները տեղի են ունեցել նախագահական նստավայրում: Հնչել են Սարգսյանի ծավալուն ելույթը, հարցեր չեն եղել, կամ եթե եղել են`մեզ հայտնի չեն, որովհետեւ չեն հրապարակվում: Որքան լարեցինք մեր հիշողությունը Ստեփանակերտինի նման այլ հանդիպում չհիշեցինք:

Այստեղ ոչ պաշտոնական մթնոլորտ էր, ճիշտ է մոտաժված, բայց բավական ծավալուն տեսանյութ հրապարակվեց: Հրավիրվածների շարքում էին վերջին տարիներին տարբեր առիթներով իշխանություններին քննադատած գործիչներ` Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:  

Ասել, որ սերիալներից բացի այլ հարցեր չհնչեցին, ճիշտ չի լինի: Ռուբեն Բաբայանն, օրինակ, բաձրացրեց իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիների հանդեպ կիրառվող բռնության խնդիրը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը չընդունեց, որ նման բան գոյություն ունի եւ հայտարարեց, որ 2008 թվականից հետո իշխանությունները մերժում են բռնությունը, իսկ իր ելույթներից միայն մեղմություն է հորդում:

Արքեմնիկ Նիկողոսյանը բարձրացրեց քաղաքական էլիտան, կոնկրետ ՀՀԿ-ն գիրք կարդալու հետ բարդություններ ունեցող մարդկանցից, այսինքն` անգրագետներից մաքրելու խնդիրը: Այլ հարց, որ Սերժ Սարգսյանը չլսելու տվեց այս հատվածը եւ թեման հնարավորինս շեղեց`«հիմա ամբողջ աշխարհում են նախընտրում էլեկտրոնային ընթերցանությունը» եւ այլն:

Թեւրեւս այս ձեւաչափով  հանդիպումից ավելի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ, մանավանդ որ այս դեպքում էլ, ինչպես վարչապետի եւ խմբագիրների հանդիպման ժամանակ, պոտենցիալ հարցեր տվողների զգոնությունը թուլացնելու հիանալի միջոց էր ընտրված: Պետք է հաշվի առնել, որ զրույցը տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնում ողջ օրը զինվորների հետ անցկացնելուց, նրանց հետ երգելուց հետո, ինչը բնականաբար արբեցնող է եղել եւ ամենասուր հարցերն անգամ մնացել են ենթագիտակցության մեջ մի տեղ, մշուշում:

Տիկին Խառատյանի բարձրացրած խնդիրների մասին խոսակցություն, սակայն, կարող է տեղի ունենալ ամեն օր, մամուլի էջերում, հեռուստատեսության եթերում: Մի բան, որ երկար ժամանակ է չի նկատվում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ երկրում չկա այդ բոլոր հարցերը քննարկելու պահանջարկ: Թե՞ մտավորականներն ու մշակույթի գործիչները ավելի առաջնային գործեր ունեն: Իսկ գուցե լրատվամիջոցները նրանց եւ այդօրինակ խնդիրների քննարկումներին տեղ չե՞ն հատկացնում:

Սերժ Սարգսյանի հետ այդպիսի հանդիպում կարող է տարին մեկ անգամ կազմակերպվել, կամ` չկազմակերպվել: Դրանց ժամանակ այս կամ այն չափով բարձրացվելու են միայն այն խնդիրները, որոնք նախորդած ժամանակահատվածում հանրային քննարկման հիմնական թեման են եղել: Եթե համատարած մտահոգության խնդիրներ են սերիալները, ռաբիս երաժշտությունը, եկեղեցիները, մականունավոր հանրապետականները, ՊՊԾ գնդի գրավումը, ապա դրանք էլ հնչելու են նման հանդիպման ժամանակ:

Թերեւս` դուրս մնացին միայն կոռուպցիան, բանանի նոր ներկրողը, 1000 դրամների նախագիծը, Ջունգլի կնոջ ծեծը եւ Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը:

Օրակարգ ձեւավորողը լրատվամիջոցներն ու մտավորականությունն են` համատեղ: Իշխանություն այդ օրակարգին արձագանքողն է ընդամենը, այդ թվում նաեւ` Սերժ Սարգսյան-մշակույթի գործիչներ հանդիպումների միջոցով:

Հ.Գ. Արդեն մեկ շաբաթ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը նույն հանդիպման ժամանակ ասելով, թե հիմա զորքը պետք է պատրաստ լինի դժվարին ժամանակահատվածի: Տասնյակ նյութեր եւ հարցազրույցներ են եղել այս թեմայով, տարբեր ենթադրություններ եւ եզրակացություններ:

Մինչդեռ` Սերժ Սարգսյանը ընդամենը ասում էր, որ արդեն ավելի քան 20 տարի ինքը նոյեմբերին այցելում է Արցախ ձմռանից առաջ կարիքները գնահատելու համար, որովհետեւ դա (նոյեմբերը-հեղ.) այն ժամանակահատվածն է, երբ զորքն ու բնակչությունը պետք է պատրաստ լինեն դժվարին մի ժամանակահատված անցկացնելու: Խոքսը 20 տարի շարունակ կրկնվող դժվարին ժամանակահատվածի` ձմռան երեք ամիսների մասին է:

Ավելի լուրջ եւ խորքային խնդիրներ օրակարգ բերելու համար, թերեւս առաջին հերթին կարեւոր է լսել եւ ընկալել լսածը, հակառակ դեպքում դեռ երկար տարիներ օրակարգային կլինեն միայն խիստ մակերեսային եւ կեղծ հարցերը:

Տպել
8788 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է մի քանի փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն