«Փոքր Մհեր»-ի ավագ դպրոցը կմիավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ.աղմուկն ուղղորդվա՞ծ էր

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության երեկվա նիստում խոսեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը առաջիկայում իր ղեկավարած գերատեսչության կառավարման ոլորտ անցնելու եւ «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ միավորվելու հավանականության մասին:

Առաջինը գործում է կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ, երկրորդը` պաշտպանության նախարարության:

Հայտնի է, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում մթնոլորտը վերջերս լարվել էր: Այն աստիճան, որ նոյեմբերի 28-ին կրթահամալիրի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների սաները բողոքի ակցիա էին արել՝ ընդդեմ ընդամենը մեկ ամիս առաջ նշանակված տնօրեն Վահագն Յաղմուրյանի: Նրանք հայտարարել էին, որ տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ»: Յաղմուրյանը, սակայն մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման բառեր չի օգտագործում ու նաեւ կարծիք էր հայտնել, որ երեխաները կամակորություն են անում՝ դժգոհելով իր կիրառած տույժերից: Վերջիններս, անկախ այն բանից, ճիշտ են, թե սխալ, սահմանված են կրթահամալիրի` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրությամբ: 

Ստեղծված իրավիճակի պատճառով վերոնշյալ երկու գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ուսումնասիրություններ էր սկսել «Փոքր Մհեր» կրթահամալիրում, բայց փաստորեն այդ աշխատանքները դեռ չավարտած ու վերջնական եզրակացություն չկազմած, հայտարարվում է կրթական հաստատությունը «Մոնթե Մելքոնյանի» հետ միավորելու նպատակի մասին: Ի դեպ, դեռ այս ամսվա սկզբին, երբ խնդիրը հանրային հնչեղություն ստացավ, մեզ չհաստատված լուրեր էին հասնում, որ կրթահամալիրում տեղի ունեցողն ուղղորդված է եւ ինչ-ինչ մարդկանց շահերից բխող:

«Աշխատանքային խումբը դեռ ուսումնասիրություններ է կատարում, վաղը օրվա ընթացքում կամփոփենք եւ մեր եզրակացությունն ու առաջարկությունները կներկայացնենք նախարարին»,- երեկ մեր զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը: Դիտարկմանը, թե ստացվում է` ուսումնասիրությունը չավարտած` որոշվել է, որ նպատակահարմար է միավորման տարբերակը, վարչության պետն արձագանքեց. «Այո, կարելի է ասել այդպես, բայց կարծում եմ միայն մի մասը կմիավորվի` ավագ դպրոցը»:

«Ավելի հստակ մեր առաջարկները կներկայացնենք վաղը: «Փոքր Մհեր» կրթահամալիրի լիազոր մարմինը ԿԳ նախարարությունն է, բայց որպես հիմնադիր հանդես է գալիս կառավարությունը, տարիներ առաջ կանոնադրությունը եւ խորհրդի անդամները հաստատվել են կառավարության որոշումով, սա է ամբողջ խնդիրը, որ արագ չենք կարողանում լուծումներ տալ: Ցանկացած փոփոխություն պետք է կառավարության որոշումով լինի: «Փոքր Մհերը» մյուս դպրոցներից, կարելի է ասել, տարբերվում է իր կազմակերպական ձեւով»,- հավելեց Արկադի Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցել է կրթահամալիրի կայացմանը, այդ թվում` ֆինանսապես: «Փոքր Մհերի» խորհրդի կազմում նույնպես պաշտպանության նախարարությունը ներկայացված է: 

Երկու ռազմամարզական կրթական հաստատությունների միավորման մասին որոշման հանգելու վերաբերյալ ԿԳՆ պաշտոնյան, այնուամենայնիվ, որոշ մանրամասներ ներկայացրեց. «Խնդիրը միայն «Փոքր Մհերի» հետ կապված չէր: Լավ կլինի` այդ երկուսը միավորվեն, ավելի մեծ, հզոր կազմակերպություն դառնա, ոչ թե ունենանք երկու հատ փոքր հաստատություն: «Փոքր Մհերի» ավագ դպրոցում սովորում է 150 երեխա, եթե չեմ սխալվում: Մոտ 130 երեխա էլ` «Մոնթե Մելքոնյանում»: Պետության համար ֆինանսապես եւ ուսումնադաստիարակչական առումով երեւի ավելի նպատակահարմար կլինի, եթե դրանք դառնան մեկ միավոր: Այսօր երկու տարբեր շենք-շինություն է պահում: Եթե 300 սովորողները լինեն մի շենքում, դա կբերի որոշակի ֆինանսական խնայողություններ: Բոլոր առումներով ավելի հեշտ կլինի»:

Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը գործում է երկու մասնաշենքում: Հիմնական դպրոցը` Նուբարաշենում, ավագը, որն էլ, փաստորեն, միավորվելու է ՊՆ ենթակայության վարժարանի հետ, «Կորեայի ձորում»: Ինչ վերաբերում է կրթահամալիրի հիմնական դպրոցի` ցածր դասարանների հետագա գործունեության մասին հարցին` Արկադի Պետրոսյանը պատասխանեց. «Ցածր դասարանները կմտածենք` ինչ ճակատագիր կունենան: Հիմնական դպրոցը կպահպանվի հաստատ, բայց կարող է «Փոքր Մհեր» չկոչվի, ուրիշ ուղղվածությամբ դպրոց լինի»: 

«Փոքր Մհեր» կրթահամալիրից երեկ հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել միավորման հեռանկարը: Մամուլի խոսնակ Մարիամ Մարտիրոսյանն ասաց, որ քանի դեռ աշխատանքային խումբը չի ավարտել ուսումնասիրությունները եւ չի հրապարակել արդյունքները, կրթահամալիրի տնօրենը ոչինչ չի ցանկանում խոսել: Նա նշեց, որ երբ եզրակացությունը պատրաստ լինի, իրենք հանդես կգան հայտարարությամբ:

Հ.Գ. Հուսանք, որ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում փաստարկված կհիմնավորեն, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցի եւ «Մոնթե Մելքոնյան» վարժարանի միավորումն անհրաժեշտ է կրթության որակի ու արդյունավետության տեսանկյունից ու ոչ թե զուտ միայն ֆինանսական միջոցներ խնայելու նպատակ է հետապնդում:

Տպել
4361 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա