Տվեք մեր փողերը եւ վերջ. «թաքնված» պետական պարտք

ՀՀ կառավարությունը կարծես ուզում է չվերադարձնել տնտեսվարողների գերավճարները, որոնք կուտակվում են բավականին կայուն տեմպով:

Սա պարզ է դառնում ՀՀ կառավարության տարածած մի պաշտոնական հաղորդագրությունից, որը վերաբերում է նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ 10 խոշոր հարկատուների հանդիպմանը: Տնտեսվարողները հարց են բարձրացրել գերավճարների վերադարձի մասին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը ասել է. «Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաեւ դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, եւ միեւնույն ժամանակ մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք»:

Ինչի՞ մասին է խոսքը: Արտահանողները, ըստ մեր օրենսդրության, ազատված են ավելացված արժեքի հարկից: Սակայն դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես չեն վճարում ԱԱՀ: Արտադրանքը թողարկելիս նրանք վճարում են այդ գումարը, իսկ երբ արտահանում են, պետությունը պետք է վերադարձնի այդ վճարված ԱԱՀ: Պետք է վճարի, բայց, մեղմ ասած այնքան էլ չի վճարում: Վճարում է մասամբ, չուզենալով, ոտքը կախ գցելով...: 2010 թվականին նույնիսկ «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարվեց, ըստ որի՝ գերավճարները պետությունը պետք է  վերադարձնի 90 օրվա ընթացքում, իսկ եթե ուշացնում է, ապա յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսադրույքի չափով (օրական կտրվածքով): Այլ կերպ ասած, այդ խնդիրը եղել է միշտ` թե մինչեւ 2010 թվականը եւ թե հիմա: Բայց մտահոգիչն այն է, որ խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ գնալով խորանում է:

Ուշագրավ է նաեւ, որ խոսքը վերաբերվում է ոչ միայն ԱԱՀ գծով գերավճարներին: Վերը բերված գծապատկերում հոծ գծով ներկայացված է ընդհանուր գերավճարների աճի, իսկ կետագծերով` միայն ԱԱՀ-ի գերավճարների աճի դինամիկան վերջին 7 տարիների ընթացքում (վերցված են յուրաքանչյուր տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ արձանագրված ցուցանիշները): Մասնավորապես 2009 թվականին պետության կողմից տնտեսվարողներին չվերադարձված գերավճարի ընդհանուր ծավալը կազմել է միայն 60.8 միլիարդ դրամ, որից 40.3 միլիարդը՝ միայն ԱԱՀ գծով: Իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր գերավճարը եղել է արդեն 144.4 միլիարդ, իսկ միայն ԱԱՀ գծով` 88.4 միլիարդ դրամ:

Այլ կերպ ասած, ընդամենը 7 տարվա ընթացքում գերավճարները աճել են ավելի քան 2 անգամ, ինչը նշանակում է, որ տնտեսվարողների առջեւ ստանձնած պարտավորությունների չկատարումը պետության կողմից արդեն խրոնիկ բնույթ է կրում: Ու ինչ է ասում ՀՀ գործող վարչապետը տնտեսվարողներին: Ասում է՝ հաջորդ տարի մենք պլանավորել ենք հարկային եկամուտների ագրեսիվ աճ, բայց եթե ծախսերի մեջ ներառենք նաեւ գերավճարների վերադարձը, ապա պետք է պլանավորենք ավելի ագրեսիվ աճ, որպեսզի բյուջեն կատարվի:

Վարչապետը չի ասում, թե չենք վերադարձնելու գերավճարները, բայց չի էլ ասում, որ վերադարձնելու ենք: Վարչապետը երեկ տեղի ունեցած այս հանդիպման ժամանակ, ըստ տարածված հաղորդագրության, ասել է, թե «հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց:  Սրանից արդեն պարզ է դառնում, որ գերավճարների էական վերադարձ հաջորդ տարի չի սպասվում: Հաջորդ տարի տնտեսվարողները ոչ թե գերավճարներ են ետ ստանալու, այլ ՊԵԿ-ի հետ քննարկելու են գերավճարների վերադարձի ժամանակացույց: Կհաստատեն ժամանակացույցը, չեն հաստատի՝ պարզ չէ, բայց քննարկելու են:   

Հիմա մեկ այլ խնդրի մասին: ՀՀ պետական պարտքի ցուցանիշներում այս գերավճարները ներառված չեն: Բայց իրականում սա ոչնչով չի տարբերվում պետական պարտքից: Ընդ որում, այդ պարտքի պայմաններն ավելի խիստ են, քան, ասենք, պետական պարտատոմսերի վաճառքից գոյացող ներքին պարտքի պայմանները: Այս գերավճարների ուշացման համար տույժերը շատ բարձր են` բիզնեսին տրվող վարկերի տոկոսներով: Եվ ուրեմն, խոսելով ՀՀ պետական պարտքի մասին, պետք է ըստ էության հաշվի առնենք գերավճարները, որոնք այս պահի դրությամբ կազմում են ավելի քան 144 միլիարդ դրամ: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա կստացվի հետեւյալ պատկերը: Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր պետական պարտքը պաշտոնապես կազմում է 2 տրիլիոն  665 միլիարդ դրամ, կամ 5 միլիարդ  607 միլիոն դոլար: Հաշվի առնելով այս գերավճարները, մեր պետական պարտքը իրականում կազմում է 2 տրիլիոն 810 միլիարդ դրամ, կամ 5 միլիարդ 905 միլիոն դոլար:  Թե գերավճարների ինչպիսի մակարդակ կհաստատվի մինչեւ տարեվերջ, կանխատեսելն անհնար է:

Ինչ վերաբերում է բյուջեին, դրա կատարման վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները գերավճարների ֆոնին դառնում են խիստ հարաբերական: Այսպես. ՀՀ վարչապետի կանխատեսումներով այս տարի պետական բյուջեն կթերակատարվի 57 միլիարդ դրամով: Բայց եթե հաշվի առնենք, որ անցած մեկ տարում գերավճարների ծավալը աճել է ուղիղ 20 միլիարդ դրամով, ապա այս տեսանկյունից դիտարկելով՝ բյուջեն կթերակատարվի 77 միլիարդ դրամով, քանի որ այդ 20 միլիարդը պետության փողը չէ: Պետությունը այն պետք է  վերադարձներ, բայց չի վերադարձրել: Եվ սա այն դեպքում, եթե վարչապետի կանխատեսումը իրականանա, ինչը չափազանց լավատեսական է հնչում ներկայումս:

Տպել
5252 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները