Իշխանությունները կտապալեն նաև երկրո՞րդ փոփոխությունները

2017թ. խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովն այսօր կանցկացնի իր հերթական նիստը:

Հիշեցնենք, որ գարնանը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվող տեխնիկական միջոցների ներդրման տապալումից հետո աշնանը սույն օրենսգրքում եւս մի շարք փոփոխություններ կատարվեցին: Իշխանական եւ ոչիշխանական ուժերը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը պետք է կազմակերպվի էլեկտրոնային սարքավորումներով, ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվեն, ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը եւ այլն:

Այս փոփոխությունների արդյունքում կառավարությունը նոյեմբերի 10-ին որոշում ընդունեց, որ դրանց մի մասը կյանքի կոչելու համար իշխանական եւ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողով պետք է ստեղծվի, որտեղ կողմերը պիտի ունենան հավասար՝ չորսական անդամներ: Հանձնաժողովը ստեղծվեց: Իշխանական չորս անդամներից երեքը՝ Արմեն Սմբատյանը, Տիգրան Աֆրիկյանն ու Վազգեն Հարությունյանը ներկայացվել են Հանրապետական կուսակցության կողմից, մեկը՝ Համլետ Աբրահամյանը Դաշնակցության կողմից: Եվ մեկական անդամներ էլ ունեն ոչիշխանական կուսակցությունները: Նշենք, որ ԸՕ-ում կատարված փոփոխությունների՝ տեխնիկական միջոցների շուրջ ամիսներ շարունակ տեղի ունեցող բանակցություններին չմասնակցած «Ժառանգությունը» գործընթացի վերջին փուլում միացել է ՀԱԿ, ԲՀԿ եւ ՕԵ կուսակցություններին: ՀԱԿ-ից հանձնաժողովում ներկայացված է Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ Դավիդ Որսկանյանը, ՕԵԿ-ից՝  Արթուր Սերգոյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Սյուզաննա Ալեքսանյանը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը: Նիստերին երբեմն մասնակցում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հավելենք նաեւ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որ հրաժարվել էին ստորագրել սեպտեմբերի 13-ի համաձայնագիրը, նաեւ հրաժարվեցին մասնակցել հանձնաժողովի կազմավորմանն ու աշխատանքներին, թեեւ նրանք մասնակցել էին համաձայնագրի մշակմանը, այնուհետեւ դրական էին գնահատել ձեռք բերված պայմանավորվածություններն ու փոփոխությունները:

Հանձնաժողովն անցած 1 ամսվա ընթացքում 3 նիստ է անցկացրել, որոնք տեղի են ունեցել կառավարության շենքում: Այսօր երեկոյան տեղի է ունենալու 4-րդ նիստը: Այդպիսով, ըստ կառավարության վերը նշված որոշման՝ համատեղ հանձնաժողովը պետք է կազմակերպի ընտրատեղամասերում տեսանկարահանման եւ հեռարձակման գործընթացը, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանի աուդիտն ու էլեկտրոնային սարքերով քվեարկողների սարքերի գրանցման համակարգի ներդրման մշտադիտարկումը: Այդ նպատակներն իրականացնելու համար հանձնաժողովը պետք է մրցութային կարգով ընտրի այն մասնագիտացված կազմակերպությանը, որը պատասխանատու կլինի ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու, դրանց սպասարկելու եւ հեռարձակման համար:

Սյուզաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ այժմ հանդիպել են կապուղիներ տրամադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ մոտ 2000 ընտրատեղամասերից ոչ բոլորն են ապահովված համացանցով: Առայժմ ոլորտի մասնագետների հետ են հանդիպում կազմակերպել: «Առայժմ ամենակարեւոր հարցը կապի խնդիրն է, որ հնարավո՞ր է ամբողջ տարածքով ապահովել ուղիղ հեռարձակումը: Նախնական տվյալներով՝ ընտրատեղամասերի 95 տոկոսը համացանցային ծածկույթ ունի, իսկ 5 տոկոսը մոտ 100 տեղամաս է ընդգրկում»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Համացանց չունեցող ընտրատեղամասերը գտնվում են ծայրամասային փոքր գյուղերում, որտեղ կապի ծառայություն մատուցող ընկերությունները նպատակահարմար չեն համարել ներդնել իրենց կապը: Հ. Աբրահամյանն էլ հավելեց, թե հանձնաժողովն այժմ մշակում է կապուղիներ ստանալու եւ տեխնիկական միջոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքները. «Կարծում եմ, հաջորդ շաբաթվա վերջին կլինի գնումների վերաբերյալ հայտարարություն: Տարբեր մակարդակի կապուղիներ պետք է լինեն, մենք հրավիրել են կապուղի տրամադրող բոլոր կազմակերպություններին, վաղը նրանք մեզ կասեն, թե ինչ են առաջարկում այն ընտրատեղամասերի կամ համայնքների համար»:

Վերջինիս նաեւ տեղեկացրեց՝ մրցութային կարգով պետք է ընտրվի մեկ կազմակերպություն, որը թե՛ կապը կտրամադրի, թե՛ տեսանկարահանող սարքավորումները ձեռք կբերի եւ ընտրությունների օրն էլ կապահովի նկարահանման ու հեռարձակման գործընթացը: Իսկ այս գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու դրանց սպասարկման ծառայության համար 2 մլն եվրո է հատկացնելու Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

Ոչիշխանական ուժերի մեջ, սակայն, մտավախություն կա, որ իշխանությունները կարող են տապալել նաեւ այս փոփոխություններն ու ներդրումները, ինչպես արեցին առաջինի դեպքում: Օրինակ, այնպես կազմակերպել, որ հայտարարված մրցույթին որեւէ կազմակերպություն չմասնակցի, կամ մրցութային գործընթացն այնքան ձգձգվի, որ այդ ամենի համար բավարար ժամանակ չմնա: Մեկ այլ մտահոգության համաձայն, իշխանությունների դրդմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են հանկարծակի որոշում կայացնել ու քվեարկությունից հետո քվեաթերթիկների հաշվարկման եւ մյուս բոլոր գործընթացներն անցկացնել ոչ թե այն սրահում, որտեղ տեսախցիկն է, այլ՝ բոլորովին ուրիշ սենյակում:

 ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե նախատեսված տեխնիկական միջոցները չներդրվեն, ապա դա լրջագույն կասկածի տակ կդնի ընտրությունների արդարության ու թափանցիկության հարցը: «Իսկ այդ մեխանիզմները խիստ անհրաժեշտ են, որ առաջիկա համապետական ընտրություններին կարողանանք փորձել կանխել ընտրակեղծիքները»,- ասաց նա:

«Ընտրական պրոցեսի վրա վերահսկողություն նախ անում ենք հանձնաժողովներում մեր անդամների միջոցով, ինչը կարող է լինել ինչպես վերահսկելի, այնպես էլ ոչ վերահսկելի: Համատարած ճնշումների ներքո մենք տեսնում ենք, թե ընտրություններին ինչ է տեղի ունենում: Այդ պատճառով էլ այս լրացուցիչ վերահսկողական մեխանիզմները մեզ համար կարեւոր են»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը:

Տպել
6903 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան