Որտեղի՞ց այդքան տուրիստ. լավ ե՞ք հաշվել

Դեկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում, «Ջերմուկ Փլեյս Հայաթ» հյուրանոցային համալիրում ընդարձակ քննարկումներ է անցկացրել զբոսաշրջության զարգացման թեմայով:

Իսկ այդ քննարկումների մասին պաշտոնական հաղորդագրությունը մի քանի էջ տարողությամբ ամենայն մանրամասնությամբ դրվել է նախագահականի պաշտոնական կայքում:

Խորհրդակցությանը մասնակցել են բազմաթիվ նախարարներ, պաշտոնատար այլ անձինք, ու քննարկվել են այդ ոլորտին վերաբերող շատ կոնկրետ խնդիրներ: Տնտեսության որեւէ` առանձին վերցրած ոլորտի զարգացման հետ կապված խնդիրների նեղ շրջանակը ավելի շատ գտնվում է երկրի վարչապետի գործունեության շառավղում: Սերժ Սարգսյանի այսպիսի «միջամտությունը», պետք է նկատել, առնվազն ուշագրավ է: Սա թերեւս Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ մրցակցության դրսեւորումներից է, որը միտում ունի հետագայում էլ ավելի սրվելու: Բայց առայժմ անդրադառնանք բուն զբոսաշրջության խնդիրներին: 

ՀՀ իշխանությունները համոզված են, որ զբոսաշրջությունը մեծ ապագա ունի, եւ նույնիսկ հայտարարել են այն տնտեսության գերակա ճյուղ: Այսինքն իշխանությունը իր ձեռքի տակ եղած լծակներով պետք է նպաստի այս ոլորտի զարգացմանը: Կա նաեւ հստակ ձեւակերպված թիրախ: Կառավարության ծրագրով, ինչպես երեկ ասել է Սերժ Սարգսյանը, նախատեսվում է 5 տարվա ընթացքում եռապատկել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Իսկ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ասել է, թե մինչեւ 2020 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է կրկնապատկվի, իսկ զբոսաշրջությունից ստացված հասույթը պետք է կազմի 2.5 միլիարդ դոլար:

Հիմա անցնենք թվերին: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 192 հազար: Եվ դա մեկ տոկոսով ավելի քիչ է, քան 2014 թ.: Ընդ որում, զբոսաշրջիկների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք գալիս են իրենց բարեկամներին տեսության: Այս կոնտինգենտը համեմատաբար կայուն է եւ այնպես չէ, որ իրենց բարեկամներին այցելող մեր հայրենակիցների թիվը երեք տարվա ընթացքում կրկնապատկվելու է, իսկ 5 տարվա ընթացքում՝ եռապատկվելու:

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե Հայաստան այցելած «զբոսաշրջիկներից» քանի տոկոսն է իրենց բարեկամներին այցի եկողների մասնաբաժինը, բերենք հետեւյալ պաշտոնական վիճակագրությունը: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել մոտ 970 հազար զբոսաշրջիկ: Նրանցից 832 հազարը տեղավորվել է, ինչպես նշվում է ԱՎԾ-ի տեղեկանքում, «բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլն», իսկ «հյուրանոցային տնտեսության օբյեկտներում» տեղավորվել է ընդամենը 137 հազար մարդ:

Եվ ուրեմն, իրենց բարեկամներին ու հարազատներին այցելող «զբոսաշրջիկների» թվի հզոր աճ ակնկալելը հեռանկարային չէ: Զբոսաշրջիկների թվի կրկնապատկումն ու եռապատկումը կարող են ապահովել նրանք, ովքեր իրոք գալիս են որպես զբոսաշրջիկ, այդ բնորոշման բոլորիս հայտնի իմաստով: Իսկ այդպիսիք ներկայումս շատ քիչ են: Համարենք, որ «վարձով տրվող բնակարաններում» հանգրվանած անձանց կեսն էլ «զուտ» զբոսաշրջիկներ են: Ու կստացվի, որ այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկների  միայն կեսն է այն կոնտինգենտը, որը կարող է աճի միտումներ դրսեւորել: Իսկ դա մոտ 600 հազար զբոսաշրջիկ է:

Հիմա ամփոփենք: Եթե նպատակ ենք դնում երեք տարվա ընթացքում կրկնապատկել, իսկ 5 տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, ապա 2020 թվականին մենք պետք է ունենաք 2.4 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2022 թ.՝ արդեն 3.6 միլիոն: Բայց հաշվի առնելով, որ դա պետք է ապահովվի վերը նշված 600 հազար «զուտ» զբոսաշրջիկների աճի հաշվին, ապա իրականում նրանց թիվը երեք տարվա ընթացքում պետք է եռապատկվի, իսկ 5 տարվա ընթացքում՝ հնգապատկվի:

Ակնհայտ է, որ գործնականում սա անիրատեսական է: Վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում աճում է տարեկան միջինը 5-6 տոկոսով: Այդ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ տարեկան աճի տեմպը հասնի 30 տոկոսի: Վրաստանը, որտեղ մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ են արվել զբոսաշրջության ոլորտում, արդեն ստեղծվել ու կայացել է մի հսկայական «տուրինդուստրիա», հիմքից վերակառուցվել են Բաթումին ու Թբիլիսին, նորոգվել ու թարմացվել են բազմաթիվ տեսարժան վայրեր, որը ունի շատ ավելի մեղմ կլիմա, ունի ծով, տարեկան «ներգրավվում է» 2.5 միլիոն զբոսաշրջիկ: Իսկ Հայաստանում, եթե տարեկան մեկ-երկու հյուրանոց է բացվում, դա համազգային իրադարձություն է դառնում:

Բայց այնպես չէ, որ այս հեռանկարի անիրատեսության շուրջ կասկածներ չունի նաեւ Սերժ Սարգսյանը: «Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, եւ այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ, ներուժը շատ մեծ է, եւ կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե, փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր»,- խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Տպել
6983 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին