Չենք բացառում այլ ուժերի հետ նոր բանակցությունների սկսումը կամ վերսկսումը. ՔՊ խոսնակ

Դեկտեմբերի 12-ին ընդդիմադիր 3 ուժերի միջեւ ստորագրվեց 2017 թվականի ընտրություններին ընդառաջ նախընտրական առաջին դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թե ինչ բանակցություններ են ընթանում դաշինքին միանալու շուրջ այլ ուժերի հետ, Armtimes.com-ը զրուցել է ՔՊ մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ:

-Պարոն Ռուբինյան, դաշինքին միանալու շուրջ այլ ուժերի հետ այս պահին բանակցություններ կա՞ն:

-Այս պահին որեւէ կոնկրետ բանակցություն այլ ուժերի հետ չկա:

-Որեւէ այլ ուժի կողմից առաջարկություն չե՞ք ստացել դաշինքին միանալու:

-Այս պահի դրությամբ` ոչ: Ոչ մի լուրջ առաջարկ կամ բանակցություն չի եղել, բայց չի բացառվում, որ հետագայում բանակցություններ լինեն, եւ այլ ուժեր եւս միանան:

-Մեզ հետ զրույցում ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը չէր բացառել «Ժառանգության» հետ բանակցությունները, հնարավո՞ր է՝ առաջիկայում բանակցություններ լինեն «Ժառանգության» հետ:

-Այս պահին բանակցություն ոչ մի այլ ուժի հետ չկա, բայց չենք բացառում այլ ուժերի հետ նոր բանակցությունների սկսումը  կամ վերսկսումը, այդ թվում «Ժառանգության» հետ, բայց այս պահին բանակցություններ չկան:

-Կա՞ն ուժեր որոնց հետո որեւէ դեպքում չեք համագործակցի:

-Այո, կան, 3 ուժերն ի սկզբանե հայտարարել են, եւ հուշագրում էլ նշված է. բնական է, որ եթե այլ ուժեր միանան, այդ ուժերը պետք է գաղափարապես, մարտավարությամբ ու ռազմավարությամբ համատեղելի լինեն դաշինքի ուժերի հետ:

-Կասե՞ք ուժերի անուններ, որոնց հետո դաշինքը որեւէ կերպ չի պատկերացնում համագործակցությունը:

-Անուններն ինձ թվում է՝ ակնհայտ են, նման հարց չի էլ քննարկվել ուժերի մեջ, առանց քննարկելու էլ պարզ է, որ օրինակ ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ 3 ուժերից ոչ մեկը ճանապարհ չունի անցնելու: Ընդ որում, այս պատճառները վերաբերում են ոչ միայն այս ուժերի անցած ճանապարհին, որը նույնպես կարեւոր է, այլ նաեւ գաղափարախոսությունը, որը համադրելի չէ դաշինքի ուժերի գաղափարների հետ:

-Դաշինքի ներսում համաձայնեցվա՞ծ է, թե ցուցակն ովքեր են գլխավորելու:

-Ոչ, դեռ քննարկման փուլում է:

- Հնարավո՞ր է ցուցակը գլխավորեն մարդիկ, որոնք չեն ստորագրել հուշագրի ներքո:

-Սկզբունքորեն 3 ուժերի անդամներից յուրաքանչյուրը կարող է գլխավորել ցուցակը:

Տպել
3308 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք