Ինչպես է Բաքուն «վերբովկա» անում ՀՀ քաղաքացիներին

նկարում` ստոպ-կադր «Առաջին լրատվականի» ռեպորտաժից

Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դատապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց անցյալ տարի, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էր հայ ընտանիք` հայրը, մայրը եւ փոքր երեխան: Ասուլիսի ժամանակ հայրն ասում էր, թե ինքը Հայաստանում իշխանությունների կողմից հետապնդումների է ենթարկվել, ուստի տեղափոխվել է Ադրբեջան՝ կյանքն ու գործունեությունն այդ երկրում շարունակելու: Այն ժամանակ լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ ԱԱԾ-ին, այդ թվում` ինչու չի կանխվել նման անձնավորության տեղաշարժը դեպի Ադրբեջան, հատկապես որ նրա անվան հետ կապված քրեական գործեր կային, ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին:

Ըստ պաշտոնական պատասխանի, նա  որեւէ օրենքով որեւէ խոչընդոտ չուներ հատելու հայ-վրացական սահմանը, իսկ Վրաստանից էլ տեղափոխվելու ուր որ ուզում է: ԱԱԾ ոչ պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն էր. պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան սահմանին ձերբակալեին, թույլ չտային իրականացնել մտադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես նա կհերոսացվեր եւ ինչ հաճույքով քաղաքացիական ակտիվիստները կհիշեին 37 թիվը, ռեպրեսիաները:

Գուցեեւ այս բացատրության մեջ տրամաբանություն կա, թեեւ, կարծում ենք, տվյալ իրավիճակի լուծումները կարող էին բազմազան լինել: Հետագա իրադարձություններն արդեն ցույց տվեցին, որ ԱԱԾ մոտեցումը, թե ավելի լավ էր սուսուփուս գնար, քան մնար եւ հերոսանար, խիստ մակերեսային էր եւ չկշռադատված: ԱԱԾ-ում լավ չեն պատկերացրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ անձնավորության ինքնահանձնումն Ադրբեջանին:

Անցյալ ամիս Հայաստանից եւս մի անձնավորություն (այս անգամ` իգական սեռի), գնաց Բաքու եւ նույն հիմնավորումները ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից հետապնդված լինելու մասին: Վերջին օրերին էլ տարբեր երկրներում գտնվող երկու ՀՀ քաղաքացի էին պատրաստվում լրացնել այս ցանկը: Երկուսն էլ ժամանակին Հայաստանում իշխանությունների հետ խնդիրներ են ունեցել, մեկը ընդդիմադիր է եղել, մյուսը՝ ՀՀ ԶՈւ սպա: Ենթադրվում է, եվրոպական երկրներից քաղաքական ապաստան են ստացել   ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվելու հիմքով:

Այս երկուսի ասուլիսներն Ադրբեջանի մայրաքաղաքում հաջողությամբ կանխվեցին: Նրանցից մեկը վերադարձավ Հայաստան եւ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» տեսախցիկի առաջ ասաց, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, ինքը չէր պատրաստվում մեկնել Բաքու: Երկրորդը՝ ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակեց, որտեղ կրկին ասում էր, որ թյուրիմացություն է եղել, իրեն ներկայացրել են, թե պետք է միանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ խաղաղության հարթակի: Այնինչ պարզվել է, որ պետք է ստորագրի մի տեքստի տակ, որտեղ նշված է, թե Հայաստանը պետք է հողեր վերադարձնի Ադրբեջանին: Իսկ ինքը դրան դեմ է:

Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար, պետք է ընդամենը հիշել, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո քանի հարյուր կամ միգուցե քանի հազար մարդ է իշխանությունների կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվելու պատճառաբանությամբ հեռացել Հայաստանից եւ քաղաքական ապաստան գտել այս կամ այն երկրում:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակնհայտորեն տիրապետում են այս մարդկանց ցուցակին` ամբողջությամբ կամ մասնակի: Հայաստանի հատուկ ծառայությունները նույնպես կարող են հեշտությամբ տիրապետել այդ ցուցակին` ընդ որում ամբողջությամբ: Ադրբեջանական ծառայությունները հատ-հատ աշխատում են Հայաստանի իշխանություններից նեղացած եւ Հայաստանից հեռացած  ՀՀ քաղաքացիների վրա: Հայաստանի հատուկ ծառայություններին այլ բան չի մնում, քան նույնն անել` հատ-հատ աշխատել այդ մարդկանց հետ, ներողություն խնդրել իրենց նկատմամբ երբեւէ տեղի ունեցած ապօրինության, անարդար վերաբերմունքի համար: Բացատրել, որ Բաքու ոտք դնելով այլեւս այնտեղից դուրս չեն պրծնի, ստիպված կլինեն ասուլիսներում Հայաստանի դեմ խոսել, Հայաստանի դեմ աշխատել, դավաճանի պիտակ վաստակել եւ մինչեւ կյանքի վերջ այդպես ապրել:

Սա բարդ եւ ծանր աշխատանք է, որ ստիպված է անել ԱԱԾ-ն: Սակայն Հայաստանի իշխանությունները եւ հատուկ ծառայությունները պարտավոր են անտրտունջ եւ առանց վրիպումների կատարել այդ աշխատանքը, քանի որ այս ամենը տեղի է ունենում իրենց մեղքով:

Նման իրավիճակ առհասարակ չէր ստեղծվի, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արժեք լիներ պետության եւ իշխանության համար: Եթե պետությունը պատասխանատվություն զգար իր քաղաքացիներից յուրաքանչյուրի համար` իշխանություններին քննադատողի, հայհոյողի, անգրագետի, գրագետի, շուլլերի ու անբարոյականի, նրանք այդպես հեշտությամբ  չէին նեղանա, չէին հեռանա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախը չէին դառնա: Պետությունը, սակայն ոչ միայն տարիներ շարունակ պատասխանատվություն չի զգացել նման մարդկանց նկատմամբ, այլեւ ինքն է ցանկացել օր առաջ ազատվել նրանցից: Այդպես ավելի հեշտ է`ամեն հեռացողով մեկ հայհոյող պակասել է:

ԱԱԾ-ից ակնարկում էին, թե տեղյակ էին, որ ընտանիքը պատրաստվում է Բաքու տեղափոխվել, բայց ոչինչ չարեցին, որպեսզի պոտենցիալ դավաճանին հերոսանալու հնարավորություն չտան: Հավատում ենք, որովհետեւ դա շատ նման է ՀՀ ԱԱԾ-ին. թող գնան, ավելորդ գլխացավանքից ազատվենք: Պարզվում է` գլխացավանքը դրանից հետո էր միայն սկսվելու եւ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի:

Մյուս կողմից, այս խառը իրավիճակը կարող է շատ կոնկրետ դրական արդյունք տալ: Կարող է ի վերջո հստակություն մտնել «թշնամու ջրաղացին ջուր լցնել» եզրույթի մեջ: Իշխանությունները կարող են հասկանալ, որ պարտադիր չէ դավաճան եւ թշնամու ջրաղացին ջուր լցնող անվանել բոլոր նրանց, ովքեր իրենց այս կամ այն գործողության հետ համաձայն չեն եւ քննադատություն են հնչեցնում: Եթե նրանք դա անում են Երեւանում, եւ ոչ թե Բաքվից, ուրեմն առնվազն արժե լսել` ինչ են ասում, մտածել, թե ինչու են ասում եւ հետեւություններ անել:

Իշխանություններին քննադատողներն էլ գուցե թեմաների բառապաշարի, եւ ձեւակերպումների ընտրության հարցում ավելի ուշադիր լինեն: Ի վերջո ոչ ոք չի ցանկանա նույնականանալ Բաքվից ասուլիս տվողների հետ` նույնիսկ, եթե խոսքը ՀՀ իշխանություններին ուղղված քննդատության նույնականության մասին է: Եթե դու ասում ես նույն բանը եւ ճիշտ այնպես ինչպես դա անում է Բաքվում գտնվող անձնավորությունը, ուրեմն ինչ-որ մի բան այնուամենայնիվ այնպես չէ: Կարիք չկա հիշեցնելու, որ նույն միտքը կարելի է ամենատարբեր ձեւերով արտահայտել:    

Տպել
12374 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը