Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի Պրեմիեր լիգայում գոլ խփած առաջին հայաստանցին է

«Իմ հաջորդ գոլը «Օլդ Թրաֆորդում» պետք է լինի»՝ անցյալ հինգշաբթի ուկրաինական «Զարյայի» հետ խաղից հետո հայտարարել էր Հենրիխ Մխիթարյանը: 3 օր անց Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղում հայ ֆուտբոլիստը կատարեց խոստումը: Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 3 անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթանակ տոնեց, հայ ֆուտբոլիստն էլ հավաքելով քվեարկողների 87 տոկոս ձայները, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 4-րդ անգամ Մխիթարյանը գրեթե ամբողջական հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ 4-րդ անգամ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ թերեւս այլ բնութագիր ավելորդ է մեր ֆուտբոլիստի խաղը գնահատելու համար:

«Տոտենհեմի» հետ խաղի միակ բացասական իրադարձությունը խաղավերջում Հենոյի ստացած վնասվածքն էր, որն առաջին րոպեներին բավական ծանր թվաց (խաղադաշտը լքելու համար Մխիթարյանին անհրաժեշտ եղավ պատգարակ), բայց հետագայում հայտնի դարձավ, որ այն այնքան էլ լուրջ չէ. երեկ կատարված բժշկական մանրամասն հետազոտության արդյունքում արձանագրվել է ընդամենը կրնկի փոքրիկ շեղում՝ առանց կոտրվածքների կամ մկանային խնդիրների: Ընդամենը մի քանի օր հետո Մխիթարյանը արդեն կարող է մարզվել:

Ֆուտբոլիստների հետ աշխատող հայ բժիշկները, ընդ որում, Հենրիխի վնասվածքի հետ կապված բավական հետաքրքիր վերլուծություն ներկայացրին մեր զրույցում: Պարզվում է՝ կրնկի հատվածում ոտքը ծալվելու խնդիր ունենում են գրեթե բոլոր հայ ֆուտբոլիստները, եւ եղել են դեպքեր, երբ մեր ֆուտբոլիստները ամբողջ կարիերայի ընթացքում խաղադաշտ են դուրս եկել նման վնասվածքով՝ ուղղակի պինդ կապելով ոտնաթաթը: Իսկ, օրինակ, բրազիլացիները նման խնդիր չեն ունենում, եւ սա կապված է այն հանգամանքի հետ, որ բրազիլացիները երկար ժամանակ մարզվում են ավազների վրա՝ բավական ուժեղացնելով ոտնաթաթերը:

Վերադառնանք «Տոտենհեմի» դարպասը Մխիթարյանի խփած գոլին: Համացանցում «համահայկական պատերազմ» է սկսվել հետեւյալ թեմայով. ո՞ր բնորոշումն է ճիշտ այս դեպքում՝ առաջին հայի գոլը Անգլիայո՞ւմ, Պրեմիեր լիգայո՞ւմ, «Օլդ Թրաֆորդո՞ւմ»: Բոլորը սեփական կարծիքներ են ներկայացնում, եւ ըստ դրա պարզաբանում, մեկնաբանում տեղի ունեցածը: Այնինչ պատմության մեջ նման իրադարձությունների համար որպես հիմք օգտագործվում են ոչ թե կարծիքները կամ մեկնաբանությունները, այլ ուղղակի փաստերը: Ընդ որում, նախ պետք է հասկանանք, որ ի տարբերություն մեզ՝ հայերիս, անգլիացիները չունեն բարդույթ բոլորին անգլիացի դարձնելու կամ անգլիական արմատներ փնտրելու:

Ուղղակի որպես փաստ նրանք օգտագործում են այն դրոշը, երկիրը, որը տեղադրված է տվյալ ֆուտբոլիստի անվան դիմաց՝ առանց ազգությունը հաշվի առնելու. Մխիթարյան՝ Հայաստան եւ վերջ: Հիմա վերադառնանք փաստերին: Անգլիայում առաջին անգամ հայ ֆուտբոլիստը գոլ է խփել դեռեւս 41 տարի առաջ. 1975 թվականի նոյեմբերի 6-ին Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի Լոնդոնի «Ափթոն պարկ» ստադիոնում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդ» - «Արարատ» (3-1) խաղում գոլի հեղինակ է դարձել Նազար Պետրոսյանը:

Եվրոպա լիգայի խաղարկության  շրջանակներում 2012 թվականի փետրվարի 23-ին «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» խաղում (1-2) հոլանդական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Արաս Օզբիլիսը. 6 օր անց Օզբիլիսը իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգայում նույն թիմի՝ «Բոլտոնի» կազմում 2001 թվականին գոլի հեղինակ է դարձել Յուրի Ջորկաեւը, 2006-ին՝ Անդրանիկ Թեյմուրյանը: Հիշեցնեմ, որ Ջորկաեւի մայրը հայ է, իսկ հայրը՝ կալմիկ, Թեյմուրյանի ծնողները հայեր են, բայց առաջինը հանդես է եկել է Ֆրանսիայի, Անդրանիկը՝ Իրանի ազգային հավաքականների կազմերում եւ անգլիական մամուլում նրանք ընկալվել են որպես ֆրանսիացի եւ իրանցի:

Այսպիսով, ստացվում է միակ ճիշտ ձեւակերպումը, որն, ի դեպ, օգտագործվում է նաեւ բիտանական մամուլում՝ Հենրիխ Մխիթարյանը առաջին հայաստանցին է, որ գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում եւ Հայաստանն էլ 96-րդ երկիրն է, որի քաղաքացին գոլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնություններում: 

Տպել
3747 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են