Մինսկի խմբի կոշտ պատասխանը Սերժ Սարգսյանին. տարածքներ անորոշության դիմա՞ց

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել»,-նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի հաշվետու զեկույցում այսպիսի հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը:

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված հայտարարություն արեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները`ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:

«Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերի հիման վրա, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը՝ ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ կամարտահայտության ճանապարհով, անվտանգության միջազգային երաշխիքներ են տրվելու իրենց նախկին բնակության վայրեր վերադարձող բոլոր ներքին տեղահանվածներին ու փախստականներին: Այն ներառելու է խաղաղարար օպերացիա»,- մասնավորապես ասված էր արտգործնախարարների հայտարարության մեջ:

Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հայաստանցի լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը համահունչ է նախարարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթին, տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին եւ առհասարակ հայկական կողմի դիրքորոշմանը: Ըստ ՀՀ արտգործնախարարի, եթե այս հայտարարությունն առաջարկվեր ստորագրման նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա Հայաստանն այն կարող էր ստորագրել:

Այն, որ սույն հայտարարության մեջ առկա հորդորների եւ կոչերի 90 տոկոսի հասցեատերը Ադրբեջանն է, ակնհայտ է: Բայց արդյո՞ք որեւէ հակասություն չկա Սերժ Սարգսյանի վերջին ելույթի եւ ՄԽ հայտարարության համապատասխան հատվածի միջեւ:

Սարգսյանն ընդգծում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միան Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, իսկ մնացած բոլոր հարցերը ածանցյալ են եւ իրենց արդար լուծումը կգտնեն խնդրի կարգավորմանը, այսինքն` Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմանը զուգահեռ: «Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել»,-ասում է նա:

Ի՞նչ են ասում ՄԽ համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ՌԴ-ի եւ ֆրանցիայի արտգործնախարարները: Նրանք ասում են, որ հայկական զորքերը պետք է դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, դրանք պետք է Ադրբեջանին վերադարձվեն, փոխարենը Արցախի կարգավիճակը պետք է մնա անորոշության մեջ:

Այն ինչ նշվում է ՄԽ հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի հիշատակած անորոշության մանրամասն նկարագրություն: «Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ՝ ապահովելով անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ»,-նշում է Մինսկի խումբը:

Ի՞նչ ինքնակառավարում: Ինքնակառավարում որտե՞ղ`Ադրբեջանի կազմո՞ւմ: Քանի՞ տարով ինքնակառավարում:

Կամ ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով, անվտանգության միջազգային երաշխիքներ են տրվելու իրենց նախկին բնակության վայրեր վերադարձող բոլոր ներքին տեղահանվածներին ու փախստականներին»:

Ինչի՞ մասին է խոսքը, հանրաքվեի՞, եթե այո, ապա հանրաքվե, որ անցկացվելու է բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների`իրենց նախկին բնակության վայրեր վերադարձից առա՞ջ, թե՞ հետո: Այս եւ բազմաթիվ այդ հարցեր սույն հայտարարությունում խնամքով թողնված են անորոշության մեջ:

Կարող է հնչել փաստարկ, որ սրանք արդեն ենթահարցեր ենք, որոնց համանախագահող երկրների ԱԳ նախարարները պարտավոր չէին անդրադառնալ: Այդ դեպքում ինչո՞ւ են առհասարակ մտել մանրամասնությունների մեջ: Իսկ եթե որոշակի փակագծեր բացել են, ինչո՞ւ դա չեն արել այնպես, որ Արցախի կարգավիճակի հետ կապված անորոշությունները փարատվեն:

Կարող ենք ենթադրել, որ  համանախագահները որեւէ մանրամասնություն միտումնավոր չեն թաքցրել: Իրականում, Արցախի կարգավիճակի հարցում բազմաթիվ հարցականներ կան, անհամաձայնություններ, որոնք էլ ձեւավորում են Սերժ Սարգսյանի նշած անորոշությունը:

Իսկ ամբողջ հակասությունն այն է, որ Սերժ Սարգսյանը խոսում է կարգավիճակի հարցում որոշակիություն մտնելուց հետո միայն մնացած`ածանցյալ խնդրիների լուծման մասին: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից բխում է, որ նախ պետք է լուծվեն ածանցյալ խնդիրները` ինչպես ԼՂ հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, որից հետո ժամանակի ընթացքում կորոշակիանա նաեւ Արցախի կարգավիճակի հարցը:

Սա, կարծում ենք, լուրջ հակասություն է հայկական կողմի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջեւ: Սովորաբար Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է ասում, որ համանախագահները, Հայաստանն ու Արցախը նույն լեզվով են խոսում: Եւ ուրմեն, ո՞րն է պատճառը, որ այս անգամ, կոնկրետ այս հատվածում նույն լեզվով չխոսեցին: Հարցի պատասխանն այս պահին չունենք:

Միանշանակ է, սակայն, որ Էդվարդ Նալբանդյանի որոշումը` դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան այնուամենայնիվ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, կայացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշմամբ, իսկ ճնշման գործիքը նրանց հայտարարությունն էր:

Տպել
19784 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ