Անգլիական ֆուտբոլին ամբողջապես ադապտացվելու համար Մխիթարյանին անհրաժեշտ է եւս 1 հանդիպում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության վերջին տուրում կայացած «Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (0-2) հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց վերջապես բացել գոլերի հաշիվը անգլիական թիմի կազմում: Մխիթարյանի խաղի մասին հնչում են միայն  հիացական, դրական կարծիքներ, իսկ Հայաստանում Հենոյի խփած գոլի արձագանքը ինչ-որ չափով համարժեք էր Արթուր Ալեքսանյանի՝ Օլիմպիական չեմպիոն դառնալու ուրախությանը: Թվում էր, թե ամբողջ Հայաստանն է ցնծում՝ Հենոն գոլ է խփել: Իսկ այդ գոլի «ճանապարհը» բավական խորդուբորդ էր: Այս տարվա հունվարին Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Փարիզի «ՊՍԺ»-ը:

Այս հարցին տեղյակ ֆուտբոլային շրջանակներում քննարկվում էր նման տեղափոխության հնարավորությունը, դրական եւ բացասական կողմերը, եւ բոլոր դեպքերում առավել կարեւորվում էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կերպարը: Այդ ժամանակ Զլատանը հանդես էր գալիս «ՊՍԺ»-ում, եւ դեռ հայտնի չէր, որ Զլատանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Քննարկումների մեջ առանցքային էր դառնում ֆուտբոլում շատ կարեւոր «հանդերձարանային» խնդիրները եւ որպես վերջաբան ստացվում էր՝ «խարիզմատիկ, ամբիցիոզ Իբրահիմովիչը եւ հանգիստ, զուսպ Հենոն չեն կարող լինել նույն հանդերձարանում» ձեւակերպումը: Այդ ժամանակ առիթ ունեցա Հենրիխի հետ քննարկել այս հարցը՝ ուղղակի, որպես թեորիա, եւ քթի տակ ժպտալով, Հենոն պատասխանեց՝ «Կտեսնենք»:

Ամիսներ անց «համեստ ու զուսպ Մխիթարյանը», «խարիզմատիկ եւ ամբիցիոզ Իբրահիմովիչը», ինչպես նաեւ ակամա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ դարձած ու իր անակնկալ փառքից շլացած ֆրանսիացի Պոլ Պոգբան հայտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդում»՝ այս եռյակի գործակալ Մինո Ռայոլայի շախմատային պարտիա հիշեցնող հանճարեղ աշխատանքի շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնն էլ զբաղեցրել էր Իբրահիմովիչի եւ Պոգբայի բոլոր որակումներն ունեցող, բայց երբեւէ Մխիթարյանին բնորոշ հատկություններով աչքի չընկնող Ժոզե Մոուրինյոն: Չմոռանանք նաեւ «Մանչեսթերի» ինքնատիպ ու ամբիցիոզ հնաբնակների մասին՝ Ուեյն Ռունիի գլխավորությամբ: Նման դեպքերում միգուցե շատ ավելի հարմար եւ դյուրին տարբերակ էր «գլխացավանք - հանդերձարան» ունեցող «Յունայթեդից» հեռու մնալը, բայց Մխիթարյանը հենց նման որոշում կայացրեց. ընտրեց ամենադժվար ճանապարհը՝ տեղափոխվեց «Յունայթեդ»:

Անգլիական ակումբում անցկացրած առաջին ամիսները միգուցե ամենամղձավանջայինները դարձան Հենրիխի ֆուտբոլային կենսագրությունում, եւ եղավ մի պահ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ անցկացրած անհաջող խաղից հետո, երբ «Յունայթեդում» հանդես գալու նրա հնարավորությունների մասին սկսեցին կասկածել անգամ ամենալավատեսները: Իսկ Մխիթարյանը շարունակում էլ լռել, փութաջան աշխատել, լուծումներ փնտրել՝ մոտենալու իր նպատակին: Հենոն ոչ միայն  Մոուրինյոյին պետք է ապացուցեր իր անհրաժեշտությունը, այլ ընդհանուր լեզու գտներ «Յունայթեդի» առաջատարներ Ռունիի, Պոգբայի եւ վերջապես «անսանձելի» Իբրահիմովիչի հետ:

Ընդ որում, զուտ ֆուտբոլային խաղի մասին պատկերացումների առումով Հենոն ակնհայտ տարբերվում է այս մարդկանցից: Մխիթարյանին հատուկ է արագ, մեկ հպումով փոխանցումներով, հարձակվողական, ստեղծագործ, թիմային ֆուտբոլը, իսկ հատկապես Մոուրինյոյի, Իբրահիմովիչի եւ Պոգբայի համար առավել կարեւոր է սեփական «ես»-ը, արդյունքը՝ ամեն գնով, ուժային պայքարը, ընդհանրապես պայքարը: «Յունայթեդում» տեղ ունենալու համար Մխիթարյանը պետք է փոխեր թիմի «տուզերի» վերաբերմունքը խաղի նկատմամբ՝ փոխել խաղը ամբողջությամբ:

Փաստ է արդեն. վերջին խաղերում Հենրիխ Մխիթարյանը ամրապնդվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում եւ ավելին՝ դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը: «Յունայթեդի» կազմում անցկացրած 4 ամբողջական խաղերում Հենոն դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցումների հեղինակ, 3 - ում («Ֆեյնորդի», «Վեստ Հեմի», «Զարյայի» հետ խաղերում) ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ընդ որում, Մխիթարյանը խաղային առումով չի փոխվել՝ իր ֆուտբոլն է խաղում, եւ հետաքրքիր է, որ կամաց-կամաց «մխիթարյանական ֆուտբոլ» են խաղում նաեւ Ռունին, Իբրահիմովիչը՝ արագ, մեկ հպումով փոխանցումներ, «պատ» խաղարկումներ:

Կարծես Մոուրինյոն էլ է համոզվել, որ Մխիթարյանը խաղ կառուցող, խաղին ուղղություն տվող ֆուտբոլիստ է, որը պետք է խաղադաշտում լինի եւ ազատություն ստանա: Թերեւս միայն Պոգբան է, որ խաղի ընթացքում ոչ մի դրվագում չի ցանկանում փոխել իր խաղը եւ մեծ հաշվով այս պահին ամենաիսկական արգելակ («տորմուզ») է դարձել թիմի համար:

Բոլորը հիացած են Հենրիխի խաղով. ներկայացնեմ  միայն վերը նշված անձանց կարծիքը Մխիթարյանի մասին «Զարյայի» հետ խաղից հետո: «Նա շատ ուժեղ մտածելակերպ ունի՝ հաղթողի: Մխիթարյանը միշտ միտված է պայքարի եւ հաղթահարեց դժվար ադապտացիան»,- Մոուրինյո: «Վերջին խաղերին նա հիանալի է խաղում: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, եւ ես սուպերուրախ եմ նրա համար»,- Իբրահիմովիչ: «Մենք գիտենք, թե ինչքան լավն է Մխիթարյանը, մենք դա ամեն օր տեսնում ենք մարզումների ժամանակ»,- Պոգբա:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը արդեն կարողացել է աչքի ընկնել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, Եվրոպա լիգայում, սակայն առայժմ չի նվաճված «գլխավոր բարձունքը»՝ Անգլիայի Պրեմիեր լիգան, որից հետո միայն կարելի է խոսել Մխիթարյանի՝ անգլիական ֆուտբոլին ամբողջական ադապտացիայի մասին: Վաղը «Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում, հյուրընկալելու է «Տոտենհեմին»: «Իմ հաջորդ գոլը պետք է «Օլդ Թրաֆորդում լինի: Ես ցանկանում եմ գոլ խփել տանը, որովհետեւ դա այլ հաճույք է: Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- հայտարարել է Մխիթարյանը «Զարյայի» հետ խաղից հետո: Զուսպ ու համեստ Հենրիխ Մխիթարյանը կրկին ապացուցում է, որ համարձակ,  նպատակասլաց, ուժեղ կամքի տեր մարդ է:

Տպել
3066 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը