Վանաձորի ավագանու արտահերթ նիստի օրը հայտնի է. ընդդիմությունը կրկին բոյկոտելու է

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 13-ին օրակարգային մեկ հարցով ավագանու արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետարանի կայքից: Հիշեցնենք, որ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր սպասվող նիստի մասին, որի օրը դեռ հայտնի չէր:

Ասլանյանն այսօր հանդիպել է «Ուկրշին» թաղամասի հրդեհից տուժած ընտանիքներին ու տեղեկացրել սպասվող նիստի մասին, որտեղ նախատեսում է համայնքի բյուջեում փոփոխություն կատարել եւ հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրել: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իրենց բոյկոտը շարունակվում է:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանն ասել է, որ իրենց բոյկոտը եւս շարունակվում է. «Այս հարցը պիտի լուծվի հետագայում, մենք բոյկոտելու ենք, մինչեւ ի հայտ չգան այն մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն պահպանել իրենց սկզբունքայնությունը»,- ասել է նա:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս հայտնել է, որ բոյոկտելու են նիստը. «ՀՎԿ-ի դիրքորոշումն այսօր նույնն է մնում: Ես կարծում եմ, որ աջակցության ցուցաբերման խնդիրը միանշանակ լուծելի է այնպես, ինչպես կա»,- ասել է նա:

Ի դեպ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ իշխող ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ի Վանաձորի գրասենյակը՝ կոչ անելով ավագանու խմբակցություններին մասնակցել նիստերին, գոնե՝ մեկ ոչ պաշտոնական, առանց ԶԼՄ ներկայացուցչի նիստի. «ՀՅ Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն կոչ է անում ավագանու կազմում ներգրավված բոլոր կուսակցություններին՝ կշեռքի նժարին դնել Վանաձորի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման շահերը եւ սեփական կուսակցական նեղ շահերը` Երեւանյան պրիզմայով անդրադարձված՝ որոշելու համար դրանցից հանրորեն օգտակարն ու առավել հրատապը: Բոլորս ապրում ենք Վանաձորում, եւ այս պարագայում անտարբերությունը եւ քայլեր չձեռնարկելը հավասարազոր է թշնամության, մանավանդ, երբ հաշվի ենք առնում նաեւ երկրի առջեւ կանգնած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Վանաձորը պետք է օր առաջ կերպարանափոխվի»,- ասված է հայտարարության մեջ:

Վանաձորի ավագանու առաջին եւ մինչ այսօր քվորում ունեցած միակ նիստը եղել է հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ փակ քվեարկությամբ քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը. նրա օգտին քվեարկել է ավագանու 19 անդամ: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ավագանիների թիվը 15-ն է, սակայն իշխող ՀՀԿ-ի օգտին, չնայած ԼՀ-ԲՀԿ-ՀՎԿ համագործակցությանը, քվեարկեցին ավագանու 4 ընդդիմադիր անդամ: Մինչեւ այսօր պարզ չէ, թե որ խմբակցության կամ խմբակցությունների ներկայացուցիչներն են քվեարկել Ասլանյանի օգտին: Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ համաձայն ՏԻՄ օրենքի՝ հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը, եթե 3 ամսից ավելի չեն գումարվում, լիազորությունները վաղաժամկետ դադարում են, իսկ այդ ժամկետը լրանում է հունվարին:

Ստացվում է՝ հրդեհից տուժած բնակիչների հարցով ավագանու նիստ հրավիրելը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերջին հնարավորությունն է, որպեսզի ավագանին վաղաժամկետ չդադարեցնի իր լիազորությունները:

Տպել
2787 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար (տեսանյութ)

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ Փաշինյանը նոր 100 փաստ է ներկայացնում նոր Հայաստանի մասին

Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Ռուսական արշավախմբի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ

Արարատի մարզում վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ են հնչել. տուժածների թվում կա դանակահարված

«ՎԱԶ-2114» մակնիշի մեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մահացել է, տուժածների թվում երեխաներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը