Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվել է հիշատակի արարողություն

09/12/2016 schedule17:55

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Մայր Աթոռից տեղեկացրել են, որ արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ, կրթության եւ գիտության մշակներ:

Հոգեհանգստյան կարգի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն օրվա առիթով իր խոսքն է ուղղել ներկաներին.

«Մեծարգո Նախագահ ՀՀ Սահմանադրական դատարանի, հարգարժան ներկայացուցիչներ պետական իշխանությանց եւ դիվանագիտական առաքելությունների, սիրելի ներկաներ, ողջունում եւ Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ, որ ընդառաջ Մեր հրավերին՝ եկել եք մասնակցելու հիշատակի այս արարողությանը։ Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։

Ցեղասպանությունը ծանրագույն հանցանք է՝ուղղված մարդկության դեմ, որը, ցավոք, շարունակվում է եւ մեր օրերում։ Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սահմանումներով չէ, որ ծանոթ է ցեղասպանությանը ու նաեւ՝ այդ հանցագործության ժխտողականության դառնությանը։ Ցեղասպանության վիշտը կրում են նույնպես հույն, ասորի, հրեա, եզդի մեր եղբայր ժողովուրդները, որոնց ներկայացուցիչները մասնակից են հիշատակի այս արարողությանը:

Քսաներորդ դարի առաջին կեսին հայերի եւ ապա հրեաների ցեղասպանությունները ահազանգ եղան ազգերի համար` ընդունելու Ցեղասպանության մասին կոնվենցիան:Կոնվենցիայի ընդունումից տասնամյակներ անց ականատես եղանք ցեղասպանությունների Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում եւ այլուր: Այսօր Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակներում բռնությունների եւ ցեղասպան գործողությունների են ենթարկվում ազգային և կրոնական փոքրամասնություններ՝ եզդիներ, քրիստոնյաներ, ինչպես եւ՝ մահմեդականներ:

Մենք որպես ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, նախանձախնդիր ենք աջակցելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված մարդկության դեմ գործվող հանցագործությունների կանխմանը: Նման ոճիրների պատճառները գտնվում են նաև համընդհանուր դատապարտման բացակայության եւ անպատժելիության մեջ: Համընդհանուր ընդվզում եւ ջանքեր են պետք արմատախիլ անելու համար այսօր հաճախադեպ դարձող ազգայնամոլության դրսևորումները, կրոնական պատկանելիությամբ պայմանավորված ատելությունը, որոնք ծնունդ են տալիս իրավունքների ոտնահարման, բռնությունների եւ ոճիրների: Ցեղասպանությունների եւ նման հանցագործությունների կանխարգելումը պահանջում է միջազգային հանրության կամքը, պետությունների հստակ դիրքորոշումն ու հանձնառությունը՝ բացառելով քաղաքական նպատակահարմարությունները:

«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, և չվախենաք» (Յովհ. ԺԴ 27)։ Ս. Հովհաննես ավետարանիչը փոխանցում է մեր Տիրոջ պատգամը, որով Տերը սփոփում է բոլոր նրանց, ում սրտերը խռովված են և ովքեր տանջվում են ամեն տեսակ փորձություններից՝ թե՛ հոգևոր եւ թե՛ ֆիզիկական։ Նրա պատգամը իրական հրավեր է մեզ բոլորիս` մասնակցելու սիրո եւ խաղաղության սփռման Իր առաքելությանը։ Ավելին, մենք կոչված ենք կարեկցանք եւ աջակցություն դրսևորելու մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, քանզի ամեն անգամ, երբ մարդկությունը լցվում է ատելությամբ, ցասումով և նախանձով՝ փոխանակ սիրո եւ հանդուրժողության, դառնում է անտարբեր ուրիշի ցավի եւ կորստի նկատմամբ, ուստի եւ` անուղղակիորեն աջակցում է ցեղասպանությունների իրագործմանը։

Մենք աղոթում ենք, հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ աշխարհում խաղաղություն հաստատվի, հատկապես այնտեղ, որտեղ այժմ խաթարված է բնականոն կյանքը, ընթանում են պատերազմներ, տեղ գտնում բռնություններ: Մենք աղոթում ենք նաեւ մարդկության թշնամիների համար, որ իրենց եւս շնորհվի սիրո եւ կարեկցանքի զգացում այլոց հանդեպ։

Այսօր աշխարհի բազում անկյուններում մարդիկ հավաքվում են վկայակոչելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մենք միավորում ենք մեր աղոթքները աշխարհի բոլոր կողմերում տարբեր ազգության մեր հազարավոր քույրերի ու եղբայրների ձայնին՝ հուսալով, որ այդ ձայները, վերառաքվելով առ Բարձրյալ Տերը, իրենց արձագանքը պիտի գտնեն մարդկանց սրտերում՝ հանուն մարդկության դեմ գործված բոլոր ոճիրների ճանաչման եւ դատապարտման՝ ի խնդիր ցեղասպանության ահավոր ոճրի կանխարգելման եւ խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Թող մեր Տիրոջ սերը, խաղաղությունն ու ողորմությունը լինեն մեզ ամենքիս հետ. ամեն»։

Տպել
1084 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ