Ապրիլյան դեպքերի ժամանակ զինվորներն ու քաղաքացիական անձինք սպանվել են հայ լինելու համար

09/12/2016 schedule16:30

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում լրատվամիջոցներին ներկայացրել է այս տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ քաղաքացիների եւ զինվորականների նկատմամբ կատարված ռազմական հանցագործություններին վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում եւ մարմինների անարգում: 

«Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատժում»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև շարքից դուրս եկած, դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա, մեր հիմնավորումներով, հենց մահվան պատիժ է հայ լինելու համար: Սա հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ հետեւանքների է հանգեցրել:

Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնեւյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաեւ Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքով սահմանվող դրսեւորում է, եւ մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Մելիքյանը: 

Նա հայտնել է, որ առանձին ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում են նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու եւ նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաեւ նրանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղությունով` 7 առանձին միջադեպերով: 

«Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղությունով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արեւելյան կամ Սեյսուլան, եւ հարավային կամ Լելե Թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք, ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ 1 եւ հարավային ուղղությամբ 2 միջադեպ»,- նշել է Արցախի օմբուդսմենը: 

Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետեւությունների մասին` Մելիքյանն ասել է. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք եւ զինծառայողները ողջ չեն մնացել: Նրանց սպանությունները ենթադրաբար եղել են մահապատիժ հայ լինելու համար: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը` մոտ 90 տոկոսը, խոշտանգվել են, պատժվել են մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են եւ նրանց մարմինները ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը հետմահու, մեկը՝ ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը վերաբերում է անթույլատրելի վարքագծին: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին»: 

Զեկույցի հետեւությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի եւ աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: Զեկույցում նաեւ անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների եւ նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաեւ ներկայացված փաստերը քննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը: 

«Խոսելով եզրահանգումների մասին՝ նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարել են խոշտանգման, մահվան պատժման եւ մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, եւ դրանք կրել են համակարգված եւ կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրության համար: Ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան միջազգային կառույցների կողմից»,- հայտարարել է Մելիքյանը:

Տպել
1025 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը