Իրավիճակ. գազը թանկանալու է

09/12/2016 schedule13:53

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

ՀՀ բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովին, գազի նոր սակագինը որոշելու համար, մնացել է առավելագույնը 2 շաբաթ. մինչ դեկտեմբերի 24-ը հանձնաժողովը պետք է հայտարարի նոր սակագինը:

Նշենք, որ ներկայումս գործող սակագինը բաժանվում է երկու մասի. բնակչության համար սահմանված է 51 հազար դրամ, իսկ արդյունաբերության համար՝ 79,1 դոլար` հազար խ/մ-ի դիմաց: Սա հաշվարկած է ելնելով գործող միջին սակագնից՝ 80,1 դոլար հազար խ/մ-ի դիմաց: Նոր սակագինը եւս պետք է տարբերակված լինի՝ պետք է սահմանվի միջին սակագին, այնուհետեւ տարանջատվեն բնակչությունն ու արդյունաբերությունը:

Մեր ունեցած տեղեկություններով, հանձնաժողովը դեռ չի կողմնորոշվում միջին սակագնի շուրջ, սակայն արդեն գրեթե հայտնի է, թե ինչ սակագնով է բնակչությունը գնելու գազը: Բնակչության համար սահմանվելու է հազար խ/մ-ի դիմաց 57-58 հազար դրամ: Սա, փաստորեն, 12 %-ով բարձր է գործող սակագնից: Նման մոտեցման  հիմքում, հավանաբար, դրված է 1997-ի հաշվարկը, երբ բնակչությանը տրվող գազի սակագինը որոշվեց 102 դոլար: Այն ժամանակ մեկ դոլարի փոխարժեքը հաշվարկվեց 500 դրամ, եւ ըստ այդմ էլ սահմանվեց գազի սակագինը դրամով: Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով դոլարի փոխարժեքը կանխատեսվում է 580 դրամ: Սրանից ելնելով էլ՝ հանձնաժողովը կսահմանի նոր սակագին՝ մոտ 100 դոլարին համարժեք: Իսկ թե որքան կսահմանվի միջին սակագինը եւ, հետեւաբար, արդյունաբերությանը տրվող գազի սակագինը, անհայտ է:

Եւ ընդհանրապես, բնական մենաշնորհների հանձնաժողովում դեռ չեն սթափվել «Հայռուսգազարդի» ներկայացրած նոր փաթեթից հետո: Այդ փաթեթով «Հայռուսգազարդը» պնդել է իր նախկին առաջարկը եւ հավելյալ հիմնավորումներ բերել դրա համար: Մեր տեղեկություններով, հանձնաժողովի համար անակնկալ է եղել «Հայռուսգազարդի» պահվածքը: Խնդիրն այն է, որ հանձնաժողովում գրեթե վստահ են եղել, որ «Հայռուսգազարդի» հիմնական բաժնետեր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ավելի մեղմ կգտնվի Հայաստանի հանդեպ եւ այնքան էլ չի դժգոհի, եթե սակագինը վերանայելու մասին հայտը բավարարվի մասնակիորեն, այսինքն՝ 80 դոլարից բարձրացվի ոչ թե 95 դոլար, ինչպես պահանջում է «Հայռուսգազարդը», այլ, ասենք,  83-84 դոլարով, որը կարող էր համարվել փոխզիջումային տարբերակ:

Նման հույսեր փայփայելու հիմք հանձնաժողովը, թերեւս, ուներ: Նախ, «Գազպրոմը» պետական ձեռնարկություն է: Այսինքն, եթե Ռուսաստանի իշխանությունները որոշեին, որ «Հայռուսգազարդը» ի վնաս իրեն պետք է էժան գազ մատակարարի սպառողներին, ապա «Գազպրոմը», անշուշտ, կենթարկվեր այդ որոշմանը: Բացի այս, գազի սակագնի վրա մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալները՝ որքան շատ է սպառվում, այդքան էժան է ստացվում միավոր ծավալի գազի տեղափոխումը: 1997-ին, երբ սահմանվում էին գործող սակագները, Հայաստանում սպառվում էր մոտ 1,5 մլրդ խ/մ գազ, իսկ ներկայումս ծավալները չեն հասնում նույնիսկ 1 մլրդի: «ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահ Ա. Չուբայսի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին անցնող «Հրազդան ՊՇԷԿ»-ը մի քանի անգամ կբարձրացնի գազի սպառման ծավալները եւ արտադրված էլէներգիան կարտահանի այլ երկրներ, այդ թվում՝ Թուրքիա:

Եթե Չուբայսի այս ծրագիրն իրականանա, ապա «Հայռուսգազարդը», գազի սակագինը չբարձրացնելու պարագայում նույնիսկ, նվազագույնի կհասցներ իր վնասները: Սակայն այս ծրագիրը, կարծես, վտանգի տակ է: «Հայտը ներկայացնելիս մենք հիմք ենք ընդունում արդեն կնքված պայմանագրերը»,-այսպես պատասխանեցին մեզ «Հայռուսգազարդում» դեռ մեկուկես ամիս առաջ, երբ փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Չուբայսի ծրագրերը հիմք չեն, որպեսզի գազի սակագինը նվազագույն փոփոխության ենթարկվի:

Դրանից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ Վրաստանում, որի տարածքով այդ էլէներգիան պետք է արտահանվեր այլ երկրներ, Չուբայսի կուսակցությունը Դումայի ընտրություններում չհաղթահարեց 5 տոկոսանոց արգելքը, եւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահի պաշտոնից Չուբայսի հրաժարականը, կարծես, որոշված գործ է: Այլ կերպ ասած, գազի սակագինը նվազագույնս բարձրացնելու հույս փայփայելը, թերեւս, անիմաստ է: Իհարկե, բացառված չէ, որ վերջին պահին ՌԴ իշխանությունները, այնուամենայնիվ, որոշեն «Գազպրոմի» ֆինանսական մուտքերը զոհել հանուն հայ-ռուսական մշտնջենական բարեկամության, բայց դրա դիմաց մեզնից կպահանջեն «բազում մանր ծառայություններ»:           

Հայկ Գեւորգյան

Տպել
1882 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը