Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առանձնահատկությունները

Եվրոպական առաջատար 6 ֆուտբոլային երկիր միայն ներկայացուցիչներ կունենան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում՝ սա աննախադեպ իրողություն է Լիգայի 25-ամյա պատմության ընթացքում: Նախորդ բոլոր մրցաշարերում խմբային փուլի արգելքը կարողացել են հաղթահարել առնվազն 7 երկրների թիմեր, որոնցից մեկը մշտապես եղել է ոչ առաջատար երկրի ներկայացուցիչ: Բայց ընթացիկ մրցաշրջանում եվրոպական վեցյակը նվաճել է փլեյ-օֆի բոլոր 16 ուղեգրերը՝ Իսպանիան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կունենա 4 թիմ, Գերմանիան եւ Անգլիան՝ 3-ական, Իտալիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան՝ 2-ական: Խմբային փուլի մասնակից 32 թիմերը ներկայացնում էին 17 երկրներ, բայց խմբային փուլում այլեւս չեն լինելու այսպես կոչված անցողիկ թիմեր: 

Իհարկե, սա չի նշանակում, թե փլեյ-օֆ մտած բոլոր թիմերը հավակնում են հաղթողի կոչմանը՝ այստեղ էլ կան համեմատաբար ուժեղ կամ թույլ թիմեր, եւ այս հանգամանքը ակնհայտ էր «Ռեալ» (Մադրիդ)-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղում: Նախ նշեմ, որ համաձայն կանոնակարգի, 1/8 եզրափակչում չեն կարող իրար հետ հանդիպել նույն երկիրը ներկայացնող, ինչպես նաեւ խմբային փուլում իրար հանդիպած թիմեր: 

Ահա այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Ռեալը» «Բորուսիայի» հետ խաղում հաղթանակի դեպքում խմբում զբաղեցնում էր 1-ին տեղը եւ այդ դեպքում 1/8 եզրափակչում հնարավոր մրցակիցներն էին Լիգայի ֆավորիտներ համարվող գերմանական «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական «ՊՍԺ»-ը, նաեւ՝ «Բայերը» (Գերմանիա), պորտուգալական «Բենֆիկան» եւ «Պորտուն»: Ոչ-ոքի խաղալու կամ պարտվելու դեպքում «Ռեալը» խմբում զբաղեցնում էր 2-րդ տեղը եւ փլեյ-օֆում հնարավոր մրցակիցների թվում էին հայտնվում անգլիական «Արսենալը» եւ «Լեսթերը», իտալական «Յուվենտուսը» եւ «Նապոլին», ֆրանսիական «Մոնակոն»:

Համեմատենք այս 2 ցուցակները՝ ակնհայտորեն առաջինը շատ ավելի ուժեղ է 2-րդից, եւ պատահական չէ, որ «Ռեալը» իր ստադիոնում կարողացավ ընտրել հնարավոր ամենալավ տարբերակը. չպարտվեց, ոչ-ոքի` 2-2 խաղաց «Բորուսիայի» հետ, խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ այժմ շատ ավելի հանգիստ է սպասելու դեկտեմբերի 12-ին կայանալիք փլեյ-օֆի վիճակահանությունը, քանի որ այս փուլում խուսափել է «Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի», «ՊՍԺ»-ի հետ հանդիպումներից: Լիգայի ընթացիկ խաղարկության առանձնահատկություններից մեկն էլ ռեկորդային մի քանի ցուցանիշներն են:

Նախ նույն «Բորուսիան» խմբային փուլի 6 խաղերում խփեց 21 գոլ եւ 1 գոլով գերազանցեց ռեկորդային ցուցանիշը: 17-րդ անգամ անընդմեջ փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերած իսպանական «Բարսելոնան» սեփական հարկի տակ տոնեց 14-րդ անընդմեջ հաղթանակը, խմբային փուլում անցկացրած 3 խաղերում տոնեց միայն հաղթանակներ անհավատալի՝ 15-0 ընդհանուր հաշվով  («Մանչեսթեր Սիթի»՝ 4-0, «Բորուսիա» (Մյունխենգլադբախ)՝ 4-0, «Սելթիկ»՝ 7-0), թիմի առաջատար Լիոնել Մեսին էլ այդ 3 խաղերում դարձավ 7 գոլի հեղինակ: Ի դեպ, Մեսին ընդհանուր առմամբ խփած 10 գոլերով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է:

Եվ վերջապես՝ եւս մեկ ռեկորդի կամ հակառեկորդի մասին, որի վրա ծիծաղում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը. Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը գոլ բաց թողեց Չեմպիոնների լիգայի 43-րդ եւ խմբային փուլի 39-րդ խաղերում անընդմեջ: Վերջին անգամ Ակինֆեեւին հաջողվել է իր դարպասը անառիկ պահել 2006 թվականի նոյեմբերի 1-ին Լոնդոնում՝ «Արսենալի» դեմ խաղում: Խմբային փուլի վերջին տուրում «ԲԿՄԱ»-ն 1-3 հաշվով զիջեց անգլիական «Տոտենհեմին», եւ Ակինֆեեւի հաշվին ինքնագոլ գրանցվեց: Ակինֆեեւը 2-րդ անգամ Լիգայի պատմության մեջ դարձավ ինքնագոլի հեղինակ, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է: 

Եվս մեկ կարեւոր հանգամանք, որը արձանագրվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում. Եվրոպա լիգան «ազատագրվեց» իսպանական «Սեւիլիայի» եռամյա «գերությունից»: Նախորդ 3 մրցաշրջանում «Սեւիլիան» հաղթող էր ճանաչվել Եվրոպա լիգայի խաղարկությունում, բայց ընթացիկ մրցաշրջանում նման բան հաստատապես հնարավոր չէ, քանի որ «Սեւիլիան» պայքարը շարունակում է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում:

Տպել
3325 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը