Երկու զոհ. ՊՆ 0001. ամրակապվելը «զապադլո» է

09/12/2016 schedule11:17

Երեկ տեղի ունեցավ ողբերգական մի պատահար, որը լավագույնս է ընդգծում Հայաստանում ամրագոտու հետ կապված խնդիրները: Խոսքը Սյունիքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարի մեքենայի վթարի մասին է:

Մասնավորապես, երեկ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Նախարարի բախտը

Չնայած որ զրահապատ ամենագնացը էական դեֆորմացիաների չի ենթարկվել, այդուհանդերձ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են... Երկուսն էլ ԱԱԾ ՊՊՎ՝ պաշտպանության նախարարի անվտանգության պատասխանատու աշխատակիցներ էին: Նախարարը մեքենայում չէր: Նա, ըստ ամենայնի, Մեղրի էր ուղեւորվել Սերժ Սարգսյանի հետ՝ ուղղաթիռով: Իսկ ծառայողական մեքենան գնում էր Մեղրի՝ Վիգեն Սարգսյանին դիմավորելու ու սպասարկելու համար:

Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են ԱԱԾ-ում վարորդներին սովորեցնում մեքենա վարել, որ հազար ու մի «խելոք» հակավթարային համակարգերով (օրինակ՝ «թրաքշըն քընթրոլ») հանդերձ նախարարի մեքենան դուրս է թռել ճանապարհից, քննարկենք վերջինիս ու ուղեւորի մահվան բուն պատճառը:

«Զապադլո»

Բոլորս էլ տեսել ենք եվրոպական ու ամերիկյան առաջնորդների ավտոշարասյունների կադրեր: Տեսել ենք նաեւ պարեկություն անող արեւմտյան ոստիկաններին: Թե պաշտոնյաների ավտոշարասյուններում,  թե պարեկություն անող ոստիկանական մեքենաներում գրեթե միշտ բոլորն ամրակապված են լինում... Ու թեեւ ոչ, ասենք, կանցլեր Անգելա Մերկելի, ոչ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, ոչ, առավելեւս, ԱՄՆ պետքարտուղարի անվտանգության աշխատակիցներին որեւէ մեկը չի տուգանի չամրակապվելու համար, բայց, արի ու տես, որ այս մարդիկ ամրակապված են երթեւեկում (չեն ամրակապվում միայն հատուկ դեպքերում, որոշ վտանգավոր իրավիճակներում):

Նույնը նաեւ ճիշտ է ոստիկանների մասին, որոնց չեն տուգանի չամրակապվելու համար, բայց որոնք, բացի օպերատիվ իրավիճակներից, միշտ ամրակապված են: Եվ բոլոր այս անձինք ամրակապվում են, քանի որ դա առավել անվտանգ է դարձնում իրենց երթեւեկությունը: Քանի որ գիտակցում են ամրագոտու կարեւորությունը:

Իսկ Հայաստանում ո՞ր մի ոստիկանը կամ, առավելեւս, պաշտոնյայի անվտանգության աշխատակիցն է ամրակապված երթեւեկում... Դա «զապադլո» է:

Կարող էին փրկվել

1980-ականներից տարբեր երկրներում պարտադիր ամրակապվելու մասին օրենքները սկսեցին գործածվել թե առջեւի, եւ թե ետեւի նստատեղերի ուղեւորների համար:

Գիտնականները հաշվել են, որ մեքենայի շրջման (գլխիվայր) դեպքում, վարորդի եւ բոլոր ուղեւորների մահանալու հավանականությունը նվազում է 5 անգամ, եթե վերջիններս ամրակապված են: ... Եվ խոսքը սովորական մեքենաների մասին է, որոնցում անգամ ամրակապված մարդը կարող է մահանալ թափքի դեֆորմացիայի արդյունքում:

Իսկ զրահապատ մեքենայում ընդհանրապես գրեթե հնարավոր չէ մահանալ ավտովթարից (ամրակապված լինելու դեպքում), քանի որ այդպիսի մեքենաների թափքը էլ ավելի պինդ է:

Եվ եթե հաշվի առնենք, որ երեկվա վթարում նախարարի մեքենայի թափքի հատվածը գրեթե չի դեֆորմացվել, ապա կարելի է վստահաբար պնդել, որ պետական պահպանության վարչության երկու սպաները, ամրակապված լինելու դեպքում, իրենք իրենց ոտքով կլքեին դեպքի վայրը: ... Բայց ամրակապվելը մեր երկրում «զապադլո» է:

Դանիել Իոաննիսյան

Տպել
29224 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում