Ավելի հեշտ է հաշվել զոհերին, քան ամրացնել բնակֆոնդը

09/12/2016 schedule10:59

Դեկտեմբերի 7-ի հաջորդ օրն արդեն երկրաշարժի թեման համարվում է ժամանակավրեպ ու ձանձրացնող: Բայց...«Ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է հավանական նոր ուժգին երկրաշարժի»:

Սա ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանի խոսքն է: Ըստ մասնագետների՝ նման ուժգնությամբ երկրաշարժները տեղի են ունենում 20-25 տարին մեկ: Սպիտակում 88-ից առաջ ուժգին երկրաշարժ էր գրանցվել 1967 թվականին:

Սպիտակի երկրաշարժից անցել է 28 տարի: Այսինքն՝ հնարավոր նոր երկրաշարժի հավանականությունը բարձր է:

Ազգի հետ կատարվող ողբերգությունը, ինչպես ցույց է տալիս գոնե Հայաստանի պատմությունը, մնում է սոսկ ողբերգության մակարդակում: Այդ ողբերգությունը փայփայում ենք, ամեն օր փայլեցնում ու դնում բարձր, բոլորին տեսանելի մի տեղ:

Եվ ամեն դեկտեմբերի 7-ին, 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, դուդուկի կամ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՜ն» երգի ներքո բարձրացնում ենք ավանդական ու սիրելի հարցը` կա՞ այլ ժողովուրդ, որին պատմությունն այսքան հարվածներ է հասցրել: Հետո արդեն մահու չափ ձանձրացրած արտահայտությունն է՝ «փյունիկի պես մոխիրներից հառնելու» մասին: Սակայն գոնե այն սերունդը, որը տեսել է երկրաշարժն ու հետեւել երկրաշարժից հետո Հայաստանի 28 տարիների ընթացքին, հարցն այսօր այլ կերպ է ձեւակերպում՝ կա՞ մեկ այլ ժողովուրդ, որն այնքան համառորեն եզրակացություններ չի անում պատմության յուրաքանչյուր հարվածից հետո:

Սպիտակի երկրաշարժից հետո, թվում էր, Հայաստանում համապատասխան գերատեսչությունները կհասկանան, որ առաջին անհրաժեշտության գործողություններից մեկը երկրի բնակֆոնդի, հիվանդանոցների, դպրոցների ու մանկապարտեզների շենքերի ամրացումն է: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 60 դպրոց գործում է վթարայնության 3-րդ եւ 4-րդ աստիճաններում: Քաղաքաշինության նախարարի տվյալներով՝ միայն Գյումրիում կա 100 վթարային շենք, Վանաձորում՝ 84, Երեւանի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում միայն 10 շենք վթարայնության 4-րդ աստիճանի է: Իհարկե, բյուջեում կան վթարային շենքերի ամրացմանն ուղղված ծախսեր: Բայց սեյսմավտանգ Հայաստանում պետական գերատեսչությունները վթարային շենքերը ամրացնելու դեպքում էլ նախընտրում են «փող լվանալու» տարբերակը: Որպես օրինակ՝ կարող եմ բերել Հալաբյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ որոշ ժամանակ բնակվում էր մեր ընտանիքը: Շենքը վթարային էր ճանաչված:

2005 թվականին «Հայաստան» հիմնադրամի եւ բյուջեի միջոցներով սկսվեցին շենքի ամրացման աշխատանքները: Պաշտոնական գրագրությունն ասում է, որ ամրացվել են շենքի 1-ին եւ 2-րդ մուտքերը՝ 29.46 միլիոն դրամով: Իրականում` ամրացման աշխատանքներ էին արվում նաեւ 3-րդ եւ 4-րդ մուտքերում: Այսօր արդեն այդ գումարը կարելի է ամբողջությամբ փոշիացված համարել. շենքի 3-րդ եւ 4-րդ մուտքերը, որոնց ամրացման համար այդքան գումար էին հատկացրել, 3-4 տարի անց սկսեցին «նստել»:

Մուտքերը փլվում էին: Բնակիչները տարհանվեցին, շենքի 3-4-րդ մուտքերը քանդվեցին: Ի դեպ, շենքի «ամրացման» ավարտին հարեւաններից մի քանիսը պատմեցին, թե հաջողացրել են բանվորներից էժան գնով ցեմենտ ձեռք բերել: Դեկտեմբերի 7-ին հեռուստատեսությամբ ցուցադրվում էին 28-ամյա վաղեմության զարհուրելի կադրերը: Երբ շենքերը խաղաքարտերի նման փլվում էին ու անցնում հողի տակ: Կա՞ ավելի խոսուն զգուշացում` հատուկ ուշադրություն դարձնել նորակառույց շենքերի սեյսմակայունությանը, շենքերը կառուցել այնպես, որ բակերում հնարավոր լինի շտապօգնության, հրշեջ մեքենաների կամ հատուկ տեխնիկայի մուտքն ու ելքը: Իսկ հիմա նայենք` ի՞նչ է կատարվում Երեւանի կենտրոնում:

Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասել էր բառացիորեն հետեւյալը. «Եթե, Աստված մի արասցե, կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, Երեւանում շենքերի 80 տոկոսը կփլուզվի կամ կստանա անդառնալի վնասվածքներ: Կզոհվի մոտ 300.000 մարդ»:

88-ից 28 տարի անց Հայաստանի երկրորդ քաղաքում կան տնակային ավաններ: Պաշտոնական թվերով՝ Գյումրիում 3500 անօթեւան կա: Այդտեղ ապրում են մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ բնակարան ստացել են, սակայն ստիպված են եղել վաճառել այն, քանի որ ապրուստի այլ միջոց չունեին: Իսկ «դոմիկներում» կա ջեռուցում եւ մի շատ կարեւոր առավելություն` բնակիչներն ազատված են կոմունալ ծախսերից: Այսկերպ նաեւ իշխանություններն անուղղակիորեն ապահովում են այս մարդկանց ֆիզիկական անվտանգությունը երկրաշարժի կրկնվելու դեպքում...

Բարձրաստիճան չինովնիկները գողանում են մեծ մասշտաբներով. բյուջեն այդ հնարավորությունը տալիս է: Դուրս են գրում գումարներ՝ իբրեւ թե վթարային շենքերը վերականգնելու նպատակով, գումարները փոշիացնում են: Մյուսները գողանում են փոքր մասշտաբով: Հալաբյան 3 շենքն ամրացնող բանվորները ցեմենտ էին գողանում ու վաճառում բնակիչներին: Թե՜ չինովնիկները, թե՜ բանվորները աչքի առաջ ունեին 88-ի երկրաշարժն ու տասնյակ հազարավոր զոհերին: Այնպես որ, մասնագետի գնահատականը, թե նույն ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կավերվի մայրաքաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը եւ կունենանք մոտ 300 000 զոհ, չափազանց հավանական է թվում:

Առատ աշխատանք՝ վիճակագիրների համար...

Լիլիթ Ավագյան

Տպել
2863 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան