Ինչպես է իմաստնացել Ծառուկյանը. նա նույն գետը, ըստ ՀՀԿ-ականների, 2-րդ անգամ չի մտնի

Գագիկ Ծառուկյանն իր վերադարձի հնարավորությունն օդում կախած՝ ճոճում է քաղաքական դաշտի գլխին: Նա այդպես էլ վերջնականապես չի հստակեցնում իր ցանկությունները:

Այս պահին քաղաքական շրջանակներում տիրապետող է այն վարկածը, որ 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո նա չէր համաձայնի ինքնուրույն քաղաքական դաշտ մտնել: Եվ հիմա վերադառնում է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ, որպեսզի կարողանա ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածը համախմբել ու 2017թ. խորհրդարանական ընտրությունները վերահսկելի դարձնել իշխանությունների համար: Այսինքն, նրա վերադարձը պլանավորված է իշխանությունների կողմից: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում «աբսուրդ» համարեց այդ վարկածը: «Մենք նման խնդիրներով չենք զբաղվում, եւ ես խնդրում եմ Գագիկ Ծառուկյանի ինքնուրույն կերպարի վրա ստվեր մի գցեք»,- կարծես թե հեգնեց նա:

«Դա ֆանտաստիկ ժանրից է, շատ պարզունակ: Նրա գալը կենսական անհրաժեշտություն է: Այն վակուումը, որ մնաց նրանից հետո, չլցվեց: Իշխանությունը մնաց մեն մենակ: Ինքը կգա՝ հավասարակշռելու եւ լուրջ մրցակցային դերակատարություն կունենա: Ես հավատում եմ, որ կհաղթենք»,- իր հերթին հավելեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Իհարկե, իշխանությունները միաժամանակ նաեւ մտավախություն ունեն, որ Ծառուկյանի հոգում վառ են անցած տարի ստացած վիրավորանքները, եւ եթե անգամ նա վերադառնում է որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, միեւնույն է, պետք չէ բացառել, որ այն կարող է դուրս գալ դրանց շրջանակներից ու իրենց համար անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Այն, որ Ծառուկյանը 2015թ. փետրվարին իրեն բավական ուժեղ էր զգում եւ իշխանափոխության էր գնում, ակնհայտ էր: Եվ չի բացառվում, որ դա տեղի ունենար, եթե իշխանությունները չկանխեին: Բայց այն, որ Գ. Ծառուկյանը դրա համար ճիշտ ժամանակ չէր ընտրել, դա էլ ակնհայտ է: Մեր իրականության մեջ հերթական ընտրություններից երկու տարի առաջ նման շարժումով իշխանափոխություն փորձ անելը խիստ ռիսկային է եւ հաջողության հասնելու մեծ շանսեր չունի:

Իսկ եթե այդ շարժումը նույն թափով բարձրանար, ասենք, 2017-ի նախընտրական շրջանակներում, հաջողության հասնելու հավանականությունը կկրկնապատկվեր: Ահա, իշխանությունները մտավախություն ունեն, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կրկնել նախորդ փորձը: Չի բացառվում, որ Ծառուկյանն ինքն էլ հոգու խորքում ունի այդ պլանները: Վերը նշված հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, Գագիկ Ծառուկյանն իշխանությունների հետ համաձայնության արդյունքո՞ւմ է վերադառնում քաղաքականություն, որպեսզի համախմբի ու ձեզ համար վերահսկելի դարձնի ընդդիմադիր ընտրազանգվածին:

- Մեզ համար չափազանց կարեւոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն աննախադեպ թափանցիկ, բաց, անբիծ ոչ միայն իրենց էությամբ, այլեւ իրենց ընկալմամբ: Իսկ ձեր ձեւակերպումն իրականության հետ որեւէ աղերս չունի: Մեր նպատակը, ինչպես ցանկացած քաղաքական ուժի նպատակը, եղել է իշխանության գալը:

- Դուք վաղուց իշխանության եք եւ ամեն ինչ անում եք այն չկորցնելու համար:

- Այդպիսի բան չկա: Հիմա մենք ուզում ենք մեր ծրագրերն իրականացնել:

- Իսկ 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ՀՀԿ-ն նորից կհամագործակցի՞ Ծառուկյանի հետ:

- Կարծում եմ՝ այդ մասին խոսելը խիստ վաղաժամ է: Իսկ մենք ունենք խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու բոլոր հնարավորությունները:

- Այդ դեպքում մտավախություն չունե՞ք, որ Ծառուկյանը վերադառնա, նորից դժգոհության ալիք բարձրացնի, եւ դուք չկարողանաք ընտրություններին հաղթել:

- Քաղաքականության մեջ նույն բանը երկու անգամ չի կրկնվում, քանի որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է: Եվ ժամանակի ընթացքում մարդիկ, քաղաքական ուժերը փորձով իմաստնանում են:

- Իմաստնանալ ասելով՝ Ծառուկյանի՞ն նկատի ունեք:

- Բոլորին: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանին, կարծում եմ, նա իր ելույթներում սպառիչ պատասխան է տվել եւ փարատել է ձեր մտահոգությունը: Նա ասել է, որ երբեք ցնցումների կողմնակիցը չէ, արյան կողմնակիցը չէ:

- Այո, բայց հնարավոր է՝ դուք իշխանությունը կորցնեք ոչ թե արյան ու ցնցումների միջոցով, այլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

- Ես նորից եմ ասում, որ մեր նպատակը ազատ, արդար ընտրություններն են: Ով որ հաղթի, նա էլ կգա իշխանության:

- Իսկ դուք ընդդիմադիր դաշտը Գագիկ Ծառուկյանով պատկերացնո՞ւմ եք:

- Ես կարծում եմ, պարոն Ծառուկյանն ունի այդ հնարավորությունը՝ շատ ավելի մեծ թափ հաղորդել ԲՀԿ-ին եւ նրա հնարավորություններին ապագա խորհրդարանում: Իսկ դա կարող է բերել նրան, որ այդ ուժը տեղափոխվի ընդդիմադիր դաշտի կենտրոն եւ իր շուրջը համախմբի այլ քաղաքական ուժերին եւս: Նրա բացակայության պարագայում դժվար է ասել, թե ընդդիմադիր դաշտի առանցքը որ ուժը կդառնա: Իսկ ընդհանրապես ընտրությունների ժամանակ շատ կարեւոր է, թե քանի կուսակցություն 5 տոկոսից ցածր կստանա, քանի որ այդ ձայների մեծ մասը գնում է ամենաշատ ձայն հավաքած կուսակցություններին: Երբ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացված է, այդպիսի ցածր տոկոսների քանակը կտրուկ նվազում է: Եվ դա, բնականաբար, դոմինանտ քաղաքական ուժին ձեռնտու չէ:

- Այսինքն Ծառուկյանը կարող է նախկինի նման իր շուրջը հավաքել ընդդիմադիր շրջանակներին, ընտրազանգվածին ու իշխանությունների համար խնդիրներ առաջացնել:

- Բայց մենք ասացինք, որ երբեք ոչինչ չի կրկնվում, որովհետեւ մարդիկ իմաստնացել են, փոխվել են, նոր բաներ են տեսել ու հասկացել:

Տպել
3819 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ