Բացահայտում. Քոչարյանն ինքը թող որոշի

08/12/2016 schedule15:37

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 9-ի համարում

Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, արտգործնախարար Վարդան Օսկանյանը շատ քիչ է հայտնվում քաղաքական բանավեճերի կիզակետում, սակայն, հայտնվելու դեպքում, նրա արած հայտարարությունները տեւական ժամանակ դառնում են բուռն քննարկումների առարկա: 

Անցած երեքշաբթի, ԱԺ արտաքին հարաբերությունների դռնփակ նիստում, Վարդան Օսկանյանի արած որոշ հայտարարություններ «Հանրապետություն» կուսակցությունում համարում են նույնքան աբսուրդային, որքան նրա հանրահայտ «ocupate»-ը: Հիշեցնենք, որ նշյալ նիստում Վարդան Օսկանյանը չէր բացառել Հայաստանում հանրաքվեի միջոցով ղարաբաղյան հարցի լուծման այս կամ այն տարբերակի ճակատագրի որոշումը: Վերջին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը եւս կարծիք հայտնեց, որ ցանկացած տարբերակի, որին հանրաքվեի միջոցով կողմ կարտահայտվի Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը, դաշնակցության համար կլինի ընդունելի:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հանրաքվեով Ղարաբաղի հարց լուծելը համարում է կատարյալ աբսուրդ: «Ղարաբաղի հարցով հանրաքվեն 12 տարի առաջ արդեն տեղի է ունեցել՝ Խորհրդային Միության Սահմանադրության եւ օրենքների համաձայն: 12 տարի առաջ, միջազգային իրավունքի բոլոր նորմերի եւ սկզբունքների  համաձայն, Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով հայտարարել է իր անկախության մասին: Եւ այլ հանրաքվեի կարիքը չկա: Ինչ վերաբերում է Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ապա դա իրավական կազուս է, քանզի մենք իրավական որեւէ հիմք չունենք որոշելու, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Ղարաբաղը, կամ՝ ինչպես պետք է լուծվի կոնֆլիկտը:

Եթե Քոչարյանը փորձում է այդ ձեւով խուսափել պատասխանատվությունից եւ հարցը գցել ժողովրդի վրա, այդ դեպքում ադրբեջանցիներն էլ լիարժեք իրավունք կունենան պնդելու, որ Թուրքիայում եւս պետք է հանրաքվե անցկացվի, եւ թուրք ժողովուրդը եւս պետք է իր խոսքն ասի: Իսկ եթե հանրաքվե անցկացվի Հայաստանում, դա կնշանակի, որ լուծումը տեղի է ունենալու ի հաշիվ Հայաստանի տարածքային ամբողջականության, եւ հանրաքվեի է դրվելու հենց ա՛յդ հարցը»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Ինչ վերաբերում է դռնփակ նիստում Օսկանյանի արած մեկ այլ հայտարարության, թե ոչ հայանպաստ նոր առաջարկների դեպքում Հայաստանը ետ է քաշվելու՝ հարցի լուծումը թողնելով Ադրբեջանին ու Ղարաբաղին, ապա Ալբերտ Բազեյանը Քոչարյանին հարկ է համարում հիշեցնել, մինչ քիվեսթյան հայտնի հանդիպումը, ԵԿՄ վարչության մի քանի անդամների հետ տեղի ունեցած նրա հանդիպման մասին: «Քի-Վեսթից առաջ մենք՝ ԵԿՄ մի քանի անդամներով, հանդիպեցինք Քոչարյանին, Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշումները ճշտելու համար: Այդ հանդիպման ժամանակ Քոչարյանն ուղղակի ասաց, որ ինքը Ալիեւը չի, որ հայտարարի, թե ինքն այս կամ այն տարբերակը կստորագրեր, բայց իր ժողովուրդն ու քաղաքական ուժերը կարող է դեմ լինեն:

Քոչարյանը մեզ հստակ ասաց, որ ինքը ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, եւ եթե առաջարկվող տարբերակը ինքը համարի ընդունելի՝ կստորագրի, եթե ոչ՝ չի ստորագրի: Այնպես որ, Քոչարյանն այսօր պարզապես չի կարող խուսափել պատասխանատվությունից եւ հարցը փորձել գցել Ղարաբաղի  կամ Հայաստանի ժողովուրդների ու քաղաքական ուժերի ուսերին: Ինքը պետք է հստակ ասի իր այո-ն կամ ոչ-ը»,- Քոչարյանին իր պատասխանատվության մասին հիշեցնում է Բազեյանը: Ի դեպ, երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահը հարկ համարեց մի հիշեցում էլ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների համար անել: «Այդ ուժերը պատասխանատվություն են վերցրել Քոչարյանի գործունեության համար, նրանք անմիջականորեն մասնակցել են իշխանության բռնազավթման գործընթացին եւ, Ղարաբաղի հարցով գործընթացների ցանկացած զարգացման դեպքում, Քոչարյանի հետ հավասարապես պատասխանատվություն են կրելու»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1296 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)