ԱՄՆ-ում հայկական հանցախումբը, ոսկու հանքերը եւ գինին. օֆշորային բացահայտումներ

08/12/2016 schedule10:00

Մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այս կամ այն ընկերության օֆշորային արմատների մասին: Իսկ օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները հաճախ են ներգրավվում փողերի լվացման եւ հարկերից խուսափելու սխեմաներում:

Բավական է հիշել «Նաիրիտ» գործարանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հակոբյանի եւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի անունների հետ կապված օֆշորային սկանդալները:

Այս բոլոր պատմություններում խոսքն օֆշորային հաշիվներում միլիոնավոր դոլարների հասնող գումարների շրջանառության մասին է: Իսկ սա նշանակում է, որ հսկայական գումարներ, որոնք հարկերի տեսքով պետք է մուտքագրվեին Հայաստանի պետական բյուջե, խնամքով թաքցվել, «լվացվել» եւ վերածվել են նոր եկամուտների եւ գնացել հայրենի միլիոնատեր չինովնիկների գրպանները: Այդ մարդկանց անունները մերթընդմերթ հայտնի են դառնում հասարակությանը օֆշորային գոտիներից արտահոսքերի կամ լրագրողական հետաքննությունների արդյունքում: Սա տեւական եւ դանդաղ գործընթաց է, սակայն այն կարելի է արագացնել, եթե լրագրողները տիրապետեն համապատասխան միջազգային տվյալների բազաներից օգտվելու հմտություններին:

Հետաքննող լրագրողներից շատերն այդ հմտություններին տիրապետում են: Այդ մասնագետներից է օրերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Barron’s շաբաթաթերթի ավագ խմբագիր Բիլ Ալփերթը, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց ԱՄՆ հայերի` Հայաստանում գործունեություն ծավալող, սակայն ԱՄՆ օֆշորային գոտիներում գրանցված որոշ ընկերությունների աշխատանքի հետաքրքիր մանրամասներ:

- Պարոն Ալփերթ, ներկայացրեք, խնդրեմ, թե ինչպե՞ս օգտվել օֆշորներում գրանցված ընկերությունների տվյալների բազաներից: Սա բավական զգայուն խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ շատ երկրների համար:

- Գիտենք, գոյություն ունեն հատուկ համակարգեր, որոնցից շատերը, ցավոք, վճարովի են: Պետք է այնտեղ փնտրել, հերթով բացել ֆայլերը եւ ուսումնասիրել դրանք: Սա բավական աշխատատար եւ ժամանակատար գործ է: Սակայն խնդիրն այն է, որ ամերիկյան օֆշորներում գրանցված ընկերությունների մասին կարելի է այդ համակարգերից տեղեկություններ հայթայթել, եթե տվյալ ընկերությունները գործարքներ են կնքում միջազգային բորսաներում, մասնակցում այդ գործընթացներին: Հակառակ պարագայում դժվար կլինի գտնել տեղեկություններ: ԱՄՆ օֆշորային գոտիները շատ փակ են, դիմել այստեղ եւ ակնկալել, որ համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի, միամտություն է: Ուստի, եթե մեզ հետաքրքրող ընկերությունները լինեն այդ համակարգերում, ապա մենք դրանք կարող ենք ուսումնասիրել եւ որոշակի պատմություններ հրապարակել: Ես այդ համակարգերում գտա մի քանի պատմություններ հայաստանյան ընկերությունների եւ հայերի մասին: Օրինակ՝ հիշում եք «Հայկական ուժ» կառույցը, որ ԱՄՆ-ում զբաղվում էր խոշոր չափերի խարդախություններով եւ դրամաշորթությամբ: Ես գտա նաեւ երկու կազմակերպություն, որոնք զբաղվում են Հայաստանում գինեգործությամբ եւ հանքերի բիզնեսով:

- Սկսենք «Հայկական ուժից», ի՞նչ հետաքրքիր եւ տարօրինակ հանգամանքների եք հանդիպել՝ այդ կառույցի վերաբերյալ ֆայլերը բացելիս:

- Այդ կառույցը երկար տարիներ գործում էր ԱՄՆ-ում: «Հայկական ուժ»  կոչված կառույցը փաստացի մեծ մաֆիոզական կառույց էր, որը զբաղվում էր հսկայական փողերի շրջանառությամբ, խարդախություններով: Այն լավ կազմակերպված խումբ էր եւ հաջողությամբ մրցում ու պայքարում էր նույն իտալական մաֆիայի հետ: Երկար տարիներ դրամաշորթությամբ եւ խարդախությամբ զբաղվելուց հետո, Կալիֆորնիայի դատախազը համարձակվեց գործ հարուցել եւ նրա անդամներին ձերբակալել: Սակայն մինչ այդ միլիոնավոր դոլարների հասնող դրամաշորթություն էին կատարել այդ կառույցի անդամները: Այնուհետեւ սկսվեց դատական գործընթացը, մարդիկ, որ դարձել էին այդ հանցախմբի զոհերը, սկսեցին հերթով հետ վերցնել իրենց դիմումները: Պարզ էր, որ նրանց հետ սկսել էին աշխատել այդ խմբի անդամները: Անգամ հանցագործության զոհերից կային, ասում էին, որ իրենք դրամաշորթության զոհ չեն, իրենք հոժարակամ են տվել այդ փողերը: Բացի այդ գործին խառնվեցին նաեւ հայ եկեղեցականներ ԱՄՆ-ում: Նրանք հարգված մարդիկ են, որոնք գալիս եւ ասում էին, որ այդ մարդիկ լավ քրիստոնյաներ են, չեն կարող նման հանցագործություններ կատարած լինեն:

- Իսկ ի՞նչ ընկերությունների մասին է խոսքը, որ Հայաստանում զբաղվում են գինեգործությամբ եւ հանքերի բիզնեսով:  

- Այս երկուսի դեպքում էլ սխեման նույնն է կարծես: Երկու կազմակերպություններն էլ Հայաստանում գործունեություն են ծավալում: Եթե չեմ սխալվում, դրանցից մեկի անունը «Առնո» է, որը զբաղվում է գինեգործությամբ, իսկ մյուսը «Գլոբալ (գոլդ)»: Այս երկու կազմակերպություններն էլ խնդիրներ ունեն այնտեղ հարկերի հետ: Նրանք ցույց են տալիս, որ եկամուտներ չունեն: Կոնկրետ Գլոբալը զբաղվում է ոսկու որոնմամբ Հայաստանում: Այն գործարքների մեջ է մտել ՀՀ բնապահպանության նախարարի հետ (անունը չի ճշտվում, սակայն ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան շուրջ.-խմբ.), մութ են նրա հարկային հաշվետվությունները: Սա բավական տարօրինակ եւ կասկածելի կառույց է: Չեմ կարող ասել, որ այստեղ հստակ կան կոռուպցիոն գործարքներ կամ ռիսկեր, սակայն կասկածելի հանգամանքները շատ են: Նույնը վերաբերում է գինեգործությամբ զբաղվող ընկերությանը: Տարօրինակ է, որ այն իրեն հռչակել է պրոֆեսիոնալ մակարդակով գինեգործությամբ զբաղվող կազմակերպություն, սակայն փաստաթղթերից պարզվում է, որ այն գլխավորում է  23 տարեկան, Կանադայում ուսանող աղջիկ, որը երեւի շատ է սիրում գինի: Սրանք պատմություններ են, որոնք պետք է բացել եւ ուսումնասիրել: Ես հաճույքով կօգնեմ հայաստանցի գործընկերներին օգտվել համապատասխան տվյալների բազաներից եւ տեղեկություններ հայթայթել այս ընկերությունների մասին:

Տպել
4844 դիտում

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել