Ձեռ ե՞ք առնում. Գաստիկը՝ հետազոտվող տեսանյութերում իր, Ծըգլի եւ Տլեյի «երեւալու» մասին

06/12/2016 schedule21:54

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործով ապացույց ճանաչված տեսանյութերի արձանագրությունները:

Մեկ ժամից ավել դատավարության մասնակիցները (բացառությամբ գործով մեղադրող դատախազների,- հեղ.) եւ դահլիճում ներկա գտնվողները տեսախցիկների տեսագրություններում «փնտրում էին» գործով մեղադրյալներ Գաստիկին, Ծըգլին եւ Տլեին: Մասավորապես մեղադրող դատախազ Արամյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված ապացույց-տեսանյութերը՝ «ժամ-րոպեով» առանձնացված: Ցուցադրվեցին «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների տեսագրությունները:

Ըստ նախաքննական մարմնի եւ դատախազի` այնտեղ երեւում է 3 անձ, որոնց դեմքերը թեեւ չեն երեւում, բայց ամբաստանյալներն են: Հենց այս տեսանյութերից մեկում դատախազ Արամյանը համառորեն «տեսնում էր», նույնիսկ ձեռքով ցույց էր տալիս երեք անձի տեղաշարժ, մինչդեռ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը պնդում էր, որ երեւում է միայն մեկ անձի շարժ: «Ձեռ եք առնում էն մյուս երկուսն էլ կպել են իրա՞ր»,- հետաքրքրվեց ամբաստանյալ Գաստիկը, ինչին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Իյա՞, նոր իմացա՞ր»:

Դատավորը նախազգուշացրեց ամբաստանյալներին, որ այլեւս տեղից չխոսեն, իսկ դահլիճում գտնվող հարազատներին էլ «հորդորեց» տեղից չխոսել, այլապես սպառնաց նիստը դռնփակ անցկացնել: «Մեղադրող կողմին ձեռնտու է ցույց տալ, որ երեք անձի շարժ կա, մինչդեռ մեկ անձի շարժ է երեւում միայն, հետեւաբար, իրականությանը չի համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած ապացույցը: Հարգելի՛ դատարան, առհասարակ ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզիչ լինի: Այս տեսանյութում նույնիսկ չի երեւում` այդ մեկ անձը կին է, թե տղամարդ, ծեր է, թե երեխա»,- նկատեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը:

Ըստ նախաքննական տվյալների՝ երեք ամբաստանյալները դեպքի վայրից հետո գնացել են Նոր Նորք, այնտեղից տաքսիով Ավան թաղամասում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետ, ապա «Միլենա» տաքսի ծառայություն: Ի սկզբանե գործի նյութերով, երեք ամբաստանյալները «կապիշոնով» են եղել: «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկներից մեկի տեսագրությամբ «երեւացող» երեք անձինք, սակայն, կապյուշոնով չէին, այդ հանգամանքի վրա դատարանի ուշադրությունը հրավիրեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով. «Քննությամբ տվյալ ձեռք չի բերվել, որ այդ երեք անձը ճանապարհին փոխվել են:

Չի կարելի ամբողջ քաղաքի այդ օրվա տեսախցիկների տեսագրությունները հանել եւ հենց քայլող երեք անձ տեսնել, ասել` ուրեմն ամբաստանյալներն են»: Մեկ ուրիշ տեսագրությամբ, բազմաթիվ անձանց մեջ, մեղադրողը մի անձի առանձնացրեց, որն ըստ նրա՝ ամբաստանյալներից մեկն է. այդ անձը իբր դուրս է գալիս տաքսի ծառայությունից: Այդ կադրը ետ ու առաջ եղավ մի քանի անգամ, քանի որ այդպես էլ պարզ չէր, թե որտեղից է դուրս գալիս դատախազի կողմից մատնանշված տղամարդը: Դատարանն ուսումնասիրեց նաեւ Նորքի այգիներում ամբաստանյալների կողմից վարձակալած տան տեսախցիկների տեսագրությունը: Այդպիսով՝ առանձնատան հետեւի մասում գտնվող ավտոտնակի դարպասների մի փոքրիկ, կողային մասն էր երեւում ֆիքսված կադրերում:

Կողքից երեում էր, որ մի երիտասարդ բացում է ավտոտնակի դարպասը: Հետո կադրի կողային հատվածում երեւում էր «ՎԱԶ» մակնիշի սպիտակ մեքենայի կեսը: Տեսախցիկները, սակայն չէին ֆիքսել ամենակարեւորը՝ մեքենայի պետհամարանիշները, ինչպես նաեւ ավտոտնակից այդ մեքենայի դուրս գալը: Պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ զարմանալիորեն ֆիքսվել են միայն մեքենայի՝ ավտոտնակում  տեղավորելու պահերը, սակայն ե՞րբ է այդ մեքենան ավտոտնակից դուրս եկել՝ դա ֆիքսված չէ:

Նշենք, որ ըստ գործի նյութերի «ՎԱԶ 21 07» մակնիշի ավտոմեքենա հայտանբերվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Հենց այդ մեքնեայի մեջ՝ ըստ նախաքննության տվյալների՝ դարանակալել են զինված անձինք եւ սպասել Երրորդմասցի Լյովիկի ժամանելուն: 

Զննության արձանագրությունները հետազոտելուց հետո, Սահակյանը հայտարարեց, որ դիտված տեսանյութերը քննիչի կազմած զննության արձանագրությանը չեն համապատասխանում: «Տեսանյութերի զննության գործողության ժամանակ ներկա են եղել նաեւ ընթերականեր: Քննիչը արձանագրության մեջ ֆիքսել է՝ ինչ ցանկացել է, ընթերականերն էլ ստորագրել են արձանագրությունը՝ իբր՝ այն, ինչ արձանագրված է, իրենք տեսել են տեսանյութերում: Բայց մենք նայում ու չենք տեսնում»:

Այսպիսով՝ մոտ մեկ ժամ նիստերի դահլիճում գտնվողներն ու դատավարության մասնակիցները ներկայացված տեսագրությունների զննության արձանագրություններում այդպես էլ ոչ երեք կապյուշոններով երիտասարդների տեսան, ոչ էլ ամբաստանյալների դեմքերով կադրեր, քանի որ տեսագրություններում անցուդարձ անողները շատ էին:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին: Հաջորդ դատական նիստի համար հատուկ տեսախցիկ է պետք, քանի որ նյութեր կան, որոնք փոքր «կասետի» վրա են:

Տպել
15563 դիտում

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին