Հանգստյան օրերի ֆուտբոլային խրոնիկա. Հռոմի դերբիից մինչեւ «Էլ Կլասիկո»

Հանգստյան օրերին եվրոպական ֆուտբոլում կայացած առավել հետաքրքիր մի քանի հանդիպումներ լայն արձագանք են ստացել, եւ քննարկումները շարունակվում են արդեն 2-3 օր: Անգլիայի առաջնությունում մրցեցին առաջատարները՝ «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3-1 հաշվով, Իտալիայում կայացավ մայրաքաղաքային դերբին՝ «Լացիո» «Ռոմա» (0-2), իսկ Իսպանիայում էլ տեղի ունեցավ հերթական «Էլ կլասիկոն»՝ «Բարսելոնա» - «Ռեալ» (Մադրիդ) հանդիպումը, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1:

Անգլիական ֆուտբոլը նախընտրողները կրկին ու կրկին պնդում են, որ «իսկական» ֆուտբոլ խաղում են Անգլիայում, իսկ «Էլ կլասիկոն» գնալով ավելի անհետաքրքիր է դառնում, Իտալիայում կարծում են, թե ֆուտբոլը առաջին հերթին տակտիկական պայքար է, իսկ Անգլիայում, Իսպանիայում այն վերածվել է շոուի, Իսպանիայում էլ ուղղակի մանրամասնորեն վերլուծում են «Էլ կլասիկոն», ներկայացնում գրեթե բոլորի ուշադրությունից դուրս մնացած կադրեր, փաստեր: Հայկական մեդիադաշտում էլ «մարտեր են» ընթանում մոտավորապես այս թեմաներով, եւ հետաքրքիր է, որ բոլորն էլ այս դեպքում ճիշտ են:

Զուտ մատուցած ֆուտբոլի մակարդակով, խաղի ռիթմով, մարզչական մտքի, տակտիկական պայքարի առումով թերեւս մրցակցությունից դուրս էր «Սիթի» - «Չելսի» հանդիպումը. ֆուտբոլային ամենաբծախնդիր մասնագետներն անգամ կարող էին բավարարվածություն ստանալ այս խաղից: «Լացիո» - «Ռոմա» խաղն էլ մրցակցությունից դուրս էր իր լարվածությամբ. խաղի ընթացքում եղավ մի դրվագ, երբ քաշքշուկ սկսվեց 2 թիմերի պատվիրակության գրեթե բոլոր անդամների միջեւ: Իտալական մամուլը հաշվել է, որ այդ պահին խաղադաշտում են գտնվել ուղիղ 42 մարդ՝ չհաշված մրցավարները: Մի քանի րոպե տեւած այդ քաշքշուկը լավ է չվերածվեց ձեռնամարտի, այլ ավարտվեց 1-2 ֆուտբոլիստների լոկալ ծեծկռտուքով, ինչի հետեւանքով մրցավարը ցույց տվեց 1-ական կարմիր եւ դեղին քարտեր:

Ինչ վերաբերվում է «Էլ կլասիկոյին»՝ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպմանը, ապա այն բավական հեռու էր լավագույններից համարվելուց, չէր կարող մրցակցել մյուս 2 խաղերի հետո ֆուտբոլային ոչ մի պարամետրով, բացառությամբ անչափ դրամատիկ ավարտով. «Ռեալը» պարտությունից փրկվեց խաղի տառացիորեն վերջին րոպեներին: Ի դեպ «Էլ կլասիկոների» բազմամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ թիմերից մեկը պարտությունից խուսափեց 90-րդ րոպեից հետո խփած գոլի շնորհիվ: 

Ամեն դեպքում «Էլ կլասիկոն» մնում է եվրոպական մամուլի քննարկումների 1-ին հորիզոնականում: Ի տարբերություն տարբեր երկրներում տեղի ունեցող բազմաթիվ այլ հետաքրքիր «կլասիկոների», «դերբիների», «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայությունը դուրս է եկել բացառապես ֆուտբոլային շրջանակներից եւ հուզում է հասարակության գրեթե բոլոր շերտերին: «Էլ կլասիկոն» ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ձեւավորվել են երկար տարիների ընթացքում եւ որը չունեն, միգուցե չունենան էլ ֆուտբոլային այլ դիմակայություններ:

Իհարկե, այս դեպքում գլխավորներից մեկը «գաղափարական» պայքարն է. «Կատալոնիան ընդդեմ Իսպանիայի»՝ սա «Էլ կլասիկոների» գլխավոր առանձնահատկություններից մեկն է: Ֆուտբոլային հանդիպման միջոցով անկախության պահանջը կարծես ձեռնտու է բոլորին, անգամ Մադրիդին. այն ավելի հանրաճանաչ եւ պահանջված է դարձնում «Էլ կլասիկոն», մարդկանց էմոցիաները ուղղում դեպի ֆուտբոլ: Վերջին տարիներին Բարսելոնայում անցկացվող հանդիպումներում պարտադիր էր «Կատալոնիան Իսպանիան չէ» մեծ պաստառը, որն այս անգամ փոխարինվել էր «Բարի գալուստ Կատալոնիայի Հանրապետություն» հսկայածավալ պլակատով: Հանդիպման 17-րդ րոպեին էլ ամբողջ ստադիոնը ալեկոծվեց եւ ուղիղ 1 րոպե լսվում էր միայն «Independència» (անկախություն) վանկարկումը, թեւ այդ պահին Լիոնել Մեսին պատրաստվում էր շատ վտանգավոր տուգանային հարված իրացնել, եւ տրամաբանական էր ավելի շատ «Մեսի, Մեսի» վանկարկումը լսել:

Տեղի ունեցածը կրկին ստիպեց քրքրել «Էլ կլասիկոյի» պատմությունը եւ պարզվեց, որ 17-րդ րոպեին սկսված վանկարկումները «նվիրված են» 1714 թվականին տեղի ունեցած պատմական իրադարձությանը, երբ Իսպանիայի Ֆիլիպ 5-րդ թագավորը անկախությունից զրկեց Կատալոնիային: «Գաղափարական» այս պայքարի հետ մեկտեղ «Էլ կլասիկոն» աշխարհում միակ հանդիպումն է, որի ընթացքում չեն փոխվում թիմերի գույները՝ «սպիտակ» «Ռեալն» ընդդեմ կապտանռնագույն «Բարսելոնայի»:

Գաղափարական, գույների պայքարի հետ միասին «Էլ կլասիկոն» առանձնանում է ֆուտբոլային աշխարհում տարատեսակ  ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային այլ գործոններով, որոնք այս դիմակայությունը դարձնում են յուրահատուկ, անկրկնելի եւ որը, ի տարբերություն մյուս հանդիպումների, հուզում է գրեթե բոլորին:

Տպել
2319 դիտում

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին