Ժիրայր Սեֆիլյանի գործը դատարան կգնա երեք ամիս հետո

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դեմ հարուցված քրգործի նյութերը կազմում են 33 հատոր:

Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Սեֆիլյանին եւ մյուս 8 անձանց մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու համար:

Քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:  Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հենց այս պատահարից մեկ ամիս անց Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց:

Երեկ Տիգրան Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ Սեֆիլյանին առաջադրված 3 մեղադրանքների մասով (2015 թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք պահելու եւ շենքեր, շինություններ գրավելը նախապատրաստելու) նախաքննությունն ավարտվել է: Նա պատասխանեց գործի հետ կապված մեր հարցերին:

- Պարոն Հայրապետյան, հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել, որպեսզի երկարացվի գործի նյութերին ծանոթանալու ժամանակը: Դուք որքա՞ն ժամանակ եք խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար:

- Սկզբում քննիչը 33 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու ժամանակ էր տվել մինչեւ դեկտեմբերի 5-ը, սակայն դեկտեմբերի 3-ին քննիչի կողմից որոշում ստացա, համաձայն որի՝ բավարարվել է իմ միջնորդությունը եւ երեք ամիս ժամանակ է տրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

- Այսինքն, գործը դատարան կգնա երեք ամիս հետո՞:

- Փետրվարի 21-ին, երբ ավարտվի գործի նյութերի ծանոթացումը, միջնորդություններ ներկայացնելու փուլ կա, եթե միջնորդությունները մերժվեն, ապա գործը կուղարկվի հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

- Իսկ դուք միջնորդություններ ունե՞ք, որոնք պետք է ներկայացնեք:

- Քանի որ դեռ գործի նյութերին ըստ էության ծանոթ չեմ, առայժմ չեմ կարող որեւէ բան ասել: Գործի նյութերը հիմնականում վերաբերում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, մի մասն էլ բնականաբար մայիսի 20-ին հարուցված քրեական գործին: Դեռ չեմ հանդիպել նյութեր, որ կապ ունենա «Սասնա ծռերի» հետ:

- Սեֆիլյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ կապված ի՞նչ ապացույցներ կան:

- Ամբողջ մեղադրանքը շինծու է: Այդ որոշումը կարդալիս հասկանում ենք, որ այստեղ ոչ թե քրեական իրավունքի հետ գործ ունենք, այլ՝  քաղաքական մեկնաբանության:

- Նոր մեղադրանքի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանն ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ընդունո՞ւմ է այն: Ցուցմունք տվե՞լ է այդ մասով:

- Չի ընդունում եւ որեւէ ցուցմունք չի տվել գործի քննության ընթացքում եւ համարում է, որ իր նկատմամբ կանխամտածված գործողություններ են իրականացվում, նրան մեղադրում են ինչ-որ շինծու մեղադրանքով՝ իր քաղաքական գործունեությունը խոչընդոտելու համար:

- Այս մեղադրանքները հաստատվելու դեպքում քանի՞ տարի է սպառնում Սեֆիլյանին:

- Փաստորեն երեք հոդվածներով էլ կարող է 15- 20 տարի սպառնալ, կախված է դատարանի քմահաճույքից, թե ինչպես պատիժները կգումարի, կարող է ընդհանրապես չգումարել, տեսնենք:

- Նախաքննության ընթացքից դժգոհություններ ունե՞ք:

- Մայիսի 20-ին հարուցված քրեական գործով նախաքննություն չի եղել, երբ գործը միացրին «Սասնա ծռերի» գործին, ամբողջ նախաքննության ընթացքում Սեֆիլյանը հրաժարվել է փորձաքննությունների որոշումներին ծանոթանալուց, հարցաքննվելուց, եւ ըստ էության չի եղել նախաքննություն:

- Ըստ ձեզ նախաքննական մարմինը ինչո՞ւ միացրեց գործը «Սասնա ծռերի» գործին, հետո նորից անջատեց եւ նախաքննության ավարտ հայտարարեց:

- Նախ միացնելն էր անհեթեթություն, միացրին իբրեւ թե բազմածավալ, օբյեկտիվ քննություն անեն, որ փորձեին ենթադրություններով այս գործը միացնեին «Սասնա ծռերին», չնայած ապացույցներ չկային: Հետո հասկացան, որ սա անիմաստ գործողություն է եւ առանձնացրին:

- Այսինքն՝ Սեֆիլյանին առաջադրված երեք մեղադրանքներով նախաքննությունն ավարտվե՞լ է:

- Այո, բոլորով ավարտվել է: Ապրիլի 24-ի գործով ավարտ, ինչքան գիտեմ, հայտարարվել է Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի մասով: Որոշմանը դեռ չեմ ծանոթացել, մյուսների մասով տեղյակ չեմ (նշենք, որ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝ Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին,-հեղ.):

-  Ըստ Ձեզ, Սեֆիլյանի եւ մյուսների գործը ո՞ր դատարանում կքննվի:

- Կարծում եմ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

- Պարոն Հայրապետյան, ի վերջո մայիսի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցե՞լ էր: Ի՞նչ մակնիշի մեքենաներ էին բախվել, ո՞ր մեքենայից են հանվել ԱԿ -47  ինքնաձիգեր:

- Ճիշտն ասած, այս պահին չեմ կարող պատասխանել:

- Կարո՞ղ եք ասել, որտեղ է պահվում Սեֆիլյանը, տարբեր տեղեկություններ եղան նրան «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխելու մասին:

- Այսօր (երեկ) «Վարդաշենում» պետք է լիներ ու կարծեմ հենց այսօր պետք է տեղափոխեին «Արմավիր» ՔԿՀ:

Տպել
4068 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան