ԳԱԼԱ-ի դեմ հայց են ներկայացրել եւ 4 միլիոն են պահանջում

05/12/2016 schedule20:10

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության եւ Գյումրու քաղաքապետի թեկնածու Արմեն Բադալյանի հայցերն ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ լրագրող Արմենուհի Վարդանյանի դեմ:

«Ալյանս» կուսակցությունը դատարանից պահանջում է Արմենուհի Վարդանյանին հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն հայցը վարույթ է ընդունել սեպտեմբերի 9-ին: Այսօր սկսվել եւ հետաձգվել է սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը: Պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի խոսքով հայցվոր`«Այլանս» կուսակցությունը հայց ներկայացնելու համար հիմք է ընդունել ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից նախընտրական շրջանում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը մորաքրուջ որդիներ են, իսկ նույն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանը հանդես է գալիս ի աջակցություն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի:

«Ալյանս» կուսակցությունը, որպես փոխհատուցում պահանջում է 4 մլն ՀՀ դրամ:

Դատական նիստին ներկա չէին հայցվոր եւ պատասխանող կողմերը: Դատարան էր ներկայացել միայն ԳԱԼԱ հ/ը-ի եւ Արմենուհի Վարդանյանի  ներկայացուցիչ Կարեն Թումանյանը:

Դատարանը այդպես էլ չհասկանալով հայցվոր կողմի պահանջը՝ դատական նիստը հետաձգեց:

«Դատարանն անհրաժեշտ է համարում, որ հայցվոր կողմը եւս ներկա լինի դատական նիստին: Նրանք որպես պահանջ ցանկանում են նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բայց չեն հիմնավորում, թե հօգուտ ում են ուզում բռնագանձել»,- ասաց նախագահող դատավոր Բագրատ Մկրտչյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 24-ին:

Նիստի ավարտից հետո ԳԱԼԱ հ/ը ներկայացուցիչ Կարեն Թումանյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց. «Ստացվում է, որ լրագրողը դատողություն է արել, որ Արմեն Բադալյանը ստանձնել է Սամվել Բալասանյանի պաշտպանությունը, իսկ նրա դեմ, դրա համար դատական հայց են ներկայացնում: Կուսակցությունն առանձին, կուսակցության ներկայացուցիչն առանձին, կուսակցության տեղի ներկայացուցիչն առանձին, հերթով բոլորը նույն հրապարակման համար հայց են ներկայացրել»:

Armtimes.com-ը փորձեց պարզել է, թե հայցվոր «Ալյանս» կուսակցությունն ինչո՞ւ չէր ներկայացել առաջին դատական նիստին:

«Դա նախնական դատաքննություն էր, դրա համար նպատակահարմար չէինք գտել, որ ներկայանանք»,- ասաց Արմեն Բադալյանը:

Այսօր նույն դատարանում քննվել է նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանի:

Այս գործով հայցադիմումը կրկին նույնն էր՝ Վահան Խաչատրյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար Շիրակ Շահնազարյանին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել: 

Նշենք, որ ըստ հայցադիմումի, fact.am կայքում իրականությանը ոչ համապատասխան տեղեկություններ էին հրապարակվել Վահան Խաչատրյանի մասին:

Այս գործով նախնական դատաքննությունը եւս հետաձգվեց: Պատճառն այն էր, որ պատասխանող՝ Շիրակ Շահնազարյանը չէր ներկայացել դատական նիստին: Որոշ տեղեկությունների համաձայն` նա արտագաղթել է Ղրիմ:

Ավելի վաղ Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ Շիրակ Շահնազարյանը Գյումրու քաղաքապետարանի մոնիտորինգի բաժնի պետի պաշտոնից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն:

Տպել
1905 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը