Պարբերական սրացումներ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

03/12/2016 schedule13:06

Սահմանին նորից անհանգիստ է, ՀՀԿ-ն համագումար արեց, մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց Գյումրիում դուդուկի փառատոն անցկացնելու ծրագիրը, Ջունգլը փողոցում ծեծեց սեփական կնոջը, «Ընտանեկան բռնության մասին» օրենք է մշակվում, որն ունի հավասար կողմնակիցներ ու հակառակորդներ, կուսակցություններն անշեղորեն գնում են դեպի ընտրություններ.... Էկրաններին նախատոնական եռուզեռը տարօրինակորեն հիշեցնում է Ամանորից հետո մի քանի օր մնացած «մայրաքաղաքային» աղցան, որն այլեւս ոչ ոք չի ուզում ուտել, բայց ստիպված է, որովհետեւ հակառակ դեպքում պիտի դեն նետի։

Ընդ որում՝ թեմաները քննարկվում են գրեթե հավասարաչափ՝ Ջունգլին բոլորս քննարկում ենք նույնքան երկար ու ջանասիրաբար, հումորի նուրբ շերտեր շռայլելով աջ ու ձախ, ինչպես շաբաթներ առաջ քննարկում էինք 1000 դրամների թեման, կամ այն, որ սահմաններին անհանգիստ է, իսկ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը հապաղում է ինֆորմացիա տրամադրել։

Քաղաքական սրացումներ

2017թ. ընտրություններն իրենց ճշտումներն են մտցնում հաղորդացանց։ Թվում է՝ արդեն պիտի լրիվ այլ կրքերով ապրեր ժողովուրդս (խոզի բուդն ու չարազը դեռ ոչ ոք չի չեղարկել), մինչդեռ քաղաքական կուսակցություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող պրոցեսները շարունակում են զբաղեցնել բոլորի ուշադրությունը։ Սահմանադրական փոփոխություններն ու դրանցով պայմանավորված գործընթացները գրավում են լրատվականների մի զգալի հատված՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա, Արա Աբրահամյանը կուսակցություն կբացի՞, թե՞ ոչ, ընդդիմությանը կհաջողվի՞ միավորվել, թե՞ ինչպես միշտ, ի՞նչ խաղաքարեր կօգտագործի ՀՀԿ-ն ընտրություններում իրեն անհրաժեշտ քվեն ստանալու համար եւ այլն։ Ու ազդակները, որ հեռուստադիտողը ստանում է էկրանից, բոլորովին դրական չեն։

Ընդդիմադիր Ալեքսանդր Արզումանյանը իր ու ընդդիմադիր գործընկերների առաջ բավականին ցածր նշաձող է դնում՝ գաղափարական հենքի վրա միավորվել եւ գնալ ոչ թե ամբողջական իշխանափոխության, այլ պաշտպանել այն խավի շահերը, որն իրենց «կգործուղի խորհրդարան», մեկ այլ ընդդիմադիր՝ Վիգեն Խաչատրյանը ողջ հարցազրույցի ընթացքում պնդում է, որ այսօր միայն Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ձեռքին է երկրում իրավիճակ փոխելու բանալին, նրանք պիտի իրենց մեջ ուժ գտնեն մարդկանց վստահեցնելու, որ մինչեւ այսօր տեղի ունեցածը մի կողմ ենք դնում ու սկսում ենք  ապրել նոր խաղի կանոններով, այսինքն օրենքի առաջ բոլորս հավասար ենք լինելու, եւ անգամ ազատ քաղաքացի ձեւավորելու պատասխանատու գործն է դրվում Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի վտիտ, բայց դրայվոտ ուսերին, իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պնդում է, որ իշխանական ու ընդդիմադիր ուժերի համատեղ ջանքերով մարդկանց դրել են թալանչու ու հայհոյողի միջեւ ընտրելու երկընտրանքի առաջ, եւ բոլորովին էլ զարմանալի չէ, որ քաղաքացին այս պայմաններում նախընտրի վերցնել իր 5000 դրամն ու տուն գնալ։ Խնդիրն այն չէ, որ այս մարդիկ սխալ բան են ասում, ասածի մեջ գուցե անգամ ճշմարտության մեծ տոկոս կա։

Խնդիրն այն է, որ այսպիսի ճշմարտությամբ ընտրության չեն գնում։ Այսպիսի ճշմարտությամբ պայքարի մեջ մտնել՝ նշանակում է նախօրոք ստորագրել լիակատար կապիտուլյացիայի համաձայնագիրն ու հետո սկսել սուր ճոճել։ Հասարակությունը պայքարի մեջ մտնելու համար դրական ազդակների կարիք ունի։ ՔՊ, ԼՀ եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է այդպիսի դրական ազդակ հանդիսանալ։ Եթե պայմանավորվածությունը հաջողվի պահպանել եւ այլ ուժերի (դեռեւս չվարկաբեկված, ժողովրդի քվեն ոչ մի անգամ չվաճառած ուժերի) եւս հաջողվի ներգրավվել գործընթացում, սա կարող է հզոր դրական ազդակ դառնալ առաջիկա ընտրությունների համար։ Խնդիրը ժողովրդի շահը սեփական շահից վեր դասելու ունակության մեջ է։ Որքանով սա կհաջողվի, հընթացս բոլորս կըմբոշխնենք էկրաններին։

Առողջական սրացումներ

Այն, որ մեր հեռուստամեկնաբաններն ու լրագրողները հումորի ուրույն զգացումով են օժտված, մեկ անգամ չէ, որ նկատել ենք։ Որքան հումորային հաղորդումները կոպիտ ու անհամ են, այնքան «լուրջ» հաղորդումներ սպրդած հումորը նուրբ է ու յուրօրինակ։ Օրինակ «Առաջին լրատվականի» վարող Շահանե Մեջլումյանը հազից խեղդվող ձայնով կարող է բոլորիս «ավետել», որ հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա։ Այդ «բարեբաստիկ լուրը» հաղորդելու համար, իհարկե, կարելի էր մի առողջ վարող գտնել, բայց այդ դեպքում իրավիճակը հաստատ կզրկվեր իր ողջ հմայքից։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «Այբ-Ֆե+»-ը կարող է եթերի թանկագին ժամանակից տրամադրել նարեկաբույժի, որը կպնդի, որ աղոթքի միջոցով իրենց հաջողվել է բարելավել ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեկան վիճակը, իջեցնել վիրուսի ծանրաբեռնվածությունը արյան մեջ եւ բարձրացնել իմունիտետը։

Հումորի այն ահռելի բաժինը, որ թաքնված էր Սերժ Սարգսյան-Արմեն Ամիրյան եթերից սփռված զրույցում, ուղղակի դժվար է թերագնահատել։ «Մշակույթի գործիչները Ձեզ հետ հանդիպում են խնդրում, պարոն նախագահ»։ «Դե, իհարկե, ես էլ ունեմ դրա անհրաժեշտությունը, հարմար միջավայր ընտրենք ու հանդիպենք»։ Դե իսկ դուդուկի փառատոնը, որ պատրաստվում են անցկացնել Գյումրիում ու այն լուրջ տոնը, որով այդ մասին զրուցում են նախագահն ու նախարարը, ստիպում է հարցնել՝ լավ, ինչո՞ւ է այդ ամենը հրամցվում հեուստադիտողին։ Ժամանակին հայ հանրությունը Սերժ Սարգսյանին մեղադրում էր լռության, հաճախ չխոսելու մեջ, բայց հայ հանրությունը դժվար թե նկատի ուներ այս աշխատանքային խոսքուզրույցը էկրան բերելն ու առավել եւս չէր ցանկանում սեփական երկրի նախագահի աթոռը զբաղեցնող մարդու բերանից լսել, որ իրենք պատրաստ են քննարկումներ անցկացնել Ադրբեջանին 7 շրջան նվիրելու կետ ներառող փաստաթղթի շուրջ։

Բայց հումորի մի ուրույն օրինակ էր ուռուցքաբան-վիրաբույժ Արամ Բադալյանի ասուլիսից արված ռեպորտաժը, որտեղ բժիշկը զգուշացնում էր, որ եթե ձեր ձայնը խռպոտել է, անմիջապես մի որոշեք, որ դուք գրիպ կամ սուր շնչառական վիրուսով եք վարակվել, գնացեք եւ ստուգվեք, շատ հնարավոր է, որ դուք կոկորդի քաղցկեղով եք հիվանդ։ Դրանք շատ դժվար է իրարից տարբերելը։ Այսպիսի հետաքրքիր զարգացումներ, ինչպես ասում են։

Սոցիոլոգիական սրացումներ

Հետաքրքիր գիտություն է սոցիոլոգիան։ Ու կարեւորը՝ ճշգրիտ։ Որովհետեւ թվերի ու տոկոսների հետ աշխատելով՝ մեծ ճշգրտությամբ կարելի է իմանալ իսկությունը։ Կարելի է իմանալ, բայց ոչ մեկին չասել։ Կամ ասել մասնակիորեն։ Հայտարարել թվեր, որ շոկի մեջ կգցի հանրությանը, օրինակ, որ վարչապետ Կարապետյանի ռեյտինգը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վարկանիշից  ավելի բարձր է։ Ասել, հետո մտածել, թե ինչ անել այդ հայտարարության հետ։ Ոչ այն է, այդ ռեյտինգով նրան թողնել իրենց ընդդիմադիրի դիրքում, այսպես ասած՝ ԿԿ VS ՀՀԿ, ոչ այն է՝ մտցնել ՀՀԿ, որի դեպքում այդ վարկանիշը հաստատ կնվազի, ինչն էլ տեսանք օրերս։ Հետագա քայլերն արդեն քաղաքական գործիչների որոշելիքն է, իսկ սոցիոլոգների գործը թվեր հայտարարելն է։ Ճիշտ պահին ճի՛շտ թվեր հայտարարելը։ Որ սատանան էլ չհասկանա՝ այդ թվերը Սերժ Սարգսյանի՞ն են պետք, Կարեն Կարապետյանի՞ն, դրսերի՞ն, թե՞ հասարակությանը։

Երբեմն կարել է ասել ճշմարտությունը։ Ամենաիսկակա՛նը, որ հետեւողը լրիվ շփոթվի, թե որտեղ է ավարտվում սուտն ու սկսվում փաստերի վրա հիմնված իրականը։ Օրինակ, կարելի է մոռանալ հուլիսյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ առաջին կետերից մեկը ոստիկանությանը հայտնած շնորհակալությունն էր՝ փայլուն, արհեստավարժ աշխատանքի համար եւ պնդել, որ հասարակությունն այդ աշխատանքը միջինից ցածր է գնահատել։ Մյուս կողմից անմիջապես վրա բերել, որ եթե ընտրությունները տեղի ունենան այսօր, խորհրդարան մտնելու հնարավորություն ունեն միայն 2 կուսակցություն՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Ու ոչ մի ընդդիմադիր կուսակցություն։ Այս խառնիճաղանջ փաստերից փորձիր ընտրել այն, որն առավել է համապատասխանում ճշմարտության քո պատկերացումներին ու հավատա դրան, մինչեւ կյանքն ինքը ճշգրտումներ կմտցնի, կհերքի կամ կհաստատի ասվածը։ Մեկ այլ տարբերակ էլ կա. եկեք աղոթենք, ու ամեն ինչ կներծծվի ինքնիրեն։

Ռուզան Ազիզյան

Տպել
3367 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն