Վաղը կայանալու է հերթական «Էլ Կլասիկոն». «Բարսելոնան» «պարտավոր» է հաղթել

Վաղը, Երեւանի ժամանակով 19:15-ին, մեկնարկելու է համաշխարհային ակումբային ֆուտբոլի ամենասպասված հանդիպումներից մեկը. Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալու է հերթական «Էլ կլասիկոն»՝ «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ»: Ֆուտբոլի պատմության գլխավոր իրադարձություններից մեկը համարվող իսպանական այս թիմերի դիմակայությանը կարծես չունի ավարտ. յուրաքանչյուր խաղ ունի միայն եւ միայն իրեն բնորոշ «համն ու հոտը»:

Իհարկե, արդեն պատմության գիրկն են անցել 5-6 տարի առաջ տեղի ունեցող «Էլ կլասիկոները», երբ «Բարսելոնան» գլխավորում էր Խոսեպ Գվարդիոլան, իսկ «Ռեալը»՝ Ժոզե Մոուրինյոն, եւ որոնք նմանվում էին ոչ թե ֆուտբոլային  խաղի, այլ գլադիատորների պայքարի: Ընդ որում, այդ ժամանակներում «Բարսելոնան» եւ «Ռեալը» հանդիպում էին տարին 6-7 անգամ՝ գրեթե բոլոր մրցաշարերի շրջանակներում: Վերջին 2 տարիների ընթացում վիճակը այս առումով մի փոքր հանգստացել է՝ տարբեր պատճառներով «Էլ կլասիկոները» կայանում են միայն Իսպանիայի առաջնության շրջանակներում, բայց համաշխարհային ֆուտբոլում շարունակում են համարվել ակումբային ֆուտբոլի լավագույն դիմակայություններից:

Վաղը կայանալիք հերթական խաղն էլ ունի իր յուրահատուկ ենթատեքստը: 2008-ից սկսած ամեն տարվա ընթացքում «Բարսելոնան» կարողացել է գոնե 1 հաղթանակ տանել «Ռեալի» նկատմամբ: Այս տարի կայացած միակ խաղում հաղթել է «Ռեալը». «Բարսելոնան» 2016 թ. ընթացքում  չի հաղթել «Ռեալին» եւ կայանալիք խաղում փորձելու է «շտկել» այս բացթողումը, երկարաձգել իր համար անչափ հաճելի այդ շարքը: Միեւնույն ժամանակ պատմական ցուցանիշի շեմին է նաեւ «Ռեալը». նախօրեին «Արքայական» ակումբը հերթական հաղթանակն է տոնել (Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթել է «Կուլտուրալ Լեոնեսային» 6-1 հաշվով) եւ բոլոր մրցաշարերում անպարտելի խաղերի քանակը հասցրել 32-ի:

Այս ցուցանիշով ակումբային ռեկորդը 34 է, իսկ Զինեդին Զիդանի գլխավորությամբ հանդես եկող «Ռեալը» առայժմ գերազանցել է 2 տարվա վաղեմության ունեցող ցուցանիշը, որը արձանագրվել է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ 2014 թվականի գարնանը Անչելոտիի «Ռեալի» 31 խաղերից բաղկացած անպարտելի շարքը կարողացավ կանգնեցնել «Բարսելոնան»՝ հերթական «Էլ կլասիկոյում» հաղթելով 4-3 հաշվով: Վաղը «Բարսելոնան» կրկին հնարավորություն է ստանալու կանգնեցնելու «Ռեալին», նաեւ՝ տոնելու տարվա մեջ պարտադիր դարձած հաղթանակը: Ընդ որում, «Ռեալը» բավական մեծ կադրային կորուստներով է մոտենում հերթական «Էլ կլասիկոյին». փայլուն մարզավիճակում գտնվող, հարձակվող  Գարեթ Բեյլը օրեր առաջ վիրահատության է ենթարկվել եւ խաղադաշտ դուրս չի գա առաջիկա 3 ամիսների ընթացքում, վնասվածքի պատճառով «Ռեալին» չի կարողանալու օգնել հենակետային կիսապաշտպան, գերմանացի Թոնի Կրոսը:

Երկարատեւ բացակայությունից հետո «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղին մասնակցեց Կազեմիրոն. ակնհայտ էր, բրազիլացին դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից: Վնասվածքների պատճառով հարցականի տակ են Կարիմ Բենզեմայի, Մարսելոյի, Ռաֆայել Վարանի մասնակցությունը հանդիպմանը: Մրցակցի ճամբարում առկա կադրային խնդիրները, ինչպես նաեւ մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակը «Բարսելոնային» «պարտադրում է» հաղթանակի. Իսպանիայի առաջնության 13 տուրերից հետո առաջատար «Ռեալը» 6 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ:

Նշեմ, որ «Ռեալի» անպարտելի հանդիպումների շարքը ամենեւին էլ ռեկորդային  չէ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ եւ  շատ է զիջում ռեկորդակիրներին: Բոլոր մրցաշարերում անպարտելի խաղերի բացարձակ ռեկորդը պատկանում է ռումինական «Ստյաուային», որը 1986-89 թվականներին անպարտելի է եղել 106 անընդմեջ խաղերում: Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով եվրոպական լավագույն ակումբների թվում են նաեւ մեր «Շիրակը» եւ «Փյունիկը»՝ 59 անպարտելի հանդիպումների շարք:

Տպել
2696 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին