2015-ի զորակոչի ժամանակ էպիլեպսիայով հիվանդ է զորակոչվել ԶՈՒ, որը տեղափոխվել է հոսպիտալ

02/12/2016 schedule13:49

2015 թվականի ձմեռային եւ 2016 թվականի ամառային զորակոչի դժգոհությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմել 57 քաղաքացի:

Այս մասին Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցի խոսքով՝ եղել են զորակոչիկներ, որոնք ոչ պիտանի են ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար, սակայն վախենալով քրեական պատասխանատվությունից, մեկնել են ծառայության:

Գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանի ներկայացմամբ՝ իրենց դիմած 57 քաղաքացու խնդիրն առողջական է եղել, որոնք «ոչ պատշաճ բուժզննություն են անցել՝ ճանաչվելով պիտանի պարտադիր զինվորական ծառայությանը».

«Մեր կազմակերպության կողմից իրավական աջակցություն է տրամադրվել եւ արդյունքում 6 հոգու վերաբերյալ կայացվել է զինվորական ծառայությունից ազատելու որոշում, 11 հոգու վերաբերյալ՝ տարկետման որոշում, 7 հոգի ճանաչվել է ծառայությանը պիտանի, բայց հրաժարվել են մեկնել ծառայության՝ հիմնվելով համապատասխան բուժզննումների եզրակացությունների վրա, այդ գործով արդեն կան դատական բողոքարկումներ»,- ասաց Սադիկյանը:

Սաքունցը տեղեկացրեց, որ  2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ է զորակոչվել էպիլեպսիայով հիվանդ զորակոչիկ, որը զորակոչվելուց օր անց տեղափոխվել է հոսպիտալ. այժմ էլ իր զինծառայությունն անցնում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով հոսպիտալ:

Ըստ բանախոսի, եթե էպիլեպսիա հիվանդության դեպքում վերջին հինգ տարվա ընթացքում հիվանդի մոտ եղել են ցնցումներ, ապա զորակոչիկը չի կարող պիտանի համարվել պարտադիր զինվորական ծառայության համար: Զորակոչիկի մոտ վերջին հինգ տարվա մեջ  եղել են ցնցումներ, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կցված են եղել զորակոչիկի գործին, սակայն վերջինիս, միեւնույն է, զորակոչել են:

Սաքունցը համոզմունք հայտնեց, որ բուժհաստատություններում ընտրողական վերաբերմունք կա զորակոչիկների եւ մյուս քաղաքացիների նկատմամբ:

Ըստ բանախոսների՝ իրենց գրասենյակ դիմած 57 քաղաքացիների մեծ մասը զորակոչվել է 2 եւ ավելի հիվանդությունների առկայության պարագայում: Ամենատարածված հիվանդություններն են սրտային, ողնաշարային, տեսողության հետ կապված, նաեւ ոտքերի ոսկորների հիվանդություններով տառապող զորակոչիկները, որոնց միեւնույն է համարում են պիտանի զինվորական ծառայությանը:

Տպել
1588 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին