Անմխիթար իրավիճակ. ձմեռն ու Հայաստանի ճանապարհները

02/12/2016 schedule13:29

Դեկտեմբերի 1-ը ձմռան առաջին օրն էր ոչ միայն ըստ օրացույցի, այլեւ ըստ եղանակի (համենայնդեպս՝ Հայաստանի հյուսիսային հատվածի համար):

Ու թեեւ ձյան տեսքով տեղումները կանխատեսված էին, այս անգամ եւս տեսանք պատասխանատու մարմինների անգործությունը՝ կապված ձնամաքրման եւ, ամենակարեւորը, ճանապարհները երթեւեկելի վիճակում պահելու ուղղությամբ:

Արդյունքում, հանրապետական ու միջպետական նշանակության բազմաթիվ ճանապարհներին դեկտեմբերի լույս 1-ի գիշերը տեղի ունեցան տասնյակ ավտովթարներ:

Զգուշացնել չկա՞

Նախ նկատենք, որ քանի դեռ նոյեմբերի 30-ին արդեն սկսել էր տեղալ ձյունը եւ ակնհայտ էր, որ մի շարք հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին մերկասառույց կլինի, նույն օրը տրանսպորտի եւ կապի նախարարությունը տարածեց հաղորդագրությունը, ըստ որի «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են»:

Որեւէ մեկը միջքաղաքային ճանապարհորդություն պլանավորող վարորդներին չէր զգուշացրել, որ ժամեր անց ճանապարհներին կլինի մերկասառույց, ու դրանք կդառնան չափազանց վտանգավոր ու դժվարանցանելի:

Որեւէ կասկածից վեր է, որ եթե վարորդներին նախապես հայտնեին, ապա վարորդներից շատերը միգուցե ճամփա չընկնեին, կամ այլ ճանապարհով գնային ու վթարի մեջ չընկնեին:

Իսկ վարորդներին զգուշացնելու համար միանգամից 3 պատասխանատու մարմին կա: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայությունն ու տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) պետք է հաղորդեին այդ մասին բոլոր լրատվամիջոցներով, իսկ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) պետք է այդ ճանապարհների սկզբում կանգնեցներ բոլոր մեքենաներին ու զգուշացներ վտանգի մասին:

Սակայն ոչ ԱԻ նախարարությունը, ոչ ՏԿՏՏՆ-ն, ոչ էլ, առավելեւս, ՃՈ-ն ոչինչ չձեռնարկեցին այդ ուղղությամբ: ԱԻՆ-ը այս հարցում խառնվում է միմիայն վթարից հետո, Ճանապարհային ոստիկանների մտքով անգամ չի անցնում շեղվել վարորդներին տուգանելու սուրբ գործից, իսկ ՏԿՏՏՆ-ին ընդհանրապես չի հետաքրքրվում ճանապարհային անվտանգությամբ:

Անցանելի՞

Պատասխանատու գերատեսչությունները չեն բավարարվում վարորդներին նախապես չզգուշացնելով եւ  ավելի հեռու են տանում իրենց վնասարար գործունեությունը:

Հանրությունը սովոր է, որ ճանապարհների վիճակի մասին հաղորդագրություններ են տարածվում, բայց դրանք ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Այսպես. շատ հաճախ անանցանելի կամ համարյա անանցանելի (ու շատ վտանգավոր) հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհների մասին որեւէ խոսք չի ասվում հաղորդագրություններում:

Ավելին, հետաքրքիր է այդ հաղորդագրությունների տերմինաբանությունը... Ճանապարհները, որոնց վրա անգամ ձմեռային անվադողերով մեքենաները «տանգո են պարում», հաճախ անվանվում են անցանելի: Մերկասառույցի մասին հաղորդագրություններ են տարածվում, երբ ճանապարհին անգամ ամենալավ մեքենաները դառնում են անկառավարելի: Իսկ ահա «դժվարանցանելի ճանապարհը», ըստ գերատեսչությունների, երեւի այն ճանապարհն է, որով թրթուրավոր տեխնիկան է անգամ դժվարությամբ անցնում:

Իսկ «միամիտ» վարորդները հաճախ վստահում են այդ հայտարարություններին ու գնում, գլորվում են ձորը, քանի որ ճանապարհն իրականում շատ ավելի վատն է, քան նշված է հաղորդագրության մեջ:

Լափել

Այս վիճակը թերեւս բխում է ոչ միայն անտարբեր ու ոչ կոմպետենտ վերաբերմունքից: Բանն այն է, որ ինչքան վատ վիճակում է ճանապարհը, այնքան շատ ռեսուրս է պետք ծախսել դրա անցողունակությունն ապահովելու համար:Դրանով, իր հերթին, պայմանավորված է այն, որ պետությունը ոչինչ չի անում անանցանելի ճանապարհները անցանելի դարձնելու ուղղությամբ (կամ չափազանց քիչ է անում):

Ճանապարհները մաքրելու փողերի գողանալու մասին գրելն անգամ ավելորդ է, քանի որ ընթերցողին ակնհայտ է, թե ինչ է տիրում մի տեղ, ուր չես կարող հաշվել ոչ մաքրող տեխնիկայի անցած կիլոմետրերը, ոչ էլ ցանված աղն ու ավազը:

Լուծումը

Ձմեռային ամիսներին ճանապարհային անվտանգության խնդրի լուծումը  պահանջում է մի քանի պարզ  գործողություն:

  1. Հայպետհիդրոմետը պետք է լրջորեն զբաղվի առավել վտանգավոր ճանապարհների վիճակի կանխատեսմամբ ու հանրությանը նախապես տեղեկացնելով:
  2. Տրանսպորտի նախարարությունը պետք է պարբերաբար ռադիոկայանների եւ այլ ԶԼՄ-ներով հաղորդի ճանապարհների վիճակի մասին (տեղեկությունները թարմացնելով ոչ ուշ, քան 3-4 ժամը մեկ):
  3. Տրանսպորտի նախարարության առաջարկով կառավարությունը պետք է հստակ չափանիշներ սահմանի՝ կապված ճանապարհների անցանելիության աստիճանի ու դրանցով երթեւեկության թույլտվության հետ կապված: Օրինակ սահմանվի, որ երբ ճանապարհի վիճակը ինչ-որ չափանիշից վատ է, դրանով թույլատրվում է երթեւեկել բացառապես անվաշղթաներով:
  4. Ճանապարհային ոստիկանությունը պետք է վտանգավոր ճանապարհահատվածներին նախորդող՝ հանրապետական կամ միջպետական ճանապարհների խաչմերուկում (ուր վարորդը կարող է ընտրել, թե որ ճանապարհով գնալ) կանգնեցնի բոլոր մեքենաներին ու զգուշացնի վտանգի մասին... Իսկ նախորդ կետում նշված կառավարության որոշման ընդունումից հետո, ՃՈ-ն պետք է նաեւ որոշ դեպքերում արգելի որոշակի մեքենաներին մտնել վտանգավոր ճանապարհ:
  5. Եվ իհարկե, պետք է վերահսկվի ճանշինների կողմից ճանապարհների մաքրումն ու աղի ցանումը, որպեսզի այդ գործառույթն իրականացվի ժամանակին ու որակով:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2958 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին