Թաղման բյուրո «համեցեք խնդրեմ»

02/12/2016 schedule12:19

ՀՀԿ անդամների թիվն ավելացավ 7000-ով: Կարող է պատահել: Նույն տրամաբանությամբ էլ, 2015-ի հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում մշտապես բնակվում է 3.010.600 մարդ:

Այդպես էլ ժամանակին ԲՀԿ-ին վերագրվում էր 400 000 մարդու անդամություն: Իսկ ի՞նչ ունենք այսօր. անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից: 400 000 մյուս անդամից էլ հասարակությունը մեկ-երկուսին գիտի: Ճշգրիտ լինենք՝ մեկին:

Մյուս կուսակցությունների անդամների թիվն անգամ էական էլ չէ. նրանք մրցակցում են, ինչպես թաղման երկու հայտնի բյուրոները՝ «Համեցեք խնդրեմ»-ն ու «Հավերժահարսը»՝ «12 աթոռ»-ից: Թաղման բյուրոները մրցակցում են, սակայն միեւնույն է, նրանք զբաղված են նույն գործով՝ կազմակերպում են մարդկանց արժանապատվորեն այն աշխարհ ճանապարհելու արարողությունը՝ երաժշտությամբ ու մեծ, ներկայացուցչական թափորով:

Իսկ ՀՀԿ-ի 16-րդ համագումարը, կուսակցության շարքերը վարչապետով եւ 7000 նորաթուխ ՀՀԿ-ականներով համալրելու ցուցադրական ակցիան հիշեցնում է այս կուսակցության 2008 թ. պատմական հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում: Ինչպես այս 7000-ը կամավոր համալրեցին այս կուսակցության շարքերը, այնպես էլ 2008-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ համակիրների միջով ասեղն էլ գետնին չէր ընկնի:

Այդ օրը երբեք չեմ մոռանա. առավոտյան փոքրիկիս տարա Աջափնյակ համայնքի N 56 մանկապարտեզ: Շենքում ոչ ոք չկար: Դաստիարակը խնդրեց երեխային տուն տանել, ասաց, որ բոլոր երեխաներին ստիպված են տուն ուղարկել, քանի որ ողջ կազմով` դաստիարակներն ու դայակները, պարտավոր են ներկայանալ ՀՀԿ-ի հանրահավաքին. «Բոլորիս ստիպել են գնալ հանրահավաքի, որ վարիչի վրա խոսակցություն չգա»: Իբրեւ լրագրող՝ անմիջապես զանգահարեցի Էդուարդ Շարմազանովին, հարցրի` «Ինչո՞ւ եք մանկապարտեզի դաստիարակներին ստիպում գնալ հանրահավաքի»: «Նման բան չկա, հերյուրանք է»,- պատասխանեց նա նույն տոնով, որ տոնով այսօր ասում է. «Մենք հպարտ ենք, որ մեր կուսակցությունն ունի Սերժ Սարգսյանի նման լիդեր»:

Չերկարացնեմ: Երեխայիս թողեցի մանկապարտեզում, ասացի, որ ժամը 16:00-ից եւ ոչ մի րոպե շուտ չեմ գա նրան տուն տանելու: Դայակը ստիպված էր մնալ երեխայի հետ, նրա հետ՝ նաեւ խոհարարներից մեկը: Երբ ժամը 16-ին գնացի մանկապարտեզ, նրանք երկուսով կամացուկ շնորհակալություն հայտնեցին, որ ազատվել էին ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքից:

Եթե ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքները մինչեւ վերջին վայրկյանը անկանխատեսելի էին, ապա հայաստանյան ընտրությունների դեպքում խիստ արդիական է մի կողմ դնել այլեւայլություններն ու հարցնել ինքներս մեզ` պե՞տք են մեզ ընտրություններ: Ընտրակաշառքի մեքենան գործի գցելու առաջամարտիկներն օլիգարխներն են. նրանք իրենց ֆինանսները առատաձեռնորեն ծախսում են ընտրություններից առաջ: Եվ ընտրություններից հետո Գոբսեկի հաշվենկատությամբ կոպեկ առ կոպեկ ետ ստանում՝ ստանալով նաեւ հարկերը պարտաճանաչորեն չվճարելու արտոնություն:

Գյուղերում, քաղաքներում անգործ մարդկանց համար իսկական տոնը ոչ թե Գրքի տոնն է կամ Անկախության օրը, այլ իսկական տոնը համապետական ընտրություններն են: Հազարավոր մարդիկ կամավոր վարձվում են ընտրողներին խմբավորելու, կաշառք առաջարկելու, նախընտրական հանդիպումներին գլխաքանակ ապահովելու գործին: Եվ այդ գործն այնքան բարեխղճորեն են կատարում, քանի որ գիտեն՝ ընտրություններից հետո դարձյալ անգործ են մնալու: Անգործությանն ավելանալու է ստորակարգ մարդու կարգավիճակով ապրելու անհարմարությունը:

Թերեւս ոչ ոք չի կասկածում, որ ՀՀԿ-ն 2017-ի ԱԺ ընտրություններին մեծամասնություն է ունենալու: Եվ այս 7000 ՀՀԿ-ականների մասին գեղեցիկ պատմությունն էլ կարող էին չմտածել: Պետք լինի՝ 70 000 շունչ անդամագրել, 70 000-ին կանդամագրեն. «Ժողովուրդն այլասերության պատրաստ է»: Այնպես որ, ՀՀԿ-ի համար իրական համակիրների թիվը բացարձակ էական չէ: Եթե կուզեք, այս կուսակցությունն ընտրողներին պարզապես շնորհ է անում` այդքան առատաձեռնորեն ընտրակաշառք բաժանելով: Դրան գումարած` նաեւ ընտրողների տեղափոխման խնդիրը լուծելը` տնից ընտրատեղամաս եւ` հակառակը: Անկեղծ լինենք. ՀՀԿ-ն կարող էր իրեն այսքան նեղություն չտալ: Ի վերջո, այս կուսակցությունը Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ` հնարավորություն ունի թվերի միջոցով լուծել բոլոր խնդիրները, անգամ՝ դեմոգրաֆիկ: Ի վերջո, օրը ցերեկով հայտարարել, թե Հայաստանում կա 2 միլիոն 486.000 ընտրող, որոնց մեծ մասը համակրում է ՀՀԿ-ին, ամեն ուժ չէ, որ կարող է իրեն թույլ տալ:

Եվ նման անորակ ԱԺ պահելն էլ բյուջեի հաշվին, երբ ՀՀԿ առաջնորդը պարզապես կարող էր այդ ողջ գումարը իր գրպանը դնել, եւս շնորհ է հասարակությանը:

Քսանհինգ երկարուձիգ տարիների փորձը ցույց է տալիս նույն պատկերը. բոլորը նետվում են իշխանության` գուցե տարբեր մղումներով եւ մոտիվներով, սակայն նույն նպատակով: Հարստանալ եւ ճանաչվել: Փոքր-ինչ ավելի ինտելեկտուալների համար խորհրդարանը կամ աշխատանքը գործադիրի տարբեր ոլորտներում, հավակնություններին հագուրդ տալու հարմար վայր է. հասարակությունն, իր կամքից եւ ցանկությունից անկախ, ստիպված է քեզ ճանաչել, լսել եւ, որ ամենավատն է, տեսնել:

Իսկ պետությանը ծառայելու, ժողովրդի հոգսերով տապակվելու հավաստիացումները, որոնք հնչեցրեց ՀՀԿ լիդերը կուսակցության 16-րդ համագումարին, թուլության վայրկյաններ են, որոնք բնորոշ են նախընտրական շրջանին: Սակայն ընտրություններից հետո դրանք անցնում են անմիջապես եւ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, առանց առողջության համար զգալի հետեւանքների:

Լիլիթ Ավագյան

Տպել
5336 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան