ՀՀԿ 16-րդ համագումարի «Հայր մերը» եւ Հայաստանի հետաձգված դեստաբիլիզացիան

ՀՀԿ 16-րդ համագումարը կայացավ եւ մի շարք հարցերում որոշակիություն մտցրեց: Հիշեցնենք՝ այս համագումարի մասին խոսելիս ՀՀԿ խոսնակն ասել էր, որ այն առանցքային է լինելու կուսակցության համար: Մամուլում նույնիսկ գրվում էր, որ այն պատմական է լինելու: ՀՀԿ-ականների ջանքերով մինչեւ համագումար ձեւավորվել էր սպասում, որ ՀՀԿ-ում սույն համագումարով լրջագույն փոփոխություններ են լինելու, կուսակցությունը երիտասարդանալու է, նոր արյուն է ներարկվելու:

Հանրապետականների տեսակետից համագումարը գուցե առանցքային նշանակություն ուներ: Փոփոխություն եղավ կանոնադրության մեջ եւ ծրագրում, նաեւ նոր ԳՄ ընտրվեց: Հանրային տեսանկյունից, սակայն, տեսանելի չէր նույնիսկ այն նոր արյունը կամ նոր ոգին, որի մասին խոսվում էր:

Որքան էլ երիտասարդ եւ թարմ լինեն Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանն ու Վիգեն Սարգսյանը եւ որքան էլ նոր ոճի մեջ լինի վարչապետ Կարեն Կարապետյանը, նրանց մուտքը ԳՄ որեւէ կերպ չհակակշռեց ՀՀԿ-ի բաց եւ միաձայն քվեարկություններին: Կոմունիստական ոգին անսասան էր նույնիսկ վարողի` Սերժ Սարգսյանի մերթընդմերթ հումորների եւ ռեպլիկների առաջ:

Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Անահիտ Կիրակոսյանի զեկույցից հետո, մինչ հաշվետվությունը կրկին միաձայն կհաստատվեր, Սարգսյանը դիմեց ներկաներին. «Տիկին Անահիտը, հարգելի գործընկերներ, կուսակցության չափանիշներով մեծ թվերի մասին է խոսում, հարցեր չունե՞ք տիկին Անահիտին»: Բնականաբար, հարցեր չկային այնպես, ինչպես կուսակցության նախագահի երկրորդ թեկնածու չկար, եւ քվեարկությունների ժամանակ ձեռնպահ կամ դեմ չկար:

ՀՀԿ այս համագումարից հանրային տպավորությունների մակարդակում մնացին կոմունիստական ժամանակների հիշողությունները, համագումարի նախօրյակին մեկ գիշերվա մեջ 7 հազար նոր անդամակցությունները, տերունական աղոթքն ու փոփոխված ծրագրում Աստծո մասին հաճախակի հիշատակումները: Հիմնական քննարկումները այս կետերի շուրջ են:

Վերջին երկուսի հետ կապված արձագանքը, սակայն, տարօրինակ է, որովհետեւ քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը այս թեմայի շուրջ «բոցեր» չպետք է անի, եթե նույնիսկ տերունական աղոթքով համագումար սկսողը կամ կուսակցության ծրագրում Աստծո մասին հիշատակումների հեղինակը ՀՀԿ-ն է: Թեպետ, քաղաքականության մեջ Աստծո «ներկայությամբ» ԱՄՆ-ն ավելի մոտ է առաջին քրիստոնյա պետությունը լինելուն, քան Հայաստանը, որովհետեւ ԱՄՆ ներկա ու նախկին բոլոր նախագահները, նախագահի բոլոր թեկնածուները իրենց ելույթները սկսում եւ ավարտում են «Աստված օրհնի Ամերիկան» նախադասությամբ, էլ չասենք, որ ամերիկյան թղթադրամի վրա գրված է «In God we trust» (Աստված մեզ պահապան):

Ավելի լուրջ քաղաքական եւ հասարակական հետաքրքրության խնդիր էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ԱԺ ընտրություններում հաջողության դեպքում ՀՀԿ-ի վարչապետը կրկին Կարեն Կարապետյանն է լինելու: Այսինքն 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն գործող վարչապետն է, որն էլ բնականաբար կգլխավորի կուսակցության նախընտրական ցուցակը (թեեւ այս հարցում որոշակի իրավական խնդիրներ կան, բայց այդ հարցերը կլուծի Դավիթ Հարությունյանը, որը օրենքները կարողանում է մեկնաբանել այնպես ինչպես տվյալ պահին է պետք):

Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, իշխանությունն անցնում է ընտրությունների շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: 1998 թվականին իշխանությունն անցավ այդ ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թվականին անցավ այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին: Հայաստանյան քաղաքական կյանքի հիմնական ինտրիգն այժմ հետեւյալն է. արդյոք այս ավանդույթը կշարունակվի՞, եթե ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններում հաջողություն ունենա:

Այսինքն, եթե Կարեն Կարապետյանը վարչապետ է այսօր եւ վարչապետ լինի 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանը կավարտի իր պաշտոնավարման ժամկետը, եւ փոփոխված Սահմանադրությունը լիարժեքորեն կգործի, արդյոք իշխանությունը ամբողջությամբ կանցնի նրա՞ն:

Այսօր այս հարցի միանշանակ պատասխանը չկա: ՀՀԿ մտնելու՝ Կարեն Կարապետյանի հիմնավորումների առաջին երեք կետերը իրականում բավական երկիմաստ էին: Հիշեցնենք, ներկայացնելով ՀՀԿ անդամ դառնալու իր պատճառները՝ վարչապետը առաջին կետով նշեց, որ իրեն հրավիրել է այդ կուսակցության նախագահը, երկրորդ կետով նշեց, որ ցանկացած կառավարություն պետք է քաղաքական հենարան ունենա, եւ քանի որ իրենց կառավարությունը առաջին հերթին ՀՀԿ-ի կառավարությունն է, ապա այդ հենարանը պետք է լինի ՀՀԿ-ն:

Երրորդ կետով նա ոչնչացրեց այս երկուսը եւ ասաց որ, կարող են լինել մարդիկ, որոնք տեսական հարց կտան՝ ինչո՞ւ դուք ձեր համար նոր կուսակցություն չեք հիմնադրում: «Ուղղակի դա արդարացված չէր լինի, ունենալով Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից եւ զարգացումներից»,- ասաց նա: Կարեն Կարապետյանն այսպիսով ակնարկում է, որ ինքը Սերժ Սարգսյանի հրավերով ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կարող էր նոր կուսակցություն ստեղծել, այդ կուսակցությունն իր համար քաղաքական հենարան դարձնել եւ գնալ առաջ, կամ ավելի ճիշտ` դեպի 2018 թվական: Ըստ վարչապետի՝ ինքը այդ քայլին չի գնացել միայն երկիրը հնարավոր ցնցումների չենթարկելու մտավախությունից ելնելով:

«Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում»,- իր հերթին ՀՀԿ համագումարի ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Երեկ էլ այս երկիմաստ հայտարարությունների շարքը լրացրեց Արմեն Աշոտյանը, որի վրա դրված էր ՀՀԿ համագումարը հանրությանն ավելի մատչելի մատուցելու բարդ առաջադրանքը: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ասաց, որ պետք չէ ինտրիգ փնտրել Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մեջ: «Ինտրիգ կլիներ, եթե նա չանդամակցեր ՀՀԿ-ին»,- ասաց Ասաց Աշոտյանը:  Այսինքն, ամեն դեպքում կարող էին այլ` դեստաբիլիզացիոն զարգացումներ լինել, ասենք Կարեն Կարապետյանը չմտնել ՀՀԿ, իր համար այլ քաղաքական հենարան ընտրեր եւ ՀՀԿ-ի հետ իշխանության համար պայքարի մեջ մտներ:

Այս տրամաբանությամբ Կարեն Կարապետյանի հանրապետականացումը ՀՀԿ-ի հաղթանակն էր, բայց նաեւ Կարապետյանի պարտությունը չէր: Նա իշխանությունը ներսից վերցնելու հնարավորություն է ստացել: Սա նշանակում է, որ գործ ունենք որոշակի պայմանավորվածության հետ, որի անկյունաքարը ցնցումներից խուսափելն է եղել: Ինչպես բոլոր պայմանավորվածությունների դեպքում է լինում սակայն, այն կարող է կայանալ, կարող է չկայանալ:

Տպել
5099 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս