Կարեն Կարապետյանը եւ 7000 գազպրոմականները

Վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվեց հանրապետական կուսակցությանը: Իհարկե, սրա մեջ սենսացիա չկա, բայց փաստը առավել հետաքրքրական է դառնում, երբ այն համադրում ենք ըստ էության հաստատված այն տեղեկատվության հետ, որ Կարապետյանի հետ ՀՀԿ են մտել 7 հազար հոգի, որոնց մեծամասնությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներ:

Սա թերեւս առաջին դեպքն է, որ 100 տոկոս օտարերկրյա բաժնեմասով ընկերության մի քանի հազար աշխատակիցներ դառնում են որեւէ կուսակցության անդամ: Նրանք, իհարկե, ՀՀ քաղաքացիներ են, բայց եթե հաշվի առնենք, թե վարչական լծակը ինչպիսի մեծ ազդեցություն ունի հայաստանցիների քաղաքական կամ ընտրական կողմնորոշումների վրա, պատկերը այլ երանգներ կստանա:

Ինչու՞ է Կարեն Կարապետյանը այսպես մտնում ՀՀԿ. նա ուզում է ցույց տալ, որ ինքը հերթական զոհ-վարչապետը չէ, որին Սերժ Սարգսյանը երբ ուզենա պաշտոնանկ կանի: Կարապետյանն այսպիսով, ի ցույց է դնում, որ ինքը որոշակի սոցիալական հենարան ունի Հայաստանում, համախոհների բանակ: Եւ այն փաստը, որ այդ համախոհների կազմակերպված մասը գրեթե 100 տոկոսով աշխատում է ռուսական ամենահզոր ընկերությունում, թափանցիկ ակնարկ է, թե ում հետ գործ ունենք ի դեմս գործող վարչապետի:

Վերջինս այս կոմբինացիայով ֆիքսում է իր առանձին քաղաքական գործոն լինելը ոչ միայն Հայաստանում, այլեւ իշխող կուսակցության ներսում: Եւ այդ գործոնը կարող է դառնալ բեւեռ, որը կարող է կամաց-կամաց իր ձեռքում կենտրոնացնել իշխող կուսակցության լծակները:

Սերժ Սարգսյանը այս նրբությունները չի կարող չհասկանալ: Բայց նա դրան հանդարտ է վերաբերվում եւ լավատեսորեն. ի վերջո Կարեն Կարապետյանը եւ 7000 նորագիրներն այն գործոնն են, որ պիտի ապահովեն Մոսկվայի ցանկությունը՝ իշխող կուսակցության դերում շարունակել տեսնել ՀՀԿ-ին: Մանավանդ որ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի, կառավարությունը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը:  

Նշանակու՞մ է այս հայտարարությունը արդյոք, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցելու է Կարեն Կարապետյանին: Ի վերջո չմոռանանք. փոփոխված Սահմանադրությամբ վարչապետն է այլեւս լինելու պետության առաջին դեմքը: Նման բան, սակայն, տեղի է ունենալու 2018 թվականի ապրիլից: Մինչ այդ ժամկետը Սերժ Սարգսյանը կարող է մնալ Բաղրամյան 26-ում, պահպանելով այսօր ունեցած բոլոր լիազորություններն ու լծակները:

Իսկ այն պահին, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, եւ կընտրվի նոր՝ սահմանափակ լիազորություններով նախագահ, ահա այդ նույն օրը համաձայն փոփոխված Սահմանադրության, կառավարությունը պետք է հրաժարական տա եւ պետք է նշանակվի նոր վարչապետ: Եթե ՀՀԿ-ն իրոք մեծամասնություն լինի ԱԺ-ում, պիտի որոշի՝ ո՞վ է իր վարչապետը: Թեկնածուները հասկանալիորեն երկուսն են լինելու. Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան:

Այս իրավիճակում ՀՀԿ անդամ դարձած 7000 նորագիրները դժվար թե կարողանան օգնել Կարեն Կարապետյանին, եթե վերջինս ԱԺ ՀՀԿ խմբակցությունում մեծամասնություն չունենա: Իսկ ԱԺ-ում սեփական մեծամասնություն ունենալու համար նա պետք է ՀՀԿ համամասնական ցուցակ, ապա եւ խորհրդարան մտցնի իր մարդկանց: Իսկ իր մարդիկ դժվար թե ներկուսակցական պայքարում ի վիճակի լինեն հաղթել Շարմազանով-Աշոտյան+երկրապահական+օլիգարխ+կրիմինալ թեւին:

Դեռ հարցականի տակ է. արդյո՞ք ինքը Կարապետյանը կկարողանա որպես պատգամավորի թեկնածու ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա վերջին 5 տարիներին աշխատել է Մոսկվայում` որպես «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալ: Եթե այս պաշտոնում իրոք աշխատել է, ուրեմն չէր կարող վերջին հինգ տարում մշտապես բնակվել Հայաստանում, ինչը պարտադիր պայման է պատգամավորի թեկնածու լինելու համար: Իսկ եթե այդ ընթացքում Երեւանում է եղել, ու փաստացի չի աշխատել, ինչու՞ է մոսկովյան բանկը նրան աշխատավարձեր վճարել: Մի՞թե որպես քաղաքական դիվերսանտ: Դժվար թե:

Ծառուկյանի պահը

Կարապետյանի 7000-անոց վոյաժը կարող է էապես ազդել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշման վրա: Եթե Ծառուկյանը հաջորդ խորհրդարանում էական ներկայություն ունենա, նա կարող է 2018-ին միանալ Կարեն Կարապետյանի ռուսական կառավարության ձեւավորմանը: Ի վերջո, Ծառուկյանը ռուսական ազդեցության տիրույթում է:

Եթե Սերժ Սարգսյանը նման հեռանկարի վտանգ տեսնի, միանշանակ Ծառուկյանին կարգելի վերադառնալ քաղաքականություն: Եթե, իհարկե, կարողանա Մոսկվայում իր այս արգելքի նկատմամբ ըմբռնում ձեւավորել:

Հիմա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար Մոսկվային տրվելու ժամանակաշրջան է. երկարատեւ դիմադրությունից հետո նա զիջում է լեզվի հարցով, Մոսկվայի վստահելի մարդուն վարչապետ է նշանակում եւ ՌԴ մայրաքաղաքում պատերազմի հանցագործ համարվող Գարեգին Նժդեհի գաղափարներով առաջնորդվող կուսակցությունում բաժնեմաս է տալիս «Գազպրոմին»:

Ի դեպ, ՀՀԿ վերջին համագումարում տեղի ունեցան ծրագրային փոփոխություններ: Հանրապետականները համարել էին, որ Աստծո անունը ինչ-որ շատ է հիշատակված իրենց ծրագրում. պետք է քչացնել: Սա թերեւս նախերգանքն է՝ Նժդեհի անունից կուսակցության ծրագրի հետագա մաքրազերծումների համար: Եթե Աստծուն կարելի է հանել, Նժդեհն ո՞վ է, որ չհանեն:

Իսկ վերջինիս արձանը դեռ էն գլխից բոլոր նմանեցնում էին Պետրոս 1-ինին: Այս պարագայում ընդամենը պատվանդանի անունը փոխելու հարց է:

Արման Կարապետյան
վերլուծաբան

Տպել
3931 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը