Պաշտոնական ՌԴ-ն չի հասկանում ՀՀ-ում առաջացած բացասական ռեզոնանսը. Զախարովա

28/11/2016 schedule09:40

Պաշտոնական Ռուսաստանը չի հասկանում Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում ՌԴ ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի՝ ռուսերենին ԱՊՀ տարածքում իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ հայտարարության շուրջ ծավալվող բուռն քննարկումները: «Այդ հայտարարության մեջ ոչ մի հեղափոխական բան չկա»,- մեզ հետ զրույցում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ հավելեց, որ Միտրոֆանովայի խոսքում չի նշվել պետական կարգավիճակի մասին եւ խոսքն ուղղակի վերաբերում է համամարդկային նորմերի պաշտպանությանը:   

Թեպետ Միտրոֆանովան իսկապես իր խոսքում չի նշել` արդյո՞ք «իրավական որոշակի կարգավիճակ» ասելով պաշտոնական Մոսկվան նկատի ունի պետական կամ երկրորդ պետական լեզվի կարգավիճակը, հայաստանյան քննարկումներում թիրախավորվում է հենց այդ թեկուզ պաշտոնապես չհայտարարված նպատակը:

Իհարկե, առաջին անգամ չէ, որ ՌԴ փոքր եւ մեծ տրամաչափի պաշտոնյաները հանդես են գալիս ԱՊՀ տարածքում ռուսերենին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության օգտին: Բավական է հիշել միայն «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի` երկու տարի առաջ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած դժգոհություններն առ այն, որ Հայաստանում ռուսերենի իմացությունը ցածր մակարդակի վրա է: Այդ ժամանակ Կիսելյովի հայտարարությունն, իհարկե, առաջացրեց հանրային բուռն ռեակցիա, սակայն Միտրոֆանովայի հայտարարությունից հետո գործընթացը չսահմանափակվեց միայն հանրային կամ թեկուզ փորձագետների մակարդակի քննարկումներով: Խնդրին անդրադարձավ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` շեշտելով, որ ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա: «ՀՀ պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Մկրտչյանը:

Նախարարի հայտարարությունը ուղիղ «մեսիջ» էր ՌԴ գործընկերներին, թե Հայաստանում բորբոքվող կրքերին որոշակի պատասխան, դժվար է ասել:

Այս պարագայում, սակայն, Ռուսաստանի մտահոգությունները կարծես թե ոչ այնքան Հայաստանին են վերաբերում, որտեղ ԱՊՀ տարածքում ռուսական համայնքն ամենափոքրերից է, որքան հետխորհրդային այլ երկրների՝ Ղազախստանին, Լատվիային, Ուկրաինային եւ այլն, որտեղ գործում են մեծ ռուսական համայնքներ: Այդ երկրներում ռուսներն ունեն խնդիրներ թե´ լեզվի եւ թե´ ազգային փոքրամասնությունների մյուս իրավունքների պաշտպանության մասով: Այս հարցում Հայաստանը, կարելի է ասել, Ռուսաստանի համար մեծ առաջնահերթություն չէ:

«Ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այդ հայտարարությունը նման բացասական ռեզոնանս առաջացրել (Հայաստանում – խմբ.): Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ նորմերի մասին է, որի տակ ստորագրել են աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներ: Այն է՝ մարդկանց տալ հնարավորություն` խոսել իրենց մայրենի լեզվով: Մենք բոլորս հավատարիմ ենք այդ կանոններին: Այստեղ ոչ մի հեղափոխական բան չկա: Խոսքը մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային նորմերի մասին է», - ասաց Զախարովան:

Մեր ճշտող հարցին, Միտրոֆանովայի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ խոսքը նաեւ ռուսերենին այլ պետություններում պետական եւ երկրորդ պետական լեզվի կարգավիճակի շնորհելու մասին է, Զախարովան պատասխանեց՝ հիշելով հետխորհրդային տարածքի փորձը. «Հետխորդային տարածքում առկա են տարբեր ձեւաչափեր, երբ պետությունը հնարավորություն է ընձեռել ռուսալեզու բնակչությանը օգտվել լեզվի իր իրավունքից: Ուստի, ինձ թվում է այստեղ ռեակցիայի եւ քննադատության չափազանցություն է», - եզրափակեց նա:

Տպել
8820 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին